Ռոբերտ Ժուլ

ավստրիացի ֆուտբոլիստ

Ռոբերտ Ժուլ (գերմ.՝ Robert Žulj, փետրվարի 5, 1992(1992-02-05)[1][2][3][…], Վելս, Վերին Ավստրիա, Ավստրիա), խորվաթական ծագման ավստրիացի ֆուտբոլիստ, «Գրոյտեր» ֆուտբոլային ակումբի հարձակվող։

Ռոբերտ Ժուլ
Քաղաքացիությունը  Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 5, 1992(1992-02-05)[1][2][3][…] (32 տարեկան)
Ծննդավայր Վելս, Վերին Ավստրիա, Ավստրիա
Հասակ 189 սանտիմետր
Քաշ 81 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Ակումբային կարիերա խմբագրել

 
Ժուլը «Ռեդ Բուլ» ֆուտբոլային ակումբի կազմում
 
Ժուլը «Ռիդ» ֆուտբոլային ակումբում

Ժուլը ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Ռիդ ֆուտբոլային ակուբում։ 2010 թվականի հոկտեմբերի 3-ին զալցբուրգյան Ռեդ Բուլ ակումբի դեմ խաղում նա իր առաջնախաղում հանդես է եկել ավստրիական Բունդեսլիգայում[4]։

Իր առաջին խաղաշրջանում Ռոբերտն օգնում է «Ռիդ»-ին հաղթել Ավստրիայի գավաթը։ 2011 թվականի օգոստոսի 21-ին «Մատերսբուրգ»-ի դեմ խաղում Ժուլը խփում է իր առաջին գոլը «Ռիդ» ակումբում[5]։

2014 թվականի սկզբում Ռոբերտը տեղափոխվում է «Ռեդ բուլ» ակումբ։ Փետրվարի 8-ին «Գրյոդիգա» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում կայանում է նրա առաջնախաղը «Ռեդ Բուլ»-ի կազմում[6]։

Փետրվարի 23-ին «Ադմիրա» թիմի դեմ խաղում Ժուլը խփում է իր առաջին գնդակը զալցբուրգյան թիմի կազմում[7] «Ռեդ Բուլ»-ի կազմում նա հաղթում է 2013-2014 խաղաշրջանի առաջնությունը։ Ամռանը Ժուլը տեղափոխվում է գերմանական «Գրոյտեր» ակումբ։ Օգոստոսի 2-ին «Բոխում» ակումբի դեմ խաղում նա առաջին անգամ հանդես է գալիս 2-րդ Բունդեսլիգայում[8]։ Օգոստոսի 11-ին «Նյունբերգ» թիմի դեմ խաղում Ռոբերտը խփում է իր առաջին գոլը «Գրոյտեր»-ի կազմում[9]։

Միջազգային կարիերա խմբագրել

2011 թվականին Ավստրիայի երիտասարդական հավաքականի կազմում Ժուլը մասնակցել է աշխարհի երիտասարդական առաջնությանը Կոլումբիայում։ Առաջնությանը նա խաղացել է Պանամայի երիտասարդական հավաքականի[10], Բրազիլիայի[11] և Եգիպտոսի երիտասարդական հավաքականների դեմ խաղերում[12]։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային

  Ավստրիա «Ռիդ» ֆուտբոլային ակումբ

  • Ավստրիայի գավաթակիր-2008/2009

  Ավստրիա «Ռեդ Բուլ» ֆուտբոլային ակումբ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. http://int.soccerway.com/matches/2010/10/03/austria/bundesliga/sv-josko-ried/fc-red-bull-salzburg/949332/%7Ctitle= Рид VS. Ред Булл Зальцбург 1:2|publisher=soccerway.com|date=2010-10-03
  5. «Маттерсбург VS. Рид 2:3» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 21.
  6. «Ред Булл VS. Грёдиг 6:0» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ փետրվարի 8.
  7. «Ред Булл VS. Адмира 6:1» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ փետրվարի 23.
  8. «Бохум VS. Гройтер 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 2.
  9. «Гройтер VS. Нюрнберг 5:1» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 11.
  10. «Австрия (до 21) VS. Панама (до 21) 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 30.
  11. «Бразилия (до 21) VS. Австрия (до 21) 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 2.
  12. «Египет (до 21) VS. Австрия (до 21) 4:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 5.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Ժուլ» հոդվածին։