Ռաֆայել Արկադիի Չմշկյան (վրաց.՝ რაფაელ ჩიმიშკიანი, ռուս.՝ Рафаэль Аркадьевич Чимишкян, մարտի 23, 1929(1929-03-23), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 25, 2022(2022-09-25)[1]), ծանրորդ։ ԽՍՀՄ սպորտի (1948 թ.), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1952 թ.), ԽՍՀՄ (1965 թ.), միջազգային կարգի (1975 թ.) մրցավար։ Թբիլիսիի պատվավոր քաղաքացի։

Ռաֆայել Չմշկյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Վրաստան
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 23, 1929(1929-03-23)
Ծննդավայր՝Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ՝սեպտեմբերի 25, 2022(2022-09-25)[1] (93 տարեկան)
158 սանտիմետր

Կենսագրություն խմբագրել

Ռաֆայել Չմշկյանը ծնվել է 1929 թվականին, Թիֆլիսում։ 1952 թվականին ավարտել է ֆիզկուլտուրայի վրացական պետական ինստիտուտը։ Եղել է ԽՍՀՄ հնգակի (1949, 1951, 1954, 1955, 1956 թթ.), օլիմպիական խաղերի (1952 թ.), աշխարհի կրկնակի (1954, 1955 թթ.), Եվրոպայի վեցակի (1950, 1952, 1954, 1955, 1956, 1957 թթ.) չեմպիոն։ Սահմանել է աշխարհի 12 ռեկորդ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://oopstop.com/olympic-weightlifting-champion-rafael-chimishkyan-dies-at-93/
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.

Արտաքին հղումներ խմբագրել