Ռիգա (լատիշերեն՝ Rīga), Լատվիայի մայրաքաղաքը և ամենախոշոր քաղաքը։ 2012 թվականի մարդահամարի տվյալներով՝ Ռիգայի բնակչությունը կազմում է 699 203 մարդ, որ կազմում է երկրի ընդհանուր բնակչության մոտ մեկ երրորդը[3]։ Հանդիսանում է Բալթյան երկրների ամենախոշոր քաղաքը, ինչպես նաև Հյուսիսային Եվրոպայի ամենամեծ քաղաքներից մեկը։

Մայրաքաղաք
Ռիգա

Rīga

Դրոշ Զինանշան

ԵրկիրԼատվիա Լատվիա
ԵնթարկումՄայրաքաղաք
ԵրկրամասԼիվոնիա
ՄարզՌիգա
Ներքին բաժանում6 շրջան
ՔաղաքապետՆիլ Ուշակով
Հիմնադրված է1201 թ.
Մակերես105,4 կմ²
ԲԾՄ7 մ
Պաշտոնական լեզուԼատվիերե
Բնակչություն699 203[1] մարդ (2012)
Տեղաբնականունռիգացի
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ66-67
Փոստային դասիչLV-1000
Ավտոմոբիլային կոդLV
ATVK0010000[2]
Պաշտոնական կայքriga.lv
Ռիգա (Լատվիա)##
Ռիգա (Լատվիա)

Նավահանգստային քաղաք է։ Տարածված է Ռիգայի ծովախորշի և Դաուգավա գետի գետաբերանի վրա։ Ընդհանուր մակերեսը կազմում է 307,17 կմ²։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1-10 մ։

Հիմնադրվել է 1201 թվականին։ 1918 թվականից ի վեր Լատվիայի մայրաքաղաքն է։ Բնակչության մոտ 45 %-ը կազմում են լատվիացիները, 40 %-ը՝ ռուսները, կան նաև բելառուսներ՝ 4,1 %, ուկրաինացիներ՝ 3,7 %, լեհեր՝ 1,9 %։

Քաղաքի պատմական կենտրոնը՝ Հին քաղաքը, ներառված է ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում[4]։ Գործում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին։

Անվան ծագում խմբագրել

Ռիգա անունը հիշատակվում է 1198 թվականից։ Անունը ծագում է Դաուգավա գետի նախկին վտակից (ներկայումս գոյութնուն չունի)։ Վտակի անվան հիմքում ring- բառն է, որ լիտվերենում հանդիպում է ringe, ringis տարբերակներով և նշանակում է ոլորան, գալար։ Այս հիմքով տեղանուններ լայնորեն տարածված են տարածաշրջանում։ Վիձեմեի լատիշների շրջանում բալթյան ring- արմատը հանդիպում է rig- տարբերակով, բայց նույն նշանակությամբ։ Ոլորանից էլ առաջացել է Rigasupe գետի անվանում, այսինքն` ոլորաններով գետ, իսկ գետի անունից էլ ծագել է քաղաքի անունը` Ռիգա[5]։

Պատմություն խմբագրել

 
Ռիգան XVI դարում

Հիմնադրում խմբագրել

1150 թվականից Գոթլանդի վաճառականները կանոնավոր կերպով եղել են Արևմտյան Դվինայի (գերմ.՝ Düna) հոսանքի շրջակայքում, հասել Ռիգա (գերմ.՝ Riege) գետի մոտ, որից ծագում է քաղաքի անվանումը։ Հենրիխ Լատվիացու ժամանակագրության մեջ հիշատակվում է lacus Riga լիճը, որը միակ ծովախորշն էր։ Ավելի ուշ գետը ցամաքել է, և ներկայումս այն տեղը, որտեղով որ հոսել է գետը, կարելի է պատկերացնել Հին քաղաքի որոշ փողոցների ուղղությունից։ Ռիգայի հիմնադրման հետագա վայրում տարբեր առաքելությամբ բազմիցս եղել են արշավախմբեր, որոնց ուղևորությունները մինչև 1201 թվականը, երբ Ալբերտ Բուքսգևդենը գերմանացի ասպետ-խաչակիրների հետ մտել է գետաբերան, անցել են ապարդյուն։

Ռիգայի ամրոցի կառուցումից հետո այն լավ ամրացված ռազմաառևտրական կենտրոն է դարձել, Լիվոնիայի քրիստոնեական ու առևտրական գլխավոր կենտրոնը։ 1211 թվականին եպիսկոպոսի ջանքերի արդյունքում հիմնադրվել է Ռիգայի մայր տաճարը։ 1225 թվականին քաղաքում ի հայտ է եկել քաղաքի կառավարչի` ֆոգտի ընտրովի պաշտոնը, իսկ 1257 թվականին Իքսկյուլ ամրոցից Ռիգա է տեղափոխվել Ռիգայի արքեպիսկոպոսոթւյան նստավայրը։ Քաղաքի համար կարևոր նշանակություն է ունեցել առևտուրը, և 1282 թվականին Ռիգան մտել է հանզայի մեջ։

Ռիգա և Տևտոնական օրդեն խմբագրել

Գերմանացիների` դեպի արևելք ներթափանցման ժամանակ եպիսկոպոսները խրախուսում էին գերմանացիների բնակեցումը բնիկների շրջանում։ Ընդ որում, նրանց հատուկ սատարում էր ասպետական օրդենը. սկզբում դա Քրիստոսի զինվորների` Լիվոնիայի եղբայրությունն էր (Սուսերակիրների օրդեն), որը հետագայում միավորվել է գերմանական Տևտոնական օրդենին։ Խաչակիրների՝ Պաղեստինից վտարումից հետո Տևտոնական օրդենը սկսել է հաստատվել Արևելյան Եվրոպայում` առաջին հերթին Պրուսիայում ու Լիվոնիայում։ Տևտոնական օրդենը հզոր ու ինքնուրույն եկեղեցական կազմակերպություն էր, որը շուտով սկսել է մրցակցել Ռիգայի արքեպիսկոպոսների հետ տարածաշրջանում րր ազդեցությունն ամրապնդելու համար։ Ձևավորվել է Տևտոնական օրդենի ստորաբաժանումը՝ Լիվոնյան օրդենը լանդմայստերի գլխավորությամբ, որը հպատակվում էր Օրդենի մեծ մագիստրոսին։

Ռիգայի արքեպիսկոպոսների ու Տևտոնական օրդենի մեջ առկա հակասությունները հաճախ հանգեցրել են զինված հակամարտության։

Ռեֆորմացիայի ժամանակաշրջան խմբագրել

 
Սևագլուխների տուն
Փորագրություն փայտի վրա, 1891 

1522 թվականին Ռւգան միացել է Ռեֆորմացիայի շարժմանը, որի արդյունքում արքեպիսկոպոսների իշխանությունը սկսել է թուլանալ։ Ռիգայի վերջին արքեպիսկոպոսը եղել է Վիլհելմ Բրանդենբուրգցին։

Լիվանյան պատերազմի սկսվելուց (1588) և Լիվոնյան համադաշնության կազմալուծումից հետո Ռիգան չի ընդունել արքեպիսկոպոսի և օրդենի որոշումը Ռեչ Պոսպոլիտային միանալու վերաբերյալ, այլ ձգտել է հասնել Սրբազան Հռոմեական կայսրության կայսերական ազատ քաղաքի կարգավիճակին։ Որպես ազատ քաղաք՝ Ռիգան գոյատևել է գրեթե երկու տասնամյակ։ Միայն 1581 թվականին՝ ռուսների հերթական հարձակման ժամանակ, պարզ է դարձել, որ ոչ մեկը օգնության չի գալու, և Ռիգան իր հպատակությունն է հայտնել լեհ-լիտվացի արքա Ստեֆան Բատորիին։

Լեհ-լիտվական 40-ամյա տիրակալությունը, որի ժամանակ քաղաքացիները ենթարկվել են հակառեֆորմացիայի (դա հանգեցրել է օրացուցային անկանոնությունների), ավարտվել է այն ժամանակ, երբ 1622 թվականին Ռիգան նվաճել է շվեդ արքա Գուստավ II-ը։ Շվեդական թագավոությունում Ռիգան երկրորդն է համարվել Ստոկհոլմից հետո, ինչը պայմանավորված էր այն բանով, որ Շվեդիան՝ որպես բալթյան գլխավոր տերություն, հետաքրքրված էր ռազմավարական նշանակությունուն ունեցող Ռիգայով։ Այս շրջանում քաղաքը լայն ինքնիշխանություն է ունեցել։ Ռուս-շվեդական պատերազմի ժամանակ` 1656-1658 թվականներին, Ռիգան պաշարվել է։

Միացում Ռուսաստանին խմբագրել

1710 թվականի հուլիսի 4-ին (հուլիսի 15), երբ Հյուսիսային պատերազմի ժամանակ քաղաքը հերթական անգամ պաշարվել է, Ռիգան գրավվել է գեներալ Բորիս Շերեմետևի զորքերի կողմից։ Ռիգայի ու ամբողջ Լիֆլանդիայի միավորումը Ռուսաստանին ամրագրվել է Նիշտադտի համաձայնագրով (1721)։ Ռիգան դարձել է Ռուսական կայսրության Ռիգայի նահանգապետության, իսկ 1796-1918 թվականներին` Լիֆլանդիայի նահանգապետության կենտրոնը։ 19-րդ դարի վերջին Ռիգան դարձել է Ռուսաստանի կարևոր նավահանգիստներից մեկը, իսկ 1850-1900 թվականներին քաղաքի բնակչությունն ավելացել է մոտ տասն անգամ։ Չնայած ռուսական հպատակությանը` քաղաքային մշակույթը և խոշոր հողատիրությունը 19-րդ դարում մնում էր գերմանական վերնախավի ձեռքում։ Ռուսերենը քաղաքում պաշտոնական լեզվի կարգավիճակ է ստացել 1891 թվականին միայն։

20-րդ դար խմբագրել

 
Գերմանական զորքերի ներխուժումը Ռիգա 1917 թվականի սեպտեմբերի 3-ին
 
ԼատվիայԻ ԽՍՀ բանակի շքերթը, մայիսի 1, 1919

1881 թվականին Ռիգայի բնակչության ավելի քան 33 %-ը իրեն համարել է մերձբալթյան գերմանացիներ, մոտ 30 %-ը՝ լատիշներ, 19 %-ը` ռուսներ, 8.5 %-ը՝ հրեաներ։ Բնակչության մի փոքր հատված էլ կազմել են լեհերը։

1914 թվականին Ռիգան եղել է Ռուսական կայսրության՝ մեծությամբ երրորդ քաղաքը (558.000 մարդ)՝ զիջելով Սանկտ Պետերբուրգին (2.1 միլիոն մարդ) ու Մոսկվային (1.7 միլիոն մարդ)[6]։

1909-1915 թվականներին Ռիգայում արտադրվել են ռուսական առաջին ավտոմեքենաները` «Ռուսսո-Բալտ»։

Առաջին համաշխարհային պատերազմը խոչընդոտել է Ռիգայի զարգացումը։ Քաղաքը գտնվել է ռազամաճակատի գծին մոտ, այդ պատճառով ռազմական տնտեսությունն ապահովելու նպատակով մոտ 200.000 բնակիչ (աշխատողներն իրենց ընտանիքներով) գործարանների հետ էվակուացվել են Ռուսաստանի կենտրոնական հատված։ 1917 թվականի սեպտեմբերին քաղաքը գրավել են գերմանական զորքերը։

Պատերազմի ավարտից հետո` 1918 թվականի նոյեմբերի 18-ին, գերմանացիների օկուպացրած Ռիգայում հռչակվել է Լատվիայի անկախ հանրապետությունը։ 1919 թվականի ընթացքում Ռիգան՝ որպես երկրի մայրաքաղաք, ունեցել է երեք տարբեր կառավարություններ։ Հունվարի 4-ից մայիսի 21-ը գոյություն է ունեցել Լատվիայի խորհրդային սոցիալիստական հանրապետությունը։ Մերձբալթյան ռազմական ու գերմանական կամավորական կորպուսի կողմից նրա կազմալուծմանը հասնելուց հետո երկիրը ղեկավարել է Անդրիևս Նիեդրան մինչև հուլիսի 3-ի իր պաշտոնաթողությունը։ Կամավորական կորպուսի հեռանալուց հետո վերականգնվել է Կարլիս Ուլմանիսի խորհրդարանական իշխանությունը, որը կարողացել է դիմանալ նույնիսկ 1919 թվականին Բերմոնդտ-Ավալովի արևմտյան կամավորական բանակի ստորաբաժանումների հարձակմանը։

1920 թվականի օգոստոսի 11-ին Ռիգայում ստորագրվել է խորհրդա-լատվիական, իսկ 1921 թվականի մարտի 18-ին՝ խորհրդա-լեհական հաշտության պայմանագիրը։

1938 թվականին Ռիգայում հաշվվում էր 385.000 բնակիչ, որից միայն 45.000-ն ունեին գերմանական ծագում։ Երբ Գերմանիայում իշխանության են եկել նացիոնալ-սոցիալիստները, Լատվիային սպառնում էր ոչ միայն ԽՍՀՄ-ի արտաքին քաղաքականությունը` Ռուսական կայսրության նախկին տարածքները միավորելը, այլև Գերմանիայի հետաքրքրությունները Լատվիայի նկատմամբ։ 1939 թվականի օգոստոսին կնքվել է Մոլոտով-Ռիբենտրոպի պայմանագիրը, որով երկու տերությունները Մերձբալթիկան ճանաչել են Ռուսաստանի ազդեցության գոտի։ Պայմանագրի հիմքով Լատվիա են մտցվել խորհրդային սահմանափակ զորքեր։ Նախագահ Կարլիս Ուլմանիսը այս կապակցությամբ հայտարարել է. «Վերջերս կնքված պայմանագիրը .... ամրապնդում է անվտանգությունը»։ 1940 թվականի հունիսի 17-ին Ռիգայի փողոցներում հայտնվել են խորհրդային տանկեր։ Շուտով քաղաքը դարձել է Լատվիայի ԽՍՀ մայրքաղաքը։

1941 թվականի ամռանը գերմանական զորքերը ԽՍՀՄ-ի վրա հարձակման արդյունքում գրավել են Ռիգան։ 1941-1944 թվականներին Ռիգան դարձել է Լատվիայի շրջանի գլխավոր կոմիսար Օտտո-Հենրիխ Դրեքսլերի նստավայրը, ինչպես նաև Օսթլանդի ռայխկոմիսարիատի շտաբը։

Հրեական ծագում ունեցող բնակչությունը, որը 1933 թվականին հաշվվում էր 44.000 մարդ, փոխադրվել է Ռիգայի գետտո, համակենտրոնացման այլ ճամբարներ կամ սպանվել է։

1944 թվականի հոկտեմբերի 13-15-ին Մերձբալթյան 1-ին, 2-րդ և 3-րդ ճակատներում հարձակման են անցել խորհրդային բանակը, և Ռիգան ազատագրվել է գերմանական զորքերից։ 1941-1944 թվականների ընթացքում խիստ տուժել է քաղաքի պատմական կենտրոնը։

Հետպատերազմյան Լատվիայում գործել է խորհրդային երեք ճամբար գերմանացի ռազմագերիների համար՝ № 277, 317 և 350։

Հետպատերազմյան շրջանում քաղաքը տնտեսական զգալի աճ է գրանցել։ Այստեղ զարգացել են արդյունաբերության տարբեր ժյուղեր` ռադիոէլեկտրոնիկա («VEF», «Radiotehnika RRR», «Ալֆա»), մեքենաշինություն («Ռիգայի վագոնաշինական գործարան»), քիմիական, թեթև, սննդի արդյունաբերություն («Dzintars», «Laima», «Ստրաումե» և այլն), իսկ բնակչության թվաքանակն աճել է. եթե 1945 թվականին այն կազմել է 228.000 մարդ, ապա 1990 թվականին այն արդեն 909.000 էր։

1991 թվականին իր անկախությունը վերականգնելուց հետո Ռիգան դարձել է ինքնիշխան Լատվիայի Հանրապետության մայրաքաղաքը։ 2014 թվականին Ռիգան հռչակվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք[7]։

 
Ռիգայի համայնապատկեր

Աշխարհագրություն խմբագրել

Ռիգայի պատմական կենտրոնը տեղակայված է Դաուգավայի ստորին հոսանքում, իսկ հյուսիսային արվարձանները գտնվում են Ռիգայի ծոցի հարավային ափին։ Քաղաքի հարավային ու արևմտյան արվարձանները համեմատաբար քիչ են բնակեցված. այնտեղ գտնվող ճահիճները ժամանակին համարվել են քաղաքի բնական պաշտպանություն։ Սառցե վերջին դարաշրջանի ժամանակ ձևավորված լանդշաֆտը աչքի էընկնում ոչ մեծ լճերի ու գետակների առատությամբ, իսկ Հին քաղաքից հյուսիս դեռևս 19-րդ դարի վերջից տարածվում էին անմշակ հողատարածությունները` ավազե հողաթմբերով։

Ռիգայի քաղաքային շրջանի հյուսիս-արևմուտքում Ռիգան ողողվում է Բալթիկ ծովի ջրերով, արևելքում ու հյուսիս-արևելքում սահմանակցում է Ցարնիկվայի, Գարկալնեի և Ստոպինյիի շրջաններին, արևմուտքում` Մարուպեի և Բաբիտեի շրջաններին և Յուրմալա քաղաքին, իսկ հարավում՝ Սալասպիլսի, Կեկավայի, Օլաինեի շրջաններին։

Կլիմա խմբագրել

Ռիգայի կլիման չափավոր ցամաքային է` տաք, խոնավ ամառներով (հուլիսին օդի միջին ջերմաստիճանը հասնում է 18,2 °C-ի, տեղումների միջին քանակությունը` 85 մմ-ի), ձյունառատ ձմեռներով[8]։ Ձմեռները ցուրտ չեն. փետրվարի միջին ջերմաստիճանը −3 °C է, ձնհալ գրանցվում է ամսական մոտ 10 անգամ, սակայն հազվադեպ չեն −20 °C-ի հասնող ցրտերը։ Ձյան ծածկույթը ձևավորվում է դեկտեմբերի վերջին և մնում մինչև մարտի սկիզբը։ Տարվա օրերի գրեթե 40 %-ը լինում է ամպամած։ Տեղումների տարեկան միջին քանակությունը 641 մմ է։ Քամու միջին արագությունը 4 մ/վ է, օդի խոնավությունը` 79.2 %:

Ռիգայի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 10.2
(50.4)
13.5
(56.3)
20.5
(68.9)
27.9
(82.2)
30.1
(86.2)
33.8
(92.8)
34.1
(93.4)
33.6
(92.5)
29.3
(84.7)
23.4
(74.1)
17.2
(63)
11.5
(52.7)
34.1
(93.4)
Միջին բարձր °C (°F) −2.3
(27.9)
−1.7
(28.9)
2.7
(36.9)
9.8
(49.6)
16.2
(61.2)
20.1
(68.2)
21.7
(71.1)
21.0
(69.8)
16.3
(61.3)
10.4
(50.7)
3.9
(39)
0.3
(32.5)
9.87
(49.76)
Միջին օրական °C (°F) −5.1
(22.8)
−4.7
(23.5)
−1.0
(30.2)
5.4
(41.7)
11.1
(52)
15.1
(59.2)
17.0
(62.6)
16.4
(61.5)
12.2
(54)
7.2
(45)
1.7
(35.1)
−2.1
(28.2)
6.1
(42.98)
Միջին ցածր °C (°F) −7.8
(18)
−7.6
(18.3)
−4.7
(23.5)
1.0
(33.8)
5.9
(42.6)
10.0
(50)
12.3
(54.1)
11.8
(53.2)
8.0
(46.4)
4.0
(39.2)
−0.5
(31.1)
−4.4
(24.1)
2.33
(36.19)
Ռեկորդային ցածր °C (°F) −33.7
(−28.7)
−34.9
(−30.8)
−23.3
(−9.9)
−11.4
(11.5)
−5.3
(22.5)
−1.2
(29.8)
4.0
(39.2)
0.0
(32)
−4.1
(24.6)
−8.7
(16.3)
−18.9
(−2)
−31.9
(−25.4)
−34.9
(−30.8)
Տեղումներ մմ (դյույմ) 33.7
(1.327)
27.0
(1.063)
27.9
(1.098)
41.1
(1.618)
42.5
(1.673)
59.9
(2.358)
74.3
(2.925)
73.1
(2.878)
78.9
(3.106)
60.2
(2.37)
57.3
(2.256)
46.0
(1.811)
620.9
(24.445)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 21.5 18.6 15.7 11.0 11.8 12.1 12.8 13.7 13.0 16.0 18.9 20.6 185.7
% խոնավություն 87.9 85.2 79.4 69.7 67.7 72.0 74.2 76.7 81.1 85.1 90.2 89.4 79.9
Միջին ամսական արևային ժամ 31.0 62.2 127.1 183.0 263.5 288.0 263.5 229.4 153.0 93.0 39.0 21.7 1754,4
աղբյուր: Latvian Environment, Geology and Meteorology Agency (avg high and low)[9], NOAA (sun and extremes)[10] and Weather Atlas[11]

Վարչական բաժանում խմբագրել

 
Վարչական շրջանների քարտեզ
 
Միկոթաղամասերի քարտեզ

Ռիգան պաշտոնապես բաժանված է վարչական երեք շրջանների (լատիշ․՝ rajons) և երեք արվարձանների (լատիշ․՝ priekšpilsētas), որոնք իրենց հերթին բաղկացած են բազմաթիվ միկոթաղամասերից (լատիշ․՝ apkaimes):

  • Կուրզեմի շրջան (պատկերված է կանաչ գույնով), տարածքը`79 կմ², բնակչությունը`133.505:
Միկրոշրջաններ
1. Բոլդերայա
2. Դաուգավա
3. Ձիրցիեմս
4. Իլհյուցիեմս
5. Իմանտա
6. Կլեյստի
7. Կիպսալա
8. Ռիտաբուլի
9. Սպիլվե
10. Վոլերի
11. Զասուալուկս
12. Ագենսկալնս
  • Զեմգալի արվարձան (մոխրագույն)։ Մակերեսը 41 կկմ², բնակչությունը 105 090 մարդ։
Միկրոշրջաններ
13. Ատգազենե
14. Բեբերբեկի
15. Բիերինի
16. Բիշումույժա
17. Կատլականս
18. Մուկուպուրվս
19. Պլեսկոդալե
20. Սալաս
21. Շամպետերիս
22. Տորնյակալնս
23. Զիեպնիեկալնս
24. Զոլիտուդե
  • Հյուսիսային շրջան (շագանակագույն)։ Մակերեսը՝ 77 կմ², բնակչությունը՝ 80 652 մարդ
Միկրոշրջաններ։
25. Չիեկուրկալնս
26. Յաունցիեմս
27. Կունձինսալա
28. Մանգալսալա
29. Մեժապարկ
30. Միլգրավիս
31. Պետերսալա-Անդրեյսալա
32. Սարկանդաուգավա
33. Տրիսցիեմս
34. Վեցակի
35. Վեցդաուգավա
36. Վեցմիլգրավիս
  • Կենտրոնական շրջան (կարմիր)։ Մակերեսը՝ 3 կմ², բնակչությունը՝ 24 547 մարդ։ Քաղաքի սիրտն է։ Այստեղ են կենտրոնացած Ռիգայի տեսարժան վայրերը, Հին քաղաքը, թատրոններ, թանգարաններ, գործարար կենտրոններ և այլ հաստատություններ։
Միկրոշրջաններ։
37. Հին քաղաք
38. Կենտրոն
  • Վիձեմի արվարձան (երկնագույն)։ Մակերեսը՝ 57 կմ², բնակչությունը՝ 172 064 մարդ։ Վիձեմի արվարձանի մի մասը գտնվում է պատմական կենտրոնում։
Միկրոշրջաններ
39. Բերգի
40. Բրասա
41. Բրեկշի
42. Բուկուլտի
43. Դրեյլինի
44. Յուգլա
45. Մեժցիեմս
46. Պուրվցիեմս
47. Սկանստե
48. Սուժի
49. Տեյկա
  • Լատգալի արվարձան (դեղին)։ մակերեսը՝ 50 կմ², բնակչությունը՝ 193 287 մարդ։
Միկրոշրջաններ
50. Ավոտու
51. Դարզցիեմս
52. Դարզինի
53. Գրիզինկալնս
54. Կենգարագս
55. Մոսկովյան ֆորշտադտ
56. Պլյավնիեկի
57. Ռումբուլա
58. Շկիրոտավա

Բնակչություն խմբագրել

Տարի Բնակչություն
1850 61 000 մարդ [12]
1897 281 884 մարդ [12]
2014 701 977 մարդ [13]
2016 698 529 մարդ [14]
2017 641 423 մարդ [15]
2018 637 971 մարդ [16]
2019 632 614 մարդ [17]
2020 627 487 մարդ [18]
2021 614 618 մարդ [19]
2022 605 802 մարդ [20]
2023 660 187 մարդ [21]

Բնակչության շարժ խմբագրել

 
Ցուցանակ Ռիգայի մուտքի մոտ

Ռիգան Մերձբալթիկայի ամենից խիտ բնակեցված քաղաքն է, սակայն 1990 թվականին բնակչության թվաքանակը կրճատվել է և շարունակում է նվազել։ Բնակչության կրճատումը հետևանք է ռուսախոս բնակչության արտագաղթի, որ տեղի է ունեցել Լատվիայի անկախության առաջին տարիներին, իսկ հետագա տարիներին շատ բնակիչներ արտագաղթել են Եվրամիության երկրներ։ Երկրում ցածր է նաև ծնելիության մակարդակը։

2017 թվականի դրությամբ վիճակագրական կենտրոնական վարչության տվյալներով քաղաքի բնակչությունը կազմել է 641.423 մարդ[22] կամ 698.086 մարդ (ՆԳՆ, քաղաքացիության ու արտագաղթի վարչություն)[23]։

Ստորև բերվում է քաղաքի բնակչության շարժը 1767 թվականից մինչև մեր օրերը[24]։

Տարի Բնակչություն
1767 19 500
1800 29 500
1840 60 000
1867 102 590
1881 169 329
1897 282 230
1913 472 068
1920 185 137
1925 337 699
1935 385 063
1939 347 800
Տարի Բնակչություն
1941 335 200
1945 228 200
1950 482 300
1955 566 900
1959 580 423
1965 665 200
1970 731 831
1975 795 600
1979 835 475
1987 900 300
1989 915 106
Տարի Բնակչություն
1990 909 135
1991 900 455
1992 889 741
1993 863 657
1994 843 552
1995 824 988
1996 810 172
1997 797 947
1998 786 612
1999 776 008
2000 764 329
Տարի Բնակչություն
2001 756 627
2002 747 157
2003 739 232
2004 735 241
2005 731 762
2006 727 578
2007 722 485
2008 717 371
2009 713 016
2010 706 413
Տարի Բնակչություն
2011 658 640
2012 649 853
2013 643 615
2014 643 368
2015 641 007
2016 639 630
2017 641 423
2018 637 971
2019 632 614[25]

Քաղաքի բնակչության թվաքանակի գրաֆիկական պատկերը հետևյալ պատկերն ունի.

Բնակչության կազմ խմբագրել

 
Լատիշները բնակեցումը Ռիգայի միկրոշրջաններում (%, 2011 թվականի մարդահամար)
 
Ռուսների բնակեցումը Ռիգայի միկրոշրջաններում (%, 2011 թվականի մարդահամար)

Ռիգայում ապրում են լատիշներ (46,3 %, 2011 թվականի մարդահամար), ռուսներ (40,2 %), բելառուսներ (3,9 %), ուկրաինացիներ (3,5 %), լեհեր (1,9 %) և այլ ազգերի ներկայացուցիչներ։

Քաղաքի բնակչության ազգային կազմը 1989, 2000 և 2011 թվականների տվյալներով[26][27][28][29][30], ինչպես նաև 2015 թվականի տվյալներով հետևյալ պատկերն է ունեցել[31]։

ազգություն մարդ
(1989)
% մարդ
(2000)
% մարդ
(2011)
% մարդ
(2015)
%
Ընդամենը 910455 100,00 % 764329 100,00 % 658640 100,00 % 641007 100,00 %
լատիշներ 331934 36,46 % 313368 41,00 % 305117 46,33 % 294335 45,92 %
այդ թվում՝ լատգալներ[32] 29393 4,46 %
ռուսներ 430555 47,29 % 335431 43,89 % 264808 40,21 % 243546 37,99 %
բելառուսներ 43631 4,79 % 35791 4,68 % 25535 3,88 % 25230 3,94 %
ուկրաինացիներ 43641 4,79 % 31899 4,17 % 22737 3,45 % 22239 3,47 %
լեհեր 16653 1,83 % 15980 2,09 % 12208 1,85 % 11842 1,85 %
լիտվացիներ 7012 0,77 % 6530 0,85 % 5450 0,83 % 5357 0,84 %
հրեաներ 18812 2,07 % 8254 1,08 % 4810 0,73 %
լիվեր 87 0,01 %
այլ 18217 2,00 % 17076 2,23 % 17888 2,72 % 38458 6,00 %

Քաղաքացիության ու արտագաղթի վարչության գնահատականով 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Ռիգայի ազգաբնակչությունն ունեցել է հետևալ կազմը[33].

  • լատիշներ — 308940;
  • այլ — 38647;
  • բելառուսներ — 25874;
  • ռուսներ — 264206;
  • ուկրաինացիներ — 25687;
  • ազգություն չի մատնանշել — 24385;
  • լեհեր — 12812;
  • լատգալները չեն առանձնացվել լատիշներից

Լատվիայի հանրաքվեին (2012) Ռիգայում հաստատվածների 61,6 %-ը[34] դեմ է արտահայտվել ռուսերենին պետական երկրորդ լեզվի կարգավիճակ տալուն («դեմ» — 74,8 %): հետաքրքիր է նշել, որ ռուսախոս բնակչությունը հիմնականում ապրում է միկրոշրջաններում, իսկ լատիշները`քաղաքի կենտրոնին մոտ շենքերում։

Ռիգայի բնակչության ազգային կազմը մայրենի լեզվի ցուցանիշով (1897)[35].

ազգություն մարդ
(1897)
%
ընդամենը 282 230 100,00 %
լատիշներ 127 046 45,02 %
գերմանացիներ 67 286 23,84 %
ռուսներ 44 452 15,75 %
հրեաներ 16 922 6,00 %
լեհեր 13 415 4,75 %
լիտվացիներ 6 362 2,25 %
էստոնացիներ 3 702 1,31 %
բելառուսներ 730 0,26 %

Լեզուներ խմբագրել

Բնակչության բաշխումը տանը կիրառած լեզվի ցուցանիշով (2011 թվականի մարդահամար)[30][36].

Լեզու Թվաքանակ % % նշվածներից
ռուսերեն 326478 49,57 % 55,80 %
լատիշերեն 254188 38,59 % 43,44 %
այդ թվում՝ լատգալերեն[30] 29393 4,46 % 5,02 %
ուկրաիներեն 702 0,11 % 0,12 %
լիտվերեն 563 0,09 % 0,10 %
լեհերեն 496 0,08 % 0,08 %
բելառուսերեն 227 0,03 % 0,04 %
Այլ 2477 0,38 % 0,42 %
Նշված 585131 88,84 % 100,00 %
Չնշված 73509 11,16 %
Ընդամենը 658640 100,00 %

Ռիգայի բնակիչների լեզվական կազմի դինամիկան 1867-1930 թվականներին, ինչպես նաև 2011 թվականին, ըստ նրանց մայրենի կամ խոսկցական լեզվի, ներկայացված է ստորև բերված աղյուսակում[36][37][38].

Լեզու 1867 1881 1897 1913 1930 2011
ռուսերեն 25 772 (25,1 %) 31 976 (18,9 %) 43 338 (16,9 %) 99 985 (21,2 %) 29 696 (7,86 %) 326 478 (49,57 %)
լատիշերեն 24 199 (23,6 %) 49 974 (29,5 %) 106 541 (41,6 %) 187 135 (39,6 %) 227 842 (60,29 %) 254 188 (38,59 %)
գերմաներեն 43 980 (42,9 %) 66 775 (39,4 %) 65 332 (25,5 %) 78 656 (16,7 %) 44 105 (11,67 %)
իդիշ 5254 (5,1 %) 14 222 (8,4 %) 16 521 (6,5 %) 21 231 (4,5 %) 42 328 (11,2 %)
էստոներեն 872 (0,9 %) 1565 (0,9 %) 3532 (1,4 %) 6721 (1,4 %) 2443 (0,65 %)
լիտվերեն 5853 (2,3 %) 25 824 (5,5 %) 6817 (1,8 %) 563 (0,09 %)
լեհերեն 12 869 (5 %) 35 621 (7,5 %) 16 574 (4,39 %) 496 (0,08 %)
այլ* 2513 (2,4 %) 4048 (2,4 %) 1772 (0,7 %) 16 895 (3,6 %) 8112 (2,14 %) 3406 (0,52 %)
տվյալներ չկան 769 (0,5 %) 130 (0,1 %) 73 509 (11,16 %)
ընդամենը 102 590 (100 %) 169 329 (100 %) 255 879 (100 %) 472 068 (100 %) 377 917 (100 %) 658 640 (100 %)

* 1881 թվականի տվյալներում լեհ և լիտվախոս բնակիչներն ընդգրկվել են այս խմբում։

Կառավարում և քաղաքականություն խմբագրել

 
Լատվիայի Սեյմը

Ռիգայում են գտնվում Լատվիայի Հանրապետության նախագահի նստավայրը, խորհրդարանը`Սեյմը (լատիշ․՝ Saeima), նախարարությունները, Գերագույն դատարանը (լատիշ․՝ Latvijas Republikas Augstākā tiesa), դիվանագիտական շատ ներկայացուցչություններ։

Քաղաքի վարչական կազմը գործում է Ռատուշայի հրապարակի քաղաքապետարանի շենքում, որը գտնվում է Հին քաղաքում։

Քաղաքային դուման ունի 60 պատգամավոր, որոնք ընտրվում են չորս տարին մեկ։ Նրանցից է նշանակվում Ռիգայի քաղաքապետը։

2017 թվականի ընտրություններից հետո Ռիգայի դումայում ներկայացվել են հետևյալ քաղաքական ուժերը՝ «Համերաշխություն» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (անգլ.՝ Saskaņa), «Պատիվ է Ռիգային ծառայել» (լատիշ․՝ Gods kalpot Rīgai) կուսակցությունը - 32 մանդատ, «Լատվիական շրջանների միավորում» (լատիշ․՝ Latvijas Reģionu Apvienība) և «Լատվիայի զարգացում» (լատիշ․՝ Latvijas attīstībai) - 9 մանդատ, «Նոր պահպանողական կուսակցություն» (լատիշ․՝ Jaunā konservatīvā partija) - 9 մանդատ, «Բոլորը Լատվիային՝ հայրենիքին ու ազատությանը» (լատիշ․՝ Nacionālā apvienība «Visu Latvijai!) - 6 մանդատ, «Միություն» (լատիշ․՝ VIENOTĪBA) - 4 մանդատ։ Իշխող կոալիցիա են կազմել «Համերաշխություն» և «Պատիվ է Ռիգային ծառայել» կուսակցությունները` 60-ից ստանալով 32 մանդատ (նախորդ ընտրություններում միասին ստացել են 39 մանդատ)[39]։

Տնտեսություն խմբագրել

 
Ռիգայի նավահանգիստ
 
Ռիգայի ֆոնդային բիրժա

Ռիգան տնտեսապես առավել զարգացած շրջան է։ Այն Լատվիայի արդյունաբերական խոշորագույն կենտրոնն է։ Քաղաքում է գործում լատվիական ընկերությունների 60 %-ը և աշխատում է աշխատունակ բնակչության 50 %-ը։ Քաղաքում առանձնանում են սննդի, ինչպես նաև փայտամշակման, տեքստիլ, քիմիական, դեղագործական արդյունաբերական ձեռնարկությունները։ Աճում են օտար ներդրումները, ինչի շնորհիվ Ռիգան դառնում է ցուցահանդեսների կազմակերպման կարևոր վայր Մերձբալթիկայում[40]։

Լատվիայի գրեթե բոլոր խոշոր գործարանները գործում են Ռիգայում։ Դրանց թվում են նաև պետական էներգետիկ «Latvenergo», գազային «Latvijas Gāze», երկաթուղային «Latvijas dzelzceļš» ընկերությունները, փոստային պետական բաժանմունքը՝ «Latvijas Pasts», բջջային կապի օպերատորները՝ «Latvijas Mobilais Telefons» (LMT), «TELE2», «Bite Latvija» և «airBaltic» ավիաընկերությունը։

Միակ ֆոնդային բիրժան՝ «NASDAQ OMX Riga»-ն, նույնպես գտնվում է մայրաքաղաքում։ Լատվիական գրեթե բոլոր ֆինանսական կարևոր ձեռնրկությունները, այդ թվում՝ Լատվիայի բանկը, ևս կենտրոնացված են Ռիգայում։ Եվրամիությանն անդամակցությունը Լատվիային թույլ է տվել ընդլայնել առևտրական կապերը եվրոպական պետությունների` հատկապես Գերմանիայի, Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի հետ։ Ռուսաստանը մնում է Լատվիայի ավանդական առևտրական գործընկերը։

Քաղաքի եկամտի կարևոր աղբյուր է զբասաշրջությունը. զբոսաշրջիկների 90 %-ը, որոնք այցելում են Լատվիա, ուղևորվում են հենց Ռիգա։

Մշակույթ և ճարտարապետություն խմբագրել

2010 թվականին Ռիգան ընտրվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։ Դրա կապակցությամբ ենթակառուցվածքային մի քանի ծրագրեր են իրականացվել. Գունարս Բիրկերտսի նախագծով Դաուգավայի ափին՝ Հին քաղաքի դիմաց, կառուցվել է Լատվիայի ազգային գրադարանի շենքը, համերգասրահ, որը դարձել է Լատվիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի հիմնական բեմը։ Անդրեյսալեի էլեկտրակայանի նախկին շենքում հիմնադրվել է Ժամանակակից արվեստի թանգարանը։

Թատրոններ խմբագրել

 
Լատվիայի ազգային օպերա
  • Լատվիայի ազգային օպերային թատրոն (լատիշ․՝ Latvijas Nacionālā opera): Հիմնադրման օրից (հունվար, 1919) գործում է Գերմանական թատրոնի համար կառուցված նեոդասական շենքում (1860-1863)։ Խաղացանկում օպերային դասական գործեր են, 1922 թվականից հանդես է գալիսնաև բալետային խումբ։
  • Երկրի խոշորագույն թատրոններից մեկը Լատվիայի ազգային թատրոնն է, որը հիմնադրվել է 1919 թվականին և գտնվում է մի շենքում, որը եղել է Քաղաքային երկրորդ ռուսական թատրոնի շենքը։ Այն կառուցվել է Ռիգայի ռուս համայնքի նվիրաբերություններով 1902 թվականին։
  • Ռիգայի ռուսական թատրոն (լատիշ․՝ Mihaila Čehova Rīgas Krievu teātris): Երկրի հնագույն դրամատիկական թատրոնն է։ Նրա առաջին սեզոնը կայացել է 1883 թվականին, խաղացանկի մեջ մտել են արտասահմանյան և ռուսական գործեր։
  • Դայլես թատրոն (լատիշ․՝ Dailes teātris)Խ պարբերաբար ներկայանում է արտասահմանյան ժամանակակից պիեսներով։
  • Լատվիական տիկնիկային թատրոն (լատիշ․՝ Latvijas Valsts Leļļu teātris): Հիմնականում ներկայացնում է մանկական ներկայացումներ։
  • Ռիգայի նոր թատրոն (լատիշ․՝ Jaunais Rīgas teātris): Հիմնադրվել է երկրի` անկախություն ձեռք բերելուց հետո՝ 1992 թվականին։

Թանգարաններ խմբագրել

  • Լատվիայի օկուպացիայի թանգարան (լատիշ․՝ Latvijas Okupācijas muzejs): Գտնվում է 1970-ական թվականներին կառուցված շենքում։ Նվիրված է Լատվիայի պատմության այն շրջանին, երբ այն գտնվել է գերմանակն ու խորհրդային օկուպացիայում (1940-1991)։
  • Արտասահմանյան արվեստի թանգարան (լատիշ․՝ Ārzemju mākslas muzejs): Այստեղ է պահվում 16-21-րդ դարերի եվրոպական արվեստի՝ Լատվիայի խոշորագույն հավաքածուն։
  • Լատվիայի գեղարվեստի ազգային թանգարան (լատիշ․՝ Latvijas Nacionālais mākslas muzejs): Նվիրված է լատվիական մշակույթին։
  • Լատվիայի ռազմական թանգարան (լատիշ․՝ Latvijas Kara muzejs): Ներկայացնում է բանակի հետ կապված ցուցադրություն։
  • Լատվիայի հրեաների թանգարան (լատիշ․՝ Muzejs Ebreji Latvijā): ներկայանում է Ռիգայի հրեաների պատմությունը 18-րդ դարից մինչև 1941 թվականը։
  • Բնագիտության լատվիական թանգարան (լատիշ․՝ Latvijas Dabas muzejs)
  • Ռիգայի ավտոմոբիլային թանգարան (լատիշ․՝ Rīgas Motormuzejs): Ներկայացնում է 20-րդ դարի սկզբի մոտ 80 ավտոմոբիլ և 100 մոտոցիկլետ ու մոպեդ։
  • Ռիգայի պատմության և ծովագնացության թանգարան (լատիշ․՝ Rīgas vēstures un kuģniecības muzejs): Եվրոպայի ամենահին թանգարաններից է։ Նրա մեջ է ընդգրկված Մենցենդորֆի տունը (լատիշ․՝ Mencendorfa nams), որը պատմական բնակելի տան ու առևտրական շենքի համադրություն է։
  • Մոդեռնի թանգարան (լատիշ․՝ Rīgas Jūgendstila centrs): Նվիրված է յուգենդ ոճի ճարտարապետությանն ու դեկորատիվ-կիրառական արվեստին։

Ռիգայում ընդհանուր առմամբ գործում է 44 թանգարան և տարբեր ուղղվածությունների նմանատիպ հաստատություններ։

Քույր քաղաքներ խմբագրել

  Իսպանիա Ալիկանտե (Իսպանիա)   Ֆրանսիա Կալե (Ֆրանսիա)   Գերմանիա Ռոստոկ (Գերմանիա)
  Ղազախստան Ալմաթի (Ղազախստան)   Ուկրաինա Կիև (Ուկրաինա)   Ռուսաստան Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստան)
  Նիդերլանդներ Ամստերդամ (Նիդերլանդներ)   Ճապոնիա Կոբե (Ճապոնիա)   Չիլի Սանտյագո (Չիլի)
  Ղազախստան Նուր-Սուլթան (Ղազախստան)   Ավստրալիա Կերնս (Ավստրալիա)   Միացյալ Թագավորություն Սլաու (Մեծ Բրիտանիա)
  Ֆրանսիա Բորդո (Ֆրանսիա)   Բելառուս Մինսկ (Բելառուս)   Շվեդիա Ստոկհոլմ (Շվեդիա)
  Գերմանիա Բրեմեն (Գերմանիա)   Ռուսաստան Մոսկվա (Ռուսաստան)   Չինաստան Սուչժոու (Չինաստան)
  Լեհաստան Վարշավա (Լեհաստան)   Շվեդիա Նորչյոպինգ (Շվեդիա)   Չինաստան Թայբեյ (Չինաստան)
  Լիտվա Վիլնյուս (Լիտվա)   Դանիա Օլբորգ (Դանիա)   Էստոնիա Տալլին (Էստոնիա)
  Գուամ Հագատնա (Գուամ)   Չինաստան Պեկին (Չինաստան)   Իտալիա Ֆլորենցիա (Իտալիա)
  ԱՄՆ Դալլաս (ԱՄՆ)   Ֆինլանդիա Պորի (Ֆինլանդիա)   Հայաստան Երևան (Հայաստան)
  Ֆրանսիա Դյունկերկ (Ֆրանսիա)   ԱՄՆ Պրովիդենս (ԱՄՆ)   Ուզբեկստան Սամարղանդ (Ուզբեկստան)

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Latvijas iedzīvotāju skaits pašvaldībās Արխիվացված 2011-07-17 Wayback Machine — Բնակչության վիճակագրություն (լատիշերեն)
  2. Լատվիայի վարչական միավորների և շրջանների իդենտիֆիկատոր Արխիվացված 2010-11-15 Wayback Machine - փետրվարի 16, 2011 (լատիշերեն)
  3. «Լատվիայի մասին հակիրճ». Լատվիայի համալսարան. 2011. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ Նոյեմբերի 5-ին.
  4. Historic Centre of Riga - UNESCO World Heritage Centre
  5. Поспелов, 2002, էջ 364
  6. Погребинская Вера Александровна Вторая промышленная революция // Экономический журнал. — 2005. — В. 10. — ISSN 2072-8220.
  7. Rīga 2014. gadā būs Eiropas kultūras galvaspilsēta Latvijā.
  8. «Hypothesis for modelling: Meteorological data» (PDF). European Union. 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 24-ին.
  9. «World Weather Information Service – Riga». World Meteorological Organization. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 4-ին.
  10. «Riga Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2013 թ․ փետրվարի 2-ին.
  11. d.o.o, Yu Media Group. «Riga, Latvia – Detailed climate information and monthly weather forecast». Weather Atlas (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
  12. 12,0 12,1 Г. Ф., В. Р—в, Л. В. Рига (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1899. — Т. XXVIа. — С. 680—683.
  13. http://www.pmlp.gov.lv/lv/assets/images/statistika/iedzivotaju%20reg.statistika%2001072014/ISPV_Pasvaldibas_iedzivotaju_skaits_pagasti.pdf
  14. http://www.pmlp.gov.lv/lv/assets/documents/statistika/IRD2016/ISPV_Pasvaldibas_iedzivotaju_skaits_pagasti.pdf / Office of Citizenship and Migration Affairs
  15. Լատվիայի կենտրոնական վիճակագրական վարչություն
  16. http://data.csb.gov.lv/pxweb/lv/Sociala/Sociala__ikgad__iedz__iedzskaits/IS0042.px/table/tableViewLayout1/?rxid=09cbdccf-2334-4466-bdf7-0051bad1decd
  17. Լատվիայի կենտրոնական վիճակագրական վարչություն
  18. Լատվիայի կենտրոնական վիճակագրական վարչություն
  19. Լատվիայի կենտրոնական վիճակագրական վարչություն
  20. Iedzīvotāju skaits pēc dzimuma reģionos, republikas pilsētās, novados, novadu pilsētās un pagastos gada sākumā - Dzimums, Teritoriālā vienība, Rādītāji un Laika periodsCentral Statistical Bureau of Latvia.
  21. Iedzīvotāju skaits pēc tautības reģionos, pilsētās, novados, pagastos, apkaimēs un blīvi apdzīvotās teritorijās gada sākumā (pēc administratīvi teritoriālās reformas 2021. gadā)Central Statistical Bureau of Latvia.
  22. «Численность постоянного населения по полу: города республиканского значения, края, города и волости в начале и в середине года» (լատվիերեն).{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում) // «Iedzīvotāji — Datubāze (Население. База данных)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Centrālā statistikas pārvalde (Центральное статистическое бюро Латвии)
  23. Численность жителей Латвии в самоуправлениях. Дата — 01.01.2015 Արխիվացված 2015-03-16 Wayback Machine(լատիշերեն)
  24. Динамика численности населения городов Латвии
  25. Iedzīvotāju skaits un tā izmaiņas statistiskajos reģionos, republikas pilsētās, novadu pilsētās un novados
  26. Ethnic composition: 1989 census
  27. Ethnic composition: 2000 census
  28. «Постоянное население по статистическим регионам, городам республиканского подчинения и краям по национальности на 1 марта 2011 года» (լատվիերեն). Центральное статистическое управление. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին. «Англоязычная версия». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 24-ին.
  29. «T 2.1 Постоянное население статистических регионов, городов и краёв Латвии по национальности по состоянию на 1 марта 2011 года (TSG11-061)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 11-ին. (Gatavas 2011.gada tautas skaitīšanas rezultātu tabulas) // «Перепись населения Латвии 2011 года — База данных». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 20-ին. (2011.gada tautas skaitīšana — Datubāze)
  30. 30,0 30,1 30,2 «T 2.3 Постоянное население статистических регионов, городов и краёв Латвии по повседневному использованию латгальского языка по состоянию на 1 марта 2011 года (TSG11-08)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 11-ին. (Gatavas 2011.gada tautas skaitīšanas rezultātu tabulas) // «Перепись населения Латвии 2011 года — База данных». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 20-ին. (2011.gada tautas skaitīšana — Datubāze)
  31. «Ethnic composition: 2015 estimation». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
  32. по числу постоянно использующих в повседневной жизни латгальский язык (перепись 2011 года)
  33. PMLP. «Iedzīvotāju skaits pašvaldībās pēc nacionālā sastāva» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
  34. «CVK » 2012. gada 18. februāra tautas nobalsošana par likumprojekta "Grozījumi Latvijas Republikas Satversmē" pieņemšanu » Rezultāti» (լատվիերեն). ЦИК Латвии. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
  35. Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г. Распределение населения по родному языку и уездам 50 губерний Европейской России Демоскоп
  36. 36,0 36,1 «Распределение постоянного населения по статистическим регионам, городам республиканского подчинения и краям по преимущественно используемому дома языку на 1 марта 2011 года» (լատվիերեն). Центральное статистическое управление. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին. «Англоязычная версия». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 20-ին.
  37. Rīga 1860—1917. Rīga, Zinātne 1978.
  38. «Перепись населения 1930, часть II : «Национальность», с. 70» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ նոյեմբերի 15-ին. (PDF, лат.; 14,6 Мб).
  39. «2017. gada pašvaldību vēlēšanas» (լատվիերեն). Centrālā vēlēšanu komisija. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  40. «EUROSTAT». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիգա» հոդվածին։