Ռոբերտ Ռեդֆորդ, լրիվ անուն ազգանունը՝ Չառլզ Ռոբերտ Ռեդֆորդ կրտսեր (անգլ.՝ Charles Robert Redford Jr., օգոստոսի 18, 1936(1936-08-18)[6][7][8][…], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[9]), ամերիկացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր, Օսկարի կրկնակի դափնեկիր, Լավագույն ռեժիսոր անվանակարգում և 1 պատվավոր Օսկար 2002 թ. Սիդնի Պուատյեի հետ։

Ռոբերտ Ռեդֆորդ
անգլ.՝ Robert Redford, Jr.
Ռեդֆորդը 2012 թվականի ապրիլին
Հասակը1.79 մ
Ծնվել էօգոստոսի 18, 1936 (87 տարեկան)
ԾննդավայրՍանտա Մոնիկա, ԱՄՆ
ԿրթությունՊրատտի ինստիտուտ, Թատերական արվեստների ամերիկյան ակադեմիա (1959)[1], Բոուլդերի Կոլորադոյի համալսարան և Վան Նույսի ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ[2]
ԱզգությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Մասնագիտություն

դերասան, կինոռեժիսոր,

պրոդյուսեր
Ակտիվ շրջան1959-ից մինչ այժմ
Ժանրերվեսթեռն
Ծնողներհայր՝ Charles Robert Redford?[3], մայր՝ Martha W. Hart?[3]
Ամուսին(ներ)

Լոլա Վան Վագենեն (1958-85 թթ., ամուսնալուծ.)

Սիբիլլա Սագարշ
Երեխա(ներ)Էմի Ռեդֆորդ և James Redford?
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0000602
ԿինոՊոիսկID 8388

Խաղացել է մոտ 60 ֆիլմում, 30-ից ավելի ֆիլմերի ռեժիսոր է և պրոդյուսեր, առավել հայտնի է «Բուչ Քեսիդին և Սանդենս Քիդը», «Խաբեություն», «Քոնդորի երեք օրերը», «Ողջ նախագահական շքախումբը», «Սովորական մարդիկ» և «Աֆրիկայից» ֆիլմերում խաղացած դերերով։ Օսկարը ստացել է առաջին իսկ ռեժիսորական աշխատանքի համար, 1980 թվականին նկարահանված «Սովորական մարդիկ» դրամայի համար։

Կենսագրություն խմբագրել

Ռոբերտ Ռեդֆորդը ծնվել է 1936 թվականին։ Մայրը՝ Մարթա Վ. Հարթ, ծնվել է Տեխասում, հայրը՝ Չառլզ Ռովերտ Ռեդֆորդ ավագը (1914–91)[10], եղել է կաթնավաճառ[11][12], այնուհետև աշխատել է «Standard Oil Company» նավթային ընկերությունում որպես հաշվապահ։ Ռեդֆորդը ունի անգլիական, հրեական և շոտլանդական արմատներ[13][14][15]։ Ավարտել է Բոուլդերի Կոլորադյան համալսարանը 1955 թվականին, եղել է համալսարանի բեյսբոլի թիմի անդամ, երկար տարիներ զբաղվել է սպորտով, մի քանի ֆիլմերում նկարահանվել է առանց փոխարինող կասկադյորի։

1958 թվականին ամուսնացել է մորմոն Լոլե Ջին Վան Վանեգենի (Lola Jean Van Wagenen) հետ, ով ծնունդով Յուտա նահանգից էր։ Նրանք ունեցել են 4 երեխա՝ Սքոթ Էնթոնի, Շոնա Ջին, Դեյվիդ Ջեյմս և Էմի Ռեդֆորդ։ Լոլան և Ռեդֆորդը ամուսնալուծվել են 1985 թվականին։

Ռոբերտ Ռեդֆորդը ունի 7 թոռ[16]։

2009 թ. հուլիսին ամուսնացել է իր խաղընկերուհի Սիբիլլա Շագարշի հետ[17]։

1981 թվականին Ռբորետ Ռեդֆորդը իր տան գտնվող տարածքում հիմնել է ամերիկյան անկախ կինոյի «Սանդենս» ինստիտուտը։ Նա ներկայումս Յուտա նահանգի ամենամեծ հողասեփականատերերից մեկն է, նրան է պատկանում մոտ 5500 ակր մակերեսով հողատարածք։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Notable Past StudentsAmerican Academy of Dramatic Arts.
  2. LIBRIS — 2015.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Pas L. v. Genealogics — 2003.
  4. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  5. Robert Redford and John Hume awarded Honorary Degrees at Trinity College DublinTCD, 2008.
  6. Encyclopædia Britannica
  7. Internet Broadway Database — 2000.
  8. filmportal.de — 2005.
  9. 9,0 9,1 Deutsche Nationalbibliothek Record #118743708 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  10. «RootsWeb: Database Index». ancestry.com.
  11. «Ancestry of Actor Robert Redford». Genforum.genealogy.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 4-ին.
  12. Ancestry.com (2013 թ․ հունվարի 18). «"Bobby" Redford: The Sundance Kid in 1940 | Ancestry.com». Blogs.ancestry.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 4-ին.
  13. Ned Beauman. «Robert Redford: The Biography». powells.com.
  14. RootsWeb
  15. Farber, Stephen. (1991-10-20) Sponsored Archives: A Robert Redford Retropsective. Nytimes.com. Retrieved on 2012-01-06.
  16. «Robert Redford praises younger wife Sibylle Szaggars, talks retirement». ABC7 Los Angeles. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.
  17. «Robert Redford marries long-term girlfriend». Telegraph.co.uk. 2009 թ․ հուլիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Գրականություն խմբագրել

Callan, Michael Feeney (2011). Robert Redford։ the biography. New York, New York։ Alfred A. Knopf. ISBN 978-0679450559.

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Ռեդֆորդ» հոդվածին։