Ռիո (անգլ.՝ Rio), ամերիկա-բրազիլական լիամետրաժ մուլտիպլիկացիոն երաժշտական ֆիլմ (2011 թվական)։ Նկարահանվել է Blue Sky Studios և 20th Century Fox Animation ստուդիաներում։ Ռեժիսորն է Կառլոս Սալդանան։

Ռիո
Rio
Изображение логотипа
Տեսակստերեոկինո և լիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրֆենթեզի ֆիլմ, երաժշտական ֆիլմ, ընտանեկան ֆիլմ, արկածային ֆիլմ, կինոկատակերգություն և համակարգչային մուլտֆիլմ
ԿերպարներBlu?
Գործողության վայրՌիո դե Ժանեյրո
ՌեժիսորԿարլոս Սալդանա[1][2][3]
ՍցենարիստԴոն Ռայմեր, Ջոշուա Ստերնին, Ջենիֆեր Վենտիմիլյա և Sam Harper?[4]
ՀնչյունավորումԺեսի Այզենբերգ, Էն Հեթուեյ, Լեսլի Ման, Ջենեյն Կլեմենտ, Ջորջ Լոպես, Ջեյմի Ֆոքս, Ռոդրիգո Սանտորո[4], Վանդա Սայքս[4], will.i.am[4], Թրեյսի Մորգան[4], Կարլոս Սալդանա[4], Ջեյն Լինչ[4], Ջեյք Թ. Օսթին[4], Թոմաս Ֆ. Ուիլսոն[4], Էսթեր Դին[4], Կարեն Դիշեր[4] և Չուդա Ֆրիդլենդեր[4]
ՊրոդյուսերԿրիս Ջենկինս, Բրյուս Անդերսոն
Գործադիր պրոդյուսերՔրիս Ուեջ
ԵրաժշտությունՋոն Պաուել
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունBlue Sky Studios և 20th Century Animation
Դիստրիբյուտորներքին կապ, Նեթֆլիքս, Դիսնեյ+ և 20th Century Studios
Տևողություն96 րոպե
ՍիկվելՌիո 2 (2014 թվականի մարտ)
Թվականապրիլի 15, 2011[5], ապրիլի 7, 2011[6] և ապրիլի 8, 2011[7]
MPAA վարկանիշG
Բյուջե90 000 000 դոլար[8]
Շահույթ484 634 33 դոլար
riomovies.com

Ֆիլմի անգլերեն տարբերակում գլխավոր դերերը հնչյունավորել են Ջեսսի Այզենբերգը և Էն Հետուեյը, իսկ ռուսերենը` Պավել Դերևյանկոն և Տատյանա Շիլինան։ Թողարկվել է եռաչափ (3D) ֆորմատի համար։ Ֆիլմը ստացել է «Օսկար» «Լավագույն երգ» անվանակարգում։ Ֆիլմի անունը գալիս է Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի անվանումից, որտեղ էլ տեղի են ունեցել հիմնական իրադարձությունները[9]։

Մուլտֆիլմը երկու անտրոպոմորֆիկ՝ իգական և արական արա թութակների արկածների մասին է։ Իրենց տեսակից մնացած միակ անդամներն են, որոնք ապօրինի առևանգվել էին ավազակների կողմից, որպես հազվագյուտ տեսակի թռչուններ։

Կերպարներ խմբագրել

Կենդանիներ խմբագրել

  • Կապույտիկ (անգլ.՝ Blu) - կապույտ արա արու թութակ։ Մուլտֆիլմի գլխավոր հերոսը։ Ամբողջական անունը՝ Թայլեր Կապույտիկ Հենդերսոն։
  • Գոհար (անգլ.՝ Jewel) - կապույտ արա էգ թութակ։
  • Ռաֆայել (անգլ.՝ Rafael) - մեծ տուկան։
  • Պեդրո (անգլ.՝ Pedro) - կարմիր սրածայր կարդինալ։
  • Նիկո (անգլ.՝ Nico) - ընտանի դեղձանիկ։
  • Լուիզ (անգլ.՝ Luiz) - բուլդոգ շուն։
  • Նայջել (անգլ.՝ Nigel) - մեծ սրածայր կակադու։
  • Եվա (անգլ.՝ Eva) - ծիածանափայլ տուկան, Ռաֆայել կինը։
  • Մաուրո (անգլ.՝ Mauro) - տարածբած ամերիկյան փոքրիկ կապիկ։
  • Կիպո (անգլ.՝ Kipo) - վարդագույն կոլպիցա։
  • Ալիսա և Քլոե (անգլ.՝ Alice and Chloe) - կանադական սագ։

Մարդիկ խմբագրել

  • Լինդա (անգլ.՝ Linda) - Կապույտիկի տիրուհին։
  • Տուլիո (անգլ.՝ Tulio) - թռչնաբան։
  • Ֆեռնանդո (անգլ.՝ Fernando) - տղա, նախկինում Մարսելի օգնականը։
  • Մարսել (անգլ.՝ Marcel) - որսագող։
  • Արմանդո (անգլ.՝ Armando) - Մարսելի օգնականը։
  • Տիպա (անգլ.՝ Tipa) - Մարսելի օգնականը։
  • Սիլվիո (անգլ.՝ Sylvio) - թիկնապահ։

Հնչյունավորում խմբագրել

  • Ջեսսի Այզենբերգ - Կապույտիկ
  • Էն Հետուեյ - Գոհար
  • Լեսլի Ման - Լինդա
  • Ջեմեյն Կլեմենտ - Նայջել
  • Ջորջ Լոպես - Ռաֆայել
  • Ուիլ այ էմ - Պեդրո
  • Ջեյմի Ֆոքս - Նիկո
  • Կարլոս Պոնսե - Մարսել
  • Ջեֆ Գարդժի - Տիպա
  • Դևի Վիերա - Արմանդո
  • Ռոդրիգո Սանտորո - Տուլիո
  • Ջեյք Օսթին - Ֆերնանդո
  • Թրեյսի Մորգան - Լուիզ
  • Բերնարդո դե Պաուլո - Սիլվիո
  • Ֆրանցիսկո Ռամոս - Մաուրո
  • Բեբել Ժիլբերտու - Եվա
  • Սոֆիա Սկարպա Սալդանա - երիտասարդ Լինդա

Եկամուտ խմբագրել

Մուլտֆիլմի եկամուտը կազմել է 484 634 335 դոլար[10]։ ԱՄՆ-ում մուլտֆիլմի եկամուտը կազմել է 143 619 809 դոլար, իսկ մնացած վայրերում՝ 341 015 951 դոլար։ Ռուսաստանում առաջին շաբաթվա վերջին կազմել է 10.4 միլիոն դոլար[11]։ Մուլտֆիլմը 33-րդ տեղն է զբաղեցնում ամենաշահութաբեր լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմերի և 10-րդը 2011 թվականի ամենաշահութաբեր ֆիլմերի մեջ։ Սա 2011 թվականի առաջին ֆիլմն էր, որին հաջողվեց հաղթահարել արգելքը՝ ԱՄՆ-ում 400 միլիոն դոլար եկամուտ կազմելով[10]։

Քննադատություններ խմբագրել

«Ռիո»-ն կինոքննադատների մեծամասնության կողմից լավ է ընդունվել։ 2011 թվականի սեպտեմբերին մուլտֆիլմի ռեյտինգը Rotten Tomatoes-ում հասնում էր 71%-ի[12]։

«Entertainment Weekly» ամսագրի կինոքննադատը 4-ից 2 միավոր է տվել, ավելացնելով[13].

  Ես գնահատել եմ մուլտիպլիկացիան և երաժշտությունը, բայց դա Pixar-ի մակարդակը չէ։ Մուլտֆիլմը վերածվել էր սարսափի և վիրավորանքի։  

Los Angeles Times քննադատ թերթը որակավորել է, որպես դրական մուլտֆիլմ և ասել[14].

  «Ռիո»-ն իր բովանդակությամբ ազատ ոճի, փոփոխություններով լի մուլտֆիլմ է կապված թութակների որսի հետ։  

Մետյու Թերներ, ViewLondon.

  Դրանք բավականին աշխույժ, հաճելի և հաճախ զվարճալի արկածներ են։  

Ռոզ Լոուս, Birmingham Post.

  Լավ է, բայց թռչունների մասին մեծ պատմություն չէ։  

Նայջել Էնդրյուս, Financial Times.

  Գույները գեղեցիկ են, սակայն ձայնային դերասանները չեն պահել ձայնի շքեղությունն ու ճարպկությունը։  

Անտոն Բայտել, Eye for Film.

  Դինամիկ, հետաքրքիր և շատ ոգևորիչ։  

Մարքեթինգ խմբագրել

Տեսանյութ խմբագրել

Տեսանյութը, որը նկարահանված է մուլտֆիլմի հիման վրա թողարկվել է 2011 թվականի ապրիլի 12-ին Wii, Nintendo DS, PlayStation 3 և Xbox 360 հարթակներում[15]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

 
Ավազե արձան
  • Թութակների ոչնչացման հետ կապված պատմությունը հորինված չէ, այլ իրականություն։ Կապույտ արա թութակների պահպանման կազմակերպությունները ևս ոչնչացման վտանգի տակ են գտնվում։
  • Մուլտֆիլմի բովանդակության հիման վրա ստեղծվել է «Angry Birds» խաղի երրորդ տարբերակը՝ «Angry Birds Rio»։
  • Իրականում արա թութակի գլուխը կապույտ չէ, այն սպիտակ է։ Սակայն ամբողջությամբ կապույտ՝ հակինթի արաների պես։ Հետաքրքիր է նաև այն, որ թռչնաբան Տուլիոն երբեք նրանց չի անվանել «կապույտ» արաներ։
  • Ալեքսանդր Գրուզդևը, ով հնչյունավորել է Մարսելի կերպարը, «Սառցե դարաշրջան» մուլտֆիլմում հնչյունավորել է Դիեգո վագրի կերպարը ևս։
  • Ռուսերեն տարբերակում «Fly Love» երգի փոխարեն հնչում է «Ararinha» երգը, որը երգում է Ջեյմս Ֆոկսը։

Երաժշտություն խմբագրել

«Ռիո` կինոֆիմի երաժշտությունը»
Rio: Music From The Motion Picture
Blue Sky Studiosի երգը
Թողարկված2011 թվականի մարտի 29, 2011 թվականի ապրիլի 5(CD)
Ժանրփոփ, լատինո, ալտերնատիվ հիփ-հոփ
Լեզուանգլերեն
Տևողություն51:05
ԿոմպոզիտորՋոն Փաուել
ՊրոդյուսերՍերժիո Մենդես, Ջոն Պաուել
Ժամանակագրություն
«Սառցե դարաշրջան 3» (2009) «Ռիո` կինոֆիմի երաժշտությունը» «Սառցե դարաշրջան 4» (2012)
«Telling the World» (2011 թվականի մարտի 22)

2011 թվականի մարտի 18-ին երգիչ-երգահան Տայո Քրուզը Յություբ «Telling the World» տեսահոլովակն է տեղադրել, որպես սաունդթրեք[16]։ Պաշտոնական թողարկվել է ԱՄՆ-ի 20th Century Fox-ում 2011 թվականի մարտի 29-ին համացանցի առցանց բեռնելու օգնությամբ[17] և Interscope Records ստուդիայում ապրիլի 5-ին CD ֆորմատով[18]։ Բրազիլական տարբերակում որոշ երգեր հնչում են պորտուգալերեն։ «Real in Rio» դարձել է «Favo de Mel» (Honeycomb), բայց այն կատարում են նույն երգիչները, ովքեր կատարում են անգլերեն տարբերակը (առաջին կեսը թարգմանված է, իսկ շարունակությունը մնացել է անգլերենով)[19]։

Անվանումը Տևողությունը
«Real in Rio» 3։ 48
«Let Me Take You To Rio» 1։ 54
«Mas Que Nada» 2։ 44
«Hot Wings» 2։ 16
«Pretty Bird» 2։ 04
«Drop it Low» 3։ 41
«Fly Love» 3։ 41
«Telling the World» 3։ 33
«Funky Monkey» 2։ 24
«Take You To Rio (remix)» 3։ 26
«Balanco Carioca» 3։ 01
«Sapo Cai» 2։ 46
«Samba De Orly» 2։ 49
«Valsa Carioca» 2։ 35
«Forro da Fruta» 2։ 12

Գործիքային երաժշտություն խմբագրել

«Ռիո»
Rio
Ջոն Պաուելի երգը
Թողարկված2011 թվականի ապրիլի 19
Ժանրսաունդթրեք
Լեզուանգլերեն
Տևողություն47:04
ԿոմպոզիտորՋոն Փաուել
Ժամանակագրություն
«Կարմիր մոլորակի գաղտնիքը» (2011) «Ռիո» Քունգ ֆու Պանդա 2 (2011)

Գործիքային երաժշտությունը պատրաստել է Ջոն Պաուելը և այն թողարկվել է 2011 թվականի ապրիլի 19-ին Varese Sarabande Records ընկերության հետ[20][21]։

Անվանումը Տևողությունը
«Mornng Routine» 2։ 23
«Meet Tulio» 2։ 55
«Great Big Momma Bird» 2։ 47
«Paradise Concern» 1։ 59
«Bagged and Missing» 2։ 09
«Locked Up» 2։ 10
«Chained Chase» 2։ 35
«Bedtime Flyers» 2։ 58
«Idiot Glider» 1։ 56
«Juicy Little Mango» 2։ 27
«Umbrellas of Rio» 2։ 27
«Motorbike» 1։ 23
«Bird Fight» 1։ 03
«Birds Moved» 2։ 33
«Heimlich» 1։ 03
«Birdnapped» 3։ 37
«Rio Airport» 4։ 24
«Flying» 2։ 43
«Market Forro» 2։ 11

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.adorocinema.com/filmes/filme-146550/
  2. Internet Movie Database — 1990.
  3. Rotten Tomatoes — 1998.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 ČSFD (չեխերեն) — 2001.
  5. http://www.boxofficemojo.com/movies/?id=rio.htm
  6. Internet Movie Database — 1990.
  7. http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=73748&type=MOVIE&iv=Basic
  8. http://latimesblogs.latimes.com/entertainmentnewsbuzz/2011/04/box-office-rio-scream-4-conspirator.html
  9. http://www.variety.com/article/VR1118003473
  10. 10,0 10,1 http://boxofficemojo.com/movies/?id=rio.htm
  11. http://culturavrn.ru/page/3915.shtml
  12. http://www.rottentomatoes.com/m/rio/
  13. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 2-ին.
  14. http://articles.latimes.com/2011/apr/15/entertainment/la-et-rio-20110415
  15. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 2-ին.
  16. https://www.youtube.com/watch?v=4JK_Lg8P7PU
  17. 20th Century Fox
  18. http://www.amazon.com/Rio-Motion-Picture-Various-Artists/dp/B004PR71JC
  19. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 2-ին.
  20. https://itunes.apple.com/us/album/rio-original-motion-picture/id429214902
  21. http://filmmusicreporter.com/2011/03/24/rio-score-album-details/

Արտաքին հղումներ խմբագրել

Պաշտոնական կայքեր խմբագրել

Արձագանքներ խմբագրել

Լրացուցիչ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիո (մուլտֆիլմ)» հոդվածին։