Ռիթմ (հունարեն՝ ῥυθμός` համաչափություն, կառուցիկություն), հավասար միավորների պարբերական, կանոնավոր կրկնություն, որը հատուկ է ինչպես բնության երևույթներին (Երկրի պտույտն արեգակի և իր առանցքի շուրջ, ծովի մակընթացությունն ու տեղատվությունը, մարդու սրտի զարկերը), բոլոր մեխանիզմների աշխատանքին (լծակ, ժամացույց, մետրոնոմ, Նյուտոնի ճոճանակ, հաստոցներ և այլն), այնպես էլ արվեստի որոշ տեսակների (երաժշտություն, պար, չափածո խոսք)։

Երաժշտության մեջ ռիթմն առաջանում է հնչյունների կանոնավոր հերթականությունից։ Պարը մարդկային մարմնի ռիթմիկ շարժումների շարանն է։

Ռիթմը կարևորագույն դեր է խաղում չափածո խոսքում` տարանջատելով այն արձակից։ Չափածոն պարունակում է որոշ հավասար միավորներ, որոնց պարբերական կրկնությունից էլ առաջանում է ոտանավորի ռիթմը։ Չափածոյի բոլոր տեսակներում ռիթմի հիմնական միավորը բանաստեղծական տողն է։

Բանաստեղծական ռիթմն առաջանում է՝

Չափածո երկերում հանդես է գալիս ռիթմ ստեղծող ևս մի գործոն. երկու, երեք, չորս կամ ավելի տող միասին կազմում են մի խումբ՝ բանաստեղծական տուն։ Համանման տները բանաստեղծության կամ պոեմի մեջ կրկնվում են՝ ընդգծելով չափածո ստեղծագործության ռիթմը։

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել