Ռաֆայել Մարկես Ալվարես, (իսպ.՝ Rafael Márquez Álvarez, փետրվարի 13, 1979(1979-02-13)[2][3][4][…], Zamora de Hidalgo, Միչոական, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս «Հելլաս Վերոնա» իտալական ակումբում։ Մարկեսը համարվում է ունիվերսալ պաշտպանական խաղում, նույն հաջող խաղը ցույց է տալիս և կենտրոնական պաշտպանի և հենակետային կիսապաշտպանի դիրքում։ Նա Մեքսիկայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագն է։

Ռաֆայել Մարկես
իսպ.՝ Rafael Márquez
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռաֆայել Մարկես Ալվարես
Ազգությունը Մեքսիկա Մեքսիկա
Քաղաքացիությունը  Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մականուն El Kaiser de Michoacán
(Միչոականի Կայսր)
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 13, 1979 (45 տարեկան)
Ծննդավայր Սամորա-դե-Իդալգո, Մեքսիկա
Հասակ 182 սմ
Քաշ 75 կգ[1]
Դիրք Կենտրոնական պաշտպան
հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Հելլաս Վերոնա
Համար 4
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1996-1999 Մեքսիկա Ատլաս 77 (6)
1999-2003 Ֆրանսիա Մոնակո 87 (5)
2003-2010 Իսպանիա Բարսելոնա 163 (9)
2010-2012 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք Ռեդ-Բուլլս 50 (1)
2013-2014 Մեքսիկա Լեոն 48 (1)
2014-ն.ժ. Իտալիա Հելլաս Վերոնա 26 (0)
Ազգային հավաքական
1997-ն.ժ. Մեքսիկա Մեքսիկա 127 (15)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 31 մայիսի 2015:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 6 հուլիսի 2015

Ակումբային կարիերան խմբագրել

Մարկեսը սկսել է իր կարիերան Գվադալախարական «Ատլաս» ակումբում, որտեղ նա նորամուտը կատարել է 17 տարեկանում։ Նա շատ հաջող հանդես եկավ այդ ակումբում։ Խաղաց 77 խաղ և ստացավ հրավեր ազգային հավաքականից 1997 թվականին։

1999 թվականին Մարկեսը տեղափոխվեց «Մոնակո» 6 մլն եվրո տրանսֆերային գնով։ Ֆրանսիայում հաջողությունը նույնպես արագ տեղ գտավ Մարկեսի մոտ, և արդեն առաջին մրցաշրջանում նա օգնեց թիմին դառնալ Ֆրանսիայի չեմպիոն։ Չնայած այն հանգամանքին, որ իր ծառայություններով հետաքրքրված ավելի հայտնի ակումբներ, նա շարունակեց հանդես գալ «Մոնակո»-ում, ինչից հետո տեղափոխվեց իսպանական «Բարսելոնա» 5 մլն եվրոյի դիմաց։

Իր առաջին մրցաշրջանում հանդես գալով կենտրոնական պաշտպանի դիրքում, Բարսելոնայի կազմում Մարկեսը խաղաց 21 խաղ, և օգնեց թիմին գրավել 2-րդ հորիզոնականը առաջնությունում։ Երկրորդ մրցաշրջանում Մարկեսը հիմնականում խաղաց հենակետային կիսապաշտպանի դիրքում, քանի որ վնասվածքներ էին ստացել Տիագու Մոտտան, Եդմիլսոնը և Հերարդ Լոպեսը։ Նա անցակցրեց հիանալի մրցաշրջան, լինելով կարևորագույն խաղացողներից մեկը Իսպանիայի առաջնությունում Բարսելոնայի հաղթանակի համար։ Նա Բարսելոնայում հանդես էր գալիս 4 համարի տակ։ Այս համարի տակ հանդես է եկել նաև ակումբի լեգենդ Խոսեպ Գվարդիոլան։

2010 թվականի օգոստոսի 1-ին Մարկեսը կնքեց պայմանագիր «Նյու Յորք Ռեդ-Բուլլս» ակումբի հետ, հետևելով Թիերի Անրիին, ով այդ տարվա հուլիսին նույնպես տեղափոխվել էր «Նյու Յորք Ռեդ-Բուլլս» ակումբ Բարսելոնայից[5]։ 2012 թվականի դեկտեմբերի 12-ին ակումբը հայտարարեց երկկողմանի համաձայնությամբ Մարկեսի հետ պայմանագրի խզման մասին[6]։

2012 թվականի դեկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Մարկեսը տեղափոխվել է «Լեոն» մեքսիկական ակումբը, որի կազմում սկսեց հանդես գալ 2013 թվականից[7]։

2014 թվականի օգոստոսի 4-ին Մարկեսը համալրեց «Հելլաս Վերոնա» իտալական ակումբի կազմը[8]։

Կարիերան ազգային հավաքականում խմբագրել

Ազգային հավաքականում առաջին խաղն անց է կացրել 1997 թվականի փետրվարի 5-ին ընդդեմ Էկվադորի հավաքականի։ Շուտով Մարկեսը դարձավ ազգային հավաքականի կարևորագույն խաղացողներից մեկը, հավաքականի կազմում 2002, 2006 և 2010 թվականների Աշխարհի առաջնություններում բաց չթողնելով ոչ մի խաղ։ 2006 թվականին հավաքականը դուրս եկավ խմբային փուլից և այդ ժամանակ Մարկեսը հարցազրույցի մեջ ասաց, որ հավաքականի մակարդակը բարձրացնելու համար հարկավոր է, որ մեքսիկացի ֆուտբոլիստները հանդես գան Եվրոպայի ուժեղագույն թիմերում։

Ֆուտբոլի պատմության մեջ Մարկեսը միակ ֆուտբոլիստն է, ով չորս Աշխարհի առաջնություններում մնացել է երկրի ազգային հավաքականի ավագը[9]։

Անձնական կյանք խմբագրել

Մարկեսի հայրը՝ Ռաֆայել Մարկես Էսկեդան առաջ նույնպես եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։

Մարկեսն ամուսնացած է եղել մեքսիկացի դերասանուհի Ադրիանա Լավատի (Adriana Lavat) հետ 2001-2007 թվականներին։ Նա ունեցավ երկու երեխա, որդին՝ Սանտիագո Ռաֆայելը և դուստրը՝ Ռաֆայելան։ 2011 թվականին ամուսնացավ Մեքսիկացի մոդել Ջեյդի Միշելի (Jaydy Michel) հետ։

Կարիերայի վիճակագրությունը խմբագրել

Ակումբային վիճակագրությունը խմբագրել

2015 թվականի մայիսի 31-ի տվյալներով[10]՚.

Ակումբային խաղեր Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Ընդհանուր
Մրցաշրջան Ակումբ Առաջնություն Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Մեքսիկա Առաջնություն Գավաթ Հյուսիսային Ամերիկա Ընդհանուր
1996–97 Ատլաս Առաջին Դիվիզիոն 24 2 24 2
1997–98 20 1 20 1
1998–99 33 3 33 3
Ֆրանսիա Առաջնություն Ֆրանսիայի գավաթ Եվրոպա Ընդհանուր
1999–2000 Մոնակո Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնություն 23 3 2 0 6 0 31 3
2000–01 15 1 0 0 4 0 19 1
2001–02 19 0 3 0 22 0
2002–03 30 1 0 0 30 1
Իսպանիա Առաջնություն Ֆուտբոլի Իսպանիայի գավաթ Եվրոպա Ընդհանուր
2003–04 Բարսելոնա Լա Լիգա 22 1 6 0 3 0 31 1
2004–05 34 3 1 0 6 0 41 3
2005–06 25 0 4 1 8 0 37 1
2006–07 21 1 7 0 7 0 35 1
2007–08 23 2 5 0 8 0 36 2
2008–09 23 1 4 1 10 1 37 3
2009–10 15 1 3 0 5 0 23 1
ԱՄՆ Առաջնություն ՄԼՍ-ի գավաթ ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ Ընդհանուր
2010 Նյու Յորք Ռեդ-Բուլլս ՄԼՍ 10 1 2 0 12 1
2011 19 0 2 0 21 0
2012 15 0 2 0 17 0
Մեքսիկա Առաջնություն Ֆուտբոլի Մեքսիկայի գավաթ Լիբերտադորեսի գավաթ Ընդհանուր
2012–13 León Ֆուտբոլի Մեքսիկայի գավաթ 13 0 1 0 14 1
2013–14 25 1 0 0 7 0 32 1
2014–15 2 0 2 0
Իտալիա Առաջնություն Ֆուտբոլի Իտալիայի գավաթ Եվրոպա Ընդհանուր
2014–15 Հելլաս Վերոնա Սերիա A 27 0 3 0 30 0
Ընդհանուր
Մեքիսկա 127 7 0 0 8 0 135 7
Ֆրանսիա 87 5 5 0 10 0 102 5
Իսպանիա 163 9 30 2 47 1 240 12
ԱՄՆ 44 1 6 0 50 1
Իտալիա 27 0 3 0 30 0
Ընդհանուր 448 22 44 2 65 1 557 25

Վիճակագրությունը ազգային հավաքականում խմբագրել

2015 թվականի հունիսի 11-ի տվյալներով[11]

Մեքսիկայի ազգային հավաքական
Տարի Խաղ Գոլ
1997 1 0
1998 0 0
1999 12 1
2000 10 2
2001 12 0
2002 7 1
2003 4 1
2004 8 1
2005 9 1
2006 6 1
2007 9 1
2008 6 1
2009 2 0
2010 12 1
2011 11 1
2012 2 0
2013 4 1
2014 9 2
2015 3 0
Ընդհանուր 127 15

Գոլերը ազգային հավաքականի կազմում խմբագրել

Գոլ Ամսաթիվ Վայր Մրցակից Հաշիվը գոլի ժամանակ Վերջնական հաշիվ Մրցաշար
1. 5 Փետրվարի 1999 Հոնգ Կոնգ մարզադաշտ, Վան Չայ, Հոնգ Կոնգ   Եգիպտոս 1–0 3–0 Կարլսբերգի գավաթ 1999
2. 13 Փետրվարի 2000 Քուալքոմմ մարզադաշտ, Սան Դիեգո, Միացյալ Նահանգներ   Տրինիդադ և Տոբագո 1–0 4–0 ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2000
3. 3 Սեպտեմբերի 2000 Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո, Մեքսիկա   Պանամա 5–1 7–1 Ֆուտբոլի Աշխարհի Առաջնություն 2002 (ընտրական փուլ)
4. 12 Մայիսի 2002 Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո, Մեքսիկա   Կոլումբիա 2–1 2–1 Ընկերական խաղ
5. 24 Հուլիսի 2003 Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո, Մեքսիկա   Կոստա Ռիկա 1–0 2–0 ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2003
6. 19 Հունիսի 2004 Ալամոդոմե, Սան Անտոնիո, Միացյալ Նահանգներ   Դոմինիկիա 3–0 10–0 Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2006 (ընտրական փուլ)
7. 7 Սեպտեմբերի 2005 Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո, Մեքսիկա   Պանամա 2–0 5–0 Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2006 (ընտրական փուլ)
8. 24 Հունիսի 2006 Ռեդ-Բուլլ արենա, Լայպցիգ, Գերմանիա   Արգենտինա 1–0 1–2 (ավելացված ժամանակ) Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2006
9. 28 Մարտի 2007 ՄքԱֆեե Կոլիզեյ, Օքլենդ (Կալիֆորնիա), Միացյալ Նահանգներ   Եկվադոր 2–2 4–2 Ընկերական խաղ
10. 10 Սեպտեմբերի 2008 Վիկտոր Մանուել Ռեյնա մարզադաշտ, Մեքսիկա   Կանադա 2–0 2–1 Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2010 (ընտրական փուլ)
11. 11 Հունիսի 2010 Սոքքեր Սիթի, Յոհաննեսբուրգ, ՀԱՀ   ՀԱՀ 1–1 1–1 Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2010
12. 12 Հունիսի 2011 Սոլջեր մարզադաշտ, Չիկագո, Միացյալ Նահանգներ   Կոստա Ռիկա 1–0 4–1 ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2011
13. 13 Նոյեմբերի 2013 Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո, Մեքսիկա   Նոր Զելանդիա 5–0 5–1 Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014 (ընտրական փուլ)
14. 2 Ապրիլի 2014 Ֆենիքս Մարզադաշտ, Գլենդել, Միացյալ Նահանգներ   Կոստա Ռիկա 1–2 2–2 Ընկերական խաղ
15. 23 Հունիսի 2014 Պերնամբուկու մարզադաշտ, Սան-Լորենսու-դա-Մատա, Բրազիլիա   Խորվաթիա 1–0 3–1 Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014

Ձեռքբերումները խմբագրել

Ակումբային խմբագրել

  Մեքսիկայի ֆուտբոլի ազգային հավաքական խմբագրել

  Մոնակո խմբագրել

  Բարսելոնա խմբագրել

  Նյու Յորք Ռեդ-Բուլլս խմբագրել

  • ՄԼՍ-ի հաղթող։ (1) 2010

  Լեոն խմբագրել

  • Մեքսիկայի չեմպիոն։ (2) 2013, 2014

Ընդհանուր:21 տիտղոս խմբագրել

Անձնական ձեռքբերումները խմբագրել

  • 1999 թվականի Ֆրանսիայի առաջնության լավագույն պաշտպան
  • 2005 թվականի Հյուսիսային Ամերիկայի լավագույն խաղացող
  • 2006 թվականի Ամենահայտնի ֆուտբոլիստը IFFHS-ի վարկածով, 3-րդ հորիզոնական
  • 2008 թվականի Free Kick Masters տուգանային հարվածների մրցույթի հաղթող

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Hellas Verona FC - Rafael Marquez Álvarez». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. Discogs — 2000.
  4. Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  5. «New York Red Bulls sign Mexican National Team captain Rafa Marquez». newyorkredbulls.com. 2010 թվականի օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին. (անգլ.)
  6. «Defender Rafa Marquez Released by New York Red Bulls». newyorkredbulls.com. 2012 թվականի դեկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին. (անգլ.)
  7. «Rafa Márquez es el nuevo refuerzo de León». univision.com. 2012 թվականի դեկտեմբերի 12. (իսպ.)
  8. . 2014 թվականի օգոստոսի 4 http://www.sbnation.com/soccer/2014/8/4/5968133/rafa-marquez-moving-to-hellas-verona. {{cite news}}: Missing or empty |title= (օգնություն) (անգլ.)
  9. «Ռաֆայել Մարկեսը դարձավ Աշխարհի առաջնությունների ռեկորդակիր». football.kulichki.net. 2014 թվականի հունիսի 13.
  10. «Rafael Márquez statistics». ESPN FC. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
  11. Rafael Márquez NFT player statistics

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայել Մարկես» հոդվածին։