Ռաֆայել Բենիտես

իսպանացի ֆուտբոլիստ

Ռաֆայել «Ռաֆա» Բենիտես Մաուդես[1] (իսպ.՝ Rafael Benitez Maudez, ապրիլի 16, 1960(1960-04-16), Մադրիդ, Իսպանիա), իսպանացի նախկին ֆուտբոլիստ, մարզիչ։ Այժմ գլխավորում է անգլիական «Նյուքասլ Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը[2][3]։ Ժամանակին գլխավորել է «Վալյադոլիդ», «Օսասունա», «Էստրեմադուրա», «Տեներիֆե», «Վալենսիա», «Լիվերպուլ», միլանյան «Ինտեր»,լոդոնյան «Չելսի» և իտալական «Նապոլի» ակումբները։

Ռաֆայել Բենիտես
իսպ.՝ Rafael Benítez
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Rafael Benítez Maudes
Ազգությունը Իսպանիա իսպանացի
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Մականուն Rafa (Ռաֆա)
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 16, 1960 (63 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Հասակ 175 սանտիմետր
Դիրք Ազատ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ գլխավոր մարզիչ
Պատանեկան կարիերա
197?—1974 Իսպանիա Ռեալ Մադրիդ Կաստիլիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1974—1981
1981
1981—1985
1985—1986
Իսպանիա Ռեալ Մադրիդ Կաստիլիա
Իսպանիա  Գուարդամար
Իսպանիա Պարլա ՖԱ
Իսպանիա Լինարես ՖԱ
247 (7)
2 (2)
124 (8)
34 (7)
Ազգային հավաքական
1979—1981 Իսպանիա Իսպանիայի ազգային հավաքական 5 (0)
Մարզչական կարիերա
1995—1996
1996—1997
1997—1999
2000—2001
2001—2004
2004—2010
2010
2012—2013
2013-2015
2015-2016
2016-ներկա
Իսպանիա Ռեալ Վալյադոլիդ
Իսպանիա Օսասունա ՄՄ
Իսպանիա Էստրեմադուրա ՖԱ
Իսպանիա Տեներիֆե ՖԱ
Իսպանիա Վալենսիա ՖԱ
Անգլիա Լիվերպուլ ՖԱ
Իտալիա Ինտեր Միլան
Անգլիա Չելսի ՖԱ
Իտալիա Նապոլի
Իսպանիա Ռեալ Մադրիդ ՖԱ
Անգլիա Նյուքասլ Յունայթեդ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

«Վալենսիայի» պատմության մեջ ամենահաջողակ մարզիչն է, որը կարողացել է ակումբի ղեկավարման 3 տարիների ընթացքում 2 անգամ չեմպիոն դառնալ և 1 անգամ նվաճել ՈւԵՖԱ-ի գավաթը։ Մեկն է այն երեք մարզիչներից (որոնց թվում են Բոբ Փեյսլին և Ժոզե Մոուրինյոն), որոնց հաջողվել է նվաճել ՈւԵՖԱ-ի գավաթը, ապա հաջորդ մրցաշրջանում հաղթել Չեմպիոնների լիգայում։ Նա եղել է «Լիվերպուլի» երկրորդը մարզիչը (Ջո Ֆեգանից հետո), որը կարողացել է հաղթանակով ավարտել Չեմպիոնների լիգան ակումբի ղեկավարման առաջին իսկ մրցաշրջանում։

2013 թվականին Բենիտեսը դարձավ Եվրոպայի լիգայի երկակի մրցանակակիր՝ նվաճելով տիտղոսը լոնդոնյան «Չելսիի» հետ։

Նապոլի խմբագրել

2013-ին Բենիտեսը գլխավորեց Իտալական Նապոլին:Առաջին մրցաշրջանում նեապոլցիները կարողացան դառնալ Իտալիայի գավաթի հաղթող՝ հաղթելով Ֆիորենտինային 3-1 հաշվով։ Իսկ հաջորդ մրցաշրջանում նեապոլցիները կարողացան հաղթել ազգային գավաթը։2 մրցաշրջան անցկացնելուց հետո Բենիտեսը հեռանում է Իտալիայից 2015 թվականին։

Ռեալ Մադրիդ խմբագրել

2015 թվականին Նապոլիից հեռանալով՝ հունիսին Բենիտեսը գլխավորում է Մադրիդի Ռեալը։ Մրցաշրջանի առաջին հատվածը վատ դասավորվեց Ռեալի համար։ Առաջին խաղում նրանք չկարողացան հաղթել Լա Լիգայի նորեկ Սպորտինգին։ Իսկ հետո խայտառակ պարտություն կրեցին իրենց գլխավոր հակառակորդ Բարսելոնա ՖԱյից պարտվելով 4-0 հաշվով։ Նաև պարտություն կրեցին Սևիլյա ՖԱյից և Վիլյեռեյալից։ Նաև չեն կարողացել հաղթել Ատլետիկո Մադրիդին և Վալենսիաին՝ այդ խաղերում գրանցվել է ոչ-ոքի արդյունք։ ԵՎ այդ իսկ պատճառով Բենիտեսին հեռացրեցին զբաղեցրած պաշտոնից 2016 թվականի հունվարի 4-ին։ ԵՎ նրան փոխարինում է լեգենդար Զինեդին Զիդանը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Рафаэль Бенитес: досье» (ռուսերեն). sports.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 25-ին.
  2. «Официально: Рафаэль Бенитес возглавил «Наполи»» (ռուսերեն). Евроспорт. 2013 թ․ մայիսի 28. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 25-ին.
  3. «Рафаэль Бенитес возглавил итальянский клуб» (ռուսերեն). Лента.ру. 2013 թ․ մայիսի 28. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 25-ին.
  4. ««Челси» выиграл Лигу Европы» (ռուսերեն). Лента.ру. 2013 թ․ մայիսի 16. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 25-ին.