Ռոբերտ Քոլման Ռիչարդսոն

Ռոբերտ Քոլման Ռիչարդսոն (անգլ.՝ Robert Coleman Richardson, հունիսի 26, 1937(1937-06-26)[1][2][3][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ - փետրվարի 19, 2013(2013-02-19)[1][2][3][…], Իթակա, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս, աշխատել է Քոռնելի համալսարանում։ 1996 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Մրցանակը ստացել է համատեղ Դևիդ Լիի և Դուգլաս Օշերոֆի հետ, «Հելիում-3գերհոսունության հայտնաբերման համար»։

Ռոբերտ Քոլման Ռիչարդսոն
Robert Coleman Richardson
Ծնվել էհունիսի 26, 1937(1937-06-26)[1][2][3][…]
Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 19, 2013(2013-02-19)[1][2][3][…] (75 տարեկան)
Իթակա, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունֆիզիկոս և պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Կոռնելի համալսարան և Դյուքի համալսարան
Գործունեության ոլորտկրիոֆիզիկա
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[4] և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[4]
Ալմա մատերԴյուքի համալսարան, Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտ, Washington-Liberty High School? և Virginia Tech College of Science?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5][6]
Պարգևներ
Կայքlassp.cornell.edu/lassp_data/rcr.html
 Robert Coleman Richardson Վիքիպահեստում

Ուսանել է Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտում, որտեղ ստացել է բակալավրի աստիճան 1958 թվականին, և մագիստրոսի աստիճան 1960 թվականին։ Փիլիսոփայության դոկտորի աստիճանը ստացել է Դյուկի համալսարանում 1965 թվականին։ Հանդիսանում է ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ 1986 թվականից։

1959—1960 թվականները և ապա 1966 թվականից սկսած աշխատել է Քոռնելի համալսարանում, իսկ 1968 թվականից հանդիսանում է համալսարանի պրոֆեսոր։ 1990—1997 թվականները ղեկավարել է ատոմի և պինդ մարմնի ֆիզիկայի լաբորատորիան։ 1998—2003 թվականները հանդիսացել է համալսարանի պրոռեկտոր գիտական աշխատանքի ուղղությամբ։

Հիմնական գիտական աշխատանքը կապված է եղել ցածր ջերմության ֆիզիկայի և գերհոսունության հետ։ 1972—1974 թվականները համատեղ Դ. Լիի և Դ. Օշերոֆի հետ հայտնաբերել է հելիում-3 իզոտոպի գերհոսունության երևույթը, որի համար և նրանց շնորհվել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ 1996 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Քոլման Ռիչարդսոն» հոդվածին։