Ռիկարդո Ավիլա

պանամացի ֆուտբոլիստ

Ռիկարդո Գուարդիա Ավիլա (իսպ.՝ Ricardo Guardia Ávila, փետրվարի 4, 1997(1997-02-04)[1][2] կամ հունվարի 4, 1997(1997-01-04), Պանամա, Պանամա), պանամացի ֆուտբոլիստ, Գեն ակումբի և Պանամայի ազգային հավաքականի կիսապաշտպան։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Ռիկարդո Ավիլա
Ricardo Guardia Ávila
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռիկարդո Գուարդիա Ավիլա
Քաղաքացիությունը  Պանամա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 4, 1997(1997-02-04)[1][2] (27 տարեկան) կամ հունվարի 4, 1997(1997-01-04) (27 տարեկան)
Ծննդավայր Պանամա, Պանամա
Հասակ 188 սմ
Քաշ 83 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գեն
Համար
Պատանեկան կարիերա
Ակումբ
2015—2017 Պանամա Չորիլլո 39 (5)
2016—2017  Սլովենիա Կոպեր 0 (0)
2017—այժմ Բելգիա Գենկ 0 (0)
Ազգային հավաքական
2017 Պանամա Պանամա 5 (4)
2016—այժմ Պանամա Պանամա 7 (0)

Ակումբային կարիերա խմբագրել

 
Ավիլան Պանամայի ազգային հավաքականի կազմում

Ավիլան «Չորիլլո» ակումբի սան է։ 2015 թվականի հունվարի 17-ին Լա չորրեական Ինդերենդետե ակումբի դեմ խաղի ժամանակ Ավիլան կատարել է իր նորամուտը Պանամայի առաջնությունում[3]։ Օգոստոսի 17-ին «Չեպո» ակումբի դեմ խաղի ժամանակ Ավիլան խփել է իր առաջին գոլը՝ «Չորիլլո» ակումբի կազմում[4]։ 2016 թվականի ամռանը Ավիլան վարձավճարով տեղափոխվել է սլովենական «Կոպեր» ակումբ, սակայն առաջնախաղը չխաղալով ետ է վերադարձել։

2017 թվականի ամռանը Ռիկարդոն տեղափոխվել է Բելգիական «Գենտ» ակումբ։

Կարիերան հավաքականում խմբագրել

2016 թվականի օգոստոսի 11-ին Գվատեմալի հետ ընկերական խաղի ժամանակ Ռիկարդոն կատարել է իր նորամուտը Պանամայի ազգային հավաքականի կազմում[5]։ 2017 թվականի Պանամայի երիտասարդական հավաքականի կազմում Ռիկարդոն ընդգրկվել է իր թիմի կազմում, որպեսզի մասնակցի Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը, որը անցկացվում էր Կոստա Ռիկայում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է ԱՄՆ-ի[6], Սենտ Կիտտս և Նևիսի[7], Հայիթիի[8], Հոնդուրասի[9] և Կոստա Ռիկայի հավաքականների դեմ խաղերին։

2018 թվականին Ռինարդոն Ռուսաստանում անցկացող աշխարհի առաջնությանը փոխարինել է Ալբերտո Կինտերոն, ով դուրս էր մնացել մրցությունից Նորվեգիայի դեմ ընկերական խաղի ժանամակ՝ ոտքի կոտրվածքի պատճառով[10]։

2018 թվականին Ռիկարդոն ընդգրկվել է իր թիմի կազմում, որպեսզի մասնակցի Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Անգլիայի[11] և Թունիսի[12] հավաքականների դեմ խաղերին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 worldfootball.net(բազմ․)
  2. 2,0 2,1 https://www.uslchampionship.com/ricardo-avila
  3. «Индепендьенте Ла-Чоррера VS. Чоррильо 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 17.
  4. «Чоррильо VS. Чепо 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 17.
  5. «Панама VS. Гватемала 0:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 11.
  6. «США (до 20) VS. Панама (до 20) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 18.
  7. «Панама (до 20) VS. Сент-Киттс и Невис (до 20) 4:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 21.
  8. «Панама (до 20) VS. Гаити (до 20) 3:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 24.
  9. «Панама (до 20) VS. Гондурас (до 20) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 28.
  10. «Panamá: Alberto Quintero se pierde el Mundial Rusia 2018 por lesión» (իսպաներեն). El Comercio Perú. 06.06.2018. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
  11. «Англия VS. Панама 6:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 24.
  12. «Панама VS. Тунис 1:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 28.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիկարդո Ավիլա» հոդվածին։