Ռիու Բրանկու (պորտուգալերեն՝ Rio Branco. Պորտուգալերեն արտասանություն: [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈʁi.u ˈbɾɐ̃ku]]], պորտուգալերենից բառացի թարգմանած՝ նշանակում է Սպիտակ գետ), քաղաք և համայնք Բրազիլիայի հյուսիսային մասում՝ Ակրի գետի հովտում։ Ակրի նահանգի վարչական կենտրոնն է և խոշորագույն բնակավայրը. 2018 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով այստեղ ապրում էր շուրջ 407.500 մարդ[1], որը կազմում է ամբողջ նահանգի բնակչության մոտավորապես կեսը։ Նախորդ՝ 2010 թվականի մարդահամարի ժամանակ բնակչության թվաքանակը եղել է 336 038[2], իսկ ավելի վաղ՝ 1970 թվականին՝ մոտավորապես 84,3 հազար[3]։ Ռիու Բրանկուն բրազիլական Ակրի նահանգի ոչ միայն վարչական, այլև տնտեսական, քաղաքական, մշակութային կենտրոնն ու տրանսպորտային կարևորագուն հանգույցն է։ 1999 թվականի նոյեմբերի 22-ից քաղաքին սպասարկում է Խոսե Պլասիդո դի Կաստրուի անվան միջազգային օդանավակայանը[4]։

Բնակավայր
Ռիու Բրանկու
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
Հիմնադրված է1882 թ.
ԲԾՄ153 մետր
Բնակչություն336 038 մարդ (2010)
Պաշտոնական կայքriobranco.ac.gov.br
Ռիու Բրանկու (քաղաք) (Բրազիլիա)##
Ռիու Բրանկու (քաղաք) (Բրազիլիա)

Պատմություն խմբագրել

Ռիու Բրանկուն թե՛ Ակրի նահանգի և թե՛ ամբողջ Հյուսիսային Բրազիլիայի հնագույն բնակավայրերից մեկն է։ Հիմնադրվել է 1882 թվականին[2], և հիմնադրման վաղեմության տեսակետից Բրազիլիայի հյուսիսայի տարածաշրջանի նահանգային վարչական կենտրոնների շարքում չորրորդ բնակավայրն է համարվում։ 1913 թվականին Ռիու Բրանկուն դարձել է գավառի, 1920-ին՝ Ակրիի տարածաշրջանի, 1962-ին՝ նահանգի վարչական կենտրոն։

Քույր քաղաքներ խմբագրել

Ռիու Բրանկուն բարեկամական և գործընկերային սերտ հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[5]։

Ժողովրդագրություն խմբագրել

Քաղաքի բնակչության թվաքանակի փոփոխությունները.

Կլիմա խմբագրել

Ռիու Բրանկու (1981–2010, extremes 1892–present)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 36.3
(97.3)
37.2
(99)
37.2
(99)
38.2
(100.8)
39.7
(103.5)
35.2
(95.4)
37.8
(100)
38.3
(100.9)
39.2
(102.6)
38.4
(101.1)
37.4
(99.3)
39.8
(103.6)
39.8
(103.6)
Միջին բարձր °C (°F) 30.9
(87.6)
30.8
(87.4)
31.1
(88)
31.0
(87.8)
30.4
(86.7)
30.3
(86.5)
31.3
(88.3)
32.9
(91.2)
33.2
(91.8)
32.9
(91.2)
31.8
(89.2)
31.0
(87.8)
31.5
(88.7)
Միջին օրական °C (°F) 25.7
(78.3)
25.5
(77.9)
25.7
(78.3)
25.4
(77.7)
24.4
(75.9)
23.6
(74.5)
23.4
(74.1)
24.6
(76.3)
25.5
(77.9)
26.1
(79)
25.9
(78.6)
25.7
(78.3)
25.1
(77.2)
Միջին ցածր °C (°F) 22.2
(72)
22.0
(71.6)
22.0
(71.6)
21.6
(70.9)
20.1
(68.2)
18.3
(64.9)
17.5
(63.5)
18.2
(64.8)
19.8
(67.6)
21.6
(70.9)
21.9
(71.4)
22.2
(72)
20.6
(69.1)
Ռեկորդային ցածր °C (°F) 14.2
(57.6)
16.0
(60.8)
14.0
(57.2)
10.4
(50.7)
2.6
(36.7)
7.8
(46)
6.0
(42.8)
8.0
(46.4)
10.0
(50)
12.4
(54.3)
13.6
(56.5)
13.4
(56.1)
2.6
(36.7)
Տեղումներ մմ (դյույմ) 294.4
(11.591)
298.4
(11.748)
278.1
(10.949)
207.4
(8.165)
87.7
(3.453)
32.8
(1.291)
31.9
(1.256)
56.5
(2.224)
84.8
(3.339)
153.0
(6.024)
206.7
(8.138)
265.9
(10.469)
1997,6
(78,646)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 19 17 17 13 8 3 3 4 6 10 14 18 132
% խոնավություն 88.6 88.8 88.8 88.5 87.3 85.6 81.3 77.9 78.3 82.6 85.9 88.2 85.2
Միջին ամսական արևային ժամ 109.7 90.4 113.8 127.4 154.8 174.3 218.4 180.5 158.0 162.8 138.8 118.6 1747,5
Աղբյուր #1: Instituto Nacional de Meteorologia[7]
Աղբյուր #2: Meteo Climat (record highs and lows)[8]

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://cidades.ibge.gov.br/brasil/ac/rio-branco/panorama
  2. 2,0 2,1 «Acre » Rio Branco». Instituto Brasileiro de Geografia e Estatístic. Վերցված է 2015 թ․ ապրիլի 19-ին.
  3. | tytuł = Encyklopedia Powszechna PWN | tom = 4. R-Z | rok = 1976 | wydawca = Państwowe Wydawnictwo Naukowe | miejsce = Warszawa | strony = 33}}
  4. «Արխիվացված պատճենը». Infrareo. Aeoroportos. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 19-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  5. (Պորտուգալերեն)Cidades irmãs de Rio Branco - www.cidade-brasil.com.br. Geraadpleegd op 29 april 2018.
  6. (իտալերեն)Gemellaggi e dichiarazioni di amicizia, Comune di Reggio Emilia. Geraadpleegd op 13 april 2018.
  7. «Normais Climatológicas Do Brasil 1981–2010» (Portuguese). Instituto Nacional de Meteorologia. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Station Rio Branco» (French). Meteo Climat. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիու Բրանկու (քաղաք)» հոդվածին։