Ռոբեր Պիրես

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Ռոբեր Էմանուել Պիրես (ֆր.՝ Robert Emmanuel Pirès, հոկտեմբերի 29, 1973(1973-10-29)[1][2], Ռեյմս), ֆրանսիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդիսանում է Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստներից մեկը։

Ռոբեր Պիրես
ֆր.՝ Robert Pires
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռոբեր Էմանուել Պիրես
Ազգությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Մականուն դ’Արտանյան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 29, 1973(1973-10-29)[1][2] (50 տարեկան)
Ծննդավայր Ռեյմս, Ֆրանսիա
Հասակ 187 սմ
Քաշ 74 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1980-1989 Ֆրանսիա Ռեյմս Սենտ-Ան
1989-1992 Ֆրանսիա Ռեյմս
1992-1993 Ֆրանսիա Մեց
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1992-1998 Ֆրանսիա Մեց 162 (43)
1998-2000 Ֆրանսիա Օլիմպիկ 66 (8)
2000-2006 Անգլիա Արսենալ 189 (62)
2006-2010 Իսպանիա Վիլյառեալ 103 (13)
2010-2011 Անգլիա Աստոն Վիլլա 9 (0)
2014 Հնդկաստան Գոա 8 (1)
Ազգային հավաքական
1993-1994 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 20) 5 (1)
1994-1996 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 21) 22 (8)
1996-2004 Ֆրանսիա Ֆրանսիա 79 (14)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Պիրեսը սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան Ֆրանսիայի առաջնությունում հանդես եկող «Մեց» ակումբում, որտեղ վեց տարվա ընթացքում դարձել է ավելին քան 40 գոլի հեղինակ։ Այնուհետև նա ուղևորվում է Մարսել, որտեղ սկսում հանդես գալ տեղի «Օլիմպիկի» կազմում։ Անմիջապես 2000 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո տեղափոխվում է «Արսենալ»։

Պիրեսը վնասվածքի պատճառով բաց է թողնում Հարավային Կորեայում և Ճապոնիայում ընթացող 2002 թվականի աշխարհի առաջնությունը։ Նա 2004 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից է։ Ձախ կիսապաշտպանի դիրքից նա ոչ միայն ընդունակ էր եռագույն (իր եզրով, կենտրոնական դիրքով և աջ եզրով) գրոհներ սկսելու, այլև ինքնուրույն գոլերի հեղինակ դառնալու։ «Արսենալի» կազմում անցկացրած իր վերջին տարիներին նա համարվում է Եվրոպայի լավագույն հարձակվողական ոճի կիսապաշտպանը։ Նախընտրում էր հանդես գալ եզրային դիրքերում (սովորաբար ձախից), հաճախակի էր դառնում գոլերի հեղինակ։

2006 թվականին Պիրեսը լքում է «Արսենալը» և տեղափոխվում է իսպանական «Վիլյառեալ»։ Պիրեսը մնում է իսպանական ակումբում մինչև 2010 թվականը։ Իսպանական ակումբում անցկացրած ամբողջ ժամանակում նա մասնակցում է 102 խաղի և դառնում է 13 գոլի հեղինակ։

2010 թվականի նոյեմբերի 18-ին Պիրեսը մինչև մրցաշրջանի ավարտը ժամկետով պայմանագիր է կնքում անգլիական «Աստոն Վիլլայի» հետ[3][4]։

2012 թվականին պլանավորվում էր նրա մասնակցությունը հնդկական Premier League Soccer նոր ֆուտբոլային լիգայում[5], սակայն մրցաշարը այդպես էլ չի կայանում։

2014 թվականի սեպտեմբերին Պիրեսը մինչև 2015 թվականի մարտի 13-ը ժամկետով պայմանագիր է կնքում հնդկական «Գոայի» հետ[6]։ 2016 թվականի փետրվարի 25-ին ֆուտբոլիստը հայտարարում է իր խաղային կարիերան ավարտելու մասին[7][8]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային

  Մեց

  Արսենալ

Միջազգային

  Ֆրանսիայի հավաքական

Անձնական

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Робер Пирес присоединился к «Астон Вилле»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  4. «Midfield legend Pires completes move to Villa» (անգլերեն). Aston Villa FC. 18.11.2010. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 18-ին.
  5. Каннаваро, Креспо, Пирес и Фаулер продолжат карьеру в Индии Новость на сайте Sports.ru от 14 января 2012 года
  6. Mergulhao, Marcus (2015 թ․ մարտի 14). «FC Goa drop all four strikers». The Times of India. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
  7. Пирес и Франция на троне
  8. «Former Arsenal and France midfielder Robert Pires retires from football». The Guardian. 2016 թ․ փետրվարի 25. Վերցված է 2016 թ․ փետրվարի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբեր Պիրես» հոդվածին։