Ռոբերտո Մարտինես

իսպանացի ֆուտբոլիստ

Ռոբերտո Մարտինես Մոնտոլիու, (իսպ.՝ Roberto Martínez Montoliú, հուլիսի 13, 1973(1973-07-13)[1], Բալագեր, Լյեյդա, Կատալոնիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան և ֆուտբոլային մարզիչ։ Անգլիական «Էվերթոն»-ի ֆուտբոլային մարզիչը։

Ռոբերտո Մարտինես
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռոբերտո Մարտինես Մոնտոլիու
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Մականուն Բոբբի, Մարտի
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 13, 1973 (50 տարեկան)
Ծննդավայր Բալագեր, Կատալոնիա, Իսպանիա
Հասակ 178 սմ
Քաշ 75 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Էվերթոն
Պատանեկան կարիերա
1982-1990 Իսպանիա Բալագեր
1990-1993 Իսպանիա Ռեալ Սարագոսա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1991-1994 Իսպանիա Ռեալ Սարագոսա 1 (0)
1991-1994  Իսպանիա Ռեալ Սարագոսա Բ ? (?)
1994-1995 Իսպանիա Բալագեր 8 (2)
1995-2001 Անգլիա Ուիգան Ատլետիկ 188 (17)
2001-2002 Շոտլանդիա Մոտերուել 16 (0)
2002-2003 Անգլիա Ուոլսոլ 6 (0)
2003-2006 Անգլիա Սուոնսի Սիթի 122 (4)
2006-2007 Անգլիա Չեստեր Սիթի 31 (3)
Մարզչական կարիերա
2007-2009 Անգլիա Սուոնսի Սիթի
2009-2013 Անգլիա Ուիգան Ատլետիկ
2013-մ.հ. Անգլիա Էվերթոն
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան խմբագրել

Մարտինեսը իր կարիերան սկսել է իր քաղաքի անունով հանդես եկող ակումբում՝ «Բարագեր»-ում։ Մարտինեսը հանդես էր գալիս թիմի երիտասարդական կազմում և արդեն 16 տարին չլրացած տեղափոխվեց «Սարագոսա»։ 1993 թվականի հունիսի 20-ին Սարագոսաի կազմում, Լա Լիգայում խաղաց իր առաջնախաղը, ընդդեմ «Ատլետիկո Մադրիդ»-ի։ 1994 թվականին Մարտինեսը վերադառնում է Բարագեր, որտեղ խաղում է մեկ մրցաշրջան։

1995 թվականի հուլիսի 25-ին տեղափոխվում է անգլիական «Ուիգան Ատլետիկ», որը հանդես էր գալիս Անգլիայի 3-րդ ենթախմբում։ Այդ ժամանակահատվածում ակումբը հաղթում է 3-րդ ենթախումբը[2]։ Տարվա ակումբի ֆուտբոլիստը, ըստ Պրոֆեսիոնալ Ֆուտբոլային Ասոցիացիայի ճանաչվում է Մարտինեսը։

2001 թվականին Մարտինեսի հետ որպես ազատ գործակալի պայմանագիր է կնքում շոտլանդական «Մոտերուել»-ը[3], առաջին մրցաշրջանում ակումբի կազմում Մարտինեսը խաղում է 16 հանդիպումներում[4]։ Հաջորդ մրցաշրջանին Մարտինեսը վերադառնում է Անգլիա՝ «Ուոլսոլ», որտեղ մեկ տարի մնալուց հետո տեղափոխվում է «Սուոնսի Սիթի»[5], որտեղ կրում է ավգաի թևկապը[6]։

2003-2006 թվականներին խաղում է Սուոնսիում։ 2004-2005 թվականներին Անգլիայի 2-րդ ենթախմբից տեղափոխվում է թիմը Պրեմիեր Լիգա

2006 թվականին տեղափոխվում է իր ֆուտբոլիստի կարիերայի վերջին ակումբը՝ «Չեսթեր Սիթի»[7]։ 2007 թվականի փետրվարին ավարտում է իր ֆուտբոլիստի կարիերան և անմիջապես տեղափոխվում է «Սուոնսի Սիթի», որպես մարզիչ[8]։

Մարզիչի կարիերա խմբագրել

Սուոնսի Սիթի խմբագրել

2007 թվականի փետրվարին Մարտինեսը տեղափոխվում է Սուոնսի և սկսում է գլխավորել ակումբը։ Այդ մրցաշրջանում ակումբը Մարտինեսի հետ միասին հաղթում է Չեմպիոնշիպը։ Մարտինեսը ստանում է մրցանակ որպես Չեմպիոնշիպի լավագույն մարզիչ[9]։ 2008 թվականին Մարտինեսը երկարաձգում է պայմանագիրը[10]։

2008 թվականի հունիսին «Սելտիկ»-ը և «Ուիգան Ատլետիկ»-ը հետաքրքրվում էին Մարտինեսի ծառայություններով[11][12]։ Մեկ օր հետո արդեն հայտնի դարձավ, որ Մարտինեսը տեղափոխվելու է անգլիական Ուիգան։

Ուիգան Ատլետիկ խմբագրել

 
Մարտինեսը 2010 թվականին

Իր ամբողջ մարզչական կարիերան Մարտինեսն անցկացրել է անգլիական ակումբներում։ Ուիգանում առաջին հանդիպումը Մարտինեսը գլխավորել է 2009 թվականի օգոոստոսի 15-ին, ընդդեմ «Աստոն Վիլլա»-ի, հաշիվը՝ (2։0)։ Հաջորդ խաղին դժվարին պայքարում Մարտինեսի թիմը հաղթանակ տարավ, ընդդեմ «Վուլվերհեմպտոն Ուոնդերերս»-ի, հաջորդ խաղում 0։5 հաշվով ծանր պարտություն կրեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ից։

Տնային հանդիպումներում Ուիգանը հաղթանակ է տարել առաջնության առաջատարների նկատմամբ. «Չելսի»-ի, «Լիվերպուլ»-ի և «Արսենալ»-ի։

Առաջնության ամենախոշոր հաշիվներով պարտությունները կրել է Ուիգանը։ «Տոտենհեմ»-ին պարտվել է (1։9) հաշվով, «Չելսի»-ին (0:8) հաշվով։ Մրցաշրջանում Ուիգանը գրավեց 16-րդ հորիզոնականը և դուրս չմնաց Պրեմիեր Լիգայի պայքարից։

2013 թվականի մայիսի 11-ին Անգլիայի գավաթի խաղարկությունում Սուոնսին իր պատմության ամենալավ արդյունքը ցույց տվեց՝ եզրափակչում հաղթանակ տանելով «Մանչեսթեր Սիթի»-ի նկատմամբ (1։0)։ Հաղթանակի գնդակը խփել է Բեն Ուոթսոնը։

Էվերթոն խմբագրել

 
Ռոբերտո Մարտինեսը Էվերթոնի խաղի ժամանակ

2013 թվականի մայիսի 28-ին, երբ Դևիդ Մոյեսը տեղափոխվեց Մանչեսթեր Յունայթեդ, Էվերթոնին մարզիչ էր հարկավոր և որպես լավ թեկնածու Էվերթոնը սկսեց հետաքրքրվել Մարտինեսով։ 2013 թվականի ամռանը Մարտինեսը սկսեց գլխավորել Էվերթոնը, պայմանագրի համաձայն ժամկետը 4 տարի է։ Մարտինեսի համար Լիվերպուլը 1,5 միլիոն ֆունտ ստերլինգ էր առաջարկում։

Առաջին պաշտոնական հանդիպումը որպես Էվերթոնի մարզիչ տեղի է ունեցել օգոստոսի 17-ին, ընդդեմ «Նորվիչ Սիթի»-ի, խաղը ավարտվում է 2։2 հաշվով։ Հաջորդ խաղում դժվարին պայքարում Մարտինեսի թիմը 3։2 հաշվով հաղթում է «Վեստ Հեմ Յունայթեդ»-ին։

Ձեռքբերումներ խմբագրել

Որպես ֆուտբոլիստ խմբագրել

  • Իսպանիայի գավաթակիր - 1993/94
  • Անգլիայի Երրորդ դիվիզիոնի չեմպիոն - 1996/97
  • Ֆուտբոլայինյ լիգայի մրցանակի հաղթող - 1998/99, 2005/06

Որպես մարզիչ խմբագրել

  • Անգլիայի Առաջին ֆուտբոլային լիգայի չեմպիոն - 2007/08
  • Անգլիայի գավաթակիր - 2012/13

Անձնական խմբագրել

  • Ուիգան Աթլետիկի տարվա ֆուտբոլիստ- 1995/96
  • Անգլիայի Առաջին ֆուտբոլային լիգայի տարվա մարզիչ - 2007/08
  • Պրեմիեր-լիգայի ամսվա լավագույն մարզիչ - ապրիլ 2012

Վիճակագրությունը խմբագրել

Ակումբային խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթներ Եվրոգավաթներ Այլ Արդյունք
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռեալ Սարագոսա Իսպանիայի Լա Լիգա 1993-1994 1 0 1 0 0 0 0 0 2 0
Արդյունք 1 0 1 0 0 0 0 0 2 0
Ուիգան Ատլետիկ Անգլիայի Պրեմիեր Լիգա 1995-1996 42 9 6 4 0 0 2 0 50 13
Անգլիայի Պրեմիեր Լիգա 1996-1997 43 4 3 0 0 0 1 1 47 5
Անգլիայի Պրեմիեր Լիգա 1997-1998 33 1 3 1 0 0 3 0 39 2
Անգլիայի Պրեմիեր Լիգա 1998-1999 10 0 3 0 0 0 1 0 14 0
Անգլիայի Պրեմիեր Լիգա 1999-2000 25 3 5 0 0 0 3 1 33 4
Անգլիայի Պրեմիեր Լիգա 2000-2001 34 0 7 0 0 0 2 0 43 0
Արդյունք 187 17 27 5 0 0 12 2 226 24
Մոտերուել Շոտլանդիայի ֆուտբոլի առաջնության 2001-2002 16 0 0 0 0 0 0 0 16 0
Արդյունք 16 0 0 0 0 0 0 0 16 0
Ուոլսոլ Անգլիայի Պրեմիեր Լիգա 2002-2003 6 0 0 0 0 0 0 0 6 0
Արդյունք 6 0 0 0 0 0 0 0 6 0
Սուոնսի Սիթի Անգլիայի Պրեմիեր Լիգա 2002-2003 19 2 0 0 0 0 0 0 19 2
Անգլիայի Պրեմիեր Լիգա 2003-2004 27 0 3 0 0 0 0 0 30 0
Անգլիայի Պրեմիեր Լիգա 2004-2005 37 0 3 0 0 0 2 0 42 0
Անգլիայի Պրեմիեր Լիգա 2005-2006 39 2 2 0 0 0 7 0 48 2
Արդյունք 122 4 8 0 0 0 9 0 139 4
Չեսթեր Սիթի Անգլիայի Պրեմիեր Լիգա 2006-2007 31 3 6 0 0 0 1 0 38 3
Արդյունք 31 3 6 0 0 0 1 0 38 3
Ամբողջ կարիերայում 363 24 42 5 0 0 22 2 427 31

Մարզչական խմբագրել

Ակումբ Սկիզբ Ավարտ Ցուցանիշ
Խաղ Հաղթանակ Ոչ-ոքի Պարտություն Հաղթանակի տոկոս
  Սուոնսի Սիթի փետրվարի 25, 2007 հունիսի 15, 2009 126 63 37 26 50,00
  Ուիգան Աթլետիկ հունիսի 15, 2009 հունիսի 5, 2013 175 51 47 77 29,14
  Էվերթոն հունիսի 5, 2013 113 51 31 31 45,13
Արդյունք 414 165 115 134 39,85

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  2. «Wigan finally land boss Martinez» (անգլերեն). BBC. 2009 թ․ հունիսի 15. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  3. «Martinez joins the Motherwell set» (անգլերեն). BBC. 2001 թ․ հուլիսի 3. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  4. «Motherwell axe 19 players» (անգլերեն). BBC. 2002 թ․ ապրիլի 29. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  5. «Saddlers split with Martinez» (անգլերեն). icBirmingham. 2003 թ․ հունվարի 25. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  6. «Swansea release skipper Martinez» (անգլերեն). BBC. 2006 թ․ մայիսի 30. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  7. «Chester snap up ex-Swan Martinez» (անգլերեն). BBC. 2006 թ․ հուլիսի 29. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  8. «Martinez sure of Swansea success» (անգլերեն). BBC. 2007 թ․ փետրվարի 25. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  9. «Martinez crowned manager of year» (անգլերեն). BBC. 2008 թ․ մայիսի 13. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  10. «Martinez agrees 'improved' deal» (անգլերեն). BBC. 2008 թ․ ապրիլի 23. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  11. «Martinez is Wigan's first choice» (անգլերեն). BBC. 2009 թ․ հունիսի 3. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  12. «Celtic want Swans boss Martinez» (անգլերեն). BBC. 2009 թ․ հունիսի 1. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտո Մարտինես» հոդվածին։