«Ռոբոտներ» (անգլ.՝ Robots), 2005 թվականի անիմացիոն ֆիլմ[7]։

Ռոբոտներ
անգլ.՝ Robots
արաբ․՝ روبوتات‎‎
բուլղար․՝ Роботи
Robots
իսպ.՝ Robots
կատ.՝ Robots
խորվ.՝ Roboti
չեխ․՝ Roboti
դան․՝ Robotter
հոլ.՝ Robots
Robots
էստ․՝ Robotid
ֆիններեն՝ Robots
Robots
ֆր.՝ Robots
գերմ.՝ Robots
հուն․՝ Robots
եբրայերեն՝ רובוטס
հինդի՝ Robots
հունգ.՝ Roboto
իսլ.՝ Vélmenni
իտալ.՝ Robots
նորվ.՝ Robotene
լեհ.՝ Roboty
բրազ.-պորտ.՝ Robôs
պորտ.՝ Robôs
ռուս.՝ Роботы
սլովակ.՝ Roboti
սլովեն.՝ Roboti
շվեդ.՝ Robotar
թուրքերեն՝ Robotlar
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
ԺանրComedy?, Fantasy Records, Adventure?, Science Fiction? և Slapstick?
ԹեմաՌոբոտ և գյուտ
Հորինված երկիրRobots universe?
ՌեժիսորՔրիս Ուեջ[1][2][3] և Կարլոս Սալդանա
ՍցենարիստԴևիդ Լինդսի-Էբեր, Լաուել Գանց և Babaloo Mandel?
ՀնչյունավորումԷվան ՄաքԳրեգոր, Դրյու Քերի, Գրեգ Քիննիր, Ամանդա Բայնս, Հոլի Բերի, Ռոբին Ուիլյամս, Մել Բրուքս, Ջիմ Բրոուդբենթ, Ջենիֆեր Քուլիջ, Փոլ Ջամատի, Սթենլի Տուչի, Դայան Ուիսթ, Ջեյ Լենո և Քրիս Ուեջ
ՊրոդյուսերՈւիլյամ Ջոյս (գրող)
Գործադիր պրոդյուսերՔրիս Մելեդանդրի
ԵրաժշտությունՋոն Փաուել
ԽմբագիրՋոն Կարնոշան
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունBlue Sky Studios և 20th Century Animation
Դիստրիբյուտոր20th Century Studios
Տևողություն91 րոպե
ՍիկվելAunt Fanny's Tour of Booty?
Թվականմարտի 10, 2005[4], մարտի 17, 2005[5] և 2005
MPAA վարկանիշPG
Շահույթ260 700 000 $[6]
robotsmovie.com/intl_splash.php?country=IT

Սյուժե խմբագրել

Սա պատմություն է՝ միայն ռոբոտներով բնակեցված ֆանտաստիկ աշխարհում (31-րդ դարում) ապրող, երիտասարդ ռոբոտ Ռոդնի Պողպատիչի արկածների մասին։ Այդ աշխարհում՝ հայտնի գյուտարարի անվան տակ թաքնվող ագահ ընկերությունը որոշում է դադարեցնել պահեստամասերի թողարկումը ռոբոտների «հնացած» մոդելների համար, դրա փոխարեն առաջարկելով կմախքի թանկ մոդելներ։ Արդյունքում աղքատները մտան աղետալի վիճակի մեջ՝ նրանց գոյությունը վտանգի տակ է։ Գլխավոր հերոսը՝ աղքատ, բայց տաղանդավոր սկսնակ գյուտարար Ռոդնին ապրում է Գամ (անգլ.՝ Rivet Town) գավառական քաղաքում։ Այնտղից նա գնում է մայրաքաղաք, որ աշխատանք գտնի ընկերությունում և օգտագործի իր տաղանդը։ Սակայն, մերժում ստանալով, Ռոդնին որոշում է ամեն գնով օգնել աղքատներին...

Դերակատարներ խմբագրել

  • Էվան ՄաքԳրեգոր (ռուսերեն ձայն - Սերգեյ Ստիլավին)՝ Ռոդնի Պողպատիչ, ֆիլմի գլխավոր կերպարը։ Սկսնակ գյուտարար է։ Լավ է գլուխ հանում տեխնիկայում և վերանորոգում է աղքատ ռոբոտներին։
  • Մել Բրուքս (ռուսերեն ձայն - Օլեգ Կուցենկո)՝ պարոն Բիգվելդ, ընկերության ղեկավար (նախկինում՝ տաղանդավոր գյուտարար)։ Գեր է։ Ռոդնիի հետ ծանոթանալուց առաջ նա՝ տիկին Կերոգազի գործողությունների պատճառով անընդհատ ընկնում էր սթրեսի մեջ։ Նրա կարգախոսը. «Կա խնդիր՝ լուծիր այն»։
  • Ռոբին Ուիլյամս (ռուսերեն ձայն` Ալեքսանդր Կոտով)՝ Արգելակ։ Ֆիլմում նրա կենսագրությունը չի շահարկվում, միայն հայտնի է, որ նրան նախկինում անվանել են Բամպեր։ Ներկա պահին նա «անօթևան» է, իսկ նրա տարբերվող առանձնահատկությունն այն է, որ նա հաճախ մասերի է բաժանվում։ Ռոդնիի լավագույն ընկերն է դարձել Ռոդնիի` նրա պարանոցը վերանորոգելուց հետո։
  • Գրեգ Կիննիր (ռուսերեն ձայն` Գենադի Բաչինսկի)՝ Ֆինեաս Մխոց, շատ հավակնոտ, ամբարտավան, ագահ և եսասեր անձնավորություն։ Տիկին Կերոգազի որդին, նրա գործընկեր և կողմնակից։ Ռոդնի Պողպատիչի գլխավոր հակառակորդը։ Գրավել է Բիգվելդի կողմից հիմնադրված ընկերության կառավարման ղեկը, իսկ նույն Բիգվելդին հեռացրել է գործերից և ցանկանում է սպանել։ Վերջնամասում հաղթվում է Ռոդնիի և իր ընկերների կողմից, որի արդյունքում կիսում է հոր ունեցվածքը` կորցնում է իր նոր կորպուսը և շղթաներով կախվում է այն խողովակից, որից կախված եր նրա հայրը։
  • Հոլի Բերի (ռուսերեն ձայն` Մարգարիտա Միտրոֆոնովա)` Ճարմանդ, Բիգվելդի ընկերությունում աշխատող հմայիչ օրիորդ։ Մեծ դժգոհությամբ է վերաբերվում Մխոցի ընկերներին և օգնում է Ռոդնիին գտնել և վերադարձնել Բիգվելդին։ Ֆիլմի վերջնամասում սիրահարվում է Ռոդնիին։
  • Ամանդա Բայնս (ռուսերեն ձայն՝ Ելենա Սոլովյովա)` Փայփեր, Արգելակի քույրը, շատ աշխույժ և ծիծաղկոտ։ Նա ունի հյուսքեր-զսպանակներ, որոնք նա կարող է օգտագործել կռվի ժամանակ որպես զենք։
  • Ջենիֆեր Կուլիջ (ռուսերեն ձայն՝ Լյուդմիլա Գնիլովա)՝ Ֆենյա մորաքույրը, բարեհոգի գիրուկ։ Ունի գիշերակացի պայմաններ հոգնած ռոբոտների համար։
  • Ջիմ Բրոդբենտ (ռուսերեն ձայն` Վիկտոր Պետրով)՝ տիկին Կերոգազ, Մխոցի մայրը, նրա գործընկերը և ղեկավարը։ Ֆաբրիկայի` աղբի վերամշակման հարցերով տանտիրուհին, չար, բռնակալ և խելառ մի կին։ Բիգվելդի գլխավոր հակառակորդն է։ Ֆիլմի գլխավոր անտագոնստը։ Փաստացի հենց նա է կանգնած իր փառասեր, բայց ոչ այնքան խելացի որդյակի հետևում, նրան խորհուրդներ է տալիս և հրահրում է վճռական գործողությունների։ Վերջնամասում ոչնչացվում է Ռոդնի Պողպատիչի Վոնդերբոտի կողմից, ով նրան նետում է աղբայրիչ օջախ։
  • Փոլ Ջամատի (ռուսերեն ձայն` Դմիտրի Ֆիլիմոնով)` Թիմ, դռնապան Բիգվելդի ընկերությունում։ Փոքրիկ, սակայն շատ նենգ։ Ֆիլմի վերջնամասում եղավ նրանց շարքերում, ովքեր դիմավորում էին Բիգվելդին, սակայն հեռացվեց Վոնդերբոտի կողմից։
  • Սթենլի Տուչչի (ռուսերեն ձայն` Վլադիմիր Անտոնիկ)` Հյորբ Պողպատիչ, Ռոդնիի հայրը։ Ապրուստի գումար է վաստակում աման լվալով, սակայն հոգու խորքում միշտ երազել է դառնալ երաժիշտ։ Ֆիլմի վերջնամասում նրա երազանքը կատարվում է։
  • Դեն Հեդայա (ռուսերեն ձայն` Ալեքսեյ Բորզունով)՝ պարոն Գանկ, ռոբոտների ճաշարանի սեփականատեր, որում աշխատում է Պողպատիչ-ավագը։ Շատ բոցավառվող է։
  • Դայան Ուիսթ` Լիդյա Պողպատիչ, Ռոդնիի մայրը։ Շատ սիրում է որդուն և հպարտանում է նրանով։
  • Նատաշա Լիոն (ռուսերեն ձայն՝ Լյուդմիլա Իլինա)՝ Լորետա Ատամնանվակ, Մխոցի քարտուղարուհին։ Սիրահարվում է Արգելակին, պատահաբար ծանոթանալով նրա հետ «Բիգվելդ Ինդասթրիսում» իրականացվող ամենամյա բարեգործական պարահանդեսին[8]։

Ֆիլմի ռուսերեն կրկնօրինակումն իրականացվել է «Central Production International Group» գեղարվեստական խմբի կողմից «Գեմինի Կինոմիրի» պատվերով՝ 2005 թվականին։

  • Կրկնօրինակման ռեժիսոր. Յուլիա Բիրյուկովա
  • Թարգմանիչներ և համաժամանակյա տեքստի հեղինակներ. Գենադի Ռոմանով, Գալինա Կլիմովա
  • Ձայնային ռեժիսոր. Վլադիմիր Շուստեր
  • Ձայնային մոնտաժի հեղինակ. Կիրիլ Ալեքսեև
  • Նախագծի ղեկավար. Դեվիդ Շուֆուտինսկի
  • Տնօրեն․Ալեքսեյ Ռիժկով

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Երբ կայարանում Ռոդնին անցնում է պարող կապիկի կողքով, հետին պլանում կարելի է տեսնել` արտաքինից Սառցե դարաշրջան ֆիլմերի շարքի հերոսներից մեկին` Սիդին նմանվող ռոբոտի։
  • Կերպարների ցանկում կարելի է տեսնել Երկաթե Հյուսնին։

Խաղ խմբագրել

Մուլտֆիլմի հետ թողարկվել է համանուն խաղը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.imdb.com/title/tt0358082/
  2. https://www.adorocinema.com/filmes/filme-53218/
  3. https://www.interfilmes.com/filme_14948_Robos-(Robots).html
  4. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  5. Internet Movie Database — 1990.
  6. Box Office Mojo — 1999.
  7. Jones, Malcolm (2005 թ․ մարտի 13). «Heavenly Metal». The Daily Beast. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 1-ին.
  8. «Robots (2005)». British Film Institute. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբոտներ (մուլտֆիլմ)» հոդվածին։