Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիա

Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիա (ICERD) — ՄԱԿ-ի կոնվենցիան, որն ընդունվել է Գլխավոր ասամբլեայի կողմից 1965 թվականի դեկտեմբերի 21-ին և ուժի մեջ է մտել 1969 թվականի հունվարի 4-ից։ 2015 թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ, 177 երկիր Կոնվենցիայի կողմեր են, ևս 6 երկիր ստորագրել են, բայց չեն վավերացրել[1]։ Կոնվենցիային համապատասխանությունը վերահսկվում է Ռասայական խտրականության վերացման հանձնաժողովի կողմից, որը բաղկացած է 18 փորձագետից։ Այն կարող է նաև դիտարկել ցանկացած մասնակից երկրների կողմից Կոնվենցիայի խախտումների միջպետական բողոքները և Կոնվենցիայի խախտումների անհատական բողոքները այն 54 երկրների նկատմամբ, որոնք հանդես են եկել համապատասխան հայտարարությամբ։ 2014 թվականին հանձնաժողովը որոշում կայացրեց 30 բողոքների հիմքերի վերաբերյալ, և դրանցից 15 դեպքերում հայտնաբերեց կոնվենցիայի խախտումներ։ Կոմիտեն ևս 18 բողոք անընդունելի համարեց՝ առանց հաշվի առնելու արժանիքները, 1 բողոքի քննարկումը դադարեցվեց մեկ այլ պատճառով, և ևս 6 դեպք քննարկման փուլում էր[2]։ Առաջին երեք միջպետական բողոքները՝ Կատարը Սաուդյան Արաբիայի դեմ, Կատարը՝ ԱՄԷ-ի դեմ և Պաղեստինը Իսրայելի դեմ, քննարկման են ներկայացվել 2018 թվականի գարնանը[3]։

2018 թվականի դրությամբ մշակվում էր սույն կոնվենցիայի լրացուցիչ արձանագրություն[4]։

Կոնվենցիայի կառուցվածք խմբագրել

  • Նախաբան
  • Մաս I (հոդված 1—7) — անդամ երկրների պարտավորությունները.
    • Հոդված 1 — ռասայական խտրականության սահմանում։
    • Հոդված 2 — ընդհանուր պարտավորություններ։
    • Հոդված 3 — ռասայական տարանջատման և ապարտեիդի առանձնահատուկ դատապարտում։
    • Հոդված 4 — ռասիստական քարոզչության արգելք։
    • Հոդված 5 — իրավունքների ոչ սպառիչ ցուցակ, որոնք պետք է իրականացվեն առանց ռասայական խտրականության։
    • Հոդված 6 — ռասայական խտրականությունից պաշտպանության ապահովման պարտավորություններ։
    • Հոդված 7 — կրթական աշխատանք կատարելու պարտավորություններ։
  • Մաս II (հոդված 8—16) — ռասայական խտրականության վերացման հանձնաժողովի աշխատանքային կանոններ։
  • Մաս III (հոդված 17—25) — վավերացման, չեղյալ հայտարարման, կոնվենցիայի ուժի մեջ մտնելու և վեճերի լուծման կանոններ։

Տես նաև խմբագրել

Կոնվենցիայի համապատասխանությունը երեք վեճի առարկա է դարձել ՄԱԿ-ի միջազգային դատարանում։

  • Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի (ՄԱԿ-ի Միջազգային դատարան) (գործը կարճվել է Վրաստանի կողմից պարտադիր նախաքննական ընթացակարգի չկատարման պատճառով)
  • Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի (դիտարկման փուլում)
  • Քաթարն ընդդեմ Միացյալ Արաբական Էմիրությունների (դիտարկման փուլում)[5]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել