Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռաֆայել Երվանդի Աղաջանյան (հունիսի 5, 1950(1950-06-05), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 3, 2015(2015-09-03), Քիշնև, Մոլդովա), խորհրդային հայ ռեժիսոր, սցենարիստ, Մոլդովայի արվեստի վաստակավոր գործիչ (2007)։

Ռաֆայել Աղաջանյան
Ծնվել էհունիսի 5, 1950(1950-06-05)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 3, 2015(2015-09-03) (65 տարեկան)
Մահվան վայրՔիշնև, Մոլդովա
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Մոլդովա
Գործունեության տարիներ1990-2003
Մասնագիտացումսցենարիստ, կինոռեժիսոր, դերասան և ռեժիսոր
Ոճ(եր)կատակերգություն և դրամա
IMDbID ID 3510661

Կենսագրություն խմբագրել

Ռաֆայել Աղաջանյանը ծնվել է 1950 թվականի հունիսի 5-ին Ստեփանակերտում։ 1972 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի (ՎԳԻԿ) տնտեսագիտական ֆակուլտետը, իսկ 1983 թվականին՝ նույն ինստիտուտի սցենարական ֆակուլտետը։ Ստեղծագործական գործունեությունն սկսել է Մոսկվայում[1]։

Աշխատել է որպես Փաստագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայի նկարահանման խմբի տնօրեն, կինոամսագրերի համար գրել է հաղորդավարական տեքստեր։ Որպես սցենարիստ համագործակցել է «Երալաշ» մանկական հումորային ամսագրի հետ։ Ուսումն ավարտելուց հետո երկու տարի ստաժավորվել է «Մոսֆիլմ»-ում[1]։

1987 թվականին Մոսկվայից տեղափոխվել է Քիշնև։ Աշխատել է «Վյացա» փաստագրական ֆիլմերի ստեղծագործական միությունում որպես խմբագիր, սցենարներ գրել խաղարկային և փաստագրական ֆիլմերի համար։ 1994 թվականին տեղափոխվել է Հանրային հեռուստաընկերություն և աշխատել նորությունների բաժնում։ Եղել է հեռուստահաղորդումների լրագրող, հատուկ թղթակից, մեկնաբան, հեղինակ և հաղորդավար։ Մոլդովայի միջազգային անկախ համալսարանում դասավանդել է կինոարվեստ[1]։

Եղել է Մոլդովայի Հանրապետության Կինեմատոգրաֆիստների միության խորհրդի և Մոլդովայի լրագրողների միության խորհրդի անդամ[1]։

Ֆիլմագրություն խմբագրել

Դերերը կինոյում խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ Դեր
1990 Կալանատուն դրվագ

Ռեժիսոր խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
2003 Չանդրա

Սցենարիստ խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
2003 Չանդրա
1991 Ում համար է լացում բանտը․․․
1990 Կալանատուն
1990 Ուշադրություն․ վհուկնե՜ր
1988 Տոնական զեկույց կամ սյուրռեալական ողբերգություն
1983 Վարսահարդարը, ում քեռու գլուխը պոկեց վարժեցրած վագրը
1982 Միջադեպ հուլիսին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Агаджанян Рафаэль Ервандович». kino-teatr.ru. 2016 թ․ մայիսի 20. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.