Ռեբել Մելանի Էլիզաբեթ Ուիլսոն (անգլ.՝ Rebel Melanie Elizabeth Wilson[2], ծնված Մելանի Էլիզաբեթ Բոունդս (անգլ.՝ Melanie Elizabeth Bownds), մարտի 2, 1980(1980-03-02)[3][4], Սիդնեյ, Ավստրալիա[2]), ավստրալացի դերասանուհի, աթենդափ-կատակերգուհի, սցենարիստ և պրոդյուսեր։ Նա իր կարիերան սկսել է ավստրալիական կատակերգական շոուներում մասնակցությունից, նախքան ԱՄՆ-ում 2011 թվականին «Հրասնացուի ընկերուհիները» ֆիլմում նորամուտելը, որից հետո հայտնվել է «Հարսանեկան կոտորած», «Ինչ սպասել, երբ երեխայի ես սպասում» և «Կայծակի հարվածը» ֆիլմերում։ Նրա իրական առաջընթացը տեղի է ունեցել 2012 թվականին, «Կատարյալ ձայն» և «Ամուրիները» կատակաերգություններում խաղացած դերերով, որից հետո Ուիլսոնը գլխավորում է «Forbes» ամսագրի երեսուն տարեկանից ցածր Հոլլիվուդի առավել հեռանկարային երեսուն անձանց ցուցակը[5][6] (հետագայում պարզ է դառնում, որ այդ ժամանակ նա 32 տարեկան էր[2]

Ռեբել Ուիլսոն
անգլ.՝ Rebel Melanie Elizabeth Wilson
Ռեբել Ուիլսոնը 2012 թվականին
Ծնվել է1980 թվական մարտի 2
ԾննդավայրՍիդնեյ, Ավստրալիա
ԿրթությունTara Anglican School for Girls?, Նոր Հարավային Ուելսի ինստիտուտ, University of New South Wales Law School?, Australian Theatre for Young People? և UNSW Faculty of Law?
ՔաղաքացիությունԱվստրալիա Ավստրալիա
Ազգությունավստրալուհի
Այլ անուն(ներ)Ռեբել Մելանի Էլիզաբեթ Ուիլսոն
Rebel Melanie Elizabeth Wilson
Մասնագիտությունդերասանուհի, սցենարիստ, պրոդյուսեր
Ակտիվ շրջան2002 - այժմ
ԸնտրանիԿատարյալ ձայն, Ամուրիները
Համատեղ ապրող(ներ)Jacob A Busche?
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 2313103

Կարիերա խմբագրել

Ռեբել Ուիլսոնը սովորել է ավստրալիական դեռահասային թատրոնում, իսկ 2003 թվականին շահում է Նյու Յորք ուղևորության կրթաթոշակը, որպեսզի մասնակցություն ունենա The Second City մրցույթին[7]։ Վերադառնալով Սիդնեյ, նա ընդունվում է տեղական թատրոն, որտեղ բեմադրում է սեփական ձեռքով գրված «The Westie Monologues» մյուզիքլը[8], իսկ այնուհետև՝ ևս երկուսը[9]։ Ավելի ուշ նա ճանաչման է արժանանում շնորհիվ Ավստրալիայում տարբեր կատակերգական հեռուստաշոուներում մասնակցությունների, իսկ 2008 թվականին գլխավոր դեր է խաղում սեփական «Bogan Pride» սիթկոմում։

ԱՄՆ տեղափոխվելուց հետո Ուիլսոնը պայմանագիր է ստորագրում «William Morris Endeavor» գործակալության հետ[10] և շուտով նկարահանվում է «Հարսնացուի ընկերուհիները» ֆիլմում, որտեղ խաղում է Կրիստեն Ուիգի հերոսուհու հարևանուհու դերը, ինչպես նաև հայտնվում է «Համատեղ կյանքի կանոնները» սիթկոմի դրվագում։ «Հարսնացուի ընկերուհիները» ունենում է ինչպես կոմերցիոն, այնպես էլ քննադատական հաջողություն և 2011 թվականի ամռանը Ուիլսոնը ստանում է «Ամուրիները» ֆիլմի գլխավոր դերերից մեկը՝ փոխարինելով Քեյսի Ուիլսոնին[11]։ Նույն ժամանակաշրջանում նա վերադառնում է Ավստրալիա, որպեսզի նկարահանվի «Հարսանեկան կոտորած» ֆիլմում, միևնույն ժամանակ նկարահանվելով ամերիկյան «Անելանելի վիճակ», «Կայծակի հարված» և «Ինչ սպասել, երբ երեխայի ես սպասում» ֆիլմերում, որոնք վարձույթ են թողարկվում 2012 թվականի առաջին կեսին։ Նա նաև գլխավոր դերերից մեկն է խաղում «Կատարյալ ձայն» և «Արյունով և քրտինքով. Ցավազրկողներ» կատակերգություններում, ինչպես նաև մասնակցություն է ուենում «Սառցե դարաշրջան 4։ Մայրցամաքային տեղաշարժ» անիմացիոն ֆիլմի ձայնավորման աշխատանքներին։

2012 թվականի սկզբին հայտարարվում է, որ Ռեբալ Ուիլսոնը CBS հեռուստաալիքին է վաճառել «Սուպերուրախ երեկո» սիթկոմի հեռուստատեսային պիլոտի սցենարը և նախագծում պեիք է հանդես գա որպես պրոդյուսեր, հեղինակ և գլխավոր դերակատարուհի[12]։ Այնուամենայնիվ նախագիծը CBS-ի կողմից կանաչ ճանապարհ չի ստանում հետագա արտադրության համար և հետագայում նրանով հետաքրքրվում է ABC-ը՝ 2013 թվականին հնարավոր ցուցադրման նպատակով[13]։ 2013 թվականի մայիսին ալիքը պատվիրում է սերիալը 2013-2014 թվականների եթերաշրջանում հեռարձակման համար[14]։ Շոուն փակվում է մեկ եթերաշրջանից հետո։

2012 թվականի դեկտեմբերին Ռեբել Ուիլսոնը «Forbes» ամսագրի կողմից անվանվում է երեսուն տարեկանից ցածր Հոլլիվուդի երեսուն ամենահեռանկարային դերասանուհիներից մեկը[6]։ Հետագայում հայտարարվում է, որ նա կինի 2013 թվականին «MTV Movie Awards» մրցանակաբաշխության հաղորդավարուհիներից մեկը[15]։

Անձնական կյանք խմբագրել

Ռեբել Ուիլսոնը ծնվել և մեծացել է Սիդնեյում, Ավստրալիա[16][17]։ 2011 թվականի հուլիսին նա դառնում է Ավստրալիայում «Jenny Craig, Inc.»-ի դեմքը՝ քաշի կորուստի նպատակով ճիշտ սննդակարգի պլանավորման գործակալություն[18]։ Ուիլսոնը ապրում է բացահայտ գեյ Մեթ Լուկասի հետ Լոս Անջելեսում[19]։ Ռեբելն ունի երկու քույր՝ Լիբերտի և Անարկի, և եղբայր՝ Ռայոտ։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2004 Պիցցա առաքումով Fat Pizza Տուլա
2007 Ուրվական ավտոարշավորդը Ghost Rider Ուալոուի ընկերուհին
2009 Գործարք Bargain! Լինդա
2011 Հարսնացուի ընկերուհիները Bridesmaids Բրին
2012 Անելանելի իրավիճակ Small Apartments Ռոքի
2012 Հարսանեկան կոտորած A Few Best Men Դաֆնա Ռեմ
2012 Ինչ սպասել, երբ երեխայի ես սպասում What to Expect When You’re Expecting Ջանիկա
2012 Կայծակի հարված Struck by Lightning Մելարի Բեգս
2012 Ամուրիները Bachelorette Բեկի
2012 Կատարյալ ձայն Pitch Perfect Էմի
2012 Սառցե դարաշրջան 4։ Մայրցամաքային տեղաշարժ Ice Age: Continental Drift Ռազ ձայնավորում
2013 Արյունով և քրտինքով. Ցավազրկողներ Pain & Gain Ռամոնա Էլդրիդջ
2014 Գիշերը թանգարանում 3 Night at the Museum 3 Մինդի, պահնորդուտի
2015 Կատարյալ ձայն 2 Pitch Perfect 2 Էմի
2016 Ակտիվ որոնման մեջ How to Be Single Ռոբին
2016 Գրիմսբի եղբայրները Grimsby
2017 Կատարյալ ձայն 3 Pitch Perfect 3 Էմի

Հեռուստատեսություն խմբագրել

Թվական Անվանում Դեր Ծանոթագրություն
2003-2007 Pizza Տուլա 3-5 եթերաշրջան
2006-2007 The Wedge տարբեր 48 դրվագ
2007-2009 Thank God You’re Here տարբեր «3.04», «3.09», «4.03» և «4.09» դրվագներ
2008 Bogan Pride Ջենի Կրեգ 6 դրվագ
2008 Monster House Պենելոպա Ուեբ 10 դրվագ
2009 Talkin' 'Bout Your Generation Y հյուրի սերունդը «Series 1, Episode 3» դրվագներ
2009 Սպանությունների բաժին / City Homicide Սառա Ջիլբերթ «Dead Weight» դրվագ
2009 The Breast Darn Show in Town ինքն իրեն
2010 ARIA Music Awards 2010 ինքն իրեն
2010 Համատեղ կյանքի կանոնները / Rules of Engagement Սառա «Les-bros» դրվագ
2011 Workaholics Բիգ Մանի Հուսթլա «Straight Up Juggahos» դրվագ
2013 Սուպերուրախ երեկո / Super Fun Night Կիմի 17 դրվագ

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.bbc.com/news/world-59514598
  2. 2,0 2,1 2,2 Aubusson, Kate. (2015 թ․ մայիսի 20). «Rebel Wilson's birth date revealed in ASIC documents» (անգլերեն). The Sydney Morning Herald. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.
  3. GeneaStar
  4. MAK (польск.)
  5. «Rebel Wilson Tops Forbes' Hollywood '30 Under 30' List!». PerezHilton. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 21-ին.
  6. 6,0 6,1 «30 Under 30: Meet The Innovators, Disruptors And Brightest Stars Of 2012». Forbes. 17 декабря 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
  7. Pryor, Lisa (2002 թ․ սեպտեմբերի 25). «Rebel off to New York to hone comic craft». The Sydney Morning Herald. Fairfax Media. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 15-ին.
  8. Verity, William (2002 թ․ նոյեմբերի 25). «Rebel with a cause to liberate westies by poking fun». The Sydney Morning Herald. Fairfax Media. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 15-ին.
  9. Bragge, Lily (2005 թ․ ապրիլի 9). «Comedy». The Age. Fairfax Media. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 15-ին.
  10. «Our Rebel Wilson is Matt Lucas' secret sister in next movie Bridesmaids». The Daily Telegraph. News Limited. 2010 թ․ մայիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 15-ին.
  11. Borys, Kit (2011 թ․ օգոստոսի 19). «'Bridesmaids' Co-Star Ramps Up Movie Roles (Exclusive)». The Hollywood Reporter. Prometheus Global Media. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 20-ին.
  12. Ausiello, Michael (2012 թ․ հունվարի 26). «Pilot Scoop: CBS Greenlights Super Fun Comedy Starring Bridesmaids Breakout Rebel Wilson». TVLine. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 28-ին.
  13. Andreeva, Nellie (2012 թ․ հունիսի 5). «Rebel Wilson's CBS Comedy Pilot 'Super Fun Night' Close To New Order At ABC». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 6-ին.
  14. Nellie Andreeva (2013 թ․ մայիսի 10). «UPDATE: ABC Picks Up 'Once Upon A Time' Spinoff, 'Mixology', 'The Returned', 'Killer Women', 'Lucky 7′, 'Betrayal', 'Trophy Wife', Cullen Bros, 'Influence', 'The Goldbergs', 'Super Fun Night', 'S.H.I.E.L.D.' To Series». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 11-ին.
  15. Lindsey Bahr (20 декабря 2012). «Rebel Wilson to host MTV Movie Awards». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 21-ին.
  16. Rebel Wilson, Craig Ferguson (2011 թ․ հունիսի 3). The Late Late Show with Craig Ferguson. The Late Late Show with Craig Ferguson. Worldwide Pants Incorporated. Event occurs at 4:58.
  17. «Rebel Wilson». Jenny Craig, Australia & New Zealand. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 15-ին.
  18. «Rebel Wilson seeks to slim down for career». Herald Sun. The Herald and Weekly Times. 2011 թ․ հուլիսի 19. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 15-ին.
  19. Catriona Wightman (2012 թ․ սեպտեմբերի 3). «'Bridesmaids' Rebel Wilson, Matt Lucas live together, annoy neighbours». Digital Spy. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 27-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեբել Ուիլսոն» հոդվածին։