Ռեմշայդ (գերմ.՝ Remscheid), քաղաք Գերմանիայում, Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա հողի վրա։ Գտնվում է Վուպպեր գետի ձախ ափին։ Այն կազմում է «Ռեյնսկո֊Ռուրսկի» քաղաքային ագլոմերացիայի մի մասը։ Արևմուտքում սահմանակից է Զոլինգեն քաղաքին։ Ռեմշայդ քաղաքում զարգացած է մետաղամշակումը, մեքենաշինությունը, մետալուգիան, տեքստիլ արդյունաբերությունը։ Կա երկաթուղային կայարան։

Բնակավայր
Ռեմշայդ
գերմ.՝ Remscheid
Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Մակերես74,52 կմ²
ԲԾՄ365±1 մետր, 328 մետր
Բնակչություն112 613 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ02191
Փոստային դասիչ42853
Ավտոմոբիլային կոդRS
Պաշտոնական կայքremscheid.de(գերմ.)
Ռեմշայդ (Գերմանիա)##
Ռեմշայդ (Գերմանիա)
Թեո֊Օտտո֊Թատրոնը
Նախկին տրամվայի գիծը

2000 թվականին քաղաքում ապրում էր 120,1 հազար բնակիչ, իսկ 2009 թվականին՝ 112,7 հազար։

Պատմություն խմբագրել

Ըստ պատմաբանների քաղաքը հիմնադրվել է XII դարում։ Առաջին անգամ հիշատակվել է 1173-1189 թվականներին, որպես Remscheit։ Քաղաքի անունը մի քանի անգամ փոխվել է։ 1217 թվականին կոչվել է Remissgeid, 1251 թվականին՝ Remscheid, 1308 թվականի՝ Renscheit, 1312 թվականին՝ Rymschyt, 1350 թվականին՝ Rembscheidt, 1351 թվականին՝ Rymscheid, 1400 թվականին՝ Reymsceit, 1402 թվականին՝ Reymscheit, 1405 և 1407 թվականներին՝ Rympscheit, 1413 թվականին՝ Remscheyt, 1441 թվականին՝ Remscheit և Remschett, 1487 թվականին՝ Reymscheyd, իսկ 1639 թվականին՝ Rembscheid[2]։

Ռեմշայդը 1808 թվականին ստացավ քաղաքի կարգավիճակ, այդ ժամանակ բնակչությունը կազմում էր 6135 մարդ։ Տնտեսության բուռն զարգացման շնորհիվ ավելացավ բնակչության թիվը։ 1815 թվականին քաղաքը պատկանում էր Պրուսիային և մտնում Լենեպ շրջանի մեջ։ 1240 թվականին Լենեպը ստացավ քաղաքի կարգավիճակ և եղել է խոշոր առևտրային կենտրոն։ Սակայն ինդուստրացման ընթացքում Ռեմշայդը Լենեպին գերազանցել է իր զարգացման տեմպերով և նշանակությամբ։ 1888 թվականին դուրս է եկել քաղաքի կազմից։ 1893 թվականին քաղաքում հայտնվեց տրամվայ։

1929 թվականի օգոստոսի 1֊ին տեղի է ունեցել վարչական բարեփոխում։

Նացիզմի ժամանակ Ռեմշայդ քաղաքի ճամբարներից տեղհանվել 170 հրեա և ռեժիմի տակ են գտնվել 30 քաղաքական ընդդիմախոսներ[3]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1943 թվականի հուլիսի 31-ին լրջորեն ավերվեց օդային հարձակման հետևանքով։ Այդ օրը զոհվել է առնվազն 1000 և վիրավորվել է մոտ 6000 մարդ։ 1945 թվականի ապրիլի 14֊15֊ին Ռեմշայդը գրավվեց ամերիկյան զորքերի կողմից։ Քաղաքի հետպատերազմյան վերակառուցումը շարունակվեց մինչև 1960֊ական թվականը[4]։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Ռեմշայդ քաղաքի պատմական կենտրոն
  • Լնեպ քաղաքի պատմական կենտրոն (116 ճարտարապետական կենտրոն)
  • Թեո֊Օտտո֊Թատրոն (Teo-Otto-Theater).
  • Քաղաքապետարան (1906).
  • Տուն Քլեֆ (Haus Cleff)՝ քաղաքի ամենագեղեցիկներից մեկը։
  • Եվանգելսկի քաղաքային եկեղեցի (Լենեպ, XIII դար)։
  • Մյունգստենսկի կամուրջ (Գերմանիայի ամենաբարձր պողպատյա կամուրջը՝ 107 մետր)։
  • Նապոլեոնի կամուրջ (1846—1849)։
  • Գերմանակն թանգարան։
  • Տեքստիլի թանգարան (Լենեպ շրջանում)։
  • Գերմանական գործիքների թանգարան։
  • Քաղաքի պատկերասրահ։
  • Քաղաքային պուրակ (քաղաքի կենտրոն)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022 (գերմ.)DESTATIS, 2023.
  2. E. Erwin Stursberg: Remscheid und seine Gemeinden, Remscheid, 1969, S.247
  3. Informationen der Stadt Remscheid über Todeszahlen während des Nationalsozialismus (PDF, проект «Stolpersteine»)
  4. Roth: Geschichte unserer Stadt, S. 273—277, S. 326

Գրականություն խմբագրել

  • Mein Remscheid — Erinnerungen, Geschichten, Bilder. Verlag J. F. Ziegler, Remscheid 1995, ISBN 3-923495-33-1
  • Hans Kadereit: Profile aus der Stadt Remscheid. Verlag Zinke, Schwerin 2006, ISBN 3-932746-66-X
  • Heinz-Günther Grüneklee (Hrsg.): Der Remscheider Wald im Wandel der Zeiten. Ein Beitrag zur Forstgeschichte Remscheids. Beiträge zur Geschichte Remscheids. Verlag J. F. Ziegler, Remscheid 1983, ISSN 0405-2056
  • Hans-Jürgen Roth: Geschichten unserer Stadt — Remscheid mit Lennep und Lüttringhausen. RGA-Buchverlag, Remscheid 2008, ISBN 978-3-940491-01-5
  • Remscheid in der Zeit des Nationalsozialismus, RGA-Buchverlag, Hrsg. von Michael Mahlke, ISBN 3-923495-34-X
  • Hans Kadereit: Wo noch gebeiert, gehaspelt und gedengelt wird, ein historischer Bildband Lüttringhausen, RGA-Buchverlag, 2009, ISBN 978-3-940491-07-7
  • Dr. W. Lorenz (Stadtarchiv) für Stadt Remscheid, Oberstadtdirektor: 50 Jahre Großstadt Remscheid, Dokumentation zur kommunalen Neugliederung vom 1. August 1929, Remscheid 1979

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեմշայդ» հոդվածին։