Ռոբերտ Մորիս (անգլ.՝ Robert Morris, փետրվարի 9, 1931(1931-02-09)[1][2][3][…], Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ[4][5] - նոյեմբերի 28, 2018(2018-11-28)[6][3][7][…], Քինգսթոն (Նյու Յորք), Նյու Յորք, ԱՄՆ[6][4]), ամերիկացի քանդակագործ, հայեցակարգային նկարիչ և գրող։ Նա Դոնալդ Ջադի հետ համարվում է մինիմալիզմի հայտնի տեսաբաններից մեկը, նա մեծ ներդրում է ունեցել փերֆորմանսի, լենդ-արտի, Process Art-ի և ինստալիացիայի զարգացման գործում։

Ռոբերտ Մորիս
Ծնվել էփետրվարի 9, 1931(1931-02-09)[1][2][3][…]
ԾննդավայրԿանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ[4][5]
Վախճանվել էնոյեմբերի 28, 2018(2018-11-28)[6][3][7][…] (87 տարեկան)
Մահվան վայրՔինգսթոն (Նյու Յորք), Նյու Յորք, ԱՄՆ[6][4]
Քաղաքացիություն ԱՄՆ[8][9][5]
ԿրթությունԿանզասի համալսարան, Ռիդ քոլեջ, Հանթեր քոլեջ և Կանզասի արվեստի ինստիտուտ
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ, գրող, արվեստագետ, նկարազարդող, վիդեոնկարիչ, ինստալյացիոն արտիստ, performance artist, կոնցեպտուալ արվեստագետ, video installation artist և վիզուալ արտիստ
Ոճմինիմալիզմ, process art? և լենդ արտ
Ժանրքանդակագործություն, գեղանկարչություն, կատարողական արվեստ, լենդ արտ և ինստալյացիայի արվեստ
Թեմաներքանդակագործություն
Պարգևներ
ԱմուսինSimone Forti?[11]
 Robert Morris (artist) Վիքիպահեստում

Կենսագրություն և ստեղծագործություն խմբագրել

Մորիսը սովորել է Կանզասի համալսարանում, Կանզաս Սիթիի Գեղարվեստի ինստիտուտում և Ռիդ քոլեջում[12]։ Սկզբում Մորիսը աշխատել է որպես գեղանկարիչ , 1950-ականների նրա աշխատանքներում նկատելի է վերացական իմպրեսիոնիզմի ազդեցությունը, հատկապես Ջեքսոն Պոլլոքի։ Ապրելով Կալիֆոռնիայում՝ Մորիսը ծանոթացավ Լա Մոնթե Յանգի և Ջոն Քեյջի աշխատանքներին։ 1960 թվականին Մորիսը տեղափոխվեց Նյու Յորք, որտեղ բեմադրեց ներկայացում՝ հիմնված տարածության մեջ մարմինների ուսումնասիրության վրա, որտեղ քառակուսիների սյունը բեմում ընկնում էր ներկայացման սկսվելուց մի քանի րոպե հետո ։ Մորիսը մշակեց այդ գաղափարները առաջին մինիմալիստական քանդակներում՝ Two Columns (1961) և L Beams (1965)։

 
Bronze Gate (2005), Իտալիա

Նյու Յորքում Մորիսը սկսեց ուսումնասիրել Մարսել Դյուշանի ստեղծագործությունները՝ ստեղծելով ստեղծագործություններ, որոնք անմիջականորեն առնչվում էին Դյուշանի ստեղծագործություններին՝ Box with the Sound of its Own Making (1961), Fountain (1963)։ 1963 թվականին Նյու Յորքի Green Gallery պատկերասրահում տեղի ունեցավ նրա ունեցավ մինիմալիստական քանդակների ցուցահանդեսը։ 1964 թվականին Մորիսը նախագծեց և ներկայացրեց երկու հայտնի փերֆորմանսներ21.3 և Site։ Մորիսը Նյու Յորքում ընդունվեց Հանտերյան քոլեջ(նրա թեզը նվիրված էր Բրանկուզիին) և 1966 թվականին Artforum-ում տպագրեց «Notes on Sculpture» էսսեների շարքը։ 1966 թվականին Նյու Յորքի Հրեական թանգարանի նա ներկայացրեց L Beams երկու աշխատանքները։

1967 թվականին Մորիսը ստեղծեց Steam-ը՝ լենդ արտի ամենավաղ աշխատանքը։ 1960-ականների վերջին Մորիսն ԱՄՆ-ում մասնակցեց մի շարք թանգարանային շոուների, բայց նրա աշխատանքը և հոդվածները հանդիպեցին Քլեմենտ Գրինբերգի քննադատությանը։ Նրա աշխատանքները դարձան ավելի մասշտաբային՝ զբաղեցնելով պատկերասրահների տարածքի մեծ մասը՝ մոդուլային միավորներով կամ հողակույտերով։ 1971 թվականին Մորիսը ստեղծեց ցուցահանդես Թեյթի պատկերասրահի համար՝ ողջ տարածքը զբաղեցնելով թեքահարթակներով և խորանարդներով։ Նա տպագրել է ինքն իր լուսանկարը Artforum ամսագրի գովազդում Լինդա Բենգլիսի (Lynda Benglis) նկարի ոճով, ում հետ նա համագործակցել է՝ աշխատելով մի քանի տեսահոլովակների վրա։

Նա ստեղծեց Ռոբերտ Մորիսի օբսերվատորիան Նիդերլանդներում «Ժամանակակից Սթոունհենջը», որը ֆիքսում է արևադարձներն ու գիշերահավասարները։ Նրա կոորդինատներն են 52°32’58"N 5°33’57"E։

1970-ականների վերջին Մորիսը սկսեց աշխատել ֆիգուրատիվ աշխատանքների վրա, ինչը զարմացրեց նրա շատ կողմնակիցների։ Աշխատանքների թեմաները հաճախ կապված էին միջուկային պատերազմի սկսվելու վախի հետ։ 1974 թվականին Մորիսը գովազդեց Լեո Կաստելլիի պատկերասրահի ցուցահանդեսը պաստառով, որում պատկերված էր բաց կրծքով և սադոմազոխիստական հագուստով։

1990-ականների ընթացքում նա վերադարձավ վաղ շրջանի աշխատանքներին՝ զբաղվելով կորցրած աշխատանքների վերականգնումով և տեղադրումով։

Մորիսը վախճանվել է 2018 թվականի նոյեմբերի 28-ին Նյու Յորքի մոտ գտնվող Քոնստոնգ քաղաքում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Մորիս (նկարիչ)» հոդվածին։