Ռաքհի Գուլզար (հինդի` राखी गुलज़ार, իրական անունը` Ռաքհի Մաջումդար, հաճախ հանդես է գալիս պարզապես Ռաքհի անունով, օգոստոսի 15, 1947(1947-08-15)[1], Ռանագհատ, Nadia district, Presidency division, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի։ Հիմնականում նկարահանվել է հինդի լեզվով ֆիլմերում։ Ստեղծագործական կյանքի 50 տարիների ընթացքում նկարահանվել է մոտ 100 ֆիլմում։ Ազգային կինոմրցանակի դափնեկիր է և արժանացել է Filmfare Awards մրցանակի՝ կանացի լավագույն դերի, ինչպես նաև կանացի երկրորդ պլանի լավագույն դերի համար։ Պարգևատրվել է Հնդկաստանի կառավարական Պադմա Շրի պարգևով։

Ռաքհի Գուլզար
բենգալերեն՝ রাখী
Ծնվել էօգոստոսի 15, 1947(1947-08-15)[1] (76 տարեկան)
ԾննդավայրՌանագհատ, Nadia district, Presidency division, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունդերասանուհի
ԸնտրանիDaag?, Tapasya?, Karan Arjun? և Shubho Mahurat?
Ամուսին(ներ)Գուլզար
Երեխա(ներ)Մեղնա Գուլզար
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ռաքհին ծնվել է բենգալյան ծագմամբ բրահմանների ընտանիքում։ Նրա հայրը Արևելյան Պակիստանում հաջողակ գործարար էր, սակայն Հնդկաստանի բաժանումից հետո ստիպված էր բնակություն հաստատել Արևելյան Բենգալիայում։ Իր սկզբնական կրթությունը Ռաքհին ստացել է ծննդավայրի օրիորդաց դպրոցում։ Երբ լրացել է 16 տարին, նրան ամուսնացրել են, սակայն երկու տարի անց ամուսնալուծվել է և հաց վաստակելու նպատակով Ռաքհին որպես օգնական աշխատանքի է անցել բենգալյան հայտնի դերասանուհի Սանդհյա Ռոյի մոտ։ Վերջինս օգնել է նրան իր առաջին քայլերը կատարելու կինոյում։ Նրանք միասին նկարահանվել են «Baghini» (1968 թ.) կինոնկարում։

Ռաքհիի կինոդեբյուտը կայացել է 1967 թվականին «Badhu Bharan» ֆիլմում, իսկ առաջին բոլիվուդյան ֆիլմը «Կործանված կյանք» (1970 թ.) կինոնկարն էր, որտեղ նրա խաղընկերը Դհարմենդրան էր։ 1971 թվականին նա հանդես եկավ «Պարկեշտուհին» ֆիլմում ` կատարելով երկակի դեր, որտեղ նրա խաղընկերը Շաշի Կապուրն էր։ Նրա ֆիլմերի հաջողությունը երաշխիք էր, որպեսզի նա հաստատվեր գլխավոր հերոսուհիների կերպարներ կերտելու գործընթացում։ 1972 թվականին նկարահանված «Ռեշման և Շերան» կինոնկարը, որտեղ Ռաքհին հանդես էր եկել ոչ մեծ դերով, ցուցադրվել է 1972 թվականի Բեռլինի կինոփառատոնում։ Նույն թվականին նկարահանված «Քարը` սրտին» կինոնկարում Ռաքհիի խաղընկերներն էին Շարմիլա Թագորն ու Ռաջեշ Կհաննան։ Չնայած Ռաքհիի դերը այդ ֆիլմում երկրորդական էր, սակայն հատկապես նրա կատարումն էր հատկանշական, որին հետևեցին պարգևներն ու մրցանակները։ Այդ ֆիլմից հետո ռեժիսոր Յաշ Չոպրան Ռաքհիին հրավիրեց նկարահանվելու ևս չորս ֆիլմում։

1976 թվականին Ռաքհին նկարահանվեց «Tapasya» կինոնկարում, որը նրան բերեց իր միակ Filmfare Award մրցանակը՝ կանացի լավագույն դերի համար։ Այդ տարիներին դերասանուհին խնդիրներ ուներ ալկոհոլի հետ կապված, որի հետևանքով օրեցօր կորցնում էր նախկին գեղեցկությունն ու գեղեցիկ կազմվածքը։ Նրա վերջին ֆիլմը, որում կերտել էր գլխավոր հերոսուհու կերպարը՝ «Հալչող ամպեր» (1985 թ.) կինոնկարն էր։ Շաշի Կապուրի հետ Ռաքհին նկարահանվել է «Պարկեշտուհին» (1971 թ.), «Սերը կյանք է» (1976 թ.), «Անցյալի ստվերում» (1977 թ.), «Խաբուսիկ երջանկություն» (1981 թ.), «Սիրո մեծ ուժը» (1984 թ.) և այլ ֆիլմերում։ Ամիթաբհ Բաչչանի հետ նկարահանվել է «Շիվա աստծո եռաժանին» (1978 թ.), «Ճակատագրի տիրակալը» (1978 թ.), «Երդումներ և խոստումներ» (1978 թ.), «Սև քարը» (1979 թ.), «Շակտի» (1982 թ.) և այլ ֆիլմերում։ 1981 թվականին Նարգիսի խնդրանքով նկարահանվել է «Ռոկի» կինոնկարում ` Սանջայ Դատի հետ միասին, քանի որ Նարգիսը վատառողջ էր և չէր կարող նկարահանվել որդու հետ միասին։ Հաջորդ տարիների նրա ֆիլմերից են «Ռամ և Լակհան» (1989 թ.), «Խաղ մահվան հետ» (1993 թ.), «Չարագործը» (1993 թ.), «Կարանն ու Արջունը» (1995 թ.), «Սահման» (1997 թ.) և այլն։ Վերջին անգամ Ռաքհին նկարահանվել է 2003 թվականին՝ «Հայելին ճաքել է» ֆիլմում, որը նրան բերեց Ազգային կինոմրցանակ։

Անձնական կյանքը խմբագրել

16 տարեկանում Ռաքհին ամուսնացել է բենգալյան ռեժիսոր Աջոյ Բիսվասի հետ, սակայն երկու տարի անց ամուսնալուծվել են։ Երկրորդ անգամ Ռաքհին ամուսնացել է 1973 թվականին՝ ռեժիսոր, սցենարիստ և բանաստեղծ Գուլզարի հետ։ Նույն թվականին ծնվել է նրանց դուստրը՝ այժմ ռեժիսոր Մեգհնա Գուլզարը։ Մեկ տարի անց նրանք ամուսնալուծվել են, իսկ դուստրը մնացել է ապրելու հոր մոտ։ 11 տարեկանում արդեն դուստրը փոխադրվել է ապրելու մոր մոտ։

Մասնակի ֆիլմագրությունը խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1970 Կործանված կյանք Jeevan Mrityu Դիպա
1971 Կարմիր քարը Lal Patthar Սումիտա
1971 Պարկեշտուհին Sharmeelee Կամինի
1971 Պատիվ և սեր Paras Բարկհա Սինգհ
1972 Որդին և որդեգիրը Aankhon Aankhon Mein Փարվատի
1972 Ռեշման և Շերան Reshma Aur Shera Գոպալի կինը
1972 Արյունակցական կապեր Aan Baan Ռեքհա
1972 Հարսանիքից հետո Shaadi Ke Baad Շոբհա
1972 Արքայազնը Shehzada Չանդա
1973 Ես ծնունդով Բենարեսից եմ Banarasi Babu Նիլա
1973 Քարը` սրտին Daag: A Poem of Love Չանդնի
1973 Կրքերի բոցում Joshila Սապնա
1973 Սեր որոնելիս Heera Panna Ռիմա Սինգհ
1973 Շանտաժ Black Mail Աշա Մեհտա
1974 27-րդ ճեպընթացը 27 Down Շալինի
1976 Սերը կյանք է Kabhie Kabhie Պուջա Կհաննա
1977 Անցյալի ստվերում Doosara Aadmi Նիշա
1978 Երդումներ և խոստումներ Kasme Vaade Սուման
1978 Շիվա աստծո եռաժանին Trishul Գիտա
1978 Ճակատագրի տիրակալը Muqaddar Ka Sikandar Կամնա
1979 Հատուցում Jurmana Ռամա Շարմա
1979 Սև քարը Kaala Patthar դոկ. Սուդհա Սեն
1980 Հայացք երկնքից Lootmaar Ռակշա Բհագատ
1980 Սարիի եզրը Aanchal Շանտի
1980 Գեղեցիկ կյանք Shaan Շիտալ Կումար
1981 Մի անձրևոտ գիշեր Barsaat Ki Ek Raat Ռաջնի
1981 Ռոկի Rocky Փարվատի
1981 Որբը Laawaris Վիդյա
1981 Խաբուսիկ երջանկություն Baseraa Շարդա
1981 Ծուխ Dhuan Գայատրի Սաքսենա
1982 Անհամեմատելին Bemisal Կավիտա Չատուրվեդի
1982 Ամուսին և կին Shriman Shrimati Շրիմատի Փարվատի Դևի
1982 Երիտասարդության երդումը Yeh Vaada Raha Շարդա
1982 Շակտի Shakti Շիտալ
1983 Արյունակցական ազգակցություն Bandhan Kuchchey Dhaagon Ka Բհավնա
1984 Սիրո մեծ ուժը Zameen Aasmaan -
1984 Որդեգիրը Anand Aur Anand Արուն Անանդ
1984 Պարոմա Paroma Պարամա
1985 Սահիբ Saaheb Սուջատա Շարմա
1985 Հալչող ամպեր Pighalta Aasman Արտի Սինգհ Ռաթոդ
1986 Կյանքի պատմություն Zindagani Սումիտրա Դևի
1987 Ավազակը Dacait Արջունի մայրը
1988 Վերամիավորում Sagar Sangam Գանգա
1988 Եղբայրները Falak (The Sky) Դուրգա Վերմա
1989 Սանտոշ Santosh Ռաչնա
1989 Ռամ և Լակհան Ram Lakhan Շարդա
1990 Ցնցում Jeevan Ek Sanghursh Սուլակշանա Դևի Կումար
1991 Երդում Saugandh Գանգա
1991 Մեղադրանք Pratikar Սարասվատի Դևի
1993 Զինակիրը Kshatriya Մահեշվարի Դևի
1993 Խորթ եղբայրները Dil Ki Baazi Նիրմալադևի
1993 Խաղ մահվան հետ Baazigar Շոբհա
1993 Չարագործը Khal Nayak Աարտի Պրասադ
1993 Սգվորը Rudaali Բհիկնի
1995 Կարանն ու Արջունը Karan Arjun Դուրգա Սինգհ
1995 Ճակատագիր Kismat Գիտա
1996 Հոգի Jaan Ռուկմինի
1997 Պայքար կյանքի համար Jeevan Yudh միսիս Ռայ
1997 Դու իմ սրտում ես Ankhon Mein Tum Ho Ռանիմա
1997 Սահման Border Դհարամվիրի մայրը
1998 Շամ և Գանշամ Sham Ghansham Գանգա
1998 Որդու վրեժը Barood Գայետրի Շարմա
1998 Բարի անուն Soldier Գիտա Մալհոտրա
1999 Բադշահ Baadshah Գայատրի Բաչչան
2001 Սիրո կապանքները Ek Rishtaa: The Bond of Love Պրատիմա Կապուր
2003 Հատուցում փնտրելիս Talaash: The Hunt Begins Պուրնիմա
2003 Սրտային կապվածություն Dil Ka Rishta միսիս Շարմա
2003 Հայելին ճաքել է Shubho Mahurat Ռանգա Պիշիմա

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաքհի Գուլզար» հոդվածին։