Ռոբերտ Մանուկյան

ամերիկահայ պրոֆեսիոնալ ըմբիշ (ռեստլեր)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոբերտ Մանուկյան (այլ կիրառումներ)

Ռոբերտ Մանուկյան կրտսեր (անգլ.՝ Robert Manoogian, Jr., հունվարի 4, 1918(1918-01-04), Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - ապրիլի 3, 2002(2002-04-03), Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), առավել հայտնի Բոբի Մանագով (Bobby Managoff) ռինգային անվամբ, ամերիկահայ պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Առավել նշանակալի կարիերա է ունեցել 1940-ական թվականներին՝ հանդես գալով «National Wrestling Alliance» (NWA) համազգային ցանցում։

Ռոբերտ Մանուկյան
Bobby Managoff
Ռինգային անուն(ներ)Բոբի Մանագով
Ընդհանուր տեղեկություններ
Ծննդյան թվական1918 հունվարի 4[1]
Վախճանի թվականապրիլի 3, 2002(2002-04-03) (տարիքը 84)
ՄարզիչԲոբ Մանագով ավագ[1]
Դեբյուտ1942[1]
Կարիերայի ավարտ1965[1]

Կարիերա խմբագրել

Մանուկյանի անձնական մարզչի դերը ստանձնել է հայրը՝ Ռոբերտ Մանուկյան ավագը։ Մասնագիտական նորամուտը կատարել է 1942 թվականին՝ 24 տարեկան հասակում՝ հանդես գալով «National Wrestling Alliance» (NWA) առաջնությունում։ Նույն թվականի փետրվարին նվաճել է NWA Տեխասի ծանրքաշային չեմպիոնական տիտղոսը, որն հետագայում կորցնում է Խուան Ումբերտոյի հետ մրցապայքարում։

1942 թվականի հունիսին Մանուկյանը պայմանագիր է կնքում «National Wrestling Association» կազմակերպության հետ, որը հանդիսանում էր Բռնցքամարտի ազգային ասոցիացիայի (այժմ հայտնի որպես՝ WBA) ստորաբաժանումը։ Շուտով Մանուկյանը երկարատև ռինգային հակամարտություն է սկսում ոմն ըմբիշ Այվոն Ռոբերտի հետ, ում 1942 թվականի նոյեմբերի 27-ին պարտության մատնելով, նվաճում է NWA աշխարհի ծանրքաշային չեմպիոնական գոտին։

Տիտղոսը նվաճելուց հետո Մանուկյանին հաջողվում Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներում անցկացվող առաջնություններում մի քանի անգամ այն պաշտպանել։ Ի վերջո, 1943 թվականի փետրվարի 19-ին Մանուկյանը կորցնում է տիտղոսը Սենթ Լուիս (Միսուրի նահանգ) քաղաքում՝ դիրքերը զիջելով «Վայրի» Բիլ Լոնգսոնին։ 1944 թվականին Մանուկյանն հեռանում է «National Wrestling Association»-ից և սկսում ելույթներ ունենալ Տեխասի նահանգային տիրույթում։ Շուտով Մանուկյանը Օտտո Կասի հետ ձևավորում է թիմ՝ 1945 թվականի մայիսին նվաճելով Տեխասի թիմային առաջնություն։ Կասը և Մանուկյանը կորցնում են տիտղոսը մայիսի 14-ին՝ դիրքերը զիջելով ոմն ըմբիշներ Հանս Շնաբլին և Մարվին Ջոնսին։ Նույն թվականին Մանուկյանը նվաճում է թվով երկրորդ NWA Տեխասի ծանրքաշային տիտղոսը, որը կորցնում է հուլիսի 13-ին՝ Հյուստոն քաղաքում։ Ավելի ուշ Մանուկյանը նոր հակամարտություն է սկսում «Բնության զավակ» Բադի Ռոջերսի հետ, որը դառնում է սպորտային ժամանցի պատմության առաջին հակամարտություններից մեկը։

Ուշ 1940-ականներին Մանուկյանը ճանապարհորդում է դեպի Հավայի։ 1949 թվականի նոյեմբերի 9-ին վարչական կենտրոն Հոնոլուլուում պարտության է մատնում Ջեք Կլեյբորնին և տիրում NWA հավայյան ծանրքաշային տիտղոսին, որը կորցնում է նույն թվականի դեկտեմբերի 11` դիրքերը զիջելով Դին Դետոնին։ 1950-1953 թվականներին Մանագովն հակամարտության մեջ է մտնում Բիլի Վաթսոնի հետ։ Հավայյան երկրորդ տիտղոսը Մանուկյանը նվաճում է 1953 թվականի հուլիսի 19-ին` այն կորցնելով նույն թվականի օգոստոսի 23-ին։ Հետագայում Մանուկյանը ելույթներ է ունենում Կանադայի Մոնրեալ քաղաքում՝ հինգ անգամ նվաճելով NWA Մոնրեալի ծանրքաշային տիտղոսը։

Պրոֆեսիոնալ ըմբշամարտի կարիերայից պաշտոնապես հեռանում է 1965 թվականին։

Մահացել է 2002 թվականի ապրիլի 3-ին՝ սրտային անբավարարությունից։

Անձնական կյանք խմբագրել

Մանուկյանի ավագ քույր Արմենուհին, ով լայն շրջանակներում հայտնի էր որպես Քեյ Արմեն, եղել է 1940-ականների և 1950-ականների հայտնի ամերիկյան երգչուհի, երգերի հեղինակ, ինչպես նաև հեռուստատեսության, կինոյի և թատրոնի դերասանուհի[2]։

Պրոֆեսիոնալ ըմբշամարտում խմբագրել

  • Ավարտող հնարքներ
    • Հրթիռային դրոպքիք

Տիտղոսներ և այլ նաճումներ խմբագրել

  • Mid-Pacific Promotions
  • Montreal Athletic Commission
    • Աշխարհի ծանրքաշային չեմպիոնատ (մոնրեալյան տարբերակ) (5 անգամ)
  • National Wrestling Association
    • NWA աշխարհի ծանրքաշային չեմպիոնատ (1 անգամ)
  • Southwest Sports
    • NWA Տեխասի ծանրքաշային չեմպիոնատ (1 անգամ)1 2
    • Տեխասի թիմային չեմպիոնատ(1 անգամ)2` Օտտո Կասի հետ

1Տվյալները հստակ չեն և չեն նշում, թե Մանուկյանն ում է պարտության մատնել տվյալ տիտղոսները ձեռք բերելու համար։
2Տվյալ տիտղոսի կրումը Մանուկյանի կողմից սկսվել է մինչև «NWA»-ի վերահսկողություն սահմանելը, ինչպես նաև փաստացիորեն մինչև «NWA»-ի հիմնադրումը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Ռեստլերի էջ` Բոբի Մանագով». «Ռեստլինգի առցանց աշխարհ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 5-ին.
  2. Քեյ Արմենի շիրիմը «Find-a-Grave» կայքում

Արտաքին հղումներ խմբագրել