Ռիկարդո Օրսոլինի

իտալացի ֆուտբոլիստ

Ռիկարդո Օրսոլինի (իտալ.՝ Riccardo Orsolini, հունվարի 24, 1997(1997-01-24)[1], Ասկոլի Պիչենո, Մարկե, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բոլոնյայի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է վինգերի դիրքում[2]։

Ռիկարդո Օրսոլինի
Riccardo Orsolini
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 24, 1997(1997-01-24)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Ասկոլի Պիչենո, Մարկե, Իտալիա
Հասակ 183 սմ
Քաշ 73 կգ
Դիրք վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Բոլոնյա
Համար 7
Պատանեկան կարիերա
2001-2004 Իտալիա Կաստինյանո
2004-2015 Իտալիա Ասկոլի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2017 Իտալիա Ասկոլի 50 (8)
2017-2019 Իտալիա Յուվենտուս 0 (0)
2017-2018   Իտալիա Ատալանտա 8 (0)
2018-2019   Իտալիա Բոլոնյա 43 (8)
2019-ներկա Իտալիա Բոլոնյա 19 (5)
Ազգային հավաքական
2016-2017 Իտալիա Իտալիա Մ20 12 (8)
2017-2019 Իտալիա Իտալիա Մ21 15 (3)
2019-ներկա Իտալիա Իտալիա 1 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 17-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 17-ի, 2020

Ակումբային կարիերա խմբագրել

Ասկոլի խմբագրել

Օրսոլինին Ասկոլիի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի մարտի 26-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Վիչենցայի դեմ խաղում[3]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 15-ին՝ Վերոնայի դեմ խաղում[4]։ Հոկտեմբերի 29-ին Օրսոլինին դուբլ ձևակերպեց Կարպիի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով Ասկոլիին[5]։ Դեկտեմբերի 10-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լատինայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[6]։ 2017 թվականի փետրվարի 14-ին իտալացին 2 գոլ խփեց Պրո Վերչելիի դեմ խաղում[7]։ Ասկոլիի առաջին թիմի կազմում Օրսոլինին անցկացրեց 51 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Յուվենտուս խմբագրել

2017 թվականի հունվարի 30-ին Օրսոլինին 4 տարվա պայմանագիր կնքեց Յուվենտուսի հետ[8][9], ապա մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով վերադարձավ Ասկոլի[10][11]։ 2017 թվականի հուլիսի 14-ին իտալացին 2 տարվա վարձավճարով միացավ Ատալանտային[12][13][14]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց սեպտեմբերի 17-ին՝ փոխարինելով Տիմոտի Կաստանին Կիևոյի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[15]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց նոյեմբերի 2-ին՝ փոխարինելով Յոսիպ Իլիչիչին Եվրոպայի Լիգայի Ապոլոն Լիմասոլի դեմ խաղում[16]։ Իր առաջին և միակ հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց դեկտեմբերի 20-ին՝ Իտալիայի գավաթի Սասուոլոյի դեմ խաղում և այս խաղում տալով գոլային փոխանցում[17]։ 2018 թվականի հունվարին Օրսոլինին վերադարձավ Յուվենտուս։ Ատալանտայի կազմում նա անցկացրեց 10 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[18]։

Բոլոնյա խմբագրել

2018 թվականի հունվարի 31-ին Օրսոլինին 18 ամսվա վարձավճարով տեղափոխվեց Բոլոնյա[19][20][21]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 4-ին՝ փոխարինելով Մատիա Դեստրոյին Ֆիորենտինայի դեմ խաղում[22]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց փետրվարի 11-ին՝ Ինտեր Միլանի դեմ խաղում[23]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 30-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում[24]։ Նոյեմբերի 11-ին Օրսոլինին գոլ խփեց Կիևոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[25]։ Դեկտեմբերի 4-ին նա 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Իտալիայի գավաթի Կրոտոնեի դեմ խաղում՝ 3-0 հաշվով հաղթանակ պարգևելով Բոլոնյային[26]։ 2019 թվականի մայիսի 13-ին իտալացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պարմայի դեմ խաղում[27]։ 2018-19 մրցաշրջանում Օրսոլինին անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[28]։

2019 թվականի հունիսի 20-ին Բոլոնյան 15 միլիոն եվրոյի դիմաց գնեց Օրսոլինիի լրիվ տրանսֆերը[29][30][31][32]։ Սեպտեմբերի 15-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բրեշիայի դեմ խաղում[33]։ Դեկտեմբերի 22-ին իտալացին դուբլ ձևակերպեց Լեչեի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[34]։ 2020 թվականի հունվարի 6-ին Օրսոլինին գոլ խփեց Ֆիորենտինայի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ փրկելով Բոլոնյային պարտությունից[35][36]։

Միջազգային կարիերա խմբագրել

Օրսոլինին ներկայացրել է Իտալիան մինչև 20 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ 2017 թվականին նա մասնակցեց աշխարհի Մ20 առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով բոլոր 7 հանդիպումներում և դառնալով 5 գոլի հեղինակ[37]։ Նա գոլ խփեց կիսաեզրափակչի Անգլիայի դեմ խաղում, սակայն Իտալիան պարտվեց 3-1 հաշվով և դուրս մնաց առաջնությունից[38][39]։ Հավաքականը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը մրցաշարում՝ 3-րդ տեղի համար հանդիպման հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում հաղթել Ուրուգվային[40][41], իսկ Օրսոլինին դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն՝ ստանալով Ոսկե խաղակոշիկ մրցանակը[42][43]։ 2019 թվականի հունիսին նա մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը[44][45][46]՝ անցկացնելով 2 հանդիպում[47], սակայն Իտալիան դուրս մնաց մրցաշարի խմբային փուլից[48][49]։

Իտալիայի ազգային հավաքական Օրսոլինին առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի նոյեմբերի 8-ին Ռոբերտո Մանչինիի կողմից՝ Բոսնիա և Հերցեգովինայի ու Հայաստանի դեմ խաղերի համար[50][51][52]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 18-ին՝ փոխարինելով Նիկոլո Բարելային Հայաստանի դեմ խաղում[53][54]։ Այս խաղում նա դարձավ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Իտալիային հաղթել 9-1 հաշվով[55][56]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 17-ի դրությամբ[57]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ասկոլի 2015–16 Սերիա B 9 0 0 0 9 0
2016–17 41 8 1 0 42 8
Ընդհանուր 50 8 1 0 0 0 0 0 51 8
Ատալանտա (վարձավճար) 2017–18 Սերիա A 8 0 1 0 1 0 10 0
Բոլոնյա 2017–18 8 0 0 0 8 0
2018–19 35 8 2 2 37 10
2019–20 19 5 2 1 21 6
Ընդհանուր 62 13 4 3 0 0 0 0 66 16
Կարիերայի ընդհանուր 120 21 6 3 1 0 0 0 127 24

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 17-ի դրությամբ[57]

Իտալիա
Տարի Խաղեր Գոլեր
2019 1 1
Ընդհանուր 1 1

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Նոյեմբերի 18, 2019 Ռենցո Բարբերա մարզադաշտ, Պալերմո, Իտալիա   Հայաստան 8–0 9–1 Եվրո 2020 Որակավորում

Նվաճումներ խմբագրել

Անհատական խմբագրել

  • ՖԻՖԱ աշխարհի Մ20 առաջնության լավագույն ռմբարկու. 2017 (5 գոլով)[42]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Italy - R. Orsolini - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  3. «Ascoli Calcio - LR Vicenza Virtus, Mar 26, 2016 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  4. «Ascoli Calcio - Hellas Verona, Oct 15, 2016 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  5. «Carpi FC 1909 - Ascoli Calcio, Oct 29, 2016 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  6. «Ascoli Calcio - Latina Calcio 1932, Dec 10, 2016 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  7. «Ascoli Calcio - FC Pro Vercelli 1892, Feb 14, 2017 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  8. «Riccardo Orsolini joins Juventus - Juventus.com». Juventus.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  9. «Official: Juventus sign Orsolini | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  10. «OFFICIAL: Juventus sign Riccardo Orsolini from Ascoli | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  11. Schuitemaker, Hugh. «Juventus signs 20-year-old Riccardo Orsolini | Daily Football Show». dailyfootballshow.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.(չաշխատող հղում)
  12. «Official: Atalanta sign Orsolini | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  13. «RICCARDO ORSOLINI JOINS ATALANTA ON LOAN | News | Lega Serie A». www.legaseriea.it. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  14. «Orsolini leaves Juventus for Atalanta loan spell». FourFourTwo (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 14. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  15. «Chievo Verona - Atalanta BC, Sep 17, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  16. «Apollon Limassol - Atalanta BC, Nov 2, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  17. «Atalanta BC - US Sassuolo, Dec 20, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  18. «Riccardo Orsolini | Football Stats | Bologna | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  19. «Official: Bologna loan Orsolini | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  20. «Moves announced for Pol Lirola, Federico Mattiello and Riccardo Orsolini - Juventus.com». Juventus.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  21. «OFFICIAL - Bologna sign ORSOLINI and Simone ROMAGNOLI». GhanaSoccernet. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  22. «Bologna FC 1909 - ACF Fiorentina, Feb 4, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  23. «Inter Milan - Bologna FC 1909, Feb 11, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  24. «Bologna FC 1909 - Udinese Calcio, Sep 30, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  25. «Chievo Verona - Bologna FC 1909, Nov 11, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  26. «Bologna FC 1909 - FC Crotone, Dec 4, 2018 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  27. «Bologna FC 1909 - Parma Calcio 1913, May 13, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  28. «Riccardo Orsolini | Football Stats | Bologna | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  29. «Orsolini joins Bologna permanently». Juventus.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  30. «Bologna take up option to sign Orsolini permanently». BolognaFC (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հունիսի 20. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  31. «Official | Bologna trigger option to sign Orsolini | Get Italian Football News». www.getfootballnewsitaly.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  32. «BOLOGNA TAKE UP OPTION TO SIGN ORSOLINI PERMANENTLY | News | Lega Serie A». www.legaseriea.it (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  33. «Brescia Calcio - Bologna FC 1909, Sep 15, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  34. «US Lecce - Bologna FC 1909, Dec 22, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  35. «Bologna FC 1909 - ACF Fiorentina, Jan 6, 2020 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  36. admin (2020 թ․ հունվարի 6). «Orsolini equalized in recovery: Bologna-Fiorentina ended 1-1». News1 English (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.(չաշխատող հղում)
  37. FIFA.com. «FIFA U-20 World Cup Korea Republic 2017 - Italy - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
  38. «Italy U20 - England U20, Jun 8, 2017 - U-20 World Cup 2017 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  39. FIFA.com. «England come from behind to reach final». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.(չաշխատող հղում)
  40. «Uruguay U20 - Italy U20, Jun 11, 2017 - U-20 World Cup 2017 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  41. FIFA.com. «Italy beat Uruguay on penalties to finish third». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
  42. 42,0 42,1 FIFA.com. «FIFA U-20 World Cup Korea Republic 2017 - News - Golden trio reflect on personal glory - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  43. «Orsolini wins Golden Boot award at U20 World Cup - Juventus.com». Juventus.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  44. «Italy squad for U21 Euros | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  45. «Euro Under-21s: Moise Kean to Luka Jovic, Italy to England - a complete guide | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  46. «Parte l'avventura europea: Di Biagio ufficializza la lista dei 23 Azzurrini». www.figc.it. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  47. UEFA.com. «Italy - U21 EURO - Squad». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  48. «Italy out of U21 Euros | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  49. «France, Romania into semis at Euro U21 championships, hosts Italy out». France 24 (անգլերեն). 2019 թ․ հունիսի 24. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  50. «Italy Name Experimental 29-Man Squad for Final Euro 2020 Qualifiers Against Bosnia & Armenia». 90min.com (անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  51. «Italy, Mancini names 29-man squad: three big surprises». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  52. «Riccardo Orsolini, Gaetano Castrovilli and Andrea Cistana earn maiden Italy call-ups». FOX Sports Asia (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  53. «Italy - Armenia, Nov 18, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  54. «Italy recorded one of the biggest wins in their history as they completed their successful Euro 2020 qualifying campaign by thrashing Armenia 9-1». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  55. «Italy: Armenia annihilated 9-1! | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  56. Mcmanus, Leigh (2019 թ․ նոյեմբերի 18). «Italy 9-1 Armenia: Hosts make light work of opponents». Mail Online. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  57. 57,0 57,1 «Riccardo Orsolini». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիկարդո Օրսոլինի» հոդվածին։