Ռիկոտա (իտալերեն` ricotta, հայերեն` նորից պատրաստված), իտալական ավանդական պանրատեսակ։ Պատրաստվում է պանրի արտադրության արդյունքում գոյացած շիճուկից։ Բաղկացած է մանր, թաց, նուրբ, անալի, չհասունացած բազմաթիվ գնդիկներից։ Սովորաբար ունենում է սպիտակից մինչև թեթևակի դեղնավուն գույն, քիչ հատիկավոր, բերանում հալվող կազմություն։ Ունի թեթևակի քաղցր համ և պարունակում է մոտ 13 % ճարպեր։

Ռիկոտա
Ricotta
Տեսակիտալական պանիր և whey cheese?
Առաջացման երկիր Իտալիա
Կաթոչխարի կաթ և կաթ
 Ricotta Վիքիպահեստում
Ռիկոտա պանիրն ափսեի մեջ

Ռիկոտան հասունանում է 1-ից 5 օրվա ընթացքում և հարուստ է օրգանիզմի համար անչափ կարևոր կաթի շիճուկային սպիտակուցներով։

Օգտագործվում է որպես միջուկ՝ ռավիոլիների և կարկանդակների համար։ Այն տապակում են, մատուցում որպես աղանդեր, ինչպես նաև շաքարով և մրգերով։

Բաղադրությունը խմբագրել

Բաղադրիչը %
յուղի պարունակությունը չոր նյութերում 45 %
ջուր 72 %
աղ 0,5 %

Գրականություն խմբագրել

  • Արաքսյանց, Անդրեյ (2007). «Հայկական պանրի գույները»

Արտաքին հղումներ խմբագրել