Ռաֆայել Դավիթի Էրիսթավի (վրաց.՝ რაფიელ ერისთავი, նաև՝ Արագվիս Էրիսթավի, Էրիսթով-Արագվսկի, ապրիլի 9 (21), 1824, Քվեմո Ճալա, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 19 (մարտի 4), 1901, Թելավ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), վրացի բանաստեղծ, թարգմանիչ, ազգագրագետ ու բանահյուսագետ։ Սերում է իշխանական տոհմից։

Ռաֆայել Էրիսթավի
վրաց.՝ რაფიელ დავითის ძე ერისთავი
Ծնվել էապրիլի 9 (21), 1824
ԾննդավայրՔվեմո Ճալա, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էփետրվարի 19 (մարտի 4), 1901 (76 տարեկան)
Վախճանի վայրԹելավ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մասնագիտությունդրամատուրգ, բանաստեղծ, հրապարակախոս, պատմաբան, թարգմանիչ և ազգագրագետ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԹիֆլիսի գիմնազիա
Изображение автографа
 Raphael Eristavi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռաֆայել Էրիսթավին ծնվել է 1824 թվականի ապրիլի 9-ին (21-ին) Կախեթի Չալա գյուղում։ Սովորել է Թիֆլիսում՝ ազնվականների երեխաների համար նախատեսված դպրոցում, որն ավարտել է 1845 թվականին։ 1846 թվականին սկսել է աշխատել որպես քաղաքացիական ծառայող։

Ամուսնացած է եղել Ֆեոդոսյա Էրիսթովա-Գուրիյսկու հետ (1845-1891

Ռաֆայել Էրիսթավիի բանաստեղծություններն առաջին անգամ տպագրվել են 1854 թվականին։ Գրել է բանաստեղծություններ, պատմվածքներ, պիեսներ ու ազգագրագիտական թեմաներով էսսեներ։ «Տերգդալեուելբի» խմբակի գրողների ազդեցությամբ 1860-ական թվականներին սկսել է գրել քաղաքական թեմաներով բանաստեղծություններ։ Սակայն նրա ստեղծագործությունների հիմնական թեման եղել է գյուղացիության կյանքը։

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Դատարանից խնդրողը»
  • «Մուրացկանն ու աղքատը»
  • «Նկար»
  • «Մեծ ընտանիք»
  • «Մայրենի լեզու»
  • «Խևսուրի հայրենիքը» (1881)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Эристави Рафаэл Давидович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Գրականություն խմբագրել

  • Барамидзе А., Радиани Ш., Жгенти Б., История грузинской литературы, Тб., 1958.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 96