Ռեզա շահ Փահլավի (պարս.՝ رضا شاه پهلوی, մարտի 15, 1878(1878-03-15), Alasht, Central District, Savadkuh County, Մազանդարան, Իրան - հուլիսի 26, 1944(1944-07-26)[1], Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, Հարավաֆրիկյան Միություն), Իրանի շահ 1925-1941 թվականներին, Փահլավիների դինաստիայի հիմնադիր։

Ռեզա շահ Փահլավի
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Դավանանք շիա իսլամ և իսլամ
Ծննդյան օր մարտի 15, 1878(1878-03-15)
Ծննդավայր Alasht, Central District, Savadkuh County, Մազանդարան, Իրան
Վախճանի օր հուլիսի 26, 1944(1944-07-26)[1] (66 տարեկան)
Վախճանի վայր Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, Հարավաֆրիկյան Միություն
Թաղված Reza Shah Mausoleum
Դինաստիա Փահլավիների հարստություն
Քաղաքացիություն Իրան
Հայր Abbas Ali Khan?
Մայր Noush-Afarin?
Ամուսին Tadj ol-Molouk of Iran?, Mariam Savadkukhi?, Turan Amirsoleimani? և Esmat Dowlatshahi?
Զավակներ Hamdamsaltaneh Pahlavi?, Ahmad Reza Pahlavi?, Մոհամմադ Ռեզա Փահլավի, Ashraf Pahlavi?, Fatemeh Pahlavi?, Shams Pahlavi?, Abdul Reza Pahlavi?, Ali Reza Pahlavi I?, Gholam Reza Pahlavi? և Hamid Reza Pahlavi?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Կաթոլիկ Իզաբելայի շքանշան, Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ, Փղի շքանշան, Սպիտակ Արծվի շքանշան, Սուրբ Ավետման բարձրագույն շքանշան, Order of the Lion and the Sun First class և

Q97220553?

Զինվորական ծառայությունն սկսել է Իրանում գտնվող կազակական բրիգադում։ Դառնալով կազակական բրիգադի հրամանատարը՝ դրա օգնությամբ 1921 թվականի փետրվարի 21-ին կատարել է պետական հեղաշրջում։ 1921-1923 թվականներին ռազմական մինիստր էր, 1923-1925 թվականներին՝ Իրանի վարչապետը։ Ղաջարական դինաստիայի տապալումից (1925 թվականի հոկտեմբերի 31) հետո սահմանադիր ժողովը 1925 թվականի դեկտեմբերի 12-ին Ռեզա շահ Փահլավիին հռչակել է Իրանի շահ։ Պայքարել է կենտրոնախույս ֆեոդալների դեմ, իրականացրել բարեփոխումներ դատական, ռազմական, լուսավորության ասպարեզում։ Դաժանորեն հալածել է դեմոկրատական կազմակերպություններն ու մամուլը, նպաստել ֆաշիստական Գերմանիայի ներթափանցմանը Իրան։ Սովետական և անգլիական զորքերի Իրան մտնելուց (1941 թվականի օգոստոս) հետո հրաժարվել է գահից՝ հօգուտ որդու՝ Մոհամմադ Ռեզա Փահլավիի և հեռացել Իրանից։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 620