Ռոբին Հուդ (անգլ.՝ Robin Hood), Ռիդլի Սքոթի գեղարվեստական ֆիլմ՝ նկարահանված Ռոբին Հուդի մասին լեգենդի հիման վրա։ Առասպելական նետաձիգի դերը կատարում է Ռասել Քրոուն։ Ֆիլմի շնորհահանդեսը կայացել է 2010 թվականի մայիսի 7֊ին, Ռուսաստանում՝ 2010 թվականի, մայիսի 12֊ին[17]։ Universal-ը ֆիլմի գաղափարը ստացել է 2007 թվականին, երբ գրվել է «Նոթինգհեմ» (անգլ.՝ Nottingham) անվանումով սցենարը։ Ֆիլմը պետք է պատմեր Նոթինգհեմի Շերիֆի սխրանքների մասին, որի դերն էլ պետք է խաղար Ռասել Քրոուն։ Սակայն Ռիդլի Սքոթը չընդունեց սցենարը, և 2008 թվականի ընթացքում այն վերագրվեց Ռոբին Հուդի՝ ավազակ դառնալու ճանապարհի պատմության հիման վրա։ Անձամբ շերիֆը պահպանվեց որպես պատմության մաս, չնայած նրա դերը կրճատվեց երեք դրվագով։ «Նոթինգհեմ»֊ը վերանվանվեց, որպեսզի ֆիլմի անվանումն ավելի ավանդական հնչի։ Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2009 թվականի մարտի 30-ից։

Ռոբին Հուդ
անգլ.՝ Robin Hood
Երկիր ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
Ժանրթիկնոցի և սուսերի ֆիլմ, արկածային ֆիլմ[1][2][3][…], մարտաֆիլմ, դրամա և միջնադարի մասին ֆիլմ
ԹեմաՌոբին Հուդ
Թվականմայիսի 12, 2010[4], մայիսի 13, 2010[5][6], մայիսի 12, 2010[7] և մայիսի 14, 2010[8]
Լեզուֆրանսերեն և անգլերեն
ՌեժիսորՌիդլի Սքոթ[9][3][10][…]
ՊրոդյուսերԲրայան Գրեյզեր, Ռիդլի Սքոթ և Ռասսել Քրոու
Սցենարի հեղինակԲրայան Հելգելանդ[11]
ԴերակատարներՔեյթ Բլանշետ[9][2][12][…], Մաքս ֆոն Սյուդով[9][12][11][…], Ուիլյամ Հերթ[9][12][13][…], Մարկ Սթրոնգ[9][12][11][…], Օսկար Այզեկ[9][12][11][…], Դեննի Հյուսթոն[9][12][11][…], Այլին Աթքինս[9][12][11][…], Մարկ Էդդի[9][12][11][…], Դևիդ Մեթյու ՄակՖադյեն[9][2][12][…], Քևին Դյուրանդ[9][12][11][…], Սքոթ Գրայմզ[9][12][11][…], Ալան Դոյլ[9][11][14], Ռոբերտ Փյու[11][14], Սայմոն ՄաքԲերնի[9][14], Ռասսել Քրոու[9][2][10][…], Լեա Սեյդու[9][11][15][…], Դենիս Մենոշե[14], Ջերարդ ՄաքՍորլեյ[9][14], Ջոնաթան Զակաի[14], Դուգլաս Հոջ[16], Լյուկ Իվանս[16], Սթիվ Էվեթս[16], Ruby Bentall?[16], Արթուր Դարվիլ[16], Ջեսիկա Ռեյն[16], Մարկ Լյուիս Ջոնս[16], Վելիբոր Տոպիչ[16], Մայքլ Այնեսոն[16], Ջիանինա Ֆասիո[16], Թոմաս Առնոլդ, Նեդ Դեննեհի, Abraham Belaga? և Samuel Dupuy?
ՕպերատորՋոն Մեթիսոն
ԵրաժշտությունՄարկ Ստրայտենֆելդ
ՄոնտաժՊիետրո Սկալիա
Պատմվածքի վայրԼոնդոն
ԿինոընկերությունUniversal Studios[13], Imagine Entertainment, Relativity Media և Scott Free Productions
Տևողություն140 րոպե
Բյուջե200 000 000 $
Շահույթ321 669 741 $
Պաշտոնական կայքէջ
 Robin Hood (2010 film) Վիքիպահեստում

Ստեղծողների կողմից նկարահանված ֆիլմը նվիրված է իրենց գործընկեր Բրետ Ջոնսոնին (1958-2010

Սյուժե խմբագրել

Ֆիլմում Ռոբինը Ռիչարդ Առյուծասրտի բանակի նետաձիգ է, իսկ չարագործները ֆրանսիացիներն են[18]։ Ֆիլմի սկզբում Ռիչարդն իր բանակով գրոհում է ֆրանսիական ամրոցը։ Գրոհի ժամանակ արքան պարանոցի վրա ստանում է մահացու վիրավորում և մահանում է։ Ռիչարդի մահից հետո Ռոբինը որոշում է վերադառնալ Անգլիա։ Նա իր ընկերներ-նետաձիգների խմբով անցնում է անտառի միջով դեպի Ֆրանսիայի ափերը։ Այդ ժամանակ Ռիչարդի ասպետներից մեկը հենց այդ ափն է նետում մահացած արքայի թագը, որը պետք էր փոխանցել Անգլիայի հաջորդ արքային։ Հանկարծ նրանց վրա հարձակվում են, սակայն Ռոբինի օգնության եկած ջոկատը կարողանում է ետ խլել թագը։ Ասպետը, մահանալով, Ռոբինին խնդրում է իր սուրը հասցնել իր հորը, ով Նոթինգհեմում է։ Ռոբինը վերադառնում է Անգլիա, թագը հանձնում է նոր արքային՝ Իոհան Անհողինին, և գնում Նոթինգհեմ։ Որպեսզի այդ գույքը չանցնի թագավորությանը, Ռոբինը ստիպված է լինում ձևացնել, որ ինքն այն նույն ասպետն է, ում սուրը որ կրում էր, և դառնալ Լեդի Մերիոնի «ամուսինը»։ Միևնույն ժամանակ ֆրանսիացիները որոշում են օգտվել խառնաշփոթից և ափ հանում իրականացնել Անգլիայում։ Սակայն արքային՝ Ռոբինի օգնությամբ, հաջողվում է հակահարված տալ նրանց և դուրս շպրտել երկրից։ Մարտի ժամանակ Ռոբինը շատ խիզախորեն է կռվում, ինչը դուր չի գալիս Իոհանին։ Հաղթանակից հետո նա Ռոբինին օրենքից դուրս է հայտարարում։ Ռոբինն իր ընկերների, մոտ զինակիցների և Մերիոնի հետ, որի նկատմամբ այդ ժամանակ հայտնվում են փոխադարձ զգացմունքներ, հեռանում է Շերվուդի անտառ[19]։

Պրոդյուսեր Մարկ Շյուգերը հայտարարել է․

  Սա պատմություն է այն մասին, թե ինչպես է Ռոբին Հուդը դարձել հանցագործ, և այն մասին, թե ինչպես են այդ տղաները դարձել Շերվուդի անտառի ուրախ ավազակները[20]  

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Ռասել Քրոու Ռոբին Հուդ Ռոբին Հուդ
Քեյթ Բլանշետ Լեդի Մերիոն Լեդի Մերիոն
Մարկ Սթրոնգ Գոդֆրի սըր Գոդֆրի
Մեթյու Մաքֆեյդեն Նոթինգհեմի Շերիֆ Նոթինգհեմի Շերիֆ
Էյլին Ատկինս Ալիենորա Աքվիտանացի Ալիենորա Աքվիտանացի
Դենի Հյուսթոն Ռիչարդ I Առյուծասիրտ Ռիչարդ I Առյուծասիրտ
Ջոնաթան Ցասաի Ֆիլիպ II Օգոստոս Ֆիլիպ II Օգոստոս
Ուիլյամ Հերթ Մարշալ Ուիլյամ Մարշալ Ուիլյամ
Մաքս ֆոն Սյուդով Ուոլթեր Լոքսլի սըր Ուոլթեր Լոքսլի
Օսկար Այզեկ Իոհան Անհողին Իոհան Անհողին
Լեա Սեյդու Իզաբելլա արքայադուստր Իզաբելլա
Քեվին Դյուրանդ Երեխա Ջոն Երեխա Ջոն
Սքոթ Գրայմս Ուիլ Սքարլեթ Ուիլ Սքարլեթ
Մարկ Էդի Տուկ եղբայր Տուկ եղբայր
Ալան Դոյլ Ալան ա Դեյլ Ալան ա Դեյլ
Դուգլաս Հոջ Ռոբերտ Լոքսլի Ռոբերտ Լոքսլի

Քննադատություն խմբագրել

Ֆիլմը տարբեր քննադատություններ է ստացել։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 43 % դրական կարծիքներ՝ հիմնված 215 կարծիքի վրա։ Metacritic կայքը ֆիլմին տվել է 53 % դրական գնահատականներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.nytimes.com/2010/05/14/movies/14robin.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.metacritic.com/movie/robin-hood
  3. 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt0955308/
  4. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  5. Internet Movie Database — 1990.
  6. http://nmhh.hu/dokumentum/158992/2010_filmbemutatok_osszes.xlsx
  7. http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=70414&type=MOVIE&iv=Basic
  8. http://www.boxofficemojo.com/movies/?id=nottingham.htm
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 9,16 https://filmow.com/robin-hood-t7558/
  10. 10,0 10,1 http://www.filmaffinity.com/en/film704321.html
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 https://www.siamzone.com/movie/m/5763
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 http://www.ofdb.de/film/193563,Robin-Hood
  13. 13,0 13,1 http://stopklatka.pl/film/robin-hood-2010
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 http://www.imdb.com/title/tt0955308/fullcredits
  15. http://www.fotogramas.es/Peliculas/Robin-Hood
  16. 16,00 16,01 16,02 16,03 16,04 16,05 16,06 16,07 16,08 16,09 ČSFD (չեխերեն) — 2001.
  17. ComingSoon.net — Robin Hood is coming in May of 2010 Արխիվացված 2014-11-10 Wayback Machine(անգլ.)
  18. MTV Movies Blog — Ridley Scott Reveals New Name For ‘Nottingham’ And It’s Back To Basics(անգլ.)
  19. In Contention — Ridley Scott’s Robin Hood film begins production(անգլ.)
  20. Los Angeles Times — 'Nottingham': Will Russell Crowe ever romp in Sherwood Forest?(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբին Հուդ (ֆիլմ, 2010)» հոդվածին։