Ռիդո (գետ)

գետ Կանադայում

Ռիդո (ֆր.՝ Rivière Rideau), գետ Կանադայի Արևելյան Օնտարիո շրջանում, հոսում է Վերին Ռիդո լճից հյուսիս և Ռիդո ջրվեժում թափվում է Օտտավա գետ։ Գետի երկարությունը 146 կմ է։ Ջրվեժի հայտնվելուց հետո գետին տրվել է ֆրանսիական «Rideau» (վարագույր) անվանումը։

Ռիդո
Զառիթափեր Ռիդո գետի վրա՝ Կարլտոնի համալսարանի դիմաց
Բնութագիր
Երկարություն146
Ավազանի մակերես3800 կմ²
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՎերին Ռիդո լիճ[1]
Գետաբերանի տեղակայումՕտավա գետ
Կոորդինատներ
Հոսող հոսքերKemptville Creek? և Jock River?
ԵրկրամասՕնտարիո
ՋրահավաքՕտտավայի ավազան

Ռիդո ջրանցքը, որը թույլ է տալիս Օտտավայից ճամփորդել դեպի Օնտարիոյի Քինգսթոն քաղաք Օնտարիո լճով, կազմավորվել է Ռիդո գետի Քատարակի գետին միանալով։ Գետը ջրանցքից բաժանվում է Հոգ Բեք ջրվեժով (Օտտավա)։

Գարնան սկզբին գետի ստորին հատվածում վարարումը նվազեցնելու համար Օտտավա քաղաքից աշխատողները օգտագործում են սառույցի պայթեցման միջոցներ՝ մաքրելու Բիլինգս կամրջից մինչև Ռիդո ջրվեժ հատվածի սառույցները՝ սառույցի վրա անցքեր բացելով և օգտագործելով պայթուցիկ նյութեր սառույցի մեծ շերտերը կոտրելու համար։ Այս պրակտիկան շարունակվում է կիրառվել ավելի քան 100 տարի[2]։

Ռիդո գետը և նրա վտակները պաշտպանելու համար կարգավորող մարմին է հանդիսանում Ռիդո հովտի պահպանման մարմինը։

Ռիդո գետը Քամինգս կամրջի տակ՝ բաժանելով Սենդի Հիլը Վանիերից, Օտտավա
Ռիդո գետն ու Ռիդո ջրանցքը Կարլտոնի համալսարանի դիմաց
Ռիդո ջրվեժը 1826 թվականի կտավում, որտեղ Ռիդո գետը թափվում է Օտտավա գետ, հեղինակ՝ Թոմաս Բարոուզ

Վտակներ խմբագրել

  • Էդրիանս ծոցիկ
  • Դաք ծոցիկ
  • Տեյ գետ
  • Բլեք ծոցիկ
  • Օթեր ծոցիկ
  • Ռոզդեյլ ծոցիկ
  • Այրիշ ծոցիկ
  • Բեյբերս ծոցիկ
  • Ատկինսոնս ծոցիկ
  • Ռիդո ծոցիկ
  • Դեյլս ծոցիկ
  • Բրասիլս ծոցիկ
  • Մերֆի ջրահեռաց
  • Քեմփվիլ ծոցիկ
  • ՄաքԴերմոտ ջրահեռաց
  • Քրենբերի ծոցիկ
  • Սթիվեն ծոցիկ
  • Մադ ծոցիկ
  • Ջոք գետ
  • Բլեք ռեփիդս ծոցիկ
  • Նեպին ծոցիկ
  • Սոմիլ ծոցիկ

Ռիդո գետի երկայնքի համայնքներն են՝

  • Օտտավա, Օնտարիո
  • Մանոտիկ, Օնտարիո
  • Կարս, Օնտարիո
  • Մերիքվիլ, Օնտարիո
  • Սմիֆս Ֆոլս, Օնտարիո

Գրականություն խմբագրել

  • Legget, Robert Ferguson (1986). Rideau Waterway. University of Toronto Press. ISBN 0-8020-2573-0 – via Google Books.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.rvca.ca/about-us/rvca-corporate-services/the-rideau-watershed
  2. Leblanc, Daniel (2011 թ․ փետրվարի 28). «Why Ottawa needs to blow up the Rideau River every year». Globe and Mail. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիդո (գետ)» հոդվածին։