Ռենե Գոսիննի

ֆրանսիացի գրող

Ռենե Գոսիննի (ֆր.՝ René Goscinny, օգոստոսի 14, 1926(1926-08-14)[2][3][5][…], Փարիզի 5-րդ շրջան, Փարիզ[6][7] - նոյեմբերի 5, 1977(1977-11-05)[2][3][4][…], Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ[7]), ֆրանսիացի գրող և հրատարակիչ, հայտնի է որպես փոքրիկ Նիկոլասի արկածների մասին պատմությունների շարքի հեղինակ (Ժան-Ժակ Սեմպեի հետ միասին)։ Նա նաև Աստերիքսի մասին կոմիքսի հեղինակներից մեկն է։

Ռենե Գոսիննի
ֆր.՝ René Goscinny
Ռենե Գոսիննի, 1971 թվականի լուսանկար
Ծննդյան անունֆր.՝ René Goscinny
Ծնվել էօգոստոսի 14, 1926(1926-08-14) (97 տարեկան)
ԾննդավայրՓարիզ
Վախճանվել էնոյեմբերի 5, 1977(1977-11-05)
Վախճանի վայրՓարիզ
ԳերեզմանCimetière du Château
Մասնագիտությունխմբագիր, կինոռեժիսոր, կոմիքսների հեղինակ, կինոպրոդյուսեր, սցենարիստ, մանկագիր, երգիծաբան և գլխավոր խմբագիր
Քաղաքացիություն{{{2}}} Ֆրանսիա
ԺանրերԿոմիքս
Ուշագրավ աշխատանքներԱստերիքս, Հաջողակ Լյուք և Փոքրիկ Նիկոլաս
ԱշխատավայրSud-Ouest?, Spirou? և Pilote?
Պարգևներ
ԶավակներAnne Goscinny?
 Category:René Goscinny Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռենեն ծնվել է հրեական ծագում ունեցող լեհ էմիգրանտների ընտանիքում` Ստանիսլավ Սիմկի Գոսցիննան (ծնունդով Վարշավայից) և Աննա (Հաննա) Բերեզնյակը (ծագումով Խոդորկով բնակավայրից, այժմ Ուկրաինայի տարածքում)։ Երբ նա երկու տարեկան էր, ընտանիքը տեղափոխվում է Արգենտինա, որտեղ նրա հայրը ստանում է քիմիկոս-ճարտարագետի աշխատանք։ Ռենեն սովորում է Բուենոս Այրեսում` ֆրանսիական դպրոցում։ 1943 թվականին, Ռենեի դպրոցն ավարտելուց անմիջապես հետո հայրը մահանում է, և տասնյոթամյա Գոսիննին ստիպված է լինում պահել ընտանիքը։ Ռենեն աշխատում է որպես հաշվապահի օգնական, գովազդային գործակալությունում` կրտսեր նկարիչ։ 1945 թվականին Գոսիննին մոր հետ տեղափոխվում է Նյու-Յորք` ազգականների մոտ։ Այստեղ Ռենեն պետք է զորակոչվեր ամերիկյան բանակ, սակայն նա նախընտրում է ծառայել ֆրանսիական բանակում և մեկնում է Եվրոպա։ Զինվորական ծառայության ընթացքում Գոսիննին եղել է գնդի նկարիչ։ Ծառայության ավարտից հետո նա վերադառնումէ Նյու-Յորք։

Կոմիքսների աշխարհում խմբագրել

1948 թվականից Գոսիննիի մասնագիտական կարիերան սկսում է աստիճանաբար կարգավորվել։ Ռենեն դառնում է «Kunen Publishers» փոքր հրատարակչության գլխավոր նկարիչը, որտեղ էլ լույս են տեսնում նրա չորս գրքերը երեխաների համար։ Այդ ժամանակ էլ Գոսիննին ծանոթանում է կոմիքսների մի քանի խոշոր հեղինակների հետ, որոնց հետ հետագայում սերտ համագործակցություն է ունենում, առաջին հերթին «Հաջողակ Լյուկ» կատակերգության հեղինակ Մորիս դը Բևերի (Մորիս) հետ, որի համար Գոսիննին 1955-ից մինչև 1977 թվականները գրում է տեքստեր։ Նրա շատ կոմիքսներ այդ տարիներին լույս են տեսնում ֆրանսիական մանկական ամսագրերում։ Ռենե Գոսիննիին մեծ ճանաչում է բերում փոքրիկ Նիկոլասի մասին պատմությունների շարքը, որը նա ստեղծում է գրող-նկարիչ Ժան-Ժակ Սեմպեի հետ։ Պատմվածքները նկարագրում են Ֆրանսիան կրթության բարեփոխումից առաջ, երբ հինգշաբթի օրը դպրոցականների համար հանգստյան օր էր, իսկ տղաներն ու աղջիկները առանձին էին սովորում։ «Նիկոլասը ես եմ մանուկ հասակում,- ասում էր գրողը»։

1951 թվականին Ռենե Գոսիննին կրկին մեկնում է Փարիզ` որպես Նյու-Յորքի լրատվական գործակալություններից մեկի թղթակից։ Այստեղ նա աշխատում է որպես լրագրող, տարբեր հրատարակությունների համար տեքստերի և նկարների հեղինակ, իսկ 1955 թվականին Ժան Միշել Շառլեի և Ալբեր Ուդերզոյի հետ հիմնադրում է «Edipress / Edifrance» հրատարակչությունը, որտեղ թողարկվում են թռուցիկ ամսագրեր` լի բազմաթիվ կոմիքսներով։ 1959 թվականին «Edipress / Edifrance»-ը բացում է նոր` «Pilote» ամսագիրը, որի առաջին համարի համար Գոսիննին սկսում է իր ամենահայտնի կոմիքսի շարքը` «Աստերիքս»-ը։ Զուգահեռաբար նա նկարում կամ տեքստեր է գրում նաև տասնյակ կոմիքս-սերիալների համար։

Գոսիննին մահանում է 51 տարեկանում սրտի կաթվածից։

Հիշատակ խմբագրել

  • 1996 թվականից ամեն տարի Գոսիննիի անվան միջազգային մրցանակ է շնորհվում կոմիքսների լավագույն երիտասարդ հեղինակին։
  • Գոսիննի անունը կրում է Փարիզի 13-րդ շրջանի փողոցներից մեկը (Ֆրանսիայի ազգային գրադարանի մոտ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. René Goscinny
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 René Goscinny (նիդերլ.)
  4. 4,0 4,1 Encyclopædia Britannica
  5. Lambiek ComiclopediaLambiek, 1999.
  6. 6,0 6,1 (unspecified title)
  7. 7,0 7,1 7,2 7,3 Fichier des personnes décédées

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենե Գոսիննի» հոդվածին։