Ռենե Ռուքե

Ֆրանսիացի քաղաքական գործիչ



Ռենե Ռուքե (փետրվարի 15, 1946(1946-02-15)[1][2], Շարանտոն լը Պոն), Ֆրանսիայի քաղաքական գործիչ, 11-14 գումարումների Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավարի տեղակալ։

Ռենե Ռուքե
Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր
Կուսակցություն՝Սոցիալիստական կուսակցություն
Ծննդյան օր՝ փետրվարի 15, 1946 (78 տարեկան)
Ծննդավայր՝Քարենտոն-լե-Պոնտ, Ֆրանսիա Ֆրանսիա
Պարգևներ՝
Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշան

1988-2012 թվականներին եղել է Ալֆորվիլլի քաղաքապետ։ Ընտրվել է Վիլ դը Մառն դեպարտամենտից։ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության անդամ է։

2008 թվականի հոկտեմբերի 9-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո հայ ժողովրդին ցուցաբերած աջակցության, Հայաստանի և Ֆրանսիայի ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանն ուղղված շարունակական գործունեության համար[3]։

2010 թվականին Արցախ այցելելու պատճառով Ադրբեջանի կողմից ճանաչվել է անցանկալի անձ։

2019 թվականի հունիսի 12-ին Ռուքեին շնորհվել է Հայաստանի քաղաքացիություն[4]։

Պաշտոններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել