Ռոբերտ Հոուք

ավստրալացի քաղաքական գործիչ, Ավստրալիայի 23-րդ վարչապետը (1983-1991)

Ռոբերտ Ջեյմս Լի «Բոբ» Հոուք (անգլ.՝ Robert James Lee "Bob" Hawke, դեկտեմբերի 9, 1929(1929-12-09)[2][3][4][…], Բորդերթաուն, Հարավային Ավստրալիա, Ավստրալիա - մայիսի 16, 2019(2019-05-16)[5][3][6], Սիդնեյ, Ավստրալիա[7]), ավստրալիացի քաղաքական գործիչ, Ավստրալիայի 23-րդ վարչապետը (1983-1991

Ռոբերտ Հոուք
 
Կուսակցություն՝ Ավստրալիական լեյբորիստական կուսակցություն
Կրթություն՝ Արևմտյան Ավստրալիայի համալսարան, Համալսարանի քոլեջ, Ավստրալիական ազգային համալսարան, Perth Modern School?, Օքսֆորդի համալսարան, West Leederville Primary School?[1] և UWA Law School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, union organizer և արհմիութենական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 9, 1929(1929-12-09)[2][3][4][…]
Ծննդավայր Բորդերթաուն, Հարավային Ավստրալիա, Ավստրալիա
Վախճանի օր մայիսի 16, 2019(2019-05-16)[5][3][6] (89 տարեկան)
Վախճանի վայր Սիդնեյ, Ավստրալիա[7]
Թաղված Macquarie Park Cemetery and Crematorium
Քաղաքացիություն  Ավստրալիա
Հայր Քլեմ Հոուք
Ամուսին Blanche d'Alpuget?[8]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Հոուքը ծնվել է Հարավային Ավստրալիայի Բորդերթաուն քաղաքում։ Նրա հայրը՝ Կլեմը եղել է նախարար, իսկ հորեղբայր Ալբերտ Հոուքը՝ Լեյբորիստների կուսակցությունից Արևմտյան Ավստրալիայի վարչապետ։ Հոուքի մայրը՝ Էլլին, մեծ հույսեր է կապել որդու հետ և անվերապահ վստահել է նրան, ինչն էլ ողջ կարիերայի ընթացքում մեծ վստահություն է տվել Հոուքին։

Շուտով ընտանիքը տեղափոխվեց Պերթ, որտեղ նա սկսեց սովորել տեղի ժամանակակից դպրոցում։ 15 տարեկանում նա պարծենում էր, որ մի օր դառնալու է Ավստրալիայի վարչապետ[11]։

1950 թվականին ավարտել է Ավրևմտյան Ավստրալիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1947 թվականին անդամագրվել է Լեյբորիստների կուսակցությանը։ 1953 թվականին ստացել է Ռոդսի կրթաթոշակ և ընդունվել Օքսֆորդի համալսարան, որտեղ 1956 թվականին համալսարանական քոլեջում ստացել է արվեստ բակալավրի աստիճան։ 1956 թվականին ամուսնացել է Հեյզել Մաստերսոնի հետ։ 1957 թվականին ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Մելբուռն։

Կարիերա խմբագրել

1956-1958 թվականներին Կանբերայի ավստրալիական ազգային համալսարանում զբաղվել է արդյունաբերական հարաբերություների և աշխատավարձերի հարցերով գիտահետազոտական աշխատանքներով և հրավիրվել է աշխատելու Ավստրալիայի Արհմիությունների գործադիր կոմիտեի (ԱԱԽ) քարտուղարությունում՝ որպես սոցիալական և տնտեսական հարցերով խորհրդական։ Առաջին անգամ նրա անունը լայնորեն հայտնի դարձավ որպես բանավեճերի և փոխզիջումների վարպետ, երբ նա 1959 թվականին աշխատանքային վեճերի և աշխատավարձի հարցերի քննության համար ԱԱԽ-ի շահերը ներկայացրեց արբիտրաժային հանձնաժողովում։ Արհմիության նախորդ ղեկավար Եգլեստոնին հաջողվել էր հասնել աշխատավարձերի ընդամենը 5 շիլինգ բարձրացման։ 1959 թվականին Հոուքը հասավ աշխատավարձերի մինչև 15 շիլինգ բարձրացմանը, որն ընդունվեց որպես անձամբ իր նվաճում։

ԱԱԽ-ի ղեկավար և լեյբորիստական կուսակցություն խմբագրել

1969 թվականին նա ձայների ոչ մեծ տարբերությամբ (390 կողմ և 350 դեմ) ընտրվեց Ավտրալիայի արհմիությունների խորհրդի նախագահ՝ շնորհիվ Ավստրալիայի կոմունիստական կուսակցության հետ համագործակցող արհմիությունների ձախ թևի աջակցության։

1971 թվականին անդմակցեց Ավստրալիայի լեյբորիստական կուսակցության գործադիր կոմիտեին։ 1973 թվականին ընտրվեց կուսակցության նախագահ։ 1980 թվականին լքեց ԱԱԽ-ի նախագահի պաշտոնը։

Խորհրդարանի անդամ խմբագրել

Առաջին անգամ Հոուքը փորձել է Ավստրալիայի խորհրդարանի անդամ դառնալ 1963 թվականի դաշնային ընտրությունների ժամանակ, սակայն անհաջող[12]։ 1980 թվականին նա տեղ ստացավ Ավստրալիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատում, որտեղ միանգամից զբաղեցրեց «ստվերային կառավարության» արդյունաբերության նախարարի և ընտանեկան հարցերի և երիտասարդության նախարարի պաշտոնները։

Կուսակցության նախագահն էր Բիլլ Հեյդենը։ Սակայն 1982 թվականի դեկտեմբերի լրացուցիչ ընտրությունների արդյունքում նրա ղեկավարությունը կասկածի տակ դրվեց։ Անհրաժեշտ 5,5% ձայների փոխարեն կուսակցությունը ստացավ ընդամենը 3% ձայն։ Դա շատերին համոզեց, որ միայն Հոուքը կարող է լեյբորիստներին տանել ընտրություններում հաղթանակի։ Այս պարագայում, 1983 թվականի փետրվարի 3-ին Հեյդենը հայտնեց իր հրաժարականի մասին։ Նույն օրը Մալքոլմ Ֆրեյզերը հայտնեց խորհրդարանը ցրելու և նոր ընտրություններ նշանակելու մասին։ Հոուքը պաշտոնապես լեյբորիստական կուսակցության նախագահ նշանակվեց 5 օր հետո, իսկ 25 օր հետո լեյբորիստները հաղթանակ տարան ընտրություններում և վերջ դրեցին պահպանողականների 7 տարի ղեկավարմանը։

Վարչապետ խմբագրել

 
Ռոբերտ Հոուքը 1983 թվականի ապրիլին ներկայացնում է Հարավային Ավստրալիայի վարչապետ Ջոն Բեննոնին

Վարչապետ դառնալով՝ Հոուքը հայտարարեց, որ Ֆրեյզերի կառավարության արդյունքում առաջացած բյուջեի դեֆիցիտի պատճառով լեյբորիստները ստիպված կլինեն իրենց նախընտրական որոշ խոստումներ ժամանակավորապես հետաձգել։ Նրան հաջողվեց կուսակիցներին համոզել նախարարների ցուցակի հետ կապված։ Բացի դա, նա նախարարների թիվը կրճատեց՝ հասցնելով 13-ի։

Բոբ Հոուքը լեյբորիստների համար սահուն հաղթանակ ապահովեց 1984 և 1987 թվականների ընտրություններում։ Այդ ամենով հանդերձ, լեյբորիստների ոչ մի վարչապետ այնպիսի քննադատությունների չի արժանացել կուսակիցների կողմից, ինչպես որ Հոուքը։ Դա հիմնականում պայմանավորված էր նրա տեսակետների և կուսակցական գաղափարախոսության միջև որոշակի հարցերի, այդ թվում` տնտեսական հարցերի տարբերություններով։ Առանձնակի հաջողության է հասել ՁԻԱՀ-ի դեմ պայքարում տեղական բնակչության և կառավարության միջև բաց երկխոսության և բնապահպանական հարցերով։

Վարկանիշի կորուստ խմբագրել

1980-ական թվականների վերջին Հոուքի վարկանիշը զգալի անկում ապրեց, որն օգտագործեց ֆինանսների նախարար Փոլ Կիտինգը՝ դնելով կուսակցության նոր ղեկավար ընտրելու հարցը։

1991 թվականի հունիսին Կիտինգը դուրս եկավ կառավարությունից և կուսակցության առաջնորդ դառնալու համար ձեռնոց նետեց Ռոբերտ Հոուքին։ Այնուամենայնիվ, Հոուքը հաղթեց, սակայն ակնհայտ էր, որ կորցրել է բացարձակ գերազանցությունը և երբ հարցը կրկին բարձրացվեց, Կիտինգը 56 կողմ և 51 դեմ ձայնով հաղթեց Հոուքին։ 1991 թվականի դեկտեմբերի 20-ին Հոուքը կորցրեց կուսակցության ղեկավարի պաշտոնը, իսկ հաջորդ տարվա փետրվարի 20-ին լքեց խորհրդարանը[13]։

Նա առանձնապես հիասթափված չէր պարտությունից, թեև իր հուշերում ափսոսանք հայտնեց կառավարության ղեկավարի պաշտոնը նման արդյունքով լքելու համար։ Այժմ Հոուքը վստահեցնում է, որ ոչ մի տարաձայնություն չունի Կիտինգի հետ, որին իր ընկերն է համարում[14]։

Կոչումներ խմբագրել

Ռոբերտ Հոուքը բարձրագույն ուսումնական հաստատություններից ստացել է մի շարք պատվավոր կոչումներ[15][16], որոնց թվում են․

Պատվավոր կոչումների է արժանացել նաև Պեկինի համալսարանի, Երուսաղեմում հրեական համալսարանի, Նոր Հարավային Ուելսի համալսարանի կողմից։ Նրա պատվին է կոչվում Հարավային Ավստրալիայի համալսարանի գլխավոր նախարարական գրադարանը[17]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Մի քանի հին քոլեջներում պահպանվում է Օքսֆորդի համալսարանի ավանդույթը, որի համաձայն ընդունված վարքականոնները խախտողներին որպես պատիժ ստիպում են յարդով (անգլ.՝ Yard of ale) գարեջուր կամ այլ ալկոհոլային խմիչք խմել[18]։ Ավստրալիայի նախկին վարչապետ Ռոբերտ Հոուքը Օքսֆորդում սովորելու ընթացքում համարվել է յարդով գարեջուր խմելու արագությամբ համաշխարհային ռեկորդակիր[19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.mediastatements.wa.gov.au/Pages/McGowan/2019/05/Bob-Hawke-honoured-at-new-inner-city-high-school.aspx
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  5. 5,0 5,1 5,2 https://www.abc.net.au/news/2019-05-16/bob-hawke-dies-former-australian-prime-minister-and-labor-leader/6562902
  6. 6,0 6,1 6,2 Munzinger Personen (գերմ.)
  7. 7,0 7,1 7,2 https://www.smh.com.au/politics/federal/labor-legend-bob-hawke-dies-aged-89-20190516-p51o89.html
  8. https://trove.nla.gov.au/newspaper/article/128289258
  9. http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/tnull_44386.html (չին.)中华人民共和国教育部.
  10. Australian Honours Search Facility
  11. Pico Iyer, John Dunn (1983 թ․ մարտի 14). «Australia: Hawke Swoops into Power» (անգլերեն). Time Inc. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 19-ին.
  12. «Commonwealth of Australia: Legislative election of 30 November 1963» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 19-ին.
  13. «After office» (անգլերեն). National Archives of Australia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 19-ին.
  14. «Hawke and Keating bury the hatchet» (անգլերեն). ABC. 2008 թ․ հուլիսի 13. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 19-ին.
  15. «The Bob Hawke Prime Ministerial Library» (անգլերեն). UniSA. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 19-ին.
  16. «The Hon RJL (Bob) Hawke AC» (անգլերեն). UniSA. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 19-ին.
  17. «How the British came, saw and helped Rudd» (անգլերեն). The Age Company Ltd. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 19-ին.
  18. Allan Seager (2004). A frieze of girls: memoirs as fiction. University of Michigan Press. p. 201. Retrieved 28 June 2011.(անգլ.)
  19. Carbone, Suzanne (2003-12-03). «Spiffing leader? Just apply spit and polish». Melbourne: The Age. Retrieved 2010-03-09.(անգլ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Հոուք» հոդվածին։