Գահաժառանգ Ռեզա Փահլավի (հոկտեմբերի 31, 1960(1960-10-31)[1], Թեհրան, Իրան), Մոհամմադ Ռեզա Փահլավիի ավագ որդին, անվանակոչվել է ի պատիվ Կյուրոս արքայի, հոր մահից հետո համարվում է Փահլավիների տան գլխավորը և գոյություն չունեցող իրանական շահական գահի ժառանգորդը։ 1977 թվականից Ռեզա Փահլավին ապրում է ԱՄՆ-ում (անվերադարձ)։

Ռեզա Փահլավի
պարս.՝ رضا پهلوی
Դրոշ
Դրոշ
Արքայից արքա
 Հուլիսի 27, 1981
 հուլիսի 27, 1980
Նախորդող Մոհամմադ Ռեզա Փահլավի
 
Կուսակցություն՝ National Council of Iran?
Կրթություն՝ Բակալավր
Գիտական աստիճան՝ բակալավր
Մասնագիտություն՝ Քաղաքագետ
Ազգություն պարսիկ
Դավանանք Իսլամ Շիա իսլամ
Ծննդյան օր հոկտեմբերի 31, 1960(1960-10-31)[1] (63 տարեկան)
Ծննդավայր Թեհրան, Իրան
Դինաստիա Փահլավիների հարստություն
Քաղաքացիություն  Փահլավիների հարստություն և  Մոնակո
Հայր Մոհամմադ Ռեզա Փահլավի[2]
Մայր Ֆարահ Փահլավի[2]
Ամուսին Յասմին Փահլավի
Զավակներ Նուր Փահլավի, Իման Փահլավի, Ֆարախ
 
Կայք՝ rezapahlavi.org
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
«Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշանի մեծ աստղ Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ Իզաբել Կաթոլիկի շքանշանի ասպետ Մեծ Խաչի ասպետ՝ «Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ ժապավենով և պարսկական կայսրության հիմնադրման 2500-ամյակին նվիրված հուշամեդալ

Կենսագրություն խմբագրել

Ռեզա Փահլավին ծնվել է Թեհրանում, Իրանի վերջին շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի և կայսրուհի Ֆարահ Փահլավիի երեխաներից ամենաավագը։ Ծառայել է շահական զինված ուժերում և 1977 թվականին (17 տարեկան) ուղարկվել է ԱՄՆ ամառային ստաժավորման։ 1979 թվականի Իսլամական հեղափոխությունը հետաձգեց նրա վերադարձը հայրենիք։

Հոր մահից մեկ տարի անց Ռեզա Փահլավին դարձավ Փահլավիների տան գլխավորը։

Ռեզա Փահլավին երեք գիրք է գրել Իրանի մասին։

Ռեզա Փահլավին այժմ բնակվում է ԱՄՆ-ում[3]։ Նա բազմիցս հայտարարել է ի դեմս իրեն՝ Իրանում մենիշխանությունը վերականգնելու իր ցանկության մասին՝ իհարկե համակարգի ժամանակակից կառուցվածքային առաձնահատկությունները հաշվի առնելով[4]։

Մարդու իրավունքներ խմբագրել

2010 թվականի մարտի 27-ին Ռեզա Փահլավին հրավիրվել է Բոննում մասնակցելու Մարդու իրավունքների միջազգային կազմակերպության համագումարին՝ Իրանում ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված խնդիրների վերաբերյալ քննարկմանը մասնակցելու համար։

Հայտարարություններ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ խմբագրել

Ըստ տապալված շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի որդու, Իրանի դեմ իսրայելական և ամերիկյան զորքերի հարձակումը կարող է միայն վիթխարի ծառայություն լինել այս երկրում գոյություն ունեցող ռեժիմին։ Փահլավին նշել է, որ Իրանի դեմ հարվածը չի ոչնչացնի նրա միջուկային ծրագիրը, այլ միայն կկանգնեցի այն[5]։ Ռազմագործողության փոխարեն Ռեզան առաջարկել է Իսլամական Հանրապետության ղեկավարության դեմ մոբիլիզացնել «աշխարհի լավագույն բանակը՝ իրանական ժողովրդին»՝ նկատի ունենալով իր կողմնակիցներին[6][7][8]։

Տիտղոսներ, կոչումներ և պարգևներ խմբագրել

  •   Շվեդիա՝ Սերաֆիմովի շքանշանի ասպեստ (1970 թվականի նոյեմբերի 24)։
  •   Իտալիա՝ «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար » Մեծ խաչի շքանշանի ասպետ (1974 թվականի դեկտեմբերի 15)։

Հրապարակումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեզա Փահլավի» հոդվածին։