Ռոբերտ Նորմալ «Ռոբ» Ռայներն (անգլ.՝ Robert Norman «Rob» Reiner, ծնվ․ մարտի 6, 1947(1947-03-06)[1][2][3][…], Բրոնքս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, կինոռեժիսոր, պրոդյուսեր և ակտիվիստ։ Որպես դերասան հայտնի է «Բոլորն ընտանիքում» սերիալով, որպես ռեժիսոր՝ «Մնա ինձ հետ», «Երբ Հարին հանդիպեց Սալիին․․․» և «Մի քանի լավ տղաներ» կինոնկարներով։

Ռոբ Ռայներ
անգլ.՝ Rob Reiner
Ծնվել էմարտի 6, 1947(1947-03-06)[1][2][3][…] (77 տարեկան)
ԾննդավայրԲրոնքս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, UCLA թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դպրոց և Բևեռլի Հիլզ բարձրագույն դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտացումկինոպրոդյուսեր, դերասան, հեռուստատեսային դերասան, կինոռեժիսոր, բլոգեր, գրող, կինոդերասան, սցենարիստ և ռեժիսոր
ԱմուսինՓեննի Մարշալ
Պարգևներ
IMDbID ID 0001661

Կենսագրություն խմբագրել

Ռով Ռայները ծնվել է հրեական ընտանիքում։ Նա Էստել Ռայների և Կարլ Ռայների որդին է։ Մեծացել է Նյու Ռոշելեյում, Ուեսչեսթեր, Նյու Յորք։ 13 տարեկանում ընտանիքով տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ Ռիչարդ Դրեյֆուսի, Բոնի Ֆրանկլինի և Ալբերտ Բրուկսի հետ սովորել է Բեվերլի Հիլզի միջնակարգ դպրոցում։ Բարձրագույն ուսումն ավարտել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում։ Ռայներն ունի քույր՝ Սիլվիա էնն Ռայները և եղբայր՝ Լուկաս ռայները[4]։

Կարիերա խմբագրել

Սցենարիստի կարիերան Ռայները սկսել է 1968 թվականին, գրելով «Սմոթերս եղբայրների կատակերգական երգչախումբը» ֆիլմի սցենարը։ Ավելի ուշ, նա հայտնի դարձավ ռեժիսոր Նորմա Լիրի «Բոլորն ընտանիքում» սիտքոմում խաղացած Մայքլ Սթիվիք և Արչի Բենքերի կերպարներով[4]։ 1971-ից 1976 թվականներին, այն ԱՄՆ-ում ամենահայտնի հեռուստածրագիրն էր։

Սկսած 1980-ական թվականներից, Ռայները հայտնի դարձավ որպես Հոլիվուդյան ստացված ֆիլմերի ռեժիսոր[5]։ Իր աշխատանքներից են «Արքայադուստր-հարսնացուն», «Մնա ինձ հետ» և «Դա Spinal Tap-ն է» կինոկարները։ Նա հաճախակի է համագործակցում ռեժիսորներ Ռոբերտ Լեյթոնի և Քրիստոֆեր Գեսթի հետ[6]։

Ռոբ Ռայները համարվում է Castle Rock Entertainment կինոընկերության ստեղծողներից մեկը, որի համար նա նկարահանեց կոմերիցիոն հաջողություն ունեցած այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Երբ Հարրին հանդիպեց Սալիին․․․», «Միզերին» և «Մի քանի լավ տղաներ»-ը[7]։

Ռայները հանդես է եկել նաև որպես դերասան, խաղալով կամեոներ «Մայրիկին գցիր գնացքից», «Չքնողները Սիեթլում», «Փամփուշտներ Բրոդվեյի վրա», «Առաջին կանանց ակումբ», «Հիմնական գույներ», «Դիկի Ռոբերտս․ նախկին երեխա-աստղը» ֆիլմերում և «Ստուդիա 30» հեռուստասերիալում[4]։ 2013 թվականին նկարահանվել է Մարտին Սկորոզեի սև հումորային «Ուոլ Սթրիթի գայլը», կատարելով Լեոնարդո Դի Կապրիոյի կերպարի հոր դերը

Անձնական կյանք խմբագրել

1971-ից 1981 թվականներն ամուսնացած էր դերասանուհի, ռեժիսոր և պրոդյուսեր Փեննի Մարշալ հետ։ 1989 թվականին Ռայներն ամուսացավ լուսանկարչուհի Միշել Զինգերի հետ։ Ամուսիններն ունեն երեք երեխա[5]։ 2008 թվականի նախագահական ընտրություններին քվեարկել է Հիլարի Քլինթոնի օգտին[8]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

  • 1984Դա Spinal Tap-ն է
  • 1985Համոզված բանը
  • 1986Մնա ինձ հետ
  • 1987Արքայադուստր-հարսնացուն
  • 1989Երբ Հարրին հանդիպեց Սալիին․․․
  • 1990Միզերի
  • 1992Մի քանի լավ տղաներ
  • 1994Նորթ
  • 1995Ամերիկյան նախագահ
  • 1996Միսսիսիփիի ուրվականները
  • 1999Պատմություն մեր մասին
  • 2003Ալեքսն ու Էմման
  • 2005Լուրեր են պտտվում
  • 2007Վերջին գործերի ցուցակը
  • 2010Բարե՜վ, Ջուլի
  • 2012Երրորդ ակտ
  • 2014Ահա և նա
  • 2015Լինել Չարլին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Pallardy R. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 Ռոբ Ռայներ։ Տղեկություններ Answers.com կայքից
  5. 5,0 5,1 Rob Reiner Biography — Yahoo! Movies
  6. «Ռոբ Ռայների կենսագրությունը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  7. «Ռոբ Ռայներ». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 24-ին.
  8. «Rob Reiner Biography». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել