Ռենե Ադլեր

գերմանացի ֆուտբոլիստ

Ռենե Ադլեր (գերմ.՝ René Adler, հունվարի 15, 1985(1985-01-15)[1][2][3], Լայպցիգ, Արևելյան Գերմանիա[4]), գերմանացի դարպասապահ, առաջին թիմը Լայպցիգ, 2000 թվականին տեղափոխվեց Բայեր Լևերկուզեն։

Ռենե Ադլեր
գերմ.՝ René Adler
Անձնական տվյալներ
Ազգությունը Գերմանացի
Քաղաքացիությունը Գերմանիա Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 15, 1985 (39 տարեկան)
Ծննդավայր Լայպցիգ, Գերմանիա Գերմանիա
Հասակ 191
Քաշ 87 կիլոգրամ
Դիրք դարպասապահ
Համար 15
Պատանեկան կարիերա
1991-2000 Գերմանիա Գերմանիա Լայպցիգ
2000-2003 Գերմանիա Գերմանիա Բայեր Լևերկուզեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002-2012 Գերմանիա Գերմանիա Բայեր 04 138(-64)
2012- Գերմանիա Գերմանիա Համբուրգ 60(-108)
Ազգային հավաքական
2005 Գերմանիա Գերմանիամինչև 21 4 (0)
20082013 Գերմանիա Գերմանիա 12 (-6)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մինչև 19 տարեկանների Գերմանիայի առաջնությունում նա ցուցադրեց աստղային խաղ և նրանով սկսեցին հետաքրքրվել այնպիսի ակումբներ, ինչպիսին են Ֆեյենորդը, Լոնդոնի Արսենալը և Չելսին։ Սակայն Բայերի գլխավոր մարզիչ Ռուդի Ֆյոլերը նրա գերազանց խաղի շնորհիվ նա ընդգրկեց Վերդերի դեմ խաղին։

Նա ևս 4 խաղ անցկացրեց Գերմանիայի մինչև 21 տարեկանների հավաքականում։

Ռենեն դեբյուտը Բունդեսլիգայում նշեց 2007 թվականի փետրվարի 25-ին առաջնության առաջատար Շալկե 04-ի դեմ խաղում։ Այդ խաղում Շալկեն 10 հարված ուղեց Ադլերի դարպասին, սակայն 85-րդ րոպեին Շտեֆան Կիսսլինգը գրավեց մրցակցի դարպասը և Բայերը հաղթեց 1-0 հաշվով։ Դրանից հետո մարզիչ Միխայել Սկիբբեն նրան բարձր գնահատական տվեց։ Այդ խաղում Ռենեն ընդհատեց Շալկեի անպարտելի 13 խաղերի շարքը։ Ինչպես նաև Համբուրգի դեմ խաղում կարողացավ ետ մղել Ռաֆայել վան դեր Վարտի իրացրած 11 մետրանոցը։

Եվրո 2008-ում Ենս Լեմանի կարիերան ավարտելուց, ինչպես նաև Ռոբերտ Էնկեյի մահից հետո նա դարձավ Գերմանիայի հիմնական դարպասապահը։ Սակայն աշխարհի առաջնության ժամանակ նա տեղը զիջեց Մանուել Նոյերին։

2012 թվականի մայիսի 17-ին Ադլերը 5 տարվա պայմանագիր ստորագրեց Համբուրգի հետ[5]։

Հետաքրքրիր փաստեր խմբագրել

Գերմանական պարբերականներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ, երբ նրան հարցրեցին որն է ձեր սիրած ակումբը, նա պատասխանեց Մանչեսթեր Յունայթեդը, և շատ կուզենար պաշտպանել նրա դարպասը։

Ձեռքբերումներ խմբագրել

Անձնական ձեռքբերումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել