Ռիմաս Տումինաս (լիտ.՝ Rimas Tuminas, հունվարի 20, 1952(1952-01-20), Կելմե, Šiauliai Oblast, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 6, 2024(2024-03-06)[1], Գալիպոլի, Լեչե, Ապուլիա, Իտալիա), ռեժիսոր, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր (1999)[2], Վախթանգովի թատրոնի գեղարվեստական ղեկավար (2007 թվականից)։

Ռիմաս Տումինաս
լիտ.՝ Rimas Tuminas
Դիմանկար
Ծնվել էհունվարի 20, 1952(1952-01-20)
ԾննդավայրԿելմե, Šiauliai Oblast, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 6, 2024(2024-03-06)[1] (72 տարեկան)
Մահվան վայրԳալիպոլի, Լեչե, Ապուլիա, Իտալիա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Լիտվա
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Մասնագիտությունթատերական ռեժիսոր և մանկավարժ
ԱշխատավայրLithuanian National Drama Theatre?
Պարգևներ և
մրցանակներ
 Rimas Tuminas Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Տումինասը ծնվել է 1952 թ. հունվարի 20-ին, Կելմ քաղաքում (Լիտվա), լիտվացի հոր և ռուս մոր ընտանիքում։ 1970 - 1974 թթ. սովորել է Լիտվայի կոնսերվատորիայում։ Ավարտել է ԳԻՏԻՍ-ի ռեժիսորական ֆակուլտետը։ Առաջին բեմադրությունը՝ «Հունվարը» ըստ Յ. Ռադիչկովի պիեսի։ 1994-1999 թթ. Լիտվայի պետական ակադեմիական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր։

1990 թվականին հիմնադրել է Վիլնյուսի փոքր թատրոնը։ Գոգոլի "Ռևիզոր"-ի հայտնի բեմականացումից հետո հրավեր ստացավ ղեկավարելու Վախթանգովի թատրոնը, որի հետ հյուրախաղեր է ունեցել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Նշանակալի բեմադրություններից են՝ Գրիբոյեդովի "Խելքից պատուհաս" և Չեխովի "Քեռի Վանյան": Արժանացել է Ոսկե դիմակ մրցանակի։

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիմաս Տումինաս» հոդվածին։