Ռոբերտո Կառլոս

բրազիլական Ֆուտբոլիստ

Ռոբերտո Կառլոս դա Սիլվա Ռոշա (պորտ.՝ Roberto Carlos da Silva Rocha, ապրիլի 10, 1973(1973-04-10)[1][2][3], Garça, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, ձախ պաշտպան։ 2002 թվականի աշխարհի չեմպիոն, ընդգրկվում է ՖԻՖԱ-ի լավագույն հարյուր ֆուտբոլիստների շարքում։ Նա հայտնի է իր ֆանտաստիկ արագությամբ և իր հեռվից ուժգին հարվածների կատարմամբ։

Ռոբերտո Կառլոս
իսպ.՝ Roberto Carlos
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռոբերտո Կառլոս դա Սիլվա Ռոշա
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Իսպանիա Իսպանիա
Մականուն Ռոբբի
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 10, 1973 (51 տարեկան)
Ծննդավայր Գարսա, Սան Պաուլու, Բրազիլիա
Հասակ 168 սմ
Քաշ 70 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ԿատարԱլ Արաբի
Պատանեկան կարիերա
1988 - 1991 Բրազիլիա Ունիոն Սան Ժուան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1991 - 1993 Բրազիլիա Ունիոն Սան Ժուան 33 (10)
1993 - 1995 Բրազիլիա Պալմեյրաս 44 (5)
1995 - 1996 Իտալիա Ինտեր 30 (5)
1996 - 2007 Իսպանիա Ռեալ Մադրիդ 370 (47)
2007 - 2010 Թուրքիա Ֆեներբախչե 65 (6)
2010 - 2011 Բրազիլիա Կորինտիանս 35 (1)
2011 - 2012 Ռուսաստան Անժի 25 (4)
1991 - 2012 Ընդամենը 606 (75)
Ազգային հավաքական
1992 - 2006 Բրազիլիա Բրազիլիա 125 (11)
Մարզչական կարիերա
2011 ՌուսաստանԱնժի
2013 - 2014 ԹուրքիաՍիվասսպոր
2015 ԹուրքիաԱկիսար Բելեդիեսպոր
2015 - մ.հ ԿատարԱլ Արաբի
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Երկար ժամանակ նրան էր պատկանում ամենաուժգին հարվածի և ամենաարագ ընթացող գնդակի աշխարհի ռեկորդները՝ 198 կմ/ժ[4][5], այս ռեկորդը այնուհետև թարմացրեց գերմանացի Լուկաս Պոդոլսկին 2010 թվականի աշխարհի առաջնության ժամանակ՝ 201 կմ/ժ[5]։

Տուգանային հարվածները Կառլոսը իրացնում է ոտքի դրսի մասով, որի հետևանքով գնդակի հետագիծը անկանխատեսելի է դառնում[6]։

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Ունիոն Սան Ժուան խմբագրել

«Ունիոնում» Ռոբերտո Կառլոսը անցկացրեց 4 մրցաշրջան։ 1990 թվականից Կառլոսին հրավիրեցին Բրազիլիայի (Մ20) հավաքական։ 1991 թվականին նորամուտը նշեց «Ունիոնում», իսկ 1992 թվականից դարձավ հիմնական կազմի խաղացող։

1992 թվականին Ռոբերտո Կառլոսը փորձում էր տեղափոխվել Ատլետիկո Մինեյրո, որի կազմում խաղաց 3 ընկերական հանդիպում՝ Ատլետիկ Բիլբաոյի (1:3), Լոգրոնեսայի (1:2) և Լերիդայի (1:2) դեմ, բոլոր հանդիպումներում էլ խաղացել է ամբողջ խաղը։ Սակայն Կառլոսի հետ Ատլետիկո Մինեյրոն պայմանագիր չի կնքում և Ռոբերտոն վերադառնում է «Ունիոն»[7]։

Հենց այդ տարում Ռոբերտոն կատարեց իր երազանքը, գնելով հոր համար ոչ մեծ քոթեջ։ Ռոբերտո Կառլոսի ծնողները մինչև հիմա ապրում են Կորդեյրոպոլսում։

Պալմեյրաս խմբագրել

1993 թվականի հունվարին Ռոբերտո Կառլոսը տեղափոխվեց Պալմեյրաս։ Տրանսֆերի արժեքը կազմեց 500 հզ դոլլար։ Կառլոսը այնտեղ շատ արագ դարձավ հիմնական կազմի խաղացող և այդ տարում նրա օգնությամբ թիմը 2 անգամ դարձավ Բրազիլիայի և Սան Պաուլոյի առաջնությունների հաղթող։

Ինտեր Միլան խմբագրել

1995 թվականին Ռոբերտո Կառլոսին առաջարկեցին տեղափոխվել անգլիական Միդլսբրո, սակայն գործարքը չկատարվեց և 1995 թվականի հուլիսին Կառլոսը տեղափոխվեց Ինտեր։ Տրանսֆերի արժեքը կազմեց 3.5 մլն եվրո[8]։ Ինտերի կազմում իր նորամուտը նշեց 1995 թվականի օգոստոսի 27-ին Սերիա Ա-ի շրջանակներում՝ Վիչենցոյի դեմ խաղի ժամանակ, որը ավարտվեց 1:0 Ինտերի հաղթանակով[9]։ Ինտերի գլխավոր մարզիչ՝ Ռոյ Հոջսոնը Կառլոսին օգտագործում էր, որպես ձախ կիսապաշտպան։ Ակումբի կազմում Կառլոսը անցկացրեց 34 հանդիպում և դարձել է 7 գոլի հեղինակ (30 խաղից 5 գոլ Իտալիայի առաջնությունում, 2 խաղից 1 գոլ ՈՒԵՖԱ-ի գավաթում և 2 խաղից 1 գոլ նաև Իտալիայի գավաթում)[9]։ Վերջին հանդիպումը Ինտերի կազմում Կառլոսը անցկացրեց 1996 թվականի մայիսի 12-ին Ռոմայի դեմ հանդիպման ժամանակ, որը ավարտվեց Ռոմայի հաղթանակով (0:1)[9]։

Ռեալ Մադրիդ խմբագրել

1996 թվականի հուլիսին Ռոբերտո Կառլոսը տեղափոխվեց Ռեալ Մադրիդ։ Տրանսֆերի արժեք կազմեց 6 մլն եվրո[8]։ Արդեն Կառլոսը Մադրիդի Ռեալում իր երրորդ հանդիպման ժամանակ դարձավ գոլի հեղինակ, գրավելով Բետիսի դարպասը[10]։ Իր առաջին տարում Կառլոսը ակումբի կազմում անցկացրեց 42 հանդիպում, դառնալով 5 գոլի հեղինակ։ Այդ տարում նրա օգնությամբ Ռեալ Մադրիդը դարձավ Իսպանիայի առաջնության չեմպիոն։ Մեկ տարի անց Կառլոսը Ռեալի կազմում դառնում Չեմպիոնների Լիգայի հաղթող։ 2000 թվականին Ռոբերտո Կառլոսը կրկնեց իր հաջողությունը, նորից հաղթելով Եվրոպայի լավագույն ակումբ տիտղոսը։

2003 թվականին խոսակցություն կար, թե Կառլոսը կարող է տեղափոխվել Ինտեր կամ Չելսի, սակայն տրանսֆեր չի կայանում և Ռոբերտոն կնքում է նոր պայմանագիր իսպանական ակումբի հետ[10]։

2007 թվականին Կառլոսը հայտարարում է, որ լքում է Ռեալը։ Արքայական ակումբի կազմում Ռոբերտոն անցկացրեց 584 հանդիպում դառնալով 71 գոլի հեղինակ, որից 370-ը և 47 գոլի Լա Լիգայի շրջանակներում։ Մադրիդի Ռելաի կազմում այլազգի ֆուտբոլիստներից միայն Ալֆրեդո դի Ստեֆանոն էր Լա Լիգայի շրջանակներում անցկացրել 329 հանդիպում, իսկ Կառլոսի 370 հանդիպումը դարձավ ռեկորդային[11]։

Ֆեներբահչե խմբագրել

 

2007 թվականին Կառլոսը ուներ առաջարկներ Միլանի Ինտերից և անգլիական Չելսիից[12], սակայն 2007 թվականի հունիսի 19-ին Ռոբերտոն ստորագրեց 2 տարվա պայմանագիր թուրքական Ֆեներբահչեի հետ[13]։ Կառլոսը իր նորամուտը նշեց Թուրքիայի սուպերգավաթում Բեշիկթաշի դեմ հանդիպման ժամանակ։ 2007 թվականի օգոստոսի 25-ին Ռոբերտոն խփեց իր առաջին գոլը թուրքական ակումբի կազմում։ Մրցաշրջանի վերջերում Կառլոսը ստանում է լուրջ վնասվածք և չի կարողանում մասնակցել տուրի մնացած հանդիպումներին, իսկ Ֆեներբահչեն պայքարում էր չեմպիոնության համար Գալաթասարայի հետ[14]։ Արդյունքում Ֆեներբահչեն չկարողացավ դառնալ չեմպիոն և նվաճեց արծաթե մեդալ։ Ռոբերտո Կառլոսը ասաց, որ շատ դժգոհ է արդյունքից, և ամեն ինչ կանի, որ մյուս մրցաշրջանում թիմը դառնա չեմպիոն[15]։

2009 թվականին հունվարի 21-ին Կառլոսը մեկ տարով ավելացնում է պայմանագիրը թուրքական ակումբի հետ։ Վերջին հանդիպումը թիմի կազմում Կառլոսը անցկացրեց 2009 թվականի դեկտեմբերի 17-ին Եվրոպայի Լիգայի՝ Շերիֆի դեմ խաղում։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

Մրցաշրջան Ակումբ Լիգա Առաջնություն Գավաթ Մայրցամաքային
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
1993   Պալմեյրաս Սերիա Ա 20 1 5 0 0 0
1994   Պալմեյրաս Սերիա Ա 24 2 3 0 0 0
1995   Պալմեյրաս Սերիա Ա 0 0 4 1 0 0
1995/1996   Ինտեր Սերիա Ա 30 5 2 1 2 1
1996/1997   Ռեալ Մադրիդ Պրիմերա 37 5 5 0 0 0
1997/1998   Ռեալ Մադրիդ Պրիմերա 35 4 1 1 9 2
1998/1999   Ռեալ Մադրիդ Պրիմերա 35 5 4 0 8 0
1999/2000   Ռեալ Մադրիդ Պրիմերա 35 4 3 0 17 3
2000/2001   Ռեալ Մադրիդ Պրիմերա 36 5 0 0 14 4
2001/2002   Ռեալ Մադրիդ Պրիմերա 31 2 6 1 13 2
2002/2003   Ռեալ Մադրիդ Պրիմերա 36 5 1 0 18 2
2003/2004   Ռեալ Մադրիդ Պրիմերա 33 6 7 1 8 2
2004/2005   Ռեալ Մադրիդ Պրիմերա 34 3 2 0 9 1
2005/2006   Ռեալ Մադրիդ Պրիմերա 35 5 3 1 7 0
2006/2007   Ռեալ Մադրիդ Պրիմերա 23 3 1 0 8 0
2007/2008   Ֆեներբահչե Սուպեր Լիգա 22 2 3 0 9 0
2008/2009   Ֆեներբահչե Սուպեր Լիգա 32 4 8 2 10 1
2009/2010   Ֆեներբահչե Սուպեր Լիգա 11 0 0 0 8 1
2010   Կորինտիանս Սերիա Ա 35 1 1 0 8 0
2011   Կորինտիանս Սերիա Ա 0 0 1 1 0 0
2011/2012   Անժի Պրիմիեր Լիգա 25 4 3 1 0 0

Հավաքականում խմբագրել

[16]

  Բրազիլիա
Տարի Խաղեր Գոլեր
1992 7 0
1993 5 0
1994 7 0
1995 13 1
1996 4 0
1997 18 2
1998 10 0
1999 13 2
2000 9 0
2001 7 1
2002 11 1
2003 5 1
2004 12 0
2005 9 3
2006 6 0
Ընդհանուր 125 11

Մարզչական վիճակագրություն խմբագրել

(2015 թվականի հունիսի 2-ի դրությամբ)

Ակումբ Երկիր Աշխատանքի սկիզբ Աշխատանքի ավարտ Արդյունք
Խ Հ Ո Պ Հ % Ո % Պ %
«Սիվասպոր»   3 հունիս 2013 22 դեկտեմբեր 2014 60 23 9 28 38.33 15.00 46.67
«Ակիսար Բելեդիեսպոր»   2 հունվար 2015 1 հունիս 2015 18 5 6 7 27.78 33.33 38.89
«Ալ Արաբի»   2 հունիս 2015 0 0 0 0 0.00 0.00 0.00
Ընդհանուր 78 28 15 35 35.90 19.23 44.87

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային ձեռքբերումներ

  Պալմեյրաս

  • Բրազիլիայի չեմպիոն (2) – 1993, 1994
  • Ռիո Սան Պաուլոյի մրցաարի հաղթող – 1993
  • Սան Պաուլո նահանգի չեմպիոն (2) – 1993, 1994

  Ռեալ Մադրիդ

  • Իսպանիայի չեմպիոն (4) – 1997, 2001, 2003, 2007
  • Իսպանիայի սուպերգավաթի դափնեկիր (3) – 1997, 2001, 2003
  • ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի հաղթող (3) – 1998, 2000, 2002
  • ՈՒԵՖԱ սուպերգավաթի դափնեկիր – 2002
  • Միջմայրցամաքային գավաթի դափնեկիր (2) – 1998, 2002

  Ֆեներբախչե

  • Թուրքիայի սուպերգավաթի դափնեկիր (2) – 2007, 2009

  Բրազիլիայի հավաքական

  • Աշխարհի չեմպիոն – 2002
  • Ամերիկայի գավաթի դափնեկիր (2) – 1997, 1999
  • Կոնֆեդերացիայի գավաթի դափնեկիր – 1997
  • Աշխարհի փոխչեմպիոն – 1998
  • Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր – 1996

Անհատական

  • Եվրոպայի լավագույն պաշտպան ՈՒԵՖԱ վարկածով (2) – 2001/02, 2002/03
  • Եվրոպայի երկրորդ ֆուտբոլիստ «France Football» վարկածով – 2002
  • Աշխարհի երկրորդ ֆուտբոլիստ ՖԻՖԱ վարկածով – 1997
  • Իտալիայի առաջնության լավագույն պաշտպան – 1996
  • Բրազիլիայի առաջնության լավագույն պաշտպան – 2010[17]
  • Բրազիլիայի «Արծաթե գնդակի» դափնեկիր (3) – 1993, 1994, 2010
  • EFE տիտղոսի դափնեկիր – 1998
  • Golden Foot մրցանակի դափնեկիր – 2008
  • Ընդգրկվել է ՈՒԵՖԱ խորհրդանշական հավաքականի կազմում (2) – 2002[18], 2003[19]
  • Ընդգրկվել է Բրազիլիայի խորհրդանշական հավաքականի կազմում – 2010
  • Ընդգրկվել է ՖԻՖԱ-100 ցանկում
  • Տարվա մարզիչ Թուրքիայում – 2013/14
  • Ընդգրկվել է 20-րդ դարի մեծագույն ֆուտբոլիստների ցանկում World Soccer-ի վարկածով

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «На свадьбе знаменитого бразильского футболиста Роберто Карлоса присутствовало более 600 гостей». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
  5. 5,0 5,1 Ефим Шаинский (2010 թ․ հուլիսի 3). «Немецкий интернационал» (ռուսերեն). Спорт-Экспресс. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 4-ին.
  6. Бразильская «пушка» вернётся на родину?
  7. «Профиль на galodigital.com.br». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  8. 8,0 8,1 «Профиль на transfermarkt». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  9. 9,0 9,1 9,2 «Профиль на inter.it». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  10. 10,0 10,1 Великий однолюб
  11. «Roberto Carlos, Real Madrid's indefatigable full-back». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  12. «Герои минувших дней. Часть 1». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  13. Carlos’ Signing Ceremony
  14. Fenerbahce´s Carlos set to miss rest of season
  15. «Carlos'la bir yıl daha». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  16. «Roberto Carlos – Century of International Appearances». RSSSF. Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.
  17. В Бразилии выбрали лучшего игрока и тренера года(չաշխատող հղում)
  18. «Team of the Year 2002». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 9-ին.
  19. «Team of the Year 2003». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտո Կառլոս» հոդվածին։