Ռեջո նել Էմիլիա[2][3], Ռեջո Էմիլիա (իտալ.՝ Reggio nell'Emilia, լատին․՝ Regium Lepidi), քաղաք Իտալիայի Էմիլիա Ռոմանիա շրջանում։ Ռեջո նել Էմիլիա համայնքի կենտրոնն է, տեղակայված է Մոդենայի և Պարմայի միջև։ Այն չպետք է շփոթել Կալաբրիայում նույնանուն քաղաքի հետ։ Բնակչությունը կազմում է 170 996 մարդ (2016), բնակչության խտությունը՝ 715 մարդ/կմ²։ Քաղաքն ընդգրկում է 232 կմ քառ․ տարածք։ Փոստային ինդեքսը 42100 է, հեռախոսային կոդը՝ 0522:

Բնակավայր
Ռեջո նել Էմիլիա
իտալ.՝ Reggio Emilia
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
Մակերես230,66±0,01 կմ²
ԲԾՄ58±1 մետր
Բնակչություն169 545 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0522
Փոստային դասիչ42121–42124
Ավտոմոբիլային կոդRE
Պաշտոնական կայքmunicipio.re.it(իտալ.)
Ռեջո նել Էմիլիա (Իտալիա)##
Ռեջո նել Էմիլիա (Իտալիա)

Կոմունայի հովանավորն է Սուրբ Պրոսպերին, որի տոնակատարությունը տեղի է ունենում նոյեմբերի 24-ին։

Պատմություն խմբագրել

Մ․ թ․ ա․ 187 թվականին Էմիլյան ճանապարհի վրա հիմնադրվել է Ռեջիում Լեպիդի բնակավայրը, որն անվանակոչվել է կոմս Մարկոս Էմիլիա Լեպիդայի անունով։

Դեռևս 4-րդ դարում քաղաքն ունեցել է իր եպիսկոպոսը, խիստ տուժել է բարբարոսների արշավանքներից։ Արքա Ալբոինը այն դարձրեց լանգոբարդների պետության կենտրոններից մեկը։ 899 թվականին քաղաքն ապստամբության է ենթարկվել հունգարացիների կողմից։ 1002 թվականին այն անցել է Տոսկանայի կոմսերի տիրապետության տակ, որոնք բնակություն էին հաստատել մոտակա Կանոսայի ամրոցում։

12-րդ դարից ի վեր Ռեջոն Լոմբարդյան լիգայի անդամ է եղել որպես անկախ քաղաքային հանրապետություն։ Կոմունան մասնատվել է հզորագույն տոհմերի միջև ծագած արյունալի դիմակայությունից։ 14-րդ դարում Ռեջոյի համար մղվող պայքարին միացել են դ'Էստե, Գոնզագա և Վիսկոնտի ազնվական ընտանիքները, ինչպես նաև Հռոմի Պապը։

1409 թվականին Ռեջոյի տիրապետությունը փոխանցվել է դ'Էստեի տոհմին, որն իր ձեռքերում պահեց այն մինչև Նապոլեոնյան պատերազմները։ Փաստորեն այն Մոդենայի դքսության մասն էր կազմում, չնայած դե յուրե հատկացվել էր Ռեջոյի Դքսին։ Դ'Էստե տոհմի կառավարման օրոք Ռեգիոյում ծաղկում է ապրում առևտուրն ու ճարտարապետությունը։ Ռեգիոյի հետ են կապված երկու խոշոր բանաստեղծների՝ Բոյարդո և Արիոստոյի անունները։

1513 թվականին Հռոմի պապ Հուլիոս II-ը գրավել է քաղաքը, բայց Էմիլիայի այս հատվածում պապական տիրապետությունը տևեց ոչ ավելի, քան 10 տարի։ 1796 թվականին Նապոլեոնը մտավ Ռեջո՝ հռչակելով այստեղ Ցիզալպիական հանրապետության ստեղծումը։ Հենց Ռեջոյում է բարձրացվել ժամանակակից Իտալիայի դրոշը, և այստեղ էլ ստեղծվել է Լեհաստանի օրհներգը։ 1810 թվականից ի վեր Ռեջոյի դքսի տիտղոսը կրում էր մարշալ Ուդինոն։

Վիեննայի վեհաժողովը Ռեջոն վերադարձրեց Մոդենայի դքսերին, սակայն քաղաքացիները, որոնք զգացել էին ազատության համը, բազմիցս ընդվզեցին իրենց տիրակալների դեմ։ 1860-ին քաղաքն ընդգրկվեց միավորված Իտալիայի կազմում։ 20-րդ դարի քաղաքական կյանքում գերակշռում էին սոցիալիստները և (հետպատերազմյան տարիներին) կոմունիստները։ 1980-ականներին քաղաքում ձայնագրվել է CCCP Fedeli alla linea ռոք խումբը։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Դուոմո (Մայր տաճար), կառուցված է հիմնականում ռոմանական ոճով, որը բազմիցս վերանորոգվել է։ Միջնադարյան տաճարի տակ հայտնաբերվել են հին հռոմեական խճանկարներ։
  • Մադոննա դելլա Գյարայի բազիլիկ (1597-1619), կարևոր կոթող է, որում արտացոլված է մաներիզմից մինչև բարոկկո ոճերը։ Էմիլիայի գլխավոր սրբավայրերից մեկն է։
  • Սան Պրոսպերոյի բազիլիկ, հիմնադրվել է 10-րդ դարում, այնուհետև բազմիցս վերակառուցվել է։ Նրա ձևավորման վրա աշխատել են բոլոնացիներ Կամիլո Պրոկաչինին և Լոդովիկո Կարաչին։
  • Վալի թատրոն (1852-1857)։
  • Արիոստո տուն
  • Վերածննդյան պալատ
  • Պարմեջանի պատկերասրահի գեղարվեստական թանգարան

Քույր քաղաքներ խմբագրել

Ժողովրդագրություն խմբագրել

Բնակչության շարժը

Կոմունայի կառավարում խմբագրել

  • Հեռախոս՝ 0522 456111
  • Էլեկտրոնային հասցե՝ comune.informa@municipio.re.it
  • Պաշտոնական կայք՝ http://www.municipio.re.it/

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://demo.istat.it/?l=it
  2. Италия, Ватикан, Сан-Марино, Мальта // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 60—61. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
  3. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 299.
  4. https://www.comune.re.it/argomenti/relazioni-internazionali/gemellaggi-e-cittadinanze-onorarie/beit-jala-palestina
  5. https://www.comune.re.it/argomenti/relazioni-internazionali/gemellaggi-e-cittadinanze-onorarie/bydgoszcz-polonia
  6. https://www.comune.re.it/argomenti/relazioni-internazionali/gemellaggi-e-cittadinanze-onorarie/dijon-francia
  7. https://www.dijon.fr/Dijon-Capitale/Ville-internationale/Villes-partenaires
  8. https://www.comune.re.it/argomenti/relazioni-internazionali/gemellaggi-e-cittadinanze-onorarie/zadar-croazia
  9. https://www.grad-zadar.hr/povelje-o-prijateljstvu-436/
  10. https://www.comune.re.it/argomenti/relazioni-internazionali/gemellaggi-e-cittadinanze-onorarie/girona-spagna
  11. https://www.comune.re.it/argomenti/relazioni-internazionali/gemellaggi-e-cittadinanze-onorarie/kragujevac-serbia
  12. https://www.comune.re.it/argomenti/relazioni-internazionali/gemellaggi-e-cittadinanze-onorarie/schwerin-germania
  13. https://www.schwerin.de/kultur-tourismus/Information/stadtportrait/staedtepartnerschaften/reggio-emilia/
  14. https://www.comune.re.it/argomenti/relazioni-internazionali/gemellaggi-e-cittadinanze-onorarie/pemba-mozambico
  15. https://www.comune.re.it/argomenti/relazioni-internazionali/gemellaggi-e-cittadinanze-onorarie/polokwane-sud-africa
  16. https://www.comune.re.it/argomenti/relazioni-internazionali/gemellaggi-e-cittadinanze-onorarie/sarajevo-centar-bosnia-ed-erzegovina
  17. https://www.comune.re.it/argomenti/relazioni-internazionali/gemellaggi-e-cittadinanze-onorarie/chisinau-moldavia
  18. http://www.chisinau.md/pageview.php?l=ro&idc=1069&t=/Orasul/Descriere-orae/Reggio-Emilia-Italia&
  19. https://www.comune.re.it/argomenti/relazioni-internazionali/gemellaggi-e-cittadinanze-onorarie/forth-worth-stati-uniti

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեջո նել Էմիլիա» հոդվածին։