Ռեֆորմ (լատին․՝ reformo - փոխակերպել), բարենորոգում, բարեփոխում, հասարակական կյանքի որևէ կողմի (կարգերի, ինստիտուտների, հիմնարկների) վերափոխում, փոփոխություն, վերակառուցում, որը չի ոչնչացնում գոյություն ունեցող սոցիալական կառուցվածքի հիմքերը։

Որոշակի առումով, ցանկացած բովանդակության նորամուծություն ենթադրվում է որպես ռեֆորմ (օր․՝ տնտեսական ռեֆորմ, ագրարային, կրոնական, քաղաքական, և այլն)։ Քաղաքական պրակտիկայում և քաղաքական տեսության մեջ սովորաբար ռեֆորմ են կոչվում քիչ թե շատ առաջադիմական համարվող վերափոխությունները, որոնք իրականացնում են տիրապետող դասակարգերը՝ սոցիալ-տնտեսական և քաղաքական որոշակի հակասություններ լուծելու (կամ այդպիսի պատրանք ստեղծելու) նպատակով։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։