Ռենե Պրևալ

հայիթցի քաղաքական գործիչ, գյուղատնտես

Ռենե Գարսիա Պրևալ (հայիթ․ կրեոլ․՝ René Garcia Préval, հունվարի 17, 1943, Պորտ-օ-Պրենս, Հայիթի - մարտի 3, 2017, Պորտ-օ-Պրենս, Հայիթի)[5], հայիթցի քաղաքական գործիչ և գյուղատնտես, որը 2 անգամ ընտրվել է Հայիթիի նախագահ (փետրվարի 7, 1996 - փետրվարի 7, 2001, մայիսի 14, 2006 - մայիսի 14, 2011)։ Եղել է նաև վարչապետ 1991 թվականի փետրվարից հոկտեմբեր։ Պրևալը Հայիթիի պատմության մեջ առաջին նախագահն է, որն իր նախորդից իշխանությունը ստացավ խաղաղ ճանապարհով և առաջին նախկին վարչապետը, որը դարձավ նախագահ։ Նրա նախագահության տարիներն առանձնացել են ներքին խռովություններով և տնտեսական կայունացման փորձերով․ վերջին նախագահության ժամանակ տեղի է ունեցել Հայիթիի կործանիչ երկրաշարժը (2010)[5][6]։

Ռենե Պրևալ
 
Կուսակցություն՝ Lespwa?
Կրթություն՝ Gembloux Agro-Bio Tech?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 17, 1943(1943-01-17)[1][2][3][…]
Ծննդավայր Մարմելեյդ, Artibonite, Հայիթի
Վախճանի օր մարտի 3, 2017(2017-03-03)[4][1][2][…] (74 տարեկան)
Վախճանի վայր Պորտ-օ-Պրենս, Հայիթի
Թաղված Մարմելեյդ
Քաղաքացիություն  Հայիթի
Ամուսին Էլիզաբեթ Դելատուր Պրևալ
 
Պարգևներ
Խոսե Մարտի շքանշան

Վաղ տարիներ և կարիերա խմբագրել

Պրևալը ծնվել է 1943 թվականի հունվարի 17-ին Պորտ-օ-Պրենսում և մեծացել հոր հայրենի Մարմելեյդում, որը գյուղաքաղաք է Արտիբոնիտ դեպարտամենտում[7]։ Բելգիայի Ժամբլուի քոլեջում և Լյովենի կաթոլիկ համալսարանում սովորել է գյուղատնտեսություն, այնուհետև ուսումնը շարունակել է Պիզայի համալսարանում՝ ուսումնասիրելով երկրաբանություն[8]։ Ընտանիքի հետ հեռացել է Հայիթիից 1963 թվականին[9][10]։

Պրևալի հայրը նույնպես գյուղատնտես էր[7], գեներալ Պոլ Էժեն Մագլուարի կառավարության ժամանակ եղել է գյուղատնտեսության նախարար[10]։ Հեռանալով Հայիթիից՝ Պրևալի հայրն աշխատանք գտավ Աֆրիկայի ՄԱԿ-ի գրասենյակներում[9]։

Հինգ տարի անցկացնելով Բրուքլինում (երբեմն նաև մատուցող աշխատելով)՝ Պրևալը վերադառնում է Հայիթի և աշխատանքի անցնում Օգտակար հանածոների ազգային ինստիտուտում[11]։ 1988 թվականին Պորտ-օ-Պրենսում մի քանի գործընկերների հետ հացի փուռ է բացում։ Իր ընկերությունը գործարկելուն զուգահեռ ակտիվորեն զբաղվում է նաև քաղաքականությամբ և բարեգործությամբ՝ հաց է մատակարարում Ժան Բերտրան Արիստիդի որբանոցին, որի հետ սերտ հարաբերություններ ուներ[7][12]։

1990 թվականին Արիստիդի նախագահ դառնալուց հետո Պրևալը դարձավ վարչապետ (1991 թվականի փետրվար-հոկտեմբերի 11), այնուհետև 1991 թվականի ռազմական հեղաշրջումից հետո աքսորվեց[7][13]։

2009 թվականի դեկտեմբերի 6-ին Պրևալն ամուսնացավ Էլիզաբեթ Դելատուր Պրևալի հետ, որն իր տնտեսական գծով խորհրդատուներից մեկն էր և Լեսլի Դելատուրի՝ Հայիթիի կենտրոնական բանկի նախկին կառավարչի այրին։ Պրևալի առաջին և երկրորդ ամուսնությունները՝ համապատասխանաբար Ժերդա Բենուայի և Սոլանժ Լաֆոնտանի հետ, ավարտվեցին ամուսնալուծությամբ[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Maguire R. A. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. Roglo — 1997. — ed. size: 9000000
  4. René Préval, ancien président d'Haïti, est mort
  5. 5,0 5,1 Makini Brice and Joseph Guyler Delva (2017 թ․ մարտի 3). «Ex-Haitian President Preval dies, first to peacefully hand over power». Reuters. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
  6. «Rene Preval, former Haiti president, dead at 74» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Robles, Frances; Katz, Jonathan M. (2017 թ․ մարտի 3). «René Préval, President of Haiti in 2010 Quake, Dies at 74». The New York Times. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
  8. «René Garcia Préval, Président de la République d'Haiti». Embassy of the Republic of Haiti, Washington D.C. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 14-ին.
  9. 9,0 9,1 «René Garcia Préval». KnowledgeWalk Institute. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 24-ին.
  10. 10,0 10,1 Sprague, Jeb (2012). Paramilitarism and the Assault on Democracy in Haiti. NYU Press. էջ 57. ISBN 9781583673003.
  11. «Two-time Haitian President Rene Preval dies». Outlook India. 2017 թ․ մարտի 4. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
  12. «Former Haiti President Rene Preval dies aged 74». BBC. 2017 թ․ մարտի 4. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
  13. Lentz, Harris M., ed. (2014). Heads of States and Governments Since 1945. Routledge. էջ 359. ISBN 9781134264902.

Արտաքին հղումներ խմբագրել