Ռետտի համախտանիշ (անգլ. ՝  Rett syndrome), պսիխոնևրոլոգիականժառանգական հիվանդություն, հանդիպում է գրեթե բացառապես 1:10000 — 1:15000 հաճախականությամբ աղջիկների մոտ, աղջիկների մոտ ծանր մտավոր հետամնացության պատճառ է հանդիսանում։

Ռետտի համախտանիշ
15 տարեկան աղջիկ Ռետտի համախտանիշով, ով ունի ծանր սկոլիոզ
Տեսականբուժելի/հազվագյուտ հիվանդություն, հազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ
ՊատճառMECP2 գենի մուտացիա[1]
Հիվանդության ախտանշաններԽնդիրներ՝ լեզվի, կողմնորոշման, շարժումների կրկնօրինակման հետ, դանդաղ աճ, միկրոցեֆալիա (փոքր գլուխ)[1]
ԲուժաքննությունՖենոտիպ[2] և Սեքվենավորում
Բժշկական մասնագիտությունՀոգեբուժություն, Մանկաբուժություն
ՀայտնաբերողAndreas Rett?[3]
ՀՄԴ-9330.8
Անվանվել էAndreas Rett?[3]
ՀոմանիշներՑերեբրոատրոֆիկ հիպերամոնեմիա[4]
ԱխտորոշումՀիմնված է յուրահատուկ ախտանիշների, գենետիկ ախտորոշման վրա[5]
Տարբերակիչ ախտորոշումԱնգելմանի համախտանիշ, աուտիզմ, ուղեղային կաթված[6]
ԲուժումՀատուկ ուսուցում, ֆիզիոթերապիա, սկոլիոզը ուղղող միջոցներ[5]
ԲարդություններԴող, սկոլիոզ, քնի խանգարում[1]
Սկիզբը6-ից 18 ամսական հասակից[1]
ՏևողությունԵրկարատև[5]
ԿանխատեսումՄեծ մաս դեպքերում ապրում են մինչև միջին տարիք[5]
Հանդիպման հաճախականություն1 դեպք՝ 8,500 կանանց հաշվարկով[1]
 Rett syndrome Վիքիպահեստում

Երեխայի զարգացումը մինչեւ 6-18 ամիս նորմալ է ընթանում, բայց հետո աղջկա մոտ սկսում են անհետանալ ձեռք բերված խոսքային, շարժողական եւ առարկայական-դերային հմտությունները։ Այս վիճակին բնորոշ են ստերեոտիպային, միատեսակ ձեռքի շարժումները, , Ընդ որում ՝ նպատակաուղղված բնույթ չունեցող։

Հաճախ լինում է դանդաղ աճ, քայլելու հետ կապված դժվարություն և միկրոցեֆալիա (փոքր գլուխ)[1][5]։ Բարդություններից են՝ դողը, սկոլիոզը և քնի խանգարումները[1]։ Ախտահարումը լինում է տարբեր աստիճանի[5]։

Ռետտի համախտանիշը առաջանում է MECP2 գենի մուտացիայի պատճառով[1]։ Այդ գենը գտնվում է X քրոմոսոմում[5]։ Սովորաբար մուտացիան լինում է նոր առաջացած, իսկ ծնողներից ժառանգում են 1 %-ից քիչ դեպքերում[1][5]։ Այն մեծ մասամբ դիտվում է աղջիկների մոտ[1]։ Այս մուտացիան ունեցող տղաները սովորաբար ծնվելուց հետո կարճ ժամանակ անց մահանում են[5]։ Ախտորոշումը կատարում են՝ հիմնվելով հատուկ ախտանիշների վրա, և հաստատում են գենետիկ թեստերով[5]։

Ռետտի համախտանիշը բուժում չունի[5]։ Բուժումը ուղղված է ախտանիշների արտահայվածությունը թուլացնելուն[5]։ Ցնցումների դեպքում օգտագործում են հակացնցումային դեղեր[5]։ Հատուկ ուսուցումը, ֆիզիոթերապիան և սկոլիոզը ուղղող միջոցները նույնպես կարող են օգտակար լինել[5]։ Այս համախտանիշով մարդկանց մեծ մասը ապրում է մինչև միջին տարիք[5]։

Այս համախտանիշը հանդիպում է 8,500 կանանցից մեկի մոտ[1]։ Առաջինը նկարագրել է վիեննացի մանկաբույժ Անդրեաս Ռետտը 1966 թվականին[5][7]։ Քանզի նրա աշխատությունները գերմաներենով էին, նրանք հայտնի չդարձան անգլախոս հասարակության մոտ[8]։ Շվեդացի մանկաբույժ Բենգտ Հագբերգը հրապարակեց անգլերեն հոդվածը 1983 թվականին և անվանեց այն Ռետտի անունով[8]։

1999 թվականին լիբանանա-ամերիկյան բժիշկ Հուդա Զողբին հայտնաբերեց մուտացիան, որը առաջացնում է այս համախտանիշը[8][9]։

Նշաններ և ախտանիշներ խմբագրել

Փուլ 1 խմբագրել

Առաջին փուլը, որը նաև կոչվում է վաղ սկիզբ, սկսվում է 6-ից մինչև 18 ամսական հասակը ընկած ժամանակահատվածում[5]։ Այս փուլը հաճախ աչքաթող է արվում, քանզի ախտանիշները լինում են մեղմ արտահայտված։ Դրա հետևանքով ծնողները և բժիշկները չեն նկատում դանդաղորեն զարգացող հիվանդությունը[5]։ Երեխան կարող է սկսել քիչ կոնտակտ պահել աչքերով և քիչ հետաքրքրություն ցուցաբերեն խաղալիքների նկատմամբ։ Կարող են լինել նաև մեծ շարժումների զարգացման խանգարումներ, օրինակ՝ նստել, չոչ անել[5]։ Կարող է նկատվել, որ երեխան անընդհատ կախում է գլուխը, բայց դա այնքան արտահայտված չի լինում, որ ուշադրություն գրավի։ Այս փուլը հաճախ տևում է մի քանի ամիս, բայց կարող է տևել ավելի քան մեկ տարի[5]։

Փուլ 2 խմբագրել

Երկրորդ, կամ արագ դեստրուկտիվ փուլը, հաճախ սկսվում է 1-ից մինչև 4 տարեկան հասակը ընկած ժամանակահատվածում և կարող է տևել շաբաթներ կամ ամիսներ[5]։ Նրա սկիզբը կարող է լինել արագ կամ աստիճանական։ Այդ ընթացքում երեխան կորցնում է ձեռքերի նպատակային շարժումներ կատարելու ունակությունը և լեզվային ունակությունները[5]։ Այս փուլում սկսվում են ձեռքի բնորոշ շարժումներ, որոնցից են ձեռքերը լվանալու, ծափ տալու, ձեռքը անընդհատ դեպի բերանը տանելու շարժումները և այլն[5]։ Երեխան պահում է ձեռքերը մեջքի հետևում սեղմած, կամ կողքերին[5]։ Շարժումները առկա են, քանի դեռ երեխան արթուն է, բայց քնելու հետ մեկտեղ անհետանում են[5]։ Կարող են դիտվել շնչելու հետ կապված դժվարություններ, օրինակ՝ ապնոեի և գերօդափոխման էպիզոդներ, սակայն շնչառությունը սովորաբար վերականգնվում է քնած ժամանակ[5]։ Որոշ աղջիկների մոտ նկատվում են նաև աուտիզմին բնորոշ նշաններ, օրինակ՝ շփման և հաղորդակցության բացակայությունը[5]։ Քայլելը կարող է լինել անկայուն, իսկ շարժում սկսելը կարող է լինել դժվար։ Այս փուլի ժամանակ նկատվում է գլխի աճի դանդաղում[5]։

Փուլ 3 խմբագրել

Երրորդ փուլ՝ պլատոյի կամ մինչստացիոնար փու, սովորաբար սկսվում է 2-ից 10 տարեկանը ինկած ժամանակահատվածում և կարող է տևել տարիներ[5]։ Ապրաքսիան, շարժողական խնդիրները և ցնցումները այս փուլիմ բնորոշ ախտանիշներն են[5]։ Չնայած, կարող են լինել նաև բնավորության դրական տեղաշարժեր, օրինակ՝ գրգռվածության իջեցում, լացի թուլացում, աուտիզմին բնորոշ նշանների թուլացում[5]։ Երրորդ փուլում կարող է լինել ավելի մեծ հետաքրքրվածություն շրջապատի հանդեպ, իսկ ուշադրությունը, կենտրոնացումը և շրջապատի հետ հաղորդակցումը կարող է լավանալ[5]։ Շատ աղջիկներ մնում են այս փուլում իրենց կյանքի մեծ մասի ընթացքում[5]։

Փուլ 4 խմբագրել

Չորրորդ փուլ՝ շարժողական ֆունկցիայի ուշ վատթարացման փուլ, կարող է տևել տարիներ կամ տասնամյակներ[5]։ Բնորոշ նշաններից են շարժումների թուլացումը, սկոլիոզը, մկանային թուլությունը, կարկամությունը, սպաստիկությունը և մկանային տոնուսի բարձրացումը, ինչի արդյունքում վերջույթները ընդունում են ոչ նորմալ դիրք[5]։ Աղջիկները, որոնք այդ փուլից առաջ քայլում էին, դադարում են քայլել[5]։ Ճանաչողությունը, հաղորդակցությունը, ձեռքի ունակությունները որպես կանոն չեն թուլանում այս փուլում[5]։ Ձեռքի կրկնվաղ շարժումները կարող են թուլանալ և աչքերով կոնտակտ պահելու ունակությունը կարող է լավանալ[5]։

Տարբերակներ խմբագրել

Ռետտի համախտանիշի տիպիկ ձևի նշանները հստակ նկարագրված են (հ․գ․ տես վերևում)։ Ռետտի համախտանիշի տիպի ձևից բացի նկարագրվել են նաև մի քանի ատիպիկ ձևեր տարիների ընթացքումyears;[10], որոնցից են՝

  • Բնածին տարբերակը (Ռոլանդոյի տարբերակ)՝ Ռետտի համախտանիշի այս ծանր տեսակի դեպքում հիվանդների զարգացումը և գլխի շրջագիծը ծննդյան պահից սկսած նորմալ չեն[11]։ Ռետտի համախտանիշով մարդկանց տիպիկ հայացքը բացակայում է։
  • Զապելլա տարբերակը, կամ պահպանված խոսքով տարբերակը՝ այս դեպքում հիվանդները կարողանում են ձեռքի հմտություններ ձեռք բերել և լեզի ունակությունները մասամբ վերականգնվում են 5 տարեկանում։ Քաշը, հասակը, գլխի շրջագիծը հաճախ նորմալ ցուցանիշներով են, իսկ մեծ շարժումները պահպանված են լինում[12][13][14][15][16][17]։ Զապելլայի տարբերակը Ռետտի համախտանիշի մեղմ ձև է։
  • Հենֆիլդի, կամ վաղ էպիլեպսիայի տարբերակ՝ այս դեպքում հիվանդները տառապում են էպիլեպսիայով մինչև 5 ամսական հասակից[18]։

Ռետտի համախտանիշի կոնկրետ բնորոշումը տրվել է վերջին տարիների ընթացքում։ Ատիպիկ ձևերը գոյություն ունեն դասական ձևի հետ միասին, ինչի պատճառով առաջարկվել է "Ռետտի կոմպլեքս" տերմինը (Hagberg & Gillberg, 1993)[19][20]։

Պատճառ խմբագրել

Ռետտի համախտանիշը առաջանում է X քրոմոսոմի վրա գտնվող MECP2 գենում տեղի ունեցող մուտացիայի պատճառով (որը մասնակցում է տրանսկրիպցիոն լռեցմանը և մեթիլացված ԴՆԹ-ի էպիգենետիկ կարգավորմանը)։ Ռետտի համախտանիշի 10%-ից քիչ դեպքերում որպես պատճառ հայտնաբերվել են CDKL5 կամ FOXG1 գեներում տեղի ունեցած մուտացիաները։ Ռետտի համախտանիշը սկզբնական ախտորոշվում է հիմնվելով կլինիկական ախտանիշների վրա, հետագայում դրվում է վերջնական ախտորոշում MECP2 գենում մուտացիա հայտնաբերելուց հետո։ Հազվադեպ չի հաջողվում հայտնաբերել որևէ մուտացիա՝ հավանաբար MECP2 գենում տեղի ունեցած փոփոխությունների պատճառով, որոնք ներկայիս մեթոդներով չի հաջողվում հայտնաբերել, կամ այլ գեներում տեղի ունեցած մուտացիաների պատճառով։

Ցույց է տրվել, որ Ռետտի համախտանիշը նեյրոդեգեներատիվ հիվանդություն չէ։ Դրա օգտին խոսում է մկների վրա կատարված փորձը, որոնց մոտ արհեստականորեն առաջացրել էին Ռետտի համախտանիշ։ Այդ մկների մոտ չի եղել նեյրոնների կորուստ, իսկ հասուն առանձնյակներին ֆունկցիոնալ MECP2 գենը վերադարձնելու դեպքում նրանք մասնակիորեն վերականգնվում էին։ Սա մեծ հեռանկարներ է բացում Ռետտի համախտանիշի բուժման հետագա հնարավոր տարբերակներ փնտրելու ճանապարհին[21]։

Սպորադիկ մուտացիաներ խմբագրել

Ռետտի համախտանիշի մոտ 95 % դեպքերում պատճառը երեխայի մոտ "դե նովո" մուտացիան է։ Դա նշանակում է, որ երեխան այդ գենը չի ժառանգել իր ծնողներից։ Ծնողները գենոտիպորեն նորմալ են, առանց MECP2 մուտացիայի։

Ռետտի համախտանիշի սպորադիկ տարբերակում մուտացված MECP2 գենը համարյա միշտ գալիս է տղամարդու X քրոմոսոմում եղած դե նովո մուտացիայից[22]։ Դեռ պարզ չէ, թե ինչն է ստիպում սերմին մուտացվել։ Այդպիսի մուտացիաները հազվադեպ են։ It is not yet known what causes the sperm to mutate, and such mutations are rare.

Սեռական բջիջների մուտացիաներ խմբագրել

Այս կարող է ժառանգվել նաև ֆենոտիպորեն նորմալ մորից, որը ունի ունի մոիտացիա մեթիլ-CpG-կապող սպիտակուց-2 կոդավորող գենում՝ MeCP2[23]։

Մեխանիզմ խմբագրել

Կամրջային նորադրեներգիկ պակասուրդ խմբագրել

Ռետտի համախտանիշով մարդկանց ուղեղում ցածր է նորադրենալինի մակարդակը[24][25]MECP2 գենի ժառանգական կորուստը խանգարում է կապույտ բծի ֆունկցիան, որը կեղևի և հիպոկամպի նորադրենալինային նյարդավորման աղբյուրն է[26][27]։ Դրա հետևանքով լինում է գերգրգռվածություն և նորադրենալինային նյարդավորման թուլացում[28]։ Բացի այդ հայտնաբերվել է թիրոզին հիդրոքսիլազայի մ-ՌՆԹ-ի ցածր մակարդակ՝ (կատեխոլամինների սինթեզի լիմիտավորող ֆերմենտ) MECP2 հոմոզիգոտ մուտացիա ունեցող արու մկների և հետերոզիգոտ (MECP2+/-) էգ մկների ուղեղի կամրջում[29]։

Միջին ուղեղի դոֆամիներգիկ խանգարումներ խմբագրել

Ինտերակտիվ քարտեզ խմբագրել

Հրապարակվել է Ռետտի համախտանիշի ինտերակտիվ քարտեզ[30]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 «Rett syndrome». Genetics Home Reference (անգլերեն). December 2013. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 14-ին.
  2. Neul J. L., Kaufmann W. E., Glaze D. G., Renieri A., Percy A. K., Christodoulou J., Bahi-Buisson N. Rett syndrome: revised diagnostic criteria and nomenclature // Ann. Neurol. / C. B. SaperWiley, 2010. — Vol. 68, Iss. 6. — P. 944—50. — ISSN 0364-5134; 1531-8249doi:10.1002/ANA.22124PMID:21154482
  3. 3,0 3,1 Rett A. On a unusual brain atrophy syndrome in hyperammonemia in childhood (գերմ.) // Wiener Medizinische WochenschriftSpringer Medizin, Springer Science+Business Media, 1966. — Vol. 116, Iss. 37. — S. 723—726. — ISSN 0043-5341; 1563-258XPMID:5300597
  4. Davis, Andrew S. (2010 թ․ հոկտեմբերի 25). Handbook of Pediatric Neuropsychology. Springer Publishing Company. ISBN 082615736X. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 5-ին. «Rett initially called this syndrome cerebroaatrophic hyperammonemia, but the elevated ammonia levels in the bloodstream were later found to be only rarely associated with this condition (can Acker, Loncola, & Can Acker, 2005).»
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 5,21 5,22 5,23 5,24 5,25 5,26 5,27 5,28 5,29 5,30 5,31 5,32 5,33 5,34 5,35 5,36 5,37 «Rett Syndrome Fact Sheet». National Institute of Neurological Disorders and Stroke. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 14-ին.
  6. «Rett Syndrome». NORD (National Organization for Rare Disorders). 2015. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 14-ին.
  7. Rett, A. (1966 թ․ սեպտեմբերի 10). «[On a unusual brain atrophy syndrome in hyperammonemia in childhood]». Wiener Medizinische Wochenschrift (գերմաներեն). 116 (37): 723–726. ISSN 0043-5341. PMID 5300597.
  8. 8,0 8,1 8,2 Percy, Alan (January 2014). «The American History of Rett Syndrome». Pediatric Neurology. 50 (1): 1–3. doi:10.1016/j.pediatrneurol.2013.08.018. PMC 3874243.
  9. Amir, Ruthie; Van den Veyver, Ignatia; Wan, Mimi; Tran, Charles; Francke, Uta; Zoghbi, Huda (1999). «Rett syndrome is caused by mutations in X-linked MECP2, encoding methyl-CpG-binding protein 2». Nature Genetics. 23 (2): 185–8. doi:10.1038/13810. PMID 10508514.
  10. Neul, Jeffrey l.; Kaufmann, Walter E.; Glaze, Daniel G.; Christodoulou, John; Clarke, Angus J.; Bahi-Buisson, Nadia; Leonard, Helen; Bailey, Mark E. S.; Schanen, N. Carolyn; Zappella, Michele; Renieri, Alessandra; Huppke, Peter; Percy, Alan K.; և այլք: (Rettsearch Consortium) (2010). «Rett syndrome: Revised diagnostic criteria and nomenclature». Annals of Neurology. 68 (6): 944–50. doi:10.1002/ana.22124. PMC 3058521. PMID 21154482.
  11. Ariani, Francesca; Hayek, Giuseppe; Rondinella, Dalila; Artuso, Rosangela; Mencarelli, Maria Antonietta; Spanhol-Rosseto, Ariele; Pollazzon, Marzia; Buoni, Sabrina; Spiga, Ottavia; Ricciardi, Sara; Meloni, Ilaria; Longo, Ilaria; Mari, Francesca; Broccoli, Vania; Zappella, Michele; Renieri, Alessandra (2008 թ․ հուլիսի 11). «FOXG1 is Responsible for the Congenital Variant of Rett Syndrome». The American Journal of Human Genetics. 83 (1): 89–93. doi:10.1016/j.ajhg.2008.05.015. PMC 2443837. PMID 18571142.
  12. Zappella, Michele (1992). «The rett girls with preserved speech». Brain and Development. 14 (2): 98–101. doi:10.1016/S0387-7604(12)80094-5. PMID 1621933.
  13. Skjeldal, O. H.; Von Tetzchner, S.; Jacobsen, K.; Smith, L.; Heiberg, A. (2007). «Rett Syndrome - Distribution of Phenotypes with Special Attention to the Preserved Speech Variant». Neuropediatrics. 26 (2): 87. doi:10.1055/s-2007-979732. PMID 7566462.
  14. Sørensen, E.; Viken, B. (1995 թ․ փետրվարի 20). «[Rett syndrome a developmental disorder. Presentation of a variant with preserved speech]». Tidsskrift for Den Norske Laegeforening: Tidsskrift for Praktisk Medicin, Ny Raekke (նորվեգերեն). 115 (5): 588–590. ISSN 0029-2001. PMID 7900110.
  15. Zappella, M (1997). «The preserved speech variant of the Rett complex: A report of 8 cases». European Child & Adolescent Psychiatry. 6 Suppl 1: 23–5. PMID 9452915.
  16. Renieri, A.; Mari, F.; Mencarelli, M.A.; Scala, E.; Ariani, F.; Longo, I.; Meloni, I.; Cevenini, G.; Pini, G.; Hayek, G.; Zappella, M. (March 2009). «Diagnostic criteria for the Zappella variant of Rett syndrome (the preserved speech variant)». Brain and Development. 31 (3): 208–16. doi:10.1016/j.braindev.2008.04.007. PMID 18562141.
  17. Buoni, Sabrina; Zannolli, Raffaella; De Felice, Claudio; De Nicola, Anna; Guerri, Vanessa; Guerra, Beatrice; Casali, Stefania; Pucci, Barbara; Corbini, Letizia; Mari, Francesca; Renieri, Alessandra; Zappella, Michele; Hayek, Joseph (May 2010). «EEG features and epilepsy in MECP2-mutated patients with the Zappella variant of Rett syndrome». Clinical Neurophysiology. 121 (5): 652–7. doi:10.1016/j.clinph.2010.01.003. PMID 20153689.
  18. Huppke, Peter; Held, Melanie; Laccone, Franco; Hanefeld, Folker (2003). «The spectrum of phenotypes in females with Rett Syndrome». Brain and Development. 25 (5): 346–51. doi:10.1016/S0387-7604(03)00018-4. PMID 12850514.
  19. Gillberg, C. (1997). «Communication in Rett syndrome complex». European Child & Adolescent Psychiatry. 6 Suppl 1: 21–2. PMID 9452914.
  20. Zappella, Michele; Gillberg, Christopher; Ehlers, Stephan (1998). «The preserved speech variant: A subgroup of the Rett complex: A clinical report of 30 cases». Journal of Autism and Developmental Disorders. 28 (6): 519–26. doi:10.1023/A:1026052128305. PMID 9932238.
  21. Guy, J.; Gan, J.; Selfridge, J.; Cobb, S.; Bird, A. (2007). «Reversal of Neurological Defects in a Mouse Model of Rett Syndrome». Science. 315 (5815): 1143–7. Bibcode:2007Sci...315.1143G. doi:10.1126/science.1138389. PMID 17289941.
  22. Trappe, R.; Laccone, F.; Cobilanschi, J.; Meins, M.; Huppke, P.; Hanefeld, F.; Engel, W. (2001). «MECP2 Mutations in Sporadic Cases of Rett Syndrome Are Almost Exclusively of Paternal Origin». The American Journal of Human Genetics. 68 (5): 1093–101. doi:10.1086/320109. PMC 1226090. PMID 11309679.
  23. Zoghbi, Huda Y.; Van Den Veyver, Ruthie E.; Wan, Ignatia B.; Tran, Mimi; Francke, Charles Q.; Zoghbi, Uta (1999). «Rett syndrome is caused by mutations in X-linked MECP2, encoding methyl-CpG-binding protein 2». Nature Genetics. 23 (2): 185–8. doi:10.1038/13810. PMID 10508514.
  24. Zoghbi, Huda Y.; Milstien, Sheldon; Butler, Ian J.; Smith, E. O'Brian; Kaufman, Seymour; Glaze, Daniel G.; Percy, Alan K. (1989). «Cerebrospinal fluid biogenic amines and biopterin in Rett syndrome». Annals of Neurology. 25 (1): 56–60. doi:10.1002/ana.410250109. PMID 2913929.
  25. Roux, Jean-Christophe; Villard, Laurent (2009). «Biogenic Amines in Rett Syndrome: The Usual Suspects». Behavior Genetics. 40 (1): 59–75. doi:10.1007/s10519-009-9303-y. PMID 19851857.
  26. Hokfelt, T.; Martensson, R.; Bjorklund, A.; Kleinau, S.; Goldstein, M (1984). «Distribution maps of tyrosine-hydroxylase-immunoreactive neurons in the rat brain». In Bjorklund, A.; Hokfelt, T. (eds.). Handbook of Chemical Neuroanatomy. Classical Transmitters in the CNS, Part I. Vol. 2. New York: Elsevier. էջեր 277–379.
  27. Berridge, Craig W; Waterhouse, Barry D (2003). «The locus coeruleus–noradrenergic system: Modulation of behavioral state and state-dependent cognitive processes». Brain Research Reviews. 42 (1): 33–84. doi:10.1016/S0165-0173(03)00143-7. PMID 12668290.
  28. Taneja, P.; Ogier, M.; Brooks-Harris, G.; Schmid, D. A.; Katz, D. M.; Nelson, S. B. (2009). «Pathophysiology of Locus Ceruleus Neurons in a Mouse Model of Rett Syndrome». Journal of Neuroscience. 29 (39): 12187–95. doi:10.1523/JNEUROSCI.3156-09.2009. PMC 2846656. PMID 19793977.
  29. Roux, Jean-Christophe; Panayotis, Nicolas; Dura, Emmanuelle; Villard, Laurent (2009). «Progressive noradrenergic deficits in the locus coeruleus of Mecp2 deficient mice». Journal of Neuroscience Research. 88 (7): 1500–9. doi:10.1002/jnr.22312. PMID 19998492.
  30. Ehrhart, Friederike; Coort, Susan L. M.; Cirillo, Elisa; Smeets, Eric; Evelo, Chris T.; Curfs, Leopold M. G. (2016 թ․ նոյեմբերի 25). «Rett syndrome – biological pathways leading from MECP2 to disorder phenotypes». Orphanet Journal of Rare Diseases. 11 (1). doi:10.1186/s13023-016-0545-5.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռետտի համախտանիշ» հոդվածին։