Ռենատո Տապիա Կարտիխո (իսպ.՝ Renato Tapia Cortijo; հուլիսի 28, 1995(1995-07-28)[1][2], Լիմա, Պերու[2]), պերուացի ֆուտբոլիստ, «Ֆեյենորդ» ակումբի և Պերուի ազգային հավաքականի կիսապաշտպան։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Տապիա Ռենատո
Renato Tapia Cortijo
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռենատո Տապիա Կարտիխո
Քաղաքացիությունը  Պերու
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 28, 1995(1995-07-28)[1][2] (28 տարեկան)
Ծննդավայր Լիմա, Պերու[2]
Հասակ 176 սմ
Քաշ 77 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆեյենորդ
Համար 20
Պատանեկան կարիերա
Նիդերլանդներ Տվենտե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014—2016 Նիդերլանդներ Տվենտե 31 (6)
2016—այժմ Նիդերլանդներ Ֆեյենորդ 26 (2)
Ազգային հավաքական
2011 Պերու Պերու (մինչև 17) 4 (0)
2013 Պերու Պերու (մինչև 20) 6 (0)
2015—այժմ Պերու Պերու 34 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Ռենատոն նիդերլանդական «Տվենտե» ակումբի սան է։ 2014 թվականի օգոստոսի 9-ին «Կոմբյուրա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Էրեդիվիզիայի շրջանակներում[3]։ 2015 թվականի հունվարի 31-ին «Կոմբյուաա» ակումբի դեմ խաղի ժամանակ Ռենատեն խփել է իր առաջին գոլը «Տվենտե» ակումբի կազմում[4]։

2016 թվականի սկզբին Ռենատոն տեղափոխվել է «Ֆեյենորդ» ակումբի կազմ[5]։ Տրանսվերի արժեքը կազմում էր 2.4 մլն եվրո։ Փետրվարի 7-ին ամստերդամի «Այաքս» ակումբի դեմ խաղի ժամանակ Ռենատոն կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[6]։ 2017 թվականին նա իր թիմին օգնել է 18 տարվա մեջ առաջին անգամ հաղթել առաջնությանը։

Միջազգային կարիերա խմբագրել

2011 թվականին Ռենատոն ընդգրկվել է Պերուի պատանեկան հավաքականի կազմում մասնակցելում Հարավային Ամերիկայի առաջնությանը, որը անցկացվում էր Էկվադորում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Արգենտինայի[7], Էվադորի[8], Բոլիվիայի[9] և Ուրուգվայի[10] հավաքականների դեմ խաղերում։

2013 թվականին Ռենատոն ընդգրկվել է Պերուի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցելու Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը, որը անցկացվում էր Արգենտինայում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Վենեսուելայի[11], Պարագվայի[12], երկու անգամ Ուրուգվայի[13][14] և Էկվադորի[15][16] հավաքականների դեմ խաղերում։

2015 թվականին Վենեսուելայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ Ռենատոն կատրել է իր նորամուտը Պերուի ազգային հավաքականի կազմում[17]։

2016 թվականի ամռանը Ռենատոն ընդգրկվել է իր թիմի կազմում մասնակցելու ԱՄՆ-ում անցկացվող Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում մասնակցել է Հայիթիի[18], Էկվադորի[19], Բրազիլիաի[20] և Կոլումբիայի[21] հավաքականների դեմ խաղերում։

Նույն թվականի սեպտեմբերի 7-ին 2018 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի՝ Էկվադորի հավաքականի դեմ խաղում Ռենատոն խփել է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում[22]։

2018 թվականին Ռենատոն ընդգրկվել է իր թիմի կազմում մասնակցելու 2018 թվականի աշխարհի առաջնությանը, որը անցկացվում էր Ռուսաստանում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Դանիայի[23] և Ավստրալիայի[24] հավաքականների դեմ խաղերում։

Գոլերը Պերուի հավաքականի կազմում խմբագրել

# ամիս վայր հակառակորդ հաշիվ արդյունք միցությաուն
01. 7 սեպտեմբերի, 2016 Ազգային մարզադաշտ, Լիմա, Պերու   Էկվադեր 2:1 2:1 ԱԱ 2018 որակավորման փուլ
02. 13 հուլիսի, 2017 Վիրգեն դե Չապի, Արեքիպա, Պերու   Ճամայկա 2:0 3:1 Ընկերական խաղ
03. 27 մարտ, 2018 Ռեդ Բուլ Արենա , Հարրիսոն, ԱՄՆ   Իսլանդիա 0:1 1:3 Ընկերական խաղ

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմանյի

  «Ֆեյենորդ»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://larepublica.pe/datos-lr/respuestas/2022/03/29/seleccion-peruana-cuales-son-los-signos-del-zodiaco-de-los-jugadores-de-peru-peru-vs-paraguay-eliminatoria-qatar-2022-estadio-nacional-evat
  3. «Камбюр VS. Твенте 1:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 9.
  4. «Твенте VS. Камбюр 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 31.
  5. «The Peru international has impressed despite his club's struggles this season and will now bolster the Rotterdam club's bid for Champions League football» (անգլերեն). goal.com. 2015 թ․ հունվարի 27.
  6. «Аякс Амстердам VS. Фейеноорд 2:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ փետրվարի 7.
  7. «Аргентина (до 17 лет) VS. Перу (до 17 лет) 4:2» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ մարտի 13.
  8. «Эквадор (до 17 лет) VS. Перу (до 17 лет) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ մարտի 15.
  9. «Перу (до 17 лет) VS. Боливия (до 17 лет) 2:4» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ մարտի 19.
  10. «Уругвай (до 17 лет) VS. Перу (до 17 лет) 0:3» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ մարտի 24.
  11. «Перу (до 20 лет) VS. Венесуэла (до 20 лет) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 15.
  12. «Перу (до 20 лет) VS. Парагвай (до 20 лет) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 23.
  13. «Уругвай (до 20 лет) VS. Перу (до 20 лет) 3:3» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 11.
  14. «Перу (до 20 лет) VS. Уругвай (до 20 лет) 1:3» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 20.
  15. «Эквадор (до 20 лет) VS. Перу (до 20 лет) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 17.
  16. «Перу (до 20 лет) VS. Эквадор (до 20 лет) 3:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 30.
  17. «Перу VS. Венесуэла 0:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 30.
  18. «Гаити VS. Перу 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 5.
  19. «Эквадор VS. Перу 2:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 9.
  20. «Бразилия VS. Перу 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 13.
  21. «Колумбия VS. Перу 0:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 18.
  22. «Перу VS. Эквадор 2:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ սեպտեմբերի 7.
  23. «Дания VS. Перу 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 16.
  24. «Австралия VS. Перу 0:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 26.

Արտաքին հղումներ խմբագրել