Ռիկարդո Պիլյա

արգենտինացի գրող

Ռիկարդո Էմիլիո Պիլյա Ռենսի (իսպ.՝ Ricardo Emilio Piglia Renzi, նոյեմբերի 24, 1941(1941-11-24)[1][2][3], Adrogué, Բուենոս Այրես, Արգենտինա - հունվարի 6, 2017(2017-01-06)[4][1][2][…], Բուենոս Այրես, Արգենտինա[5]), արգենտինացի գրող։

Ռիկարդո Պիլյա
իսպ.՝ Ricardo Emilio Piglia Renzi
Ծնվել էնոյեմբերի 24, 1941(1941-11-24)[1][2][3]
ԾննդավայրAdrogué, Բուենոս Այրես, Արգենտինա
Վախճանվել էհունվարի 6, 2017(2017-01-06)[4][1][2][…] (75 տարեկան)
Վախճանի վայրԲուենոս Այրես, Արգենտինա[5]
Մասնագիտությունգրող, լրագրող, սցենարիստ և գրական քննադատ
Լեզուիսպաներեն
Քաղաքացիություն Արգենտինա
ԿրթությունԼա Պլատայի ազգային համալսարան
Ժանրերարձակ
Ուշագրավ աշխատանքներRespiración artificial? և Burnt Money?
ԱշխատավայրՓրինսթոնի համալսարան[5], Հարվարդի համալսարան և Բուենոս Այրեսի համալսարան[5]
Պարգևներ
Изображение автографа
 Ricardo Piglia Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռիկարդո Պիլյան իտալացի ներգաղթյալների ժառանգ է, մեծացել է Մար դել Պլատա քաղաքում։ Ավարտել է Լա-Պլատա քաղաքի համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1978 թվականին Խորխե Վիդելայի ռազմական դիկտատուրայի պայմաններում Բեատրիս Սարլոյի և Կարլսոն Ալտամիրանոյի հետ համատեղ հիմնադրել են «Տեսակետ» ազդեցիկ մշակութային ամսագիրը (Punto de Vista, 30 տարում (1978-2008 թթ.) լույս է տեսել 90 համար, որից հետո նկատի ունենալով, որ ամսագիրը կատարել է իր գործը, հրատարակիչների որոշմամբ այն փակվել է[8]): Պիլյան եղել է ամերիկյան դետեկտիվ վեպերի «Սև շարքի» կազմողը, Օնետիի, Կորտասարի և Սիլվինա Օկամպոյի ստեղծագործությունների հիման վրա գրել է կինոսցենարներ։ Փրինսթոնի համալսարանում դասավանդել է լատինաամերիկյան գրականություն։

Ստեղծագործություն խմբագրել

Գրողն ակտիվորեն համագործակցել է մասսայական մշակույթի հետ, նա իր ստեղծագործություններում օգտագործել է «կտրուկ» դեդեկտիվի տարրեր` դրա հետ մեկտեղ զարգացնելով անգլո-ամերիկյան և լատինաամերիկյան գրական ավանգարդի որոնումները։ Կիբերպանկայի ժանրում նրա «Քաղաք, որը չկա» (1992 թ.) վեպի մոտիվներով ստեղծվել է Հերարդո Գանդինիի համանուն օպերան (1995 թ., Ազգային երաժշտական մրցանակ, 1996 թ.): Պիլյայի էսսեները նվիրված են Խորխե Լուիս Բորխեսին, Մասեդոնիո Ֆերնանդեսին, Ռոբերտո Արլտին, Վիրխիլիո Պիներային, Վիտոլդ Գոմբռովիչին, Մանուել Պուիգին ։ Գրել է մի քանի կինոսցենարներ, այդ թվում Էկտոր Բաբենկոյի «Սրբազան սիրտ» ֆիլմի համար[9]։

Ճանաչում խմբագրել

Պիլյայի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն (Ա. Բերմանի կողմից), իտալերեն և պորտուգալերեն։ Նրան շնորհվել է «Կասա դե լաս Ամերիկաս» մրցանակ (1967 թ.), բարսելոնյան հրատարակչության «Մոլորակ» մրցանակ (1997 թ.), Խոսե Դոնոսոյի Իբերոամերիկյան մրցանակ (2005 թ.), Ռոմուլո Գալեգոսի մրցանակ (2011 թ.):

Ստեղծագործություններ խմբագրել

Էսսեներ

  • 1986 թ. Քննադատություն և արձակագրություն ("Crítica y ficción")
  • 1993 թ. Արգենտինյան պատառիկներ ("La Argentina en pedazos")
  • 1999 թ. Կարճ ձևեր ("Formas breves")
  • 2000 թ. Մասեդոնիո Ֆերնանդեսի վեպի բառարան ("Diccionario de la novela de Macedonio Fernández")
  • 2005 թ. Վերջին ընթերցողը ("El último lector")

Վեպեր

  • 1980 թ. Արհեստական շնչառություն ("Respiración artificial")
  • 1992 թ. Բացակա քաղաք ("La ciudad ausente")
  • 1997 թ. Այրված փող ("Plata Quemada")
  • 2010 թ. Գիշերային թիրախ ("Blanco nocturno")
  • 2013 թ. Միակողմանի ճանապարհ ("El Camino de Ida")

Կարճ պատմվածքների հավաքածու

  • 1967 թ. Ներխուժում ("La Invasión")
  • 1975 թ. Ենթադրյալ անուն ("Nombre Falso")
  • 1988 թ. Հավերժական բանտ ("Prisión perpetua")
  • 1995 թ. Բարոյական հեքիաթներ ("Cuentos morales")

Գրականություն խմբագրել

  • Pereira M.A., Pagano A. Ricardo Piglia y sus precursores. Buenos Aires: Corregidor, 2001.
  • Ricardo Piglia: una poética sin límites/Adriana Rodríguez Pérsico, Jorge Fornet, eds. Pittsburgh: Instituto Internacional de Literatura Iberoamericana, Universidad de Pittsburgh, 2004.
  • Mesa Gancedo D. Ricardo Piglia: la escritura y el arte nuevo de la sospecha. Sevilla: Universidad de Sevilla, 2006.
  • Fornet J. El escritor y la tradición: Ricardo Piglia y la literatura argentina. México; Buenos Aires: Fondo de Cultura Económica, 2007.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Murió el escritor Ricardo Piglia — 2017.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 https://www.princeton.edu/news/2017/01/17/ricardo-piglia-celebrated-latin-american-writer-who-had-profound-impact-students?section=topstories
  6. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  7. https://www.fundacionkonex.org/premios2014-letras
  8. Beatriz Sarlo. «Final» (իսպաներեն). BazarAmericano. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 20-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  9. Освящённое сердце(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիկարդո Պիլյա» հոդվածին։