Ռիտա Սարգսյան

Հայաստանի Առաջին տիկին
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռիտա Ալեքսանդրի Սարգսյան (օրիորդական ազգանունը՝ Դադայան, մարտի 6, 1962(1962-03-06), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 20, 2020(2020-11-20), Գերմանիա[1]), Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը[2]։

Ռիտա Սարգսյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 6, 1962
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 20, 2020 (58 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
Մայրենի լեզուհայերեն
Մասնագիտությունքաղաքական գործիչ և երաժշտության ուսուցիչ
ԱմուսինՍերժ Սարգսյան
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի առաջին տիկին
Կայքpresident.am/en/rita-sargsyan/
 Rita Sargsyan Վիքիպահեստում

Պատանեկություն խմբագրել

Ծնվել է 1962 թվականի մարտի 6-ին, Ստեփանակերտում։

Կրթություն խմբագրել

Ավարտել է Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան 3-րդ միջնակարգ դպրոցը՝ ստանալով երաժշտական կրթություն։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

Որոշ ժամանակ աշխատել է մանկապարտեզում որպես երաժշտության ուսուցչուհի։ Ստեփանակերտից Երևան տեղափոխվելուց հետո չի աշխատել։

Հասարակական գործունեությունը խմբագրել

Ռիտա Սարգսյանը 2010 թվականից «Նվիրիր կյանք» արյան քաղցկեղ և այլ ծանր հիվանդություններ ունեցող երեխաների բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն էր։ Հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականին և 2017 թվականի դրությամբ աջակցում է 495 երեխայի։ Հիմնադրամի և Առաջին տիկնոջ ջանքերով լիովին վերակառուցվել և վերազինվել է ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը», որտեղ գործում է տարածաշրջանային նշանակության ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք և ցողունային բջիջների լաբորատորիա։

Ծրագրի շահառուներից է նաև Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ամենածանր հիվանդը, ում, Ռիտա Սարգսյանի խնդրանքով ՌԴ առողջապահության նախարարը հրավիրեց Մոսկվա և հաջողվեց փրկել 10 ամյա երեխայի կյանքը[3]։

2011 թվականին Ռիտա Սարգսյանը ստեղծել է «Արագիլ» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն էր։ Հիմնադրամի նպատակն է աջակցել սոցիալապես անապահով զույգերին՝ արհեստական բեղմնավորման միջոցով երեխա ունենալ։ 2018թ. դրությամբ «Արագիլ» հիմնադրամի օգնությամբ աշխարհ է եկել 500 երեխա[4]։

Ռիտա Սարգսյանի ջանքերով 2012 թվականի ապրիլի 2-ին ստեղծվել է «Աուտիզմ» ազգային հիմնադրամը։ Առաջին տիկինը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն էր։ «Աուտիզմ» հիմնադրամի միջոցներով կառուցվել է դպրոց, որտեղ հաճախում է աուտիզմ ախտորոշում ունեցող 200 երեխա։

Առաջին տիկնոջ հովանու ներքո անցկացվել են Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթները, «Վերադարձ» միջազգային մրցույթ-փառատոնը, «Վերածնունդ» դասական երաժշտության փառատոնը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի Երևանյան միջազգային փառատոնը, «Նոր անուններ» մանկական միջազգային մրցույթ-փառատոնը, «ԱրմՄոնո» թատերական միջազգային փառատոնը, «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային միջազգային փառատոնը և բազմաթիվ այլ միջոցառումներ[2]։

Ընտանիք խմբագրել

Ռիտա Սարգսյանը ամուսնացած էր Սերժ Սարգսյանի հետ և ուներ երկու դուստր և 5 թոռ[2]։

Մահ խմբագրել

2020 թվականի նոյեմբերի 16-ին Ռիտա Սարգսյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն։ Նրա մոտ ախտորոշվել էր COVID-19[5]։ Նոյեմբերի 20-ին երրորդ նախագահի գրասենյակը տեղեկացրեց, որ Ռիտա Սարգսյանը մահացել է[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.aravot.am/2020/11/20/1153413/
  2. 2,0 2,1 2,2 «Ռիտա Սարգսյան Հայաստանի Առաջին տիկին - Արխիվ - Հայաստանի Հանրապետության Նախագահ». president.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 27-ին.
  3. «ՀՀ առաջին տիկինն արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաների օրը տոն դարձրեց». armenpress.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 27-ին.
  4. Ռիտա Սարգսյան.«Ի սրտե»․Առաջին տիկնոջ հոգածության ոլորտներում աշխատանքի արդյունքն ակնհայտ է նաև այսօր, Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 27-ին
  5. Ռիտա Սարգսյանն արդեն երկու շաբաթ է գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում. նոր մանրամասներ
  6. Մահացել է Ռիտա Սարգսյանը

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիտա Սարգսյան» հոդվածին։