Ռոբերտ Ալմեր (գերմ.՝ Robert Almer, մարտի 20, 1984(1984-03-20)[1][2][3][…], Բրուք ան դեր Մուր, Շտիրիա, Ավստրիա), ավստրիացի ֆուտբոլիստ, Վիեննայի «Աուստրիայի» և Ավստրիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ։

Ռոբերտ Ալմեր
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 20, 1984(1984-03-20)[1][2][3][…] (40 տարեկան)
Ծննդավայր Բրուք ան դեր Մուր, Շտիրիա, Ավստրիա
Հասակ 194 սանտիմետր
Քաշ 87 կիլոգրամ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավստրիա Աուստրիա

Ակումբային կարիերա խմբագրել

 
Ալմերը Ավստրիայի հավաքականի կազմում

Ալմերը եղել է ավստրիական «Շտուրմ» ֆուտբոլային ակումբի սաններից։ Նա իրեն հաջող դրսևորեց երիտասարդական մակարդակում, սակայն հիմնական հավաքական դուրս գալ չկարողացավ։ 2002 թվականին Ռոբերտը տեղափոխվեց Վիեննայի «Աուստրիա», սակայն այնտեղ էլ չկարողացավ դառնալ թիմի հիմնական դարպասապահը։

2006 թվականին խաղային փորձի որոնման ճանապարհին նա տեղափոխվեց համանուն քաղաքը ներկայացնող «Մատերսբուրգ» ֆուտբոլային ակումբ, որտեղ էլ անմիջապես դարձավ հիմնական դարպասապահ։ Նա թիմում անցկացրեց երկու մրցաշրջան, որից հետո կրկին վերադարձավ «Աուստրիա»։ 2009 թվականին Ռոբերտ օգնել վիեննական ակումբին հաղթել Ավստրիայի գավաթը։ Հաջորդ մրցաշրջանում Ալմերը պարտվեց Շաֆար Սաբոլչուի հետ մրցակցությունում և 2011 թվականին լքեց թիմը։

Ռոբերտի նոր ակումբը դառնում է Դյուսելդորֆի «Ֆորտունան»։ Սեպտեմբերի 10-ին «Կարլսրուեի» դեմ խաղում նա նշեց իր նորամուտը Երկրորդ Բունդեսլիգայում[4]։ Մրցաշրջանի արդյունքներով Ալմերը իր նոր թիմի հետ դուրս է եկել էլիտա։ 2012 թվականի սեպտեմբերի 15-ին «Շտուտգարտի» դեմ խաղում նա նշեց իր նորամուտը Բունդեսլիգայում[5]։ Ռոբերտը չի եղել դյուսելդորֆյան ակումբի հիմնական դարպասապահը, ուստի 2013 թվականի ամռանը նա հեռացել է թիմից, տեղափոխվելով «Էներգի Կոտբուս»։ Հուլիսի 22-ին իր նախկին ակումբի (Ֆորտունա) դեմ խաղում նա նշեց իր նորամուտը նոր ակումբում[6]։

2014 թվականի ամռանը Ռոբերտ տեղափոխվել է «Հաննովեր 96», դառնալով Ռոն Ռոբերտ Ցիլերի փոխարինողը։ Ալմերը չկարողացավ հաղթել հիմնական դարպասապահի մրցակցության ժամանակ և 2015 թվականի ամռանը վերադարձավ «Աուստրիա»[7]։

Միջազգային կարիերա խմբագրել

Ավստրիայի պատանեկան հավաքականի կազմում Ալմերը զբաղեցրել է չորրորդ տեղը 2003 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնությունում ՝ Լիխտենշտեյնում։

2011 թվականի նոյեմբերի 15-ին Ուկրաինայի հավաքականի դեմ ընկերական խաղում Ռոբերտ նշեց իր նորամուտը Ավստրիայի հավաքականի կազմում[8]։

Ձեռքբերումներ խմբագրել

  «Աուստրիա Վիեննա»

  • Ավստրիայի գավաթի մրցանակակիր – 2008/2009

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Фортуна VS. Карлсруэ 4:2» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ սեպտեմբերի 10.
  5. «Штутгарт VS. Фортуна 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ սեպտեմբերի 15.
  6. «Фортуна VS. Энерги Котбус 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 22.
  7. Torwart Almer verlässt Hannover
  8. «Украина VS. Австрия 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ նոյեմբերի 15.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Ալմեր» հոդվածին։