Ռոբերտ Ռ. Լիվինգսթոն[7] (անգլ.՝ Robert R. Livingston, նոյեմբերի 27, 1746(1746-11-27)[1][2][3], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - փետրվարի 26, 1813(1813-02-26)[1][2], Կլերմոնտ, Կոլումբիա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի փաստաբան, քաղաքական գործիչ, դիվանագետ, ԱՄՆ հիմնադիր-հայրերից մեկը։ Ստացավ կանցլեր մականունը, քանի որ 25 տարվա ընթացքում զբաղեցնում էր Նյու Յորքի կանցլերի պաշտոնը։

Ռոբերտ Լիվինգսթոն
 
Կուսակցություն՝ Դեմակրատական-հանրապետական կուսակյություն
Կրթություն՝ Կոլումբիայի համալսարան
Մասնագիտություն՝ փաստաբան, դիվանագետ, դատավոր և amateur scientist
Ծննդյան օր նոյեմբերի 27, 1746(1746-11-27)[1][2][3]
Ծննդավայր Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Վախճանի օր փետրվարի 26, 1813(1813-02-26)[1][2] (66 տարեկան)
Վախճանի վայր Կլերմոնտ, Կոլումբիա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Robert Robert Livingston
Հայր Robert Livingston?[5]
Մայր Margaret Beekman?[6][5]
Ամուսին Mary Stevens?[5]
Զավակներ Elizabeth Stevens Livingston?[5] և Margaret Maria Livingston?
 
Ինքնագիր Изображение автографа

Կենսագրություն խմբագրել

Ռոբերտ Ռ. Լիվինգսթոնը դատավոր Ռոբերտ Լիվինգսթոնի և Մարգարետ Բիկման Լիվինգսթոնի ավագ որդին էր։ Ռոբերտից բացի, ընտանիքում կար ևս ինը երեխա։ Լիվինգսթոնը կրթություն ստացավ Թագավորական քոլեջում, որը հետագայում դարձավ Կոլումբիայի համալսարան։ 1765 թ. շրջանավարտ է։

1770 թ. սեպտեմբերի 9-ին Ռոբերտ Ռ. Լիվինգսթոնը ամուսնացավ կոնգրեսմեն Ջոն Ստիվենսի դստեր` Մերի Ստիվենսի հետ[8]։ Նորապսակները բնակություն հաստատեցին Կլերմոնտից հարավ գտնվող նոր տանը։ 1777 թ.-ին տունը` քաղաքի հետ միասին ոչնչացվեց անգլիական զորքերի կողմից։ 1794 թ. Լիվինգսթոնը նոր տուն կառուցեց, որը կոչվեց Ամերիկայի ամենաընդարձակը տունը։ Առանձնատնում 4000 գիրք ներառող գրադարան էր տեղավորվում։

Քաղաքական գործունեությունը խմբագրել

Լիվինգսթոնը մունիցիպալ ծառայության է անցնում 1773 թվականի հոկտեմբերին, բայց շուտով միանում է հակագաղութային վիգ կուսակցությանը և փոխարինում Ջոն Ուոթսին։ Լիվինգսթոնը կոմիտետի 5 նախարարաներից էր, ովքեր մշակում էին ԱՄՆԱնկախության հռչակագիրը, սակայն նա զրկվեց աշխատակազմից մինչ այն, երբ ստորագրեց փաստաթղթի վերջնական տարբերակին։ 1777-1801 թթ. Լիվինգսթոնը զբաղեցրեց կանցլերի պաշտոնը Նյու Յորք նահանգի գլխավոր իրավաբանի պաշտոնը։

Նա հանրությանը դարձավ հայտնի պարզապես կանցլեր, նա պահպանեց այդ տիտղոսը անգամ իր հրաժարականից հետ և այն դարձավ իր մականունը։ 1781-1783 թթ. Լիվինգսթոնը ծառայում էր որպես ԱՄՆ արտաքին գործերի նախարար։ 1789 թվականին, որպես Նյու Յորք նահանգի կանցլեր, նա գլխավորում էր Ջորջ Վաշինգտոնի երդմնակալման արարողությունը՝ Նյու Յորք քաղաքի Ֆեդերալ դահլիճում, որը այդ ժամանակ ԱՄՆ-ի մայրաքաղաքն էր։

1789 թ. Լիվինգսթոնը համալրեց Ջեֆերսոնի հանրապետականների շարքերը (հետագայում դարձած դեմոկրատա-հանրապետական կուսակցություն) դառնալով ընդդիմադիր իր նախկին գործընկերներ Ջոնջ Ջեյին և Ալեքսանդր Գամիլտոնին[9]:.

1798 թ. Լիվինգսթոնը դեմոկրատա-հանրապետական կուսակցությունից Նյու Յորքի նահանգապետի թեկնածու էր, սակայն պարտվեց գործող նահանգապետ Ջոն Ջեյին, ով վերընտրվեց այն պաշտոնում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #13740901X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Kindred Britain
  6. Lundy D. R. The Peerage
  7. Ливингстон использовал в качестве второго имени, чтобы отличаться от многочисленных родственников, имя своего отца. Так как имена совпадали, Ливингстон-младший никогда полностью не называл второе имя.
  8. The New York Genealogical and Biographical Record, Vol. XI (1880), p. 6.
  9. Robert R. Livingston, Encyclopedia of World Biography.

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Լիվինգսթոն» հոդվածին։