Ռեյմոնդ Թարնթոն Չանդլեր[6] (անգլ.՝ Raymond Thornton Chandler, հուլիսի 23, 1888(1888-07-23)[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4] - մարտի 26, 1959(1959-03-26)[1][2][3][…], Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի գրող-ռեալիստ և քննադատ, դետեկտիվ վեպերի, վիպակների և պատմվածքների հեղինակ։ Դեշիլ Հեմմեթի և Ջեյմս Քեյնի հետ միասին եղել է «կտրուկ դետեկտիվ» ժանրի հիմնադիրներից մեկը։ Նրա սյուժեների հիման վրա և նրա սցենարով նկարահանվել են մի քանի նուար ոճի ֆիլմ («Խորը քուն», «Կրկնակի ապահովագրում»՝ Քեյնի վեպի հիման վրա)։ Չանդլերի վեպերի մեծ մասի հերոսն է կալիֆոռնիացի մասնավոր դետեկտիվ Ֆիլիպ Մարլոուն։

Ռեյմոնդ Չանդլեր
Ծննդյան անունանգլ.՝ Raymond Thornton Chandler
Ծնվել էհուլիսի 23, 1888(1888-07-23)[1][2][3][…]
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4]
Վախճանվել էմարտի 26, 1959(1959-03-26)[1][2][3][…] (70 տարեկան)
Վախճանի վայրԼա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանMount Hope Cemetery
Մասնագիտությունսցենարիստ, վիպասան, գրող և բանաստեղծ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԴալվիչ Քոլեջ
Ժանրերդետեկտիվ
Ուշագրավ աշխատանքներThe Big Sleep?, Farewell, My Lovely?, Բարձր պատուհանը, The Lady in the Lake?, The Little Sister?, The Long Goodbye?, Playback? և Poodle Springs?
Պարգևներ
ԱմուսինCissy Pascal?
Ռեյմոնդ Չանդլեր Վիքիքաղվածքում
 Raymond Chandler Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Չանդլերը ծնվել է 1888 թվականի հուլիսի 23-ին Չիկագոյում։ 1895 թվականին իռլանդուհի մոր հետ տեղափոխվել է Մեծ Բրիտանիա այն բանից հետո, երբ նա բաժանվել է ալկոհոլիկ ամուսնուց, ով որպես ինժեներ աշխատում էր ամերիկյան երկաթգծային կայանում։ Նրանց ընտանիքին սկսել է աջակցել Չանդլերի հաջողված իրավաբան հորեղբայրը։ 1900 թվականին Չանդլերը դասական կրթություն է ստացել Լոնդոնի Դալիչյան քոլեջում։ 1907 թվականին նա ընդունել է անգլիական հպատակություն պետական ծառայության անցնելու համար։ Շուտով նա աշխատանքի է ընդունվել Բրիտանական Ադմիրալությունում։ Սակայն նրան դուր չէր գալիս պետական ծառայողի աշխատանքը, Չանդլերն ազատվել է աշխատանքից և «Daily Express» ու «Western Gazette» թերթերում աշխատել որպես լրագրող։ Նա հատուկ հաջողության չի հասել ոչ որպես լրագրող ոչ որպես գրող (Չանդլերն այդ ժամանակ իր ուժերը փորձել է ռոմանտիկ պոեզիայում)։

1912 թվականին Չանդլերը վերադարձել է ԱՄՆ՝ Լոս Անջելես։ Նա չի կարողացել գտնել մշտական աշխատանք և բավարարվել է ժամանակավոր աշխատանքներով՝ հավաքել է մրգեր, պատրաստում թենիսի ձեռնաթիակներ և այլն։ Նա ստիպված է եղել տնտեսել ամեն ինչում և վարել է մեկուսացված կենսակերպ։ Ի վերջո նա ավարտել է հաշվապահի դասընթացները և գտել մշտական աշխատանք։ 1917 թվականին ԱՄՆ-ն միացել է Առաջին համաշխարհային պատերազմին, և Չանդլերը միացել է Կանադայի զինված ուժերին, մասնակցել է մարտերին Ֆրանսիայում։ Պատերազմի վերջում նրան տեղափոխել են Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային ուժեր։

Պատերազմի ավրարտից հետո Չանդլերը վերադարձել է Լոս Անջելես, որտեղ սիրավեպ է սկսել Սիսի Պասկալի՝ ամուսնացած կնոջ հետ, ով նրանից 18 տարով մեծ էր։ Սիսին ամուսնուց բաժանվել է 1920 թվականին, բայց Չանդլերի մայրը հավանություն չէր տալիս այդ կապին և չի տվել ամուսնության թույլտվություն։ Սակայն 1923 թվականի սեպտեմբերի 26-ին նա մահացել է, իսկ 1924 թվականի փետրվարի 6-ին Չանդլերն ամուսնացել է Սիսիի հետ։ Նա աշխատել է «Dabney Oil» ընկերությունում որպես հաշվապահ և նույնիսկ 1932 թվականին դարձել է փոխնախագահ, բայց մեկ տարի անց նրան ազատել են աշխատանքից ալկոհոլիզմի, բացակայությունների և ինքնասպանության սպառնալիքների պատճառով։

Գոնե ինչ-որ կերպ գումար վաստակելու համար Չանդլերը ձեռքն է վերցրել փետուրը՝ սկսելով գրել դետեկտիվ պատմություններ էժանագին ամսագրերի համար։ Առաջին պատմվածքը՝ «Շանտաժիստները չեն կրակում», հրապարակվել է 1933 թվականին «Սև դիմակ» ամսագրում։ «Խորը քուն» առաջին վեպը լույս է տեսել 1939 թվականին։ Դրանից հետո լույս են տեսել «Հաջողություն, սիրելիս» (1940), «Բարձր լուսամուտ» (1942) և «Աղջիկը լճում» (1943) վեպերը։ Հաջողության ալիքի վրա գտնվող Չանդլերին հրավիրել են Հոլիվուդ որպես սցենարիստ, որտեղ նա Բիլի Ուայլդերի համահեղինակությամբ ստեղծել է «Կրկնակի ապահովագրում» (1944) ֆիլմի սցենարը։ Ավելի ուշ նա ինքնուրույն սցենար է գրել «Կապույտ գեորգին» (1946) ֆիլմի համար։ Չանդլերը նաև մասնակցել է Ալբերտ Հիչկոկի «Անծանոթը գնացքում» ֆիլմի սցենարի ստեղծմանը (1951)։ Այս ժամանակաշրջանում նա տեղափոխվել է Լա Հոյա թաղամաս։

1954 թվականին մահացել է Սիսի Չանդլերը։ Նրա մահին նախորդող հիվանդության ժամանակ Չանդլերը գրել է «Երկար հրաժեշտ» (1954) վեպը։ Կնոջ մահից հետո միայնակությունը բերել է նրան կլինիկական դեպրեսիայի, նա կրկին սկսել է խմել, ինչն ազդել է նրա ստեղծագործությունների որակի վրա։ 1955 թվականին նա ինքնասպանության փորձ է արել։ 1956 թվականին կրկին ընդունել է ԱՄՆ քաղաքացիություն, ինչից հետո ճանապարհորդության է մեկնել Եվրոպա։ Տուն վերադառնալով՝ Ռեյմոնդ Չանդլերը հիվանդացել է թոքաբորբով և մահացել հոսպիտալում։ Թաղվել է Սան Դիեգոյի Mount Hope Cemetery գերեզմանոցում[7]։

Մատենագիտություն խմբագրել

Ֆիլիպ Մարլոու / Philip Marlowe
  • 1939` Խորը քուն/ The Big Sleep (Այլ անուններ. Հավերժական քուն։ Մեծ քուն։ Մեծ ձմեռում) [վեպ]
  • 1940`Ցտեսություն սիրելիս / Farewell, My Lovely (Այլ անուններ. Ցտեսություն, իմ գեղեցկուհի։ Ցտեսություն, իմ փոքրիկ։ Ցտեսություն, իմ հրաշք։ Ցտեսություն, գեղեցկուհի։ Ներիր) [վեպ]
  • 1942` Բարձր պատուհանը / The High Window (Այլ անուններ. Պատուհան վերևում։ Պատուհան դեպի լույս։ Բրաշերի ոսկե դուբլոն։ Բրեշերի դուբլոնի պատմությունը) [վեպ]
  • 1943` Լեդին լճում / The Lady in the Lake (Այլ անուններ. Աղջիկը լճում։ Շիկահերը լճում։ Տիկինը լճում։ Լեդին լճում։ Դիակը լճում) [վեպ]
  • 1949` Փոքրիկ քույրը / The Little Sister (Այլ անուններ. Քույրը։ Քույրիկը։ Կրտսեր քույրը։ Ճակատագրական կին։ Դրամախաղ Բեյ Սիթիում) [վեպ]
  • 1950` Վկա / Finger Man (Այլ անուններ. Նշանառու։ Մեղադրանքի վկան։ Հանցագործության վկան։ Անազնիվ խաղ) (պատմություն)
  • 1950` Ոսկե ձուկ / Goldfish (Այլ անուններ. Ոսկե ձուկ։ Երկու մարգարիտ) (պատմություն)
  • 1950` Տաք քամին / Red Wind (Այլ անուններ. Կարմիր քամին։ Կարմրավուն քամին։ Շոգ քամին։ Արյունոտ քամի) (պատմություն)
  • 1950`Վտանգն իմ մասնագիտությունն է/ Trouble Is My Business (Այլ անուններ. Տհաճությունն իմ արհեստն է) (պատմություն)
  • 1954` Երկար հրաժեշտ / The Long Goodbye (Այլ անուններ. Երկար «Հրաժեշտ») [վեպ]
  • 1958` Հակառակ ընթացք / Playback (Այլ անուններ. Ես կանգնած եմ դրա վրա… Կրկնությունն անցավ։ Սովորական շրջան։ Անվերջ շրջադարձ։ Կրկնակի շանտաժ) վեպ
  • 1959` Մարլոուն տեղյակ է Սինդիկատից/ Marlowe Takes On the Syndicate // Սխալ աղավնի / Wrong Pigeon (1960) // Մարլոուի վերջին գործը / Philip Marlowe’s Last Case (1962) // Մատիտ / The Pencil (1965, պատմություն, հրապարակվել է հետմահու)
  • 1989` Պուդլ Սփրինգս / Poodle Springs (վեպ)

Մեկնաբանություններ խմբագրել

  1. «Հավերժական երազանք» (անգլ.՝ The Big Sleep) վեպը հիմնված է հետևյալ ստեղծագործությունների վրա.
    1. «Սպանություն անձրևի ժամանակ» «Killer in the Rain» և
    2. «Անհետացում» The Curtain և
    3. «Վկա» ստեղծագործության տեսարանները «Finger Man»:
  2. «Ցտեսություն սիրելիս» (անգլ.՝ Farewell, My Lovely) վեպը հիմնված է հետևյալ ստեղծագործությունների վրա.
    1. «Մարդ, ով սիրում է շներին» The Man Who Liked Dogs, «Գտնել աղջկան» «Try the Girl» և
    2. «Չինական ժադեիթ» «'Mandarin’s Jade»:
  3. «Բարձր պատուհանը» (անգլ.՝ The High Window) վեպը հիմնված է հետևյալ ստեղծագործությունների վրա.
    1. «Բեյ Սիթի բլյուզ» / «Bay City Blues»
    2. «Կինը լճում» / «The Lady in the Lake»:
  4. «Կինը լճում» (անգլ.՝ The Lady in the Lake) վեպը հիմնված է հետևյալ ստեղծագործությունների վրա.
    1. «Բեյ Սիթի բլյուզ» / «Bay City Blues»,
    2. «Կինը լճում» / «The Lady in the Lake» և
    3. «Լեռներում հանցագործություններ չեն լինում» / «No Crime in the Mountains»:
  5. «Փոքրիկ քույրը» (անգլ.՝ The Little Sister) վեպը հիմնված է հետևյալ ստեղծագործությունների վրա.
    1. «Բեյ Սիթի բլյուզ» / «Bay City Blues»
    2. «Վտանգն իմ մասնագիտությունն է» / «Trouble Is My Business»:
  6. «Վկա» (անգլ.՝ Finger Man), «Ոսկե ձուկ» (անգլ.՝ Goldfish), «Տաք քամի» (անգլ.՝ Red Wind)» և «Վտանգն իմ մասնագիտությունն է» անգլ.՝ Trouble Is My Business պատմությունները սկզբնապես գրվել են այլ գլխավոր հերոսների հետ, սակայն «Սպանելու պարզ արվեստը» (1950) ժողովածուում գլխավոր հերոսը Մարլոուն է։
  7. «Երկար հրաժեշտ» (անգլ.՝ The Long Goodbye) վեպում օգտագործվում են «Անհետացում» (անգլ.՝ The Curtain) ստեղծագործության տեսարանները։
  8. «Պուդլ Սփրինգս» (անգլ.՝ Poodle Springs) վեպը 1959 թվականին գրողի մահվան պատճառով չի ավարտվել և 1989 թվականին ավարտվել է Ռոբերտ Բ. Փարքերի կողմից:
Ջոն Դալմաս / John Dalmas (պատմություններ)
  • 1935՝ Սպանություն անձրևի ժամանակ / Killer in the Rain (այլ անվանումներ՝ Մարդասպանը գալիս է անձրևին, Սպանություն անձրևի տակ, Մարդասպանն անձրևին, Սպանություն անձրևին)
  • 1937՝ Չինական ժադեիտ / Mandarin’s Jade (այլ անվանում՝ Չինական նեֆրիտ)
  • 1938՝ Տաք քամի/ Red Wind (այլ անվանումներ՝ Կարմիր քամի, Շոգ քամի, Արյունոտ քամի)
  • 1938՝ Բեյ-սիթի բլյուզ / Bay City Blues (այլ անվանում՝ Բլյուզները Բեյ-սիթիում)
  • 1939՝ Կինը լճում / The Lady in the Lake (այլ անվանումներ՝ Աղջիկը լճում, Տիկինը լճում, Բլանդինկան լճում)
  • 1939՝ Վտանգն իմ մասնագիտությունն է / «Trouble is My Business» (այլ անվանում՝ Տհաճությունն իմ արհեստն է)
  • 1950՝ Խարդախ սպանություն / Smart-Aleck Kill (այլ անվանումներ՝ Մաքուրր աշխատանք, Հարված մեջքին, Խարդախ գործ, Մարդու սպանություն)

Ծանոթագրություններ․ «Խարդախ սպանություն» պատմությունը սկզբնապես գրված է եղել Մելորիի գլխավոր հերոսի հետ, սակայն «Սպանելու պարզ արվեստը» (1950) ժողովածուում գլխավոր հերոսը Դալմասն է եղել

Թեդ Քարմադի / Ted Carmady (պատմություններ)
  • 1934՝ Վկա / Finger Man (այլ անվանումներ՝ Նշանառու, Մեղադրանքի վկան, Հանցագործության վկան, Անազնիվ խաղ)
  • 1936՝ Մարդ, ով սիրում է շներին / The Man Who Liked Dogs
  • 1936՝ Ոսկե ձկներ / Goldfish (այլ անվանումներ՝ Ոսկե ձկնիկը, Երկու մարգարիտ)
  • 1936՝ Անհետացում/ The Curtain (այլ անվանումներ՝ Գլխարկի թիրախ, վարագույր, Վարագույր, Լռության գինը)
  • 1937՝ Փնտրիր աղջկա / Try the Girl (այլ անվանումներ՝ Ստուգեք այս աղջկան, Դատեք աղջկան)
  • 1950՝ Սիրանոյի թնդանոթը / Guns at Cyrano’s (այլ անվանումներ՝ Կրակոցներ «Սիրանոյի» մոտ», Կրակոցներ Սիրանո ռեստորանում, Կրակոցներ Սիրանոյի մոտ)

Ծանոթագրություններ․ «Սիրանոյի թնդանոթը» պատմվածքը սկզբնապես գրվել է գլխավոր հերոս Մալվերնի հետ, սակայն «Սպանելու պարզ արվեստը» (1950) ժողովածուում գլխավոր հերոսը Կարմադին է եղել

Մելորի/ Mallory (պատմություններ)
  • 1933՝ Շանտաժիստները չեն կրակում / Blackmailers Don’t Shoot
  • 1934՝ Խարդախ սպանություն / Smart-Aleck Kill (այլ անվանումներ՝ Մաքուր աշխատանք, Հարված մեջքին, Խարդախ գործ, Մարդու սպանություն)
Ջոնի դե Ռոզե / Johnny DeRuse (պատմություններ)
  • 1935՝ Գազ Նևադայից / Nevada Gas (այլ անվանում՝ Նևադյան գազ)
Սեմ Դելագերա / Sam Delaguerra (պատմություններ)
  • 1935՝ Իսպանական արյուն / Spanish Blood
Թեդ Մալվերն / Ted Malvern (պատմություններ)
  • 1936՝ Սիրանոյի թնդանոթը / Guns at Cyrano’s (այլ անվանումներ՝ Կրակոցներ «Սիրանոյի» մոտ», Կրակոցներ Սիրանո ռեստորանում, Կրակոցներ Սիրանոյի մոտ)
Փիթ Էնգլիխ / Pete Anglich (պատմություններ)
  • 1936՝ Նուն փողոցի վրեժխնդրությունը // Որոգայթ Նուն փողոցում (այլ անվանումներ՝ Որոգայթ Կեսօրյա փողոցում) / «Pick Up on Noon Street» (1944)
Սթիվ Գրեյս / Steve Grayce (պատմություններ)
  • 1938՝ Թագավորը դեղինի մեջ / «The King in Yellow» (այլ անվանումներ՝ Պատահար «Կարլտոն» հյուրանոցում, Պատահար «Կարլտոն»-ում)
Ուոլթեր Գեյջ / Walter Gage (պատմություններ)
  • 1939՝ Իրարանցում մարգարիտների հետ / «Pearls Are a Nuisance» (այլ անվանումներ՝ Խնդիրներ մարգարիտների հետ, Իրարանցում մարգարիտների շուրջ)
Թոնի Ռեզեք / Tony Reseck (պատմություններ)
  • 1939՝ Ես կսպասեմ / «I’ll Be Waiting» (այլ անվանումներ՝ Սպասում, Ես կսպասեմ, Երկար սպասում)
Ջոն Էվանս / John Evans (պատմություններ)
  • 1941՝ Լեռներում հանցագործություններ չեն լինում / «No Crime in the Mountains» (այլ անվանում՝ Լեռներում ժողովուրդը հանգիստ է)
Էսե
  • 1944՝ Սպանելու պարզ արվեստը
Ոչ խտրական / ֆանտաստիկ պատմություններ
  • 1939՝ Բրոնզե դուռ / «The Bronze Door»
  • 1951՝ Պրոֆեսոր Վինգոյի փոշի / «Professor Bingo’s Snuff» (այլ անվանում՝ Պրոֆեսոր Բինգոյի դեղին ծխախոտը)
  • 1976՝ Անգլիական ամառ / «English Summer» (հրապարակվել է հետմահու)

Էկրանավորում խմբագրել

  • 1942 թվական՝ Սպանելու ժամանակն է
  • 1942 թվական՝ Արծիվ և մեծ աֆերա (բնօրինակ անվանում․ անգլ.՝ The Falcon Takes Over)
  • 1944 թվական՝ Սպանություն, սիրելիս
  • 1946 թվական՝ Խորը քուն
  • 1946 թվական՝ Կապույտ գեորգին (բնօրինակ սցենար)
  • 1947 թվական՝ Կանայք լճում
  • 1947 թվական՝ Արյունոտ փողեր (բնօրինակ անվանում․ անգլ.՝ The Brasher Doubloon)
  • 1969 թվական՝ Մարլոու
  • 1973 թվական՝ Երկար հրաժեշտ
  • 1975 թվական՝ Ներիր, գեղեցկուհիս
  • 1978 թվական՝ Մեծ երազ
  • 1983, 1986 թվականներ՝ Ֆիլիպ Մարլոու․ Մասնավոր դետեկտիվը (2 եթերաշրջան)
  • 1993, 1995 թվականներ՝ Ընկած հրեշտակները (հեռուստասերիալ)։ 1-ին եթերաշրջան՝ «Ես կսպասեմ» էպիզոդ։ 2-րդ եթերաշրջան՝ «Կարմիր քամի» էպիզոդ։
  • 1998 թվական՝ Մեծ Լեբովսկի (Մեծ երազ վեպի ազատ էկրանավորումը)
  • 1998 թվական՝ Փուդլ Սփրինգս (Մարլոուի մասնավոր դետեկտիվը)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118520059 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. https://edgarawards.com/category-list-best-novel/
  6. Նաև հանդիպում է ազգանվան Չենդլեր տարբերակը
  7. Raymond Chandler

Արտաքին հղումներ խմբագրել