Ռոբերտ Չարտոֆ (անգլ.՝ Robert Chartoff, օգոստոսի 26, 1933(1933-08-26)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունիսի 10, 2015(2015-06-10)[3], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոպրոդյուսեր։ Առաջին խոշոր հաջողությանն արժանացել է «Ռոկկի» ֆիլմի շնորհիվ, որի գլխավոր դերակատարն ու սցենարի հեղինակը եղել է Սիլվեստր Ստալոնեն։

Ռոբերտ Չարտոֆ
Ծննդյան թիվ՝օգոստոսի 26, 1933(1933-08-26)[1][2]
Ծննդավայր՝Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանի թիվ՝հունիսի 10, 2015(2015-06-10)[3] (81 տարեկան)
Վախճանի վայր՝Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոպրոդյուսեր
Պարգևներ՝
Օսկար լավագույն ֆիլմի համար
IMDb։ID 0153590

Կենսագրություն խմբագրել

Ռոբերտ Չարտոֆը ծնվել է 1933 թվականի օգոստոսի 26-ին Նյու Յորքում, հրեական ընտանիքում[4]։ Հայրը՝ Ուիլյամ Չարտոֆը, եղել է պրոֆեսիոնա երաժիշտ, նվագել է Նյու Յորքի ֆիլհարմոնիայում։ Մայրը եղել Բեսի Ռապապորտը։ 1955 թվականին Ռոբերտ Չարտոֆն ավարտել է Յունիոն քոլեջը, ապա իրավունքի դպրոց Կոլումբիայի համալսարանում։

Կարիերա խմբագրել

Ռոբերտ Չարտոֆը հանդես է եկել որպես ավելի քան 40 ֆիլմի պրոդյուսեր, մեծ մասամբ՝ Իրվին Ուինքլերի հետ միասին։

Անձնական կյանք խմբագրել

Ռոբերտ Չարտոֆն ամուսնացած է եղել երեք անգամ։ Ֆիլիս Ռաֆայելի հետ առաջին ամուսնությունից ունեցել է երեք երեխա՝ Ջենիֆերը, Ուիլյամն ու Ջուլին։ Երկրորդ անգամ ամուսնացել է բրիտանացի դերասանուհի Վանեսա Հովարդի (1948-2010) հետ։ Նրանք ամուսնացած են եղել 1970-1983 թվականներին և ունեցել են մեկ որդի՝ Չարլին։ Երրորդ կնոջ՝ Ջեննի Ուեյման Քոքլի (Jenny Weyman-Cockle) հետ Ռոբերտ Չարտոֆն ապրել է 1992 թվականից մինչև իր մահը։ Այդ ամուսնության ընթացքում ծնվել է նրա դուստրը՝ Միրանդան[5]։

Ռոբերտ Չարտոֆի որդին՝ Ուիլյամ Չարտոֆը (ծնվել է 1963 թվականի մարտի 15-ին) նույնպես դարձել է պրոդյուսեր։ Հոր հետ միասին նա մասնակցել է «Raging Bull», «Ռոկկի Բալբոա», «Մեխանիկ» ֆիլմերի ստեղծմանը։ Մահացել է 2015 թվականի հունիսի 10-ին ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից Սանտա Մոնիկայում գտնվող իր տանը (Կալիֆոռնիա նահանգ, ԱՄՆ)[6]։

Ֆիլմագրություն խմբագրել

  • Դիմհար / Point Blank (1967)
  • Պառակտում / The Split (1968)
  • Նրանք գնդակահարում են ձիերին, այնպես չէ՞ / They Shoot Horses, Don't They? (1969)
  • Leo the Last (1970)
  • The Strawberry Statement (1970)
  • Believe in Me (1971)
  • The Gang That Couldn't Shoot Straight (1971)
  • Նոր ցենտուրիոններ / The New Centurions (1972)
  • Thumb Tripping (1972)
  • Մեխանիկը / The Mechanic (1972)
  • Up the Sandbox (1972)
  • Busting (1974)
  • S*P*Y*S (1974)
  • Խաղացողը / The Gambler (1974)
  • Peeper (1975)
  • Փախուստ / Breakout (1975)
  • Ռոկկի / Rocky (1976)
  • Երազների վաճառականներ / Nickelodeon (1976)
  • Նյու Յորք, Նյու Յորք / New York, New York (1977)
  • Վալենտինո / Valentino (1977) (գործադիր պրոդյուսեր)
  • Comes a Horseman (1978) (գործադիր պրոդյուսեր)
  • Uncle Joe Shannon (1978)
  • Ռոկկի 2 / Rocky II (1979)
  • Կատաղած ցուլ / Raging Bull (1980)
  • Խոստովանության գաղտնիքները / True Confessions (1981)
  • Ռոկկի 3 / Rocky III (1982)
  • Ճիշտ անձնակազմ / The Right Stuff (1983)
  • Գարեջուր / Beer (1985)
  • Ռոկկի 4 / Rocky IV (1985)
  • Ռոկկի 5 / Rocky V (1990)
  • Ուղղակի զրույց / Straight Talk (1992)
  • In My Country (2004)
  • Ռոկկի Բալբոա / Rocky Balboa (2006) (գործադիր պրոդյուսեր)
  • Մեխանիկը / The Mechanic (2011)
  • Փոթորիկ / The Tempest (2010)
  • Էնդերի խաղը / Ender's Game (2013)
  • Խաղացողը / The Gambler (2014)
  • Scarpa (2015)
  • Միջամառային գիշերվա երազ / A Midsummer Night's Dream (2015)
  • Կրիդ / Creed (2015)

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • 1977 – «Օսկար» մրցանակ «Ռոկկի» ֆիլմի համար (Ուինքլերի հետ միասին)
  • 1981 — ներկայացվել է «Օսկար» մրցանակի «Կատաղած ցուլ» ֆիլմի համար (Ուինքլերի հետ միասին)
  • 1984 — ներկայացվել է «Օսկար» մրցանակի «Ճիշտ անձնակազմ» ֆիլմի համար (Ուինքլերի հետ միասին)
  • Երկու անգամ ներկայացվել է Razzie Award մրցանակի ամենավատ ֆիմի համար՝ «Ռոկկի 4» (1986 թվական) և «Ռոկկի 5» (1991 թվական)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Find A Grave — 1996.
  3. 3,0 3,1 3,2 http://www.lematin.ch/people/producteur-rocky-robert-chartoff-mort/story/13171617
  4. Melanie Chartoff (2010 թ․ մարտի 29). «Seder by the Sea» (անգլերեն). Jewish Journal. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
  5. «Robert Chartoff Biography» (անգլերեն). Internet Movie Database. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
  6. Bruse Weber (2015 թ․ հունիսի 14). «Robert Chartoff, producer of Raging Bull and Rocky, dies at 81» (անգլերեն). New York Times. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.