Ռապունցել (անգլ.՝ Rapunzel), Walt Disney Pictures ստուդիայի թվով 50-րդ լիամենտրաժ անիմացիոն ֆիլմը «Ռապունցել։ Խճճված պատմություն» (2010) և նրա կարճամենտրաժ «Ռապունցել։ Միշտ երջանիկ» (2012) մուլտֆիլմի գլխավոր հերոսուհին է։ Երկու դեպքում էլ հերոսուհուն հնչյունավորել է դերասանուհի և երգչուհի Մենդի Մուրը։ Առաջին մուլտֆիլմի սկզբում փոքրիկ Ռապունցելին հնչյունավորել է Դելանի Ռոուզ Սթեինը։ Ռուսական վարձույթում Ռապունցելին կրկնօրինակել է դերասանուհի Վիկտորյա Դայնեկոն[1]։

Դիսնեյ արքայադուստրերի թվին է պատկանում։ Փոքրիկ Ռապունցելին թագուհուց և թագավորից հափշտակում է Գոտել մայրիկ[2]։ Ռապունցելը ունի շատ երկար (21 մետր) ոսկե մազեր և զմրուխտյա-կանաչ աչքեր[3]։ Նա կրում է վարդագույն-մանուշակագույն զգեստ։ Քայլում է ոտաբոբիկ։ Ամենայն հավանականությամբ գերմանուհի է[4]։

Ռապունցելը Դիսնեյի 10-րդ պաշտոնական արքայադուստրն է, և Դիսնեյի առաջին արքայադուստրը, որի ֆիլմը ստացել է PG վարկանիշ և Դիսնեյի առաջին արքայադուստրը եռաչափ մուլտֆիլմից[5]։

Կերպարի ստեղծում խմբագրել

Ծագում և կոնցեպցիա

1996 թվականին,երբ Գլեն Կինը աշխատում էր «Տարզան» մուլտֆիլմի վրա, սկսեց մտածել Գրիմ եղբայրների «Ռապունցել»-ը դասական հեքիաթի Դիսնեյ ստուդիայի հերթական լիամետրաժ մուլտֆիլմի ադապտացիայի մասին[6][7]։

Մազեր խմբագրել

Ռապունցելը հանդիսանում է առաջին դիսնեյյան, հերոս-շիկահերը սկսած «Քնած գեղեցկուհին» մուլտֆիլմի Ավրորայից[8][9]։ Ռապունցելի մազերի անիմացիան համակարգչի օգնությամբ ճանաչվել է «Ռապունցել:Խճճված պատմություն» մուլտֆիլմի մշակման ամենաբարդ կողմերից մեկը[10]։ Ռապունցելի երկար ոսկե մազերը-70 ոտնաչափ է (ավելի քան 21 մետր), նրանից 100 000-ը առանձին խոպոպ է[11]։ Որպեսզի էկրանից հաղորդեն մազերի շարժումը, մշակել են հատուկ ծրագիր՝ Dynamic Wires-ը։ Առաջ ոչ մեկին չէր հաջողվում նկարել նման մազեր և ոչ մի գլխավոր հերոսուհի իր գլխին այդպիսի սանրվածք չի ունեցել։ Իրական մազերի տպավորություն թողնելու համար օգտագործել են մազերի 147 մոդելների տարբեր կառույցներ, որոնցից ստացվել է 140 000 առանձին տարր։ Համակարգչայինն ինժեներ Քելլի Ուորդը ատենախոսություն է պաշտպանել մազերի համակարգչային անիմացիայի մասին և այդ հարցով զբաղվել է վերջին 10 տարիների ընթացքում[12][13]։

Հնչյունավորում խմբագրել

Սկզբում Ռապունցելի դերի համար ընտրվել է դերասանուհի Քրիստին Չենովետը։ Միևնույն ժամանակ մուլտֆիլմի ռեժիսորները հրավիրել են դերասանուհի Ռիզ Ուիզերսփունի, սակայն նա լքում է նախագիծը կինոռեժիսորների հետ տարաձայնությունների պատճառով։ Հարյուրավոր լսումներից հետո ռեժիսորները որոշում են հրավիրել հայտնի դերասանուհի և երգչուհի Մենդի Մուրին[14]։

Մուրը ի սկզբանե ուներ մտադրություններ մասնակցել Ռապունցելի դերի լսումներին, քանի որ նա գիտեր, որ մեծ մրցակցություն է լինելու և վախենում էր որ չի անցնի։

Ֆիլմեր խմբագրել

Ռապունցել։ Խճճված պատմություն

Մի անգամ հղի թագուհին ծանր հիվանդացավ և նրան բուժելու համար պետք էր կախարդական ոսկե ծաղիկ, այն բուժում էր բոլոր հիվանդությունները և վերադարձնում է երիտասարդությունը[15]։ Երբ այս ծաղիկը գտնում են, դրանից պատրաստում են խմիչք և հիվանդ թագուհին խմում է և վերականգնվում։ Շուտով նրա աղջիկը ծնվում է և նրա անունը դնում են Ռապունցել։ Բայց այդ խմիչքը միայն թագուհուն չէր անհրաժեշտ[8][9][16]։ Շատ տարիներ առաջ մի կին Գոտել անունով, երբ ծնվել է Ռապունցելը նա ներխուժում է ամրոց և ուզում է կտրել Ռապունցելի մազերը բայց չի կարողանում դրա փոխարեն կորցնում է ուժը, պարզապես նա գողանում է երեխային և դաստիարակում ինչպես սեփական դստերը[10][17]։ Ամեն տարի իր ծննդյան օրը երկնքում տեսնում է լապտերներ, և նա շատ է ուզում իմանալ թե որտեղից է դրանք, նա չգիտեր որ այդ լապտերները բաց են թողնում նրա իրական ծնողները և թագավորության բնակիչները այն հույսով, որ կվերադառնա իրենց արքայադուստրը[18]։

Անցնում է 18 տարի։ Ռապունցելի մազերը աճում են մինչև 21 մետր[11]։ Նա միշտ երազում է տեսնել լապտերներ, բայց Գոտելը միշտ ասում էր, որ աշխարհը լի է սարսափելի և չար մարդկանցով[19]։ Մի օր նրանց աշտարակ գալիս է Ֆլին Ռաիդեռ թագավորությունից մի գող[20]։ Ռապունցելը նրան աթոռի վրա կապում է իր մազերով, իսկ երբ նա արթնանում է առաջարկում է գործարք[3][21][22]։ Նա օգնում է նրան դուրս գալ աշտարակից, և ցույց տա, թե որտեղից են բաց թողնում թռչող լապտերները, այդժամ Ռապունցելը նրան կտա պայուսակի թագը։ Սկզբում նա հրաժարվում է, բայց հետո համաձայնվում[23]։ Ճանապարհին նրանք հանդիպում են ավազակների, փրկվում են նրանցից, պայքարում Գոտելի դեմ և վերջում ստանում ամենաերանելին[12][13]։

Ռապունցել։ Ընդմիշտ երջանիկ

Թագավորության փառահեղ տոն է։ Բոլորը շունչները պահած սպասում են Ռապունցելին։ Բայց հարսանեկան արարողությունը վերածվում է աղետի։ Ձի Մաքսիմուսը և Չամելոնը կորցնում են հարսանեկան մատանիները և նրանց մոտ մնում է ընդամենը մի քանի րոպե գտնելու կորցրած մատանիները։

Ռապունցել։ Ճանապարհ դեպի երազանք

Ռապունցել։ Ճանապարհ դեպի երազանք (Tangled: Before Ever After): Նոր պատմություն, որը ցուցադրվել է 2017 թվականի մարտի 10-ին։ Տևողությունը 55 րոպե։

Այլ հայտնություններ խմբագրել

Ինչպես և բոլոր կերպարները Դիսնեյ մուլտֆիլմերում, Ռապունցելի պատկերը օգտագործվում է այլ ապրանքների վրա։ Ռապունցելը դարձել է «Tangled: The Video Game» խաղի հիմնական հերոսներից մեկը։ Ռապունցելը և Ֆլինը մասնակցել են Դիսնեյի գեղասահքի շոուներին։ Նաև մի քանի վայրկյանով հայտնվել է «Սառցե սիրտը» ֆիլմում։

Կարծիքներ խմբագրել

Եվգենի Նեֆեդովը «World Art» կայքում գրում է`Ռապունցելը օգտագործում է եզակի սանրվածք, հեշտությամբ համալրում է արքայադստրերի ցանկը, ովքեր անպայման կհասնեն իրենց նվիրական իղձերին ու կամուսնան իրենց ընտրյալի հետ։

Գրականություն խմբագրել

  • Հանրագիտարան սիրված հերոսներ — Էկսմո, 2015. — Ս. 95. — 136 ս. — (Դիսնեյ Կոլեկցիոն). — ISBN 978-5-699-80296-8

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Натан Грено, Байрон Ховард (режиссёры) (24 ноября 2010 года). Рапунцель: Запутанная история (мультфильм). Walt Disney Animation Studios. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 8-ին.
  2. Натан Грено, Байрон Ховард (режиссёры) (13 января 2012 года). Рапунцель: Счастлива навсегда (мультфильм). Walt Disney Animation Studios, DisneyToon Studios. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 8-ին.
  3. 3,0 3,1 Рапунцель: Запутанная история (2010) — IMDb
  4. «Different princesses, different nationalities list». instal.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
  5. «Disney Princess». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
  6. Philip Concannon (2011 թ․ հունվարի 27). «"Don't animate what the character is doing, animate what the character is thinking" - An interview with Glen Keane». Phil on Film. www.philonfilm.net. Վերցված է 2014 թ․ մարտի 28-ին.
  7. Galerie Arludik (2010 թ․ նոյեմբերի 10). [www.ninjadodo.net/temp/GK_interview_Paris.pdf «Glen Keane interview at the Arludik gallery in Paris»] (PDF). CloneWeb. www.ninjadodo.net. Վերցված է 2014 թ․ մարտի 28-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  8. 8,0 8,1 Peter, Thomas (2010 թ․ փետրվարի 16). «Disney's "Rapunzel" Title Turns Up "Tangled"». Playbill.com. Playbill, Inc. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
  9. 9,0 9,1 Berkshire, Geoff (2010 թ․ նոյեմբերի 22). «'Tangled' review». Metromix. Metromix.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
  10. 10,0 10,1 «2 combed for 'Rapunzel'». Variety. 2004 թ․ հուլիսի 13. Վերցված է 2013 թ․ հունվարի 28-ին.
  11. 11,0 11,1 Cerasaro, Pat (2010 թ․ նոյեմբերի 18). «BWW EXCLUSIVE: TANGLED Directors Nathan Greno & Byron Howard». Broadway World.com. Wisdom Digital Media. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
  12. 12,0 12,1 «Mandy Moore On Tangled: 'I Screamed As Soon As I Found Out' (INTERVIEW)». The Huffington Post. TheHuffingtonPost.com, Inc. 2011 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
  13. 13,0 13,1 «Mandy Moore Interview, TANGLED». Movies Online. MoviesOnline. 2013 թ․ փետրվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
  14. «Tangled». Disney Store. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
  15. «The Ice Skating Spectacular». Disney On Ice. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
  16. «Kristin Chenoweth Talks On 'Rapunzel Unbraided'». Killermovies.com. KillerMovies.com. 2004 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
  17. Jacobs, Evan (2010 թ․ մարտի 2). «First Look at Disney's Tangled Trailer». Movieweb.com. MovieWeb™, Inc. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին.
  18. Fischer, Martha (2005 թ․ նոյեմբերի 4). «More problems for Disney - is Rapunzel Unbraided already in trouble?». Moviefone.com. Aol Inc. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
  19. «Interview: 'Tangled' Directors Talk About Creating Disney's 50th Animated Feature». Geeks of Doom. Geeks of Doom. 2011 թ․ մարտի 27. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
  20. Nusair, David. «Behind the Scenes of 'Tangled'». About.com. About.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
  21. Smith, Thomas (2010 թ․ դեկտեմբերի 9). «Young Voice in 'Tangled' Meets Rapunzel in the 'Best! Day! Ever!'». Disney Parks Blog. Disney. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
  22. Chitwood, Scott (2010). «Tangled». ComingSoon.net. CraveOnline Media, LLC. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
  23. Philbrick, Jami (2010 թ․ նոյեմբերի 19). «EXCLUSIVE: Mandy Moore Talks Tangled». MovieWeb. MovieWeb, Inc. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռապունցել (Դիսնեյ)» հոդվածին։