Ռիկի Տիկի Տավի (պատմվածք)

«Ռիկի Տիկի Տավի» (անգլ.՝ Rikki-Tikki-Tavi), պատմվածք Ռեդյարդ Քիփլինգի «Ջունգլիների գրքից», ինչպես նաև այդ պատմվածքի գլխավոր հերոսի անունը։

Ռիկի Տիկի Տավի
անգլ.՝ Rikki-Tikki-Tavi
Տեսակպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակՌեդյարդ Քիփլինգ
Բնագիր լեզուանգլերեն
ՏեսարանՀնդկաստան
Հրատարակվել էնոյեմբեր 1893[1]
 Rikki-Tikki-Tavi
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռիկի Տիկի Տավի (այլ կիրառումներ)

Ստեղծում խմբագրել

Մանգուստի և օձի պատմությունը վերցված է «Պանչատանտրա» 5 գրքից[2]։ Ամերիկացի գրող Էդվարդ Հեյլին ուղղված նամակում Քիփլինգը գրել է[3][4].

Կենդանիների մասին հեքիաթների միտքն ինձ թվում է նոր, թեկուզ հին և մոռացված գաղափար։ Իսկապես հետաքրքրաշարժ են այն պատմությունները, որոնցում Բոդհիսատվան պատմում է իր նախորդ մարմնավորումների մասին, որոնք միշտ ավարտվում են գեղեցիկ բարոյական խրատով։ Շատ տեղացի որսորդների Հնդկաստանում այսօր մտածում են հիմնականում ըստ կենդանիների, և ես բացեիբաց «գողացել եմ» իրենց պատմությունները։0

Սյուժե խմբագրել

Ռիկի Տիկի Տավին երիտասարդ մանգուստ է և ստեղծագործության գլխավոր հերոսը։ Ջրհեղեղի ժամանակ նրան իր ծնողներից հեռացնում է ջրի ուժեղ հոսքը։ Ուշքի գալով՝ նա հայտնվում է մի տան այգում, որտեղ ապրում է բրիտանացիների ընտանիքը։ Պաշտպանելով նրանց Թեդի որդուն Կարիաթ թունավոր օձից՝ Ռիկի Տիկի Տավին միանգամից դառնում է նրանց ընկերը։ Նա ուսումնասիրում է տունն ու այգին, ծանոթանում նրանց բնակիչների՝ մշկային առնետի, Դարսի թռչունի ու նրա կնոջ, ինչպես նաև կոբրաներ Նագի ու Նագայնայի հետ։

Ռիկի Տիկի Տավին պարզում է, որ կոբրաները ցանկանում են սպանել տանն ապրող մարդկանց։ Նա մենամարտ է սկսում նախ Նագի, հետո՝ Նագայնայի հետ, ապա ոչնչացնում է նրանց՝ ձվից դեռևս դուրս չեկած ձագերին, որպեսզի փրկի իր ընկերներին։

Հերոսներ խմբագրել

  • Ռիկի Տիկի Տավի – մանգուստ, հնդկական գորշ մունգո (Herpestes edwardsii), գլխավոր հերոս,
  • Նագ և Նագայնա,
  • Չուչունդրա – մշկային առնետ (անգլ.՝ musk-rat), վախենում է Նագ ու Նագայնա կոբրաներից և Ռիկի Տիկի Տավիին օգնում է նրանց դեմ պայքարում,
  • Դարզի – թռչնակ (Orthotomus sutorius), որ գովաբանում է Ռիկի Տիկի Տավիին իր երգերում,
  • Չուա – այգու առնետ։

Ռիկի Տիկի Տավին մշակույթում խմբագրել

  • «Ռիկի Տիկի Տավի» – երգ «Ուր կկորչի նա» ֆիլմից (երաժշտությունը՝ Մ. Դունաևսկու, տեքստը՝ Լ․ Դերբենյովի, կատարում է Օլյա Ռոժդեստվենսկայան),
  • «Ռիկի Տիկի Տավի» – «Սպլին» խմբի երգը «25 կադր» ալբոմից։

Էկրանավորում խմբագրել

  • «Ռիկի Տիկի Տավի» – 1975 թվականի խորհրդա-հնդկական համատեղ ֆիլմ Ալեքսանդր Զգուրիդիի բեմադրությամբ,
  • «Ռիկի Տիկի Տավի» – 1965 թվականի խորհրդային մուլտֆիլմ[5], ռեժիսոր՝ Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա,
  • «Ռիկի Տիկի Տավի» – 1975 թվականի ամերիկյան մուլտֆիլմ, ռեժիսոր՝ Չակ Ջոնս։

Բեմադրություններ խմբագրել

1970 թվականին «Մեղեդի» ձայնագրման համամիութենական ստուդիան թողարկել է «Ռիկի Տիկի Տավի» 40 րոպեանոց բեմադրության ձայնապնակը։

  • Թարգմանությունը՝ Կոռնեյ Չուկովսկու, երգերի տեքստերը՝ Մորիս Վաքսմախերի,
  • Բեմականացումը՝ Օ. Գերասիմովի,
  • Երաժշտությունը՝ Գ. Սավելևի,
  • Կատարում են Վ. Ստեպանովը, Վ. Շիլովսկին, Ա.Գորյունովան, Ն. Գերասիմովան, Մ. Զիմինը, Վ. Պետրովը, Ի. Եֆրեմովան, Վ. Բելյակովը, Գ. Շոստկոն, Գ. Ռոմոդինան, գործիքային անսամբլ Ա. Կոռնեևի ղեկավարությամբը։

Հետագայում «Մելոդիա» ընկերությունը վերահրատարակել է «Ռիկի Տիկի Տավի» ներկայացումը Ռ. Քիփլինգի ստեղծագործությունների հավաքածուների կազմում։

1994 թվականից Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի օպերայի և բալետի թատրոնի բեմում սկսել է ներկայացվել Իրինա Ելչևայի «Ռիկի Տիկի Տավի» մանկական օպերան։

  • Բեմադրող ռեժիսոր՝ Գ. Ժյալվիս
  • Բեմադրող դիրիժոր՝ Ե. Կազանովսկի
  • Ռիկի Տիկի Տավի – Վալերիա Կալենիկ
  • Նագ – Անատոլի Բույանով
  • Նագայնա – Իրինա Դոլիցկայա
  • Մեծ մարդ (հայրիկ) – Վյաչեսլավ Ուտեխին
  • Մայրիկ – Ելենա Ռեշետնիկովա
  • Թեդի – Սվետլանա Չուկլինովա
  • Քարայթ – Ալեքսեյ Աֆանասև
  • Դարսի – Վալերիա Բայեր

2007 – Մոսկովայի Վեդոգոն թատրոնի ներկայացում (Զելենոգրադ)

  • Պիեսը և բեմադրությունը՝ Անդրեյ Գորբունովի
  • Նկարիչ՝ Իրինա Ուկոլովա
  • Պլաստիկ տեսարանների ռեժիսոր՝ Վլադիմիր Մալյուգին
  • Ռիկի Տիկի Տավի – Վյաչեսլավ Սեմեին
  • Հայր մանգուստ ու Նագ – Ալեքսեյ Երմակով
  • Նագայնա – Անաստասիա Խուսնուտդինովա
  • Էլլի – Զոյա Դանիլովսկայա և Մարինա Բուտովա
  • Առնետ Չուչունդրա – Օլգա Լվովա
  • Առնետ Չույա – Մարինա Բուտովա և Նատալյա Տրետյակ

2017 թվականին Ա. Ռայկինի անվան էստրադայի թատրոնի բեմում բեմադրվել է «Ռիկի Տիկի Տավի» ներկայացումը, ռեժիսոր՝ Իլյա Արխիպով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.kiplingsociety.co.uk/readers-guide/rg_rikkitikki1.htm
  2. Jan Montefiore In Time's Eye: Essays on Rudyard Kipling. — Manchester University Press, 2016. — С. 132–134. — 320 с. — ISBN 9781526111296
  3. Kaori Nagai, Caroline Rooney, Donna Landry, Monica Mattfeld, Charlotte Sleigh Cosmopolitan Animals. — Springer, 2015. — С. 267. — 293 с. — ISBN 9781137376282
  4. R. Kipling The Letters of Rudyard Kipling: Volume 2: 1890-99. — Springer, 2016. — С. 168. — 402 с. — ISBN 9781349638062
  5. «Российская анимация в буквах и фигурах | Фильмы | «РИККИ-ТИККИ-ТАВИ»». Аниматор.ру. www.animator.ru. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.

Գրականություն խմբագրել

  • Prater S. H. The Book of Indian Animals. — Third (Revised) edition. — Bombay: Bombay Natural History Society, 1971. — С. 168—169. — 324 с.

Արտաքին հղումներ խմբագրել