Ռավենսբրյուկ (գերմ.՝ KZ Ravensbrück), համակենտրոնացման ճամբար Երրորդ ռայխում։ Գտնվում է Գերմանիայի հյուսիս-արևելքում, մայրաքաղաք Բեռլինից 90 կմ հյուսիս՝ Ֆյուրստենբերգ գյուղում, որը ներկայումս քաղաքի կարգավիճակ ունի։ Մահվան ճամբարը գոյություն է ունեցել 1939 թվականի մայիսից մինչև 1945 թվականի մայիսի վերջերը։ Այն ձևավորվել է որպես «կանանց ճամբար»[1]։ Նացիստների մեծագույն ճամբարն էր կին կալանավորների համար։ Գրանցված դատապարտյալների թիվը, գոյության ողջ ընթացքում, կազմել է ավելի քան 130 հազար մարդ։

Ռավենսբրյուկ
ՏեսակՆացիստական համակենտրոնացման ճամբարներ
Երկիր Գերմանիա
ԲԾՄ54 մետր
Անվանված էRavensbrück?
Ղեկավար կազմակերպությունՍՍ
Հիմնադրված է1938
ՏնօրենFritz Suhren?
Ժառանգության կարգավիճակճարտարապետական ժառանգության հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք
Տեսանկարահանում Ռավենսբրյուկում

Ճամբարի ստեղծում խմբագրել

 
Ճամբարի տեղադիրքը Գերմանիայի քարտեզին

Ճամբարի շինարարությունը սկսվել է 1938 թվականի նոյեմբերին ՍՍռայխսֆյուրեր Հայնրիխ Հիմլերի ղեկավարությամբ։ Ճամբարի առաջին հատվածամասը կառուցել են Զաքսենհաուզեն ճամբարի կալանավորները։ Ռավենսբրյուկը բացվել է 1939 թվականի մայիսին։ Այստեղ Լիխտենբուրգ համակենտրոնացման ճամբարից, որը գտնվում էր Սաքսոնիայում, բերեցին առաջին կալանավորներին՝ թվով 867 կանանց. նրանք պետք է աշխատեին ճամբարի առաջիկա ընդլայնման համար։ Ճամբարը բաղկացած էր գլխավոր և օժանդակ ճամբարից։ Գլխավոր ճամբարում պահում էին միայն կանանց, որի տարածքը նախատեսված էր վեց հազար անձանց համար։ 1941 թվականի ապրիլին ձևավորվեց նաև տղամարդկանց փոքր ճամբարը, որտեղ պահվում էին 350 կալանավոր. այն սահմանակից էր գլխավոր ճամբարին[2]. Համակենտրոնացման ճամբարը շրջապատված էր խրամով և բետոնյա պատերով՝ փշալարերով պատված, որով էլեկտրաէներգիա էր անցկացված[3]։ 1945 թվականին ճամբարի ամբողջ տարածքը կազմում էր 170 հա։

1942 թվականի հունիսին, գլխավոր ճամբարի անմիջական հարևանությամբ, կառուցվում է ճամբար երիտասարդների համար, որը կոչվեց «Ուկկերմարկ» (պաշտոնական անվանումը՝ «Ուկկերմարկ ճամբարի երիտասարդների իրավունքների պահպանության ճամբար»), որտեղ բերվեցին շուրջ 400 աղջիկներ։

1940 թվականի հունիսին Ռավենսբրյուկում հիմնադրվեց ՍՍ-ի՝ «Gesellschaft für Textil- und Lederverwertung mbH» («Տեքստիլի և կաշու արտադրության համայնք») ձեռնարկությունը։ Ճամբարի տարածքում կառուցվեց «արդյունաբերական տնտեսություն»՝ կանանց ավանդական արտադրական արտադրամասերով։ 1942 թվականի հունիսին գերմանական էլեկտրոտեխնիկական Siemens & Halske AG կոնցեռնը կառուցեց 20 արդյունաբերական բարաք՝ կալանավորների հարկադրական աշխատանքի նպատակով։ 1943 թվականի մարտին սկսվեց կալանավորների ուժեղացված օգտագործումը ռազմական արդյունաբերությունում։ Այդ պատճառով բացվում են ներքին ճամբարներ, օրինակ՝ Կառլսհագեն, Նոյբրանդենբուրգ և Ֆելտեն։ Ամբողջ Ռավենսբրյուկում հաշվվում էր 70 բաժանմունք, որտեղ հարկադրաբար օգտագործում էին կանանց ուժը։ Ենթաճամբարները ձգվում էին Բալթիկ ծովից մինչև Բավարիա։ 1944 թվականի մայիսին 2500 կանանց փոխադրեցին Ռոստոկ-Շվարցենֆրոստի՝ «Heinkel» և Զվոդաուի՝ «Սիմենս» զինագորրծարաններ։ 1944 թվականի ընթացքում Ռավենսբրյուկից զանազան վայրեր, որտեղ կային ռազմական արդյունաբերության օբյեկտներ, փոխադրվեցին 70 000 կալանավորի։

Ռավենսբրյուկի մի շարք ենթաճամբարներ խմբագրել

Ենթաճամբարներ կային հետևյալ բնակավայրերում.

Դատապարտյալներ խմբագրել

Հենց սկզբից ճամբարում դատապարտյալները գերմանուհիներն էին, այսպես կոչված «ազգի խայտառակիչները»՝ հանցագործներ, «հակասոցիալական վարք» ունեցողներ և Եհովայի վկաներ[4]։ 1939 թվականի հունիսն Ավտրիայի Բուրգենլանդ քաղաքից Ռավենսբրյուկ արտաքսվեցին 440 գնչուներ՝ իրենց երեխաների հետ։ Սեպտեմբերից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում ճամբար բերեցին 60 լեհ կանանց։ 1940 թվականի դեկտեմբերին ընդառաջ 16 բնակեցված բարաքներում հաշվվում էր 4200 կին-կալանավոր, այդ թվում Ավստրիայից, Լեհաստանից և Չեխիայից[2]:

 
Կանանց նախկին ճամբարի տարածքը

1941 թվականի ապրիլին Ռավենսբրյուկ բերեցին 3500 նոր կալանավորի, այդ թվում՝ Նիդերլանդներից, Լեհաստանից, նախկին Հարասլավիայի տարածքներից։ 1942 թվականի մարտին Օսվենցիմ մահվան ճամբարի շինարարության նպատակով՝ այստեղից տասը հազար կնոջ ուղարկեցին։ 1942 թվականի հունիսի 14-ին չեխական ոչնչացված Լիդիցե գյուղից այստեղ բերեցին 182 կնոջ։ 1942 թվականի հոկտեմբերին Կայսերական անվտանգության գլխավոր կառավարությունը հրաման տվեց, որպեսզի Ռավենսբրյուկը դարձնեն «հրեաներից ազատ»։ Ավելի քան 600 կալանավորի, որից 522 հրեուհիներ, տեղափոխվեցին Օսվենցիմ։ 1942 թվականի դեկտեմբերին ընդառաջ ճամբարում կալանավորների թիվը հասավ 10 800 մարդու. կալանավորներ բերվեցին հետևյալ երկրներից՝ Ֆրանսիա, Բելգիա, Նորվեգիա, Լյուքսեմբուրգ և Ռումինիա[2]։

1943 թվականի փետրվարի 3-ին Ռավենսբրյուկ բերեցին 536 խորհրդային ռազմագերու՝ կին-բժիշկներ, բուժքույրեր, կապավոր-կանանց, Ղրիմի կռիվներում մարտնչած կանանց։ Հենց սկզբից նրանց հատվածը առանձնացված էր ամբողջից փշալարերով[5]։ Նույն թվականին Փարիզից տրանսպորտով 1 000 ֆրանսուհիների բերեցին այդտեղ։ 1943 թվականի դեկտեմբերի նախաշեմին ՍՍ-ի վերահսկողության տակ գտնվող Ռավենսբրյուկում կալանավոր կանաց թիվը հասավ 15 100[2]։

 
Լեհական նշագրում

Բլանկա Ռոտշիլդը՝ կալանավորներից մեկը, որը Ռավենսբրյուկ էր արտաքսվել 1944 թվականի վերջին, այսպես էր նկարագրում ճամբարը[6].

  Ռավենսբրյուկում մեզ սպասում էր իսկական դժոխք։ Մեզանից վերցրին ամբողջ հանդերձանքը։ Ստիպում էին մեզ անցնել բժշկական հետազոտություն, և այն... նույնիսկ «ամոթ» խոսքն այստեղ ավելորդ է, որովհետև մարդկանց մեջ, ովքեր անցկացնում էին այդ հետազոտությունը, չկար ոչ մի մարդկայինություն։ Նրանք ավելի վատն էին, քան կենդանիները։ Մեզանից շատերը դեռևս բավական երիտասարդ աղջիկներ էին, որոնց ոչ մի անգամ գինեկոլոգը չէր հետազոտել, իսկ նրանք փնտրում էին, Աստված գիտե՝ ադամանդ, թե էլի ինչ-որ բան։ Մեզ ստիպում էին անցնել այդ ամենի միջով։ Այդպիսի բազկաթոռ, ինչպես այդտեղ, ես դեռ չէի տեսել կյանքումս։ Ամեն մի րոպեն այդտեղ նվաստացուցիչ էր։  

1939-ից 1945 թվականներն ընկած ողջ ժամանակահատվածում Ռավենսբրյում ճամբարում գրանցեցին 132 հազար կանանց ու երեխաների, 20 000 տղամարդու և 1 000 աղջկա «Ուկկերմարկ ճամբարի երիտասարդների իրավունքների պահպանության աղջիկներ»[2]։ Այս ճամբարում պահում էին գրեթե 40 ազգության կալանավորի։ Բանտարկյալներին տրամադրվում էր զոլավոր հանդերձանք և փայտյա նալիկներ[3]։ Ձախ թևքին ճամբարային համարն էր և նշագրումը՝ եռանկան տեսք ունեցող, որը տարբեր գույնի ու նշանակության էր, այսպես. կարմիրը քաղաքական և Դիմադրության շարժման մասնակիցների նշագրումն էր, դեղինը՝ հրեաների գույնը, կանաչը՝ քրեական հանցագործների, մանուշակագույնը՝ Եհովայի վկաների, սևը՝ գնչուների, պոռնիկների, լեսբուհիների և գողերի։ Եռանկյան կենտրոնում գտնվում էր տառը, որը նշում էր ազգային պատկանելիությունը։ Խորհրդային ռազմագերիները ճամբարում հայտնվելուց հետո հրաժարվեցին կրել այդ տարբերանշումները իրենց թևքերին։ Արդյունքում նրանք ստացան կարմիր եռանկյուն՝ մեջը գրված «SU»՝ Խորհրդային Միություն[5]։

Ճամբարի կալանավորների թվում կային նաև երեխաներ, որոնք այստեղ էին հայտնվել մայրերի հետ կամ էլ ծնվել էին ճամբարում։ Երեխաների առաջին փոքրաթիվ խումբը բաղկացած էր գնչու երեխաներից, որոնք բերվեցին այստեղ Բուրգենլանդից (Ավստրիա)։ 1942 թվականի հուլիսին մի քանի երեխայի բերեցին Լիդիցե չեխական ոչնչացված գյուղից։ Երեխաների թիվը ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակաշրջանում զգալիորեն մեծացավ 1944 թվականին։ Օսվենցիմի գնչուների ճամբարը փակելուց հետո այստեղ բերեցին էլի մի խումբ գնչու երեխաների։ Մյուս ստվար խումբը հիմնականում կազմված էր լեհ երեխաներից, որոնք Ռավենսբրյուկ բերվեցին Բուդապեշտի գետտոյից։ Համաձայն նշումների, 1944 թվականի սեպտեմբերից մինչև 1945 թվականի ապրիլ ճամբարում ծնվել է 560 երեխա (23 կանանց մոտ վաղածնություն էր, 20 երեխա ծնվել է մեռած, 5 կնոջ աբորտ են արել)։ Այդ երեխաների մեծամասնությունը մահացավ հյուծումից։ Ըստ պահպանված որոշ փաստաթղթերի Ռավենսբրյուկում ողջ են մնացել մոտավորապես 100 երեխա։ 1943-ից 1945 թվականները ճամբարում գտնվել են 863-ից 881 երեխա՝ 2-ից 16 տարեկան, տասնութ ազգությամբ[5][7]։

Կարմիր խաչի օգնություն խմբագրել

 
Շվեդիայի Կարմիր խաչի օգնությամբ տարհանված կանայք

1945 թվականի ապրիլի 5-ից 26Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Շվեդիայի ու Դանիայի կարմիր խաչերի ջանքներով անցկացվել է «Bernadotte» գործողությունը՝ Ռավենսբրյուկից տարհանելով կալանավորների դեպի չեզոք երկրներ։ Գործողությունների շնորհիվ ազատվել է 7 500 կին-կալանավոր, որոնց տարել են Շվեյցարիա, Դանիա և Շվեդիա[2]։

Ճամբարային կարգուկանոն խմբագրել

 
Փոստային հատուկ ծրար կալանավորների համար և հատուկ ձևաթուղթ, որոնք նամակով ուղարկվում էին Ռավենսբրյուկից 1944 թվականին:

Ճամբար բերելիս կալանավորներին մերկացնում էին բակում՝ անկախ տարվա եղանակից, խուզում էին մազերը։ Բանտարկյալների մոտից վերցնում էին փաստաթղթերն ու այն ամենը, ինչը կար նրանց մոտ։ Հետո սպասում էին, որպեսզի բաղնիք գնալու թույլտվություն ստանան։ Լոգանքից հետո կալանավորներին տրամադրվում էին ճամբարային զգեստ և բաժանում նրանց տարբեր հաստատություններում, որտեղ ստանում էին համարներն ու նշագրումները[8]։

Վերկացը Ռավեսբրյուկում տեղի էր ունենում առավոտյան ժամը 4-ին։ Կալանավորները, ստանալով ½ բաժակ սառը սուրճ, շարվում էին դրսում՝ անվանականչի։ Ստուգումը տևում էր 2-3 ժամ՝ անկախ եղանակային պայմանների։ Ցուրտ ձմեռներին և անձրևոտ օրերին միտումնավոր կերպով անվանականչը երկարաձգվում էր։ Դրանից հետո ազատազրկյալներին ուղարկում էին աշխատանքի, որը տևում էր 12-14 ժամ[8]։

Ցերեկային հերթափոխի ժամանակ բանտարկյալ կանանց տրամադրվում էր կեսժամանոց ընդմիջում՝ սնվելու նպատակով։ Չափափաժնի մեջ մտնում էր կես լիտր ջուր՝ գոնգեղի կամ կարտոֆիլի կճեպներով։ Գիշերային հերթափոխի ժամանակ ընդմիջում նախատեսված չէր. սննդամթերքը տալիս էին աշխատանքից վերադառնալուց հետո միայն[8]։

Ցերեկային հերթափոխից հետո կալանավորները շարվում էին երեկոյան անվանակարգի, որը տևում էր ավելի քան երկու ժամ, որից հետո ստանում էին սուրճ և 200 գրամ հաց[8]։

Փոստ կալանավորների համար խմբագրել

Նամակագրությունը կալանավորների շրջանում խիստ կանոնակարգված էր։ Համակենտրոնացման ճամբարի համար հատուկ պատրաստվել էին «փոստային հավաքածու», որը կազմված էր ծրարից, ձևաթղթից և փոստային քարտից։ Քարտի վրա սոսնձում էին հատուկ թուղթ, որի վրա գրված էր հետևյալ բովանդակությամբ տեքստ.

«Բոլոր փոստային առաքումների վրա պետք է գրված լինի ազատազրկյալի անունն ու ազգանունը, ծննդյան թվականը, ճամբարային համարանիշը, բաժանմունքի համարը»։

Եթե որևէ մի տվյալ բացակայի, ապա փոստային առաքումը հետ կգա ուղարկողին[9]:

Ծրարների և ձևաթղթերի վերին ձախ հատվածում տպագրված էր մեջբերում ճամբարային կարգուկանոնից.

  Ռավենսբրյուկ կանաց համակենտրոնացման ճամբար։ Քաղվածք ճամբարային կարգուկանոնից։ Յուրաքանչյուր կալանավոր կարող է ուղարկել կամ ստանալ մեկ նամակ կամ մեկ բացիկ ամսական մեկ անգամ։ Նամակները կարող են գրվել նորմալ ֆորմատի 4 էջի վրա՝ յուրաքանչյուր էջին 15 տողը չգերազանցող բովանդակությամբ, իսկ բացիկին՝ 10 տող։ Նամակի մեջ կարելի է դնել միայն մեկ փոստային նամականիշ 12 փֆենինգ արժողությամբ։ Մնացածները կբռնագրավվեն հօգուտ դրանցից չունեցող կալանավորի։ Լուսանկարներ ուղարկել չի թույլատրվում։ Փոստային բոլոր առաքումների ժամանակ անհրաժեշտ է նշել կալանավորի և բարաքի համարը։

Ցանկացած պարունակությամբ ծանրոցներ չեն ընդունվում։ Ճամբարում կարելի է ամեն ինչ գնել։ Գումար կարող եք ուղարկել միայն փոստով։ Նացիոնալ-սոցիալիստական թերթերը թույլատրելի են, բայց պետք է կալանավորներն անձամբ բաժանորդագրված լինեն ճամբարի փոստային գրաքննության հիմնարկում։ Ուղարկվող մարդու ազատության համար հայտարարություն տալն անմիտ է։

Ճամբարի պարետ[10]

 

Ծրարի վերին ծայրով տպագրված էր հետևյալ տեքստը. «Անհասկանալի և վատ անընթեռնելի ձեռագրով նամակները չեն ենթարկվի գրաքննության և կոչնչացվեն»։ Նամակի համար շրջանակի տեսք ունեցող ձևաթղթի վրա տպագրված էր սահմանափակիչ գիծ, որի սահմաններից դուրս գալն արգելվում էր[9]։

Ճամբարի կալանավորների սպանություններ խմբագրել

Ըստ տարբեր գնահատականների, Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբարում զոհվել է 50 000-ից 92 000 մարդ[4]։ Մահացության հիմնական պատճառներից էին՝ թերսնումը, քայքայող աշխատանքը, շատ վատ սանիտարահիգիենիկ պայմանները, թույլատրելի սահմանը գերազանցող մեծաքանակ կալանավորների մի վայրում տեղաբաշխումը, համակարգված կտտանքների ենթարկվելը ճամբարի ղեկավարության կողմից։

Ամիսը երկու անգամ անցկացվում էր կալանավորների ջոկում, որոնք ենթակա էին ոչնչացման[8]։ Այն կալանավորներին, որոնց ճանաչել էին որպես անաշխատունակ՝ ծոծրակից գնդակահարում էին։ Ամեն օր Ռավենսբրյուկում սպանում էին մինչև 50 մարդ։ Կալանավորներին հաճախ ուղարկում էին Օսվենցիմ և այլ մահվան ճամբարներ։ Զորօրինակ, 1942 թվականի մարտից ապրիլ ընկած ժամանակահատվածում, շուրջ 1600 «տեսակավորված» կին-կալանավորների Ռավենսբրյուկից սպանեցին Բեռնբուրգի գազախցիկներում[2]։

1942 թվականի օգոստոսից մինչև 1943 թվականի սկիզբը կատարվել է զանգվածային գնդակահարություն, որին զոհ գնաց լեհական ազնվականությունը։ Կրակեցին ավելի քան 700 կնոջ[8]։

Այսպես կոչված «14f13 գործողության» շրջանակներում Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբարում կար զանգվածային ոչնչացման վայր։ 1943-ից 1944 թվականներին շատ կալանավորներ զոհվեցին ֆենոլինինի ներարկումից[4]։ 1943 թվականի աշնանը ճամբարում կառուցվեց դիակիզարան։ Գոյացած ողջ մոխիրը լցնում էին Շվեդտզեե լիճը։

 
Դիակիզարանի վառարաններ
 
ՍՍդաշտային փոստի փոստաքարտը, որն ուղարկվել է Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբարի դիակիզարանից Էլմշենհագեն գերեզմանոցի վարչությանը, 1944 թվական, փետրվար

1944 թվականի ավարտին, Հայնրիխ Հիմլերի ռավենսբրյուկյան այցելությունից հետո, ճամբարի ղեկավարությունը հրաման ստացավ վերացնել բոլոր ծերերին, հիվանդներին և անաշխատունակներին։ Ռավենսբրյուկ ժամանեցին այսպես կոչված սպանությունների «փորձագետներ», որոնց մեջ էր նաև ՍՍունտերշտուրմֆյուրեր Յոհան Շվարցգուբերը՝ Օսվենցիմ-Բիրկենաուի տնօրենը։ Նրանց գալով սկսվեցին զանգվածային ոչնչացման գործողությունները։ Կանանց ընտրում էին հատուկ շքերթների ժամանակ և ընտրվածներին տալիս վարդագույն հատուկ քարտեր, որոնց վրա գրված էին՝ «V. V.» (գերմ.՝ Vernichtungslager, Vernichten՝ մահվան ճամբար, ոչնչացնել)։ Նախկինում այդպիսի քարտեր տրամադրում էին ծանր աշխատանքից ազատվածներին, որոնք ժամանակին դարձան իսկական մահվան անձնագրեր։ Այդ անձնագրերը ստանալով կանանց տեղափոխում էին այսպես կոչված «Ուկկերմարկի երիտասարդների իրավունքների պահպանման ճամբար», որտեղ սպանում էին բոլորին։ Ընդ որում, գրանցման մատյաններում նշում էին կատարում այն մասին, որ կալանավորներին տարհանել են Սիլեզիա՝ Միտտելվերդեի առողջության վերականգնման կենտրոն։ Այդպիսով, մի քանի ամսվա ընթացքում, մինչև դրա ազատագրումը, այն դարձավ մահվան ճամբար։ Սկզբից կանանց գնդակահարում էին ծոծրակներից։ Մի քանի հարյուր կանաց գնդակահարելուց հետո, Ռավենսբրյուկի պարետը որոշեց, որ այդ մեթոդը հույժ դանդաղ է։ 1944 թվականի դեկտեմբերին Ուկկերմարկ երիտասարդական ճամբարում կառուցեցին գազային խցիկներ։

Ճամբար պարեկ Շվարցգուբերի օգնականը գազի խցիկների մասին այսպես է նկարագրել.

  … 150 կանանց միաժամանակ քշում էին գազի խցիկ։ Հաուպտսգարֆյուրեր Մոլը հրամայում էր կանաց մերկանալ, քանի որ նրանց պետք էր ազատել լրացուցիչ իրերից։ Հետո կանաց տանում էին գազի խցիկներ և փակում էին դռները։ Կալանավոր տղամարդկանցից մեկը բարձրանում էր տանիք և գազ էր լցնում օդելույզից ու անմիջապես փակում անցքը։ Ես լսում էի ներսի հառաչանքներն ու հեծկլտոցները։ Երկու-երեք րոպե հետո ամեն ինչ լռում էր։ Ես չեմ կարող ասել՝ կանայք մեռած էին, թե գիտակցությունն էին կորցրել, քանի որ ներկա չէի խցիկի մաքրման աշխատանքներին։  

1945 թվականի հունվարի վերջից մինչև ապրիլի սկիզբ Ուկկերմարկում գնդակահարվեցին կամ գազով խեղդամահ արվեցին 5 000-6 000 կալանավորի[2]։ Այդ բանտարկյալների անունները ցայսօր էլ անհայտ են մարդկությանը։ Ռավենսբրյուկի ազատագրման նախօրեին ՍՍ-ի անդամները ոչնչացրին բոլոր փաստաթղթերը։

Մի փրկված ցուցակում, որը ժամանակին կազմել էին Ռավենսբրյուկի ղեկավարության ներկայացուցիչները, թվարկված է 25 028 կնոջ անուն։ Նրանցից 24,9% լեհեր են, 19,9%՝ գերմանացիներ, 15,1%՝ հրեաներ, 15% ռուսներ, 7,3%՝ ֆրանսիացիներ, 5,4%՝ գնչուներ և 12,4%՝ այլ ազգերի ներկայացուցիչներ։ Այդ կանանց 83,54% քաղաքական հանցագործներ էին, 12,35% հակահասարակական վարք ունեին, 2,02% պոռնիկներ էին, 1,11% Եհովայի վկաներ էին, իսկ 0,78% «ռասան պղծողներ», իսկ 0,2%՝ այլ։

Բժշկական փորձարկումներ խմբագրել

1942 թվականի օգոստոսի 1-ից Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբարում սկսեցին անցկացնել բժշկական փորձարկումներ կալանավորների վրա։ Փորձերի են ենթարկվել 86 կին, որոնցից 74 լեհեր էին։

Փորձարկումների առաջին փուլն ուղղված էր ստրեպտոցիդի արդյունավետության հաստատմանը հրազենային վերքի մշակման ժամանակ։ Կալանավորներին տալիս էին ստաֆիլոկոկ, գազային փտախտի և փայտացման հարուցիչներ, ինչպես նաև միաժամանակ մի շարք բակտերիաներ։ Գրեթե միշտ կալանավորների ազդրերին անում էին խորը, մինչև ոսկորը հասնող կտրվածքներ, որտեղ տեղադրում էին բակտերիաները։ Հաճախ, որպեսզի փորձարկումն ավելի բնական լիներ, կտրվածքների մեջ տեղադրում էին փայտյա, մտաղական կամ ապակյա կտորներ։ Ընդ որում, մանրակրկիտությամբ գրանցում էին մարմնի ջերմաստիճանը, ցավերը, հյուսվածքներում նեկրոզների հայտնվելը և այլ ախտանշաններ։ Կենդանի մարդկանց վրա փորձարկումների արդյունքում Հայնրիխ Հիմլերի անձնական բժիշկ Կարլ Գեբհարդտը 1943 թվականի մայիսին հանդես եկավ զեկույցով՝ «Հատուկ փորձարկումներ, որոնք վերաբերում են ստրեպտոցիդի ազդեցությանը» Բեռլինի ռազմական ակադեմիայում[11]։

Փորձարկումների երկրորդ շարքն ուղղված էր ոսկրային հյուսվածքների տրանսպլանտացիայի ուսումնասիրմանը, ոսկորների վերականգնմանը, մկաններին ու նյարդերին։ Փորձարկումների ժամանակ խեղում էին առողջ կանանց և գիպս դնում կոտրվածքներին։ Փորձին հետևելու նպատակով կտրում էին առողջ մարդու մարմնի մասերը և դուրս հանում ոսկորները։ Երբեմն առողջ կալանավորների ոտքերը, ձեռքերն ու թիակներն էին ծայրատում և տեղափոխում էին Հոենլիխեն համակենտրոնացման ճամբար, պրոֆեսոր Գեբհարդտի մոտ, որտեղ վերջինս իր ընկերների՝ ՍՍ-ի վիրաբույժներ Շտումպֆֆեգգերի և Շուլցի հետ փորձեր էին անում[11]։ Այդ փորձարկումների արդյունքում զոհվեցին մի շարք կանայք, ողջ մնացածները ամբողջ կյանքում մնացին խեղանդամ։

Որպեսզի հետևեն ռեանիմացիայի պրոցեսին, կալանավոր կանանց սառեցնում էին։ Կատարում էին նաև ամլացման փորձարկումներ. հիմնական զոհերը հրեաներն ու գնչուներն էին։ 1945 թվականի հունվար ամսին Ռավենսբրյուկում ամլացրել են 120-140 գնչուհու[2]։

Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբարի կալանավորների նկատմամբ բժշկական փորձարկումներին մասնակցել են մի շարք բժիշկներ ՍՍ-ի հաուպտշտուրմֆյուրեր Վալտեր Զոննթագի (Walter Sonntag, 1940 թվականի մայիսի 2-ից 1941 թվականի դեկտեմբեր, այլ աղբյուրներով 1941 թվականի հուլիսից 1942 թվականի փետրվար) և ՍՍ-ի հաուպտշտուրմֆյուրեր Գերհարդ Շիդլաուսկիի (Gerhard Schiedlausky) ղեկավարությամբ։ Անմիջական ղեկավար էր համարվում պրոֆեսոր Կարլ Գեբհարդտը[11]։ Փորձարկումներին մասնակցություն ցուցաբերած բժիշկներից են եղել.

  • Ադոլֆ Վինկելման (Adolf Winkelmann), 1945 թվականի վերջին նշանակվել է ճամբարային բժիշկ։ Ենթարկվել է Ռիխարդ Տրոմերին։ Հայտնի է նրանով, որ 1945 թվականի մարտի 11-ին Ռավենսբրյուկում կազմակերպել է այսպես կոչված «Սպորտի տոնը»։ ՍՍ-ականները ստիպում էին կալանավորներին թռնել խրամատի վրայից, վազք կատարել և մեծ ծանրություն ունեցող վարժություններ անել։ Շատ հիվանդներ, ծերեր կամ հոգնած կանայք չէին դիմանում այդ կտտանքներին և ուղարկվում էին գազի խցիկներ։
  • Հերտա Օբերհոյզեր, 1940-ից 1943 թվականներին զբաղվել է կալանավորների նյարդերի, մկանների և ոսկրային հյուսվածքների տրանսպլանտացիայով։ Տանջամահ է արել առողջ երեխաներին՝ նրանց ներարկելով նավթ և բարբիտուրատներ, հետո ծայրատել է վերջույթները՝ ուսումնասիրելու նպատակով։ Ներարկման և դրան հաջորդող մահվան ժամանակը կազմում էր 3-ից 5 րոպե, ընդ որում, մարդը լիակատար գիտակցության մեջ էր գտնվում։
  • Բեննո Օրենդի (Benno Orendi), 1944 թվականի ապրիլի 26-ից դեկտեմբորի 21-ը փորձարկումներ է կատարել կալանավորների ոսկորների ռեգեներացիայի, մկանների և նյարդերի վրա։ Ուսումնասիրել է հակաբիոտիկների ազդեցությունը կալանավորներին վարակի ներարկումից հետո։
  • Հելմուտ Պոպպենդիկ, մասնակցել է զանազան բժշկական փորձարկումների։
  • Ռոլֆ Ռոզենտալ (Rolf Rosenthal), 1942 թվականի հունվարից 1943 թվականի հուլիսը եղել է ճամբարային բժիշկ։ Հայտնի է իր սադիստական մոտեցումներով։ Կատարել է հղիության ընդհատման փորձեր մինչևիսկ հղիության 8-րդ ամսում գտնվող կանանց վրա։ Պտուղն այրում էին հնոցում, նույնիսկ եթե կենդանի էր։
  • Պերսիվալ Թրեյդ (Percival Treite), 1943 թվականի սեպտեմբերից, մինչև ԽՍՀՄ Կարմիր բանակի կողմից Ռավենսբրյուկի ազատագրումը, եղել է ճամբարային կրտսեր բժիշկ։ Սպանել է տուբերկուլոզով հիվանդներին՝ սրտի մեջ ներարկում անելով, կամ ուղարկելով Մայդանեկ մահվան ճամբար։
  • Ռիխարդ Թրոմմեր (Richard Trommer), 1943 թվականի օգոստոսից մինչև ճամբարի տարհանումը ճամբարային գլխավոր բժիշկն էր։ 1945 թվականի փետրվարից կատարել է հիվանդների և անաշխատունակների ընտրություն՝ գազային խցիկներում սպանդի ենթարկելու նպատակով։ Նրա ընտրությամբ առանձնացված կանանց թիվը 1945 թվականի փետրվարից մարտ ընկած ժամանակահատվածում հասավ ավելի քան 4,5 հազարի։
  • Մարտին Հելլինգեր (Martin Hellinger), ղեկավարել է ատամնաբուժական ծառայությունը 1943 թվականի մարտից 1945 թվականի ապրիլ ամիսը։ Անձամբ է քաշել բոլոր մեռածների ոսկե ատամները՝ դիակիզումից առաջ։

Պահպանություն խմբագրել

 
ՍՍ-ի պահակազորի անդամների բնակելի տուն

Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբարի պարեկ եղել են ներքոհիշյալ անձինք.

Տղամարդկանց ճամբարը գտնվում էր ՍՍ-ի հաուպտշտուրմֆյուրեր Յոհան Շվարցհուբերի (Johann Schwarzhuber) վերահսկողության ներքո։

Բացի տղամարդկանցից, Ռավենսբրյուկ ճամբարում 150-ից ավելի կին-հսկողներ կային։ Այս ճամբարում վերապատրաստում և մարզումներ են անցել ավելի քան չորս հազար վերակացուներ (Aufseherin), որոնք կամ մնացել են ու աշխատել են Ռավենսբրյուկում կամ էլ ծառայության անցել այլ ճամբարներում։ Կանանց ճամբարի ղեկավարներից են եղել ներքոհիշյալ անձինք.

Այս կանանցից շատերը ծառայել են այլ համակենտրոնացման և մահվան ճամբարների բանտերում որպես վերակացու։ Ռավենսբրյուկի բլոկների (Blockfuehrerin) վերակացու կանայք միշտ ՍՍ-ի տղամարդկանց և շների ուղեկցությամբ, մտրակներով հետևում էին ճամբարի առօրյային։ Այս կանայք տարբերվում էին իրենց դաժանությամբ և սադիստական նկրտումներով։ Ճամբարի վերակացու կանաց թվին են պատկանել նաև ներքոհիշյալ անձինք.

«Մահվան երթ» խմբագրել

1945 թվականի ապրիլի 27-ին սկսվեց Ռավենսբրյուկ տխրահռչակ ճամբարի տարհանումը։ Բացառությամբ 3500 թույլ ու հյուծված կանանց ու երեխաների, «մահվան երթով» դեպի արևմուտք քշեցին ավելի քան 20 000 մարդու[4]։

Ապրիլի 28-ին երթը հասավ դեպի Ռետով կոմունա, որտեղ գտնվում էր Ռավենսբրյուկի ներքին ճամբարը։ Սա մահվան երթի հանգստի առաջին վայրն էր։ Հաջորդ հանգստի վայրը Ռավենսբրյուկի Մալխով ներքին ճամբարն էր։ Շատ կալանավորներ այստեղ տաք սնունդ ստացան Ռավենսբրյուկից դուրս գալուց հետո։ Շատերի համար այս վայրը դարձավ «մահվան երթի» մասնակիցների վերջին հանգրվանը։

ՍՍ-ի պահակազորի անդամները փակեցին ճամբարի և բարաքների դարպասները և երեկոյան ամբողջությամբ լքեցին այն։ Հաջորդ օրը Մալխովն ազատագրվեց Կարմիր բանակի կողմից[2]։

«Մահվան երթի» վերջին կայանատեղին համարվում է Ռաբեն Շտեյնֆելդը։

Ճամբարի ազատագրում խմբագրել

1945 թվականի ապրիլի 30-ին Կարմիր բանակի կողմից Ռավենսբրյուկում ազատագրվեց 3 000 հիվանդ կին և նրանց սպասարկող բժշկական անձնակազմը՝ կալանավորներից բաղկացած։ Մինչև 1945 թվականի մայիսի 32-րդ Բելոռուսական զորագնդի օգնությամբ ազատագրվեցին Ռավենսբրյուկի ներքին ճամբարների կալանավորները[2]։

Ռազմական հանցագործների դատավարություն խմբագրել

1946-ից 1948 թվականներն ընկած ժամանակահատվածում Համբուրգում տեղի ունեցավ Ռավենսբրյուկում գործունեություն ծավալած ՍՍ-ի անդամների դատավարությունները։ Հընթացս առաջին դատավարությունների՝ 16 հանցագործի համար կայացվեց մահապատժի դատավճիռ։

1973 թվականին ԱՄՆ-ի կառավարությունը Գերմանիային արտահանձնեց նախկին բանտային վերակացու Հերմինե Բրաունտշայներին (գերմ.՝ Hermine Braunsteiner), որպեսզի վերջինս կանգնի գերմանական ատյանի առաջ։ Հերմինեն բռնվել էր «նացիստների որսորդ» Սիմոն Վիզենտալի կողմից։

2006 թվականին Միացյալ Նահանգների իշխանությունները Գերմանիա արտաքսեցին Ռավենսբրյուկ ճամբարի նախկին վերակացու՝ ութսունչորսամյա Էլֆրիդա Ռինկելին, որը Սան Ֆրանցիսկոյում էր հաստատվել 1959 թվականից[14]։

Ճամբարի տարածքի օգտագործում ազատագրելուց հետո խմբագրել

Մինչև 1993 թվականը Ռավենսբրյուկ նախկին ճամբարի տարածքում տեղաբաշխվել էին Կարմիր բանակի հետևյալ ստորաբաժանումները և 2-րդ գվարդիական տանկային կարմիր դրոշի շքանշանակիր բանակը․

  • 60-րդ մոտոհրաձգային կարմիր դրոշի շքանշանակիր գունդ
  • 1185-րդ դեսանտագրոհային գումարտակ (մինչև 1990 թվականը)
  • 527-րդ հատուկ նշանակության վաշտ (1985 թվականի սեպտեմբերից տեղափոխվեց Շտենդալ)
  • 52-րդ ռադիոտեխնիկական գումարտակ
  • 5-րդ գվարդիական՝ Դեմբլինսկո-Պոմերանյան կապի գունդ
  • Նյութական ապահովման 118-րդ զորամիավորում[15]

Հիշատակ խմբագրել

Հուշահամալիր խմբագրել

 
Հուշարձան «Երկու կանայք», հեղինակներ՝ Վիլ Լամերտ և Ֆրից Կրեմեր: Հուշարձանը տեղադրված է նախկին դիակիզարանի տարածքում

1959 թվականին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության կառավարությունը նախկին ճամբարի մի փոքր հատվածում ստեղծեց «Ռավեսբրյուկ ազգային հուշահամալիրը»։ Պարետատունը, կալանավորների սենյակները, դիակիզարանն ու Շվեդտզեե տանող մերձատար ուղիները, ինչպես նաև ճամբարային պատերի մի հատվածը ներառվեցին հուշահամալիրի տարածքի մեջ՝ որպես բնօրինակ օբյեկտներ։ Լճի ափին տեղադրվեց հուշակոթող՝ «Տանողը» անվանումով, որը ստեղծել է Վիլ Լամմերտը։ Խորհրդային զորքերի ծառայած հատվածներում պահպանվել էին ախտաբանական բաժանմունքը, ախտահանման հատվածը, կարի արհեստանոցը, բարաքների հիմքերը, ինչպես նաև ճամբարային ճանապարհները։

Նախկին պարետատան շինության մեջ ներկայացված էին ճամբարի պատմության ցուցանմուշները։ Հատուկ ուշադրության էր ներկայացված Դիմադրության շարժման բաժնին, որը ստեղծվել էր Գերմանիայի կոմունիստական կուսակցության կողմից։ 1991 թվականին, ըստ փորձագետների հետազոտության արդյունքների, ցուցադրությունը հանվեց, քանի որ գիտական տեսանկյունից այն անբավարար էր որակվել։ Մշակվեց նոր հայեցակարգ, և 1993 թվականին կրկին բացվեց նոր ցուցադրությունը։ 1994 թվականից Ռավենսբրյուկի հուշահամալիրում ներկայացվում է «Ռավենսբրյուկի կանայք» ցուցադրությունը, որտեղ 27 կանանց կենսագրությունն է ներկայացվում։ 1995 թվականից բացվեց «Ես ողջունում եմ ձեզ որպես ազատ մարդիկ» խորագիրը կրող ցուցադրությունը, որտեղ ներկայացված են փաստաթղթեր և լուսանկարներ 1945 թվականի ազատագրման ժամանակներից։

2004 թվականի հոկտեմբերին բացվեց նոր մշտական ցուցադրություն՝ «ՍՍ-ի շքախմբում՝ վերակացուները Ռավենսբրյուկ կանանց ճամբարում»։ Այն ցուցադրվում է ՍՍ-ի պահակախմբի հանրակացարանի պահպանված ութ շենքերից մեկում[16]։

2007 թվականին Ռավենսբրյուկ թանգարանում բացվեց «Հարկադրական սեքսը նացիոնալ-սոցիալիստական համակենտրոնական ճամբարներում» (Sex-Zwangsarbeit in NS-Konzentrationslagern) ցուցադրությունը, որը պատմում է կին-կալանավորների մասին, ովքեր պոռնկությամբ են զբաղվել ստիպողաբար։ 1942 թվականին, Հայնրիխ Հիմլերի մտահղացմամբ Ռավենսբրյուկում բացվում են հասարակաց տներ։ Դրանք ստեղծվել էին, որպեսզի այցելու տղամարդ-կալանավորների մոտ բարձրանա աշխատունակությունը, որոնք աշխատում էին ռազմական արդյունաբերությունում։ Կանանց մեծամասնությունը, որոնք մարմնավաճառությամբ էին զբաղվում ստիպողաբար, հավաքվել էին հենց Ռավենսբրյուկից[17]։

Փաստագրական ֆիլմեր խմբագրել

1996 թվականին հոլանդացի ռեժիսոր և սցենարի հեղինակ Անետ վան Դարնևելդը (Anet van Barneveld) և Աննամարի Սթրեյբոսը (Annemarie Strijbosch) հիսունրոպեանոց կարճամետրաժ փաստագրական ֆիլմ նկարահանեցին՝ «Անցյալը կա» (հոլ.՝ Verleden aanwezig) վերնագրով։ Ֆիլմում նկարահանվել են նախկին հինգ կալանավոր կանայք եվրոպական տարբեր երկրներից՝ Ցեյա Ստոյկա (Ավստրիա), Լիդիա Ռոլֆի (Իտալիա), Աթ Բրյոր (Նիդերլանդներ), Ստելլա Կուգելման Գրիզ (Ռուսաստան) և Անտոնինա Նիկիֆորովա (ՌԴ)[18]։

 
Փոստային նամականիշ, ԳԴՀ, (1957)

2005 թվականին գերմանացի ռեժիսոր Լորետտա Վալցը (գերմ.՝ Loretta Walz) 90 րոպե տևողությամբ փաստագրական ֆիլմ նկարահանեց՝ «Ռավենսբրյուկի կանայք» (գերմ.՝ Die Frauen von Ravensbrück) վերնագրով։ Միաժամանակ լույս տեսավ նաև ռեժիսորի գիրքը՝ «Եվ դու այդտեղ ես հայտնվում ամառային մի հիանալի օր։ Ռավենսբրյուկի կանայք»[19][20]։

Ռավենսբրյուկը ֆիլատելիայում խմբագրել

1957 թվականի ապրիլին ԳԴՀ-ի փոստը թողարկեց երկու փոստային նամականիշից բաղկացած շարք, որը նվիրված էր Ռավենսբրյուկի հուշահամալիրին[21]։

Ռավենսբրյուկի հայտնի կին-կալանավորների ցուցակ խմբագրել

Ռավենսբրյուկի որոշ հայտնի տղամարդ-կալանավորներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

     
Դիակիզարան Ճամբարի դարպասներ (տեսարան ներսից), հին հեռախոսային կայան և ջրատեխնիկական սարքավորում Ճամբարի դարպասներ (տեսարան դրսից), պահակազորի տունը Բարաքների ընդհանուր տեսքը, 1939 թիվ
       
Հուշարձան «Տանողը» ՍՍ-ի նախկին պարեկատուն, այժմ թանգարան ՍՍ-ի պահակազորի բնակելի շենք Գերմանական փոստային նամականիշ

Գրականություն խմբագրել

  • Гоби В. Детская комната. Пер. с французского. - Харьков, Белгород: Клуб семейного досуга, 2016. - 224 стр. ISBN 978-59910-3516-3
  • Мюллер Ш. Слесарная команда Равенсбрюка: Воспоминания заключённой № 10787. Пер. с нем. — М.: Политиздат, 1985. — 174 с.
  • Christian Bernadac. Les mannequins nus, Ravensbrück, le camp des femmes. Famot, 1975.
  • Lord Russel of Liverpool. The Scourge of Swastika. A short history of Nazi War Crimes illustrated. London: Corgi Books.
  • Jack G. Morrison. Ravensbrück. Das Leben in einem Konzentrationslager für Frauen 1939—1945. Pendo, 2002. ISBN 3-85842-486-2
  • Germaine Tillion. Frauenkonzentrationslager Ravensbrück. Fischer, Frankfurt, 2001. ISBN 3-596-14728-X
  • Loretta Walz. Und dann kommst du dahin an einem schönen Sommertag. Die Frauen von Ravensbrück. Kunstmann, 2005. ISBN 3-88897-388-0
  • Brown, Daniel Patrick. The Camp Women: The Female Auxiliaries Who Assisted the SS in Running the Concentration Camp System, 0-7643-1444-0. This is where the information on female guards with the exceptions of Suze Arts and Elisabeth Lupka was obtained from.
  • Helm, Sarah (2015). If This Is A Woman: Inside Ravensbruck: Hitler's Concentration Camp for Women. London: Little, Brown. ISBN 978-1-4087-0107-2.
  • Marlies Lammert: Will Lammert – Ravensbrück, Akademie der Künste, Berlin 1968. In German
  • Saidel, Rochelle G. (2006). The Jewish Women of Ravensbrück Concentration Camp. University of Wisconsin Press. ISBN 978-0-299-19864-0.
  • Karolin Steinke: Trains to Ravensbrück. Transports by the Reichsbahn 1939–1945, Metropol Verlag, Berlin 2009, 978-3-940938-27-5.
  • Delia Müller, Madlen Lepschies: Tage der Angst und der Hoffnung. Erinnerungen an die Todesmärsche aus dem Frauen-Konzentrationslager Ravensbrück Ende April 1945. Dr. Hildegard Hansche Stiftung Berlin.. 3-910159-49-4.
  • Snyder, Timothy D. (2015). Black Earth. The Holocaust As History and Warning. ISBN 978-1-101-90346-9.
  • See Carola Sachse: Jewish forced labor and non-Jewish women and men at Siemens from 1940 to 1945, in: International Scientific Correspondence, No. 1/1991, pp. 12–24; Karl-Heinz Roth: forced labor in the Siemens Group (1938–1945). Facts, controversies, problems, in: Hermann Kaienburg (ed.): concentration camps and the German Economy 1939–1945 (Social studies, H. 34), Opladen 1996, pp. 149–168; Wilfried Feldenkirchen: 1918–1945 Siemens, Munich 1995, Ulrike fire, Claus Füllberg-Stolberg, Sylvia Kempe: work at Ravensbrück concentration camp, in: Women in concentration camps. Bergen-Belsen. Ravensbrück, Bremen, 1994, pp. 55–69; Ursula Krause-Schmitt: The path to the Siemens stock led past the crematorium, in: Information. German Resistance Study Group, Frankfurt / Main, 18 Jg, No. 37/38, Nov. 1993, pp. 38–46; Sigrid Jacobeit: working at Siemens in Ravensbrück, in: Dietrich Eichholz (eds) War and economy. Studies on German economic history 1939–1945, Berlin 1999.
  • Bundesarchiv Berlin, NS 19, No. 968, Communication on the creation of the barracks for the Siemens & Halske, the planned production and the planned expansion for 2,500 prisoners "after direct discussions with this company": Economic and Administrative Main Office of the SS ( WVHA), Oswald Pohl, secretly, to Reichsführer SS (RFSS), Heinrich Himmler, dated 20.10.1942.
  • Karl-Heinz Roth: forced labor in the Siemens Group, with a summary table, page 157 See also Ursula Krause-Schmitt: "The road to Siemens stock led past the crematorium," pp. 36f, where, according to the catalogs of the International Tracing Service Arolsen and Martin Weinmann (eds.). The Nazi camp system, Frankfurt / Main 1990 and Feldkirchen: Siemens 1918–1945, pp. 198–214, and in particular the associated annotations 91–187.
  • Wanda Kiedrzy'nska, in: National Library of Poland, Warsaw, Manuscript Division, Sygn. akc 12013/1 and archive of the memorial I/6-7-139 RA: see also: Woman Ravensbruck concentration camp. An overall presentation, State Justice Administration in Ludwigsburg, IV ART 409-Z 39/59, April 1972, pp. 129ff.
  • Megargee, Geoffrey P., ed. (2012). Encyclopedia of Camps and Ghettos, 1933–1945. in association with United States Holocaust Memorial Museum. Bloomington: Indiana University Press. ISBN 978-0-253-35599-7.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Концлагерь Равенсбрюк». Вторая мировая война 1939-1945. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 30-ին. {{cite web}}: External link in |work= (օգնություն)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 «Концлагерь Равенсбрюк». Вторая мировая война 1939-1945. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 30-ին. {{cite web}}: External link in |work= (օգնություն)
  3. 3,0 3,1 Карасева Н. Д. (16 июня 2007). «Штурман экипажа Великая Отечественная война». Православие и мир. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 23-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Антифашистский центр Равенсбрюк». Молодёжная правозащитная группа Республики Карелия. 2005 թ․ մայիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 23-ին. {{cite web}}: External link in |work= (օգնություն)
  5. 5,0 5,1 5,2 Аристов С. — Воронежский государственный педагогический университет««Судьбы бывших узниц Равенсбрюка – «белое пятно» исторической памяти России. Опыт участника Воронежского семинара устной истории»». Международная программа «Поддержка молодых российских исследователей». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 23-ին. {{cite web}}: External link in |work= (օգնություն)
  6. «Личная история. Бланка Ротшильд». Энциклопедия Холокоста. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 30-ին.
  7. Amesbergerová H., Auerová K., Halbmayrová B. Sexualizované násilí. Ženské zkušenosti z nacistických koncentračních táborů. — Praha, 2005. — S. 258. ISBN 80-7341-585-2
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Мюллер (1985)
  9. 9,0 9,1 Арзуманов Г. Коллекция обвиняет // Филателия СССР. — 1975. — № 9. — С. 10-11.
  10. Арзуманов Г. Коллекция обвиняет // Филателия СССР. — 1975. — № 9. — С. 10-11.
  11. 11,0 11,1 11,2 «Конвейер смерти». глава 5 из книги Д. Мельникова и Л. Чёрной «Империя смерти». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 30-ին.
  12. При написании раздела использовались материалы из французской статьи Ravensbrück, раздел Personnel, немецкой статьи KZ Ravensbrück, раздел Personal, а также биографических статей указанных персоналий
  13. Silke Schäfer — Dissertation (6 февраля 2002). «Zum Selbstverständnis von Frauen im Konzentrationslager. Das Lager Ravensbrück» (PDF) (գերմաներեն). TU Berlin. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2006 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 9-ին.
  14. «США депортировали в Германию бывшую надзирательницу женского концлагеря Равенсбрюк». Newsru.com. 20 сентября 2006. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 23-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  15. «Состав соединений и частей 2-й танковой Армии». Сайт группы Советских войск в Германии. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 23-ին. {{cite web}}: External link in |work= (օգնություն)
  16. «Ausstellungen (Выставки)». Сайт мемориала Равесбрюк ((գերմ.)(ֆր.)(անգլ.)(իտալ.)(լեհ.)). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 30-ին. {{cite web}}: External link in |work= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «Sex Zwangsarbeit im KZ ist noch ein Tabu Thema» (գերմաներեն). Die Welt online. 14 января 2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 30-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  18. «О документальном фильме Verleden Aanwezig». Moving image (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 30-ին. {{cite web}}: External link in |work= (օգնություն)
  19. «О фильме Die Frauen von Ravensbrück». IMDb (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 23-ին. {{cite web}}: External link in |work= (օգնություն)
  20. «Шокирующее кино». Новости на Радио Культура. 2005 թ․ ապրիլի 7. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 23-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  21. По информации из каталога «Михель»

Արտաքին հղումներ խմբագրել