Ռաուֆ Հաջիև (ադրբ.՝ Rauf Hacıyev, մայիսի 15, 1922(1922-05-15)[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ[1] - սեպտեմբերի 19, 1995(1995-09-19), Բաքու, Ադրբեջան), Ադրբեջանի կոմպոզիտոր[2], ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1978), Նա կարևոր դեր խաղաց ադրբեջանական երաժշտական կոմեդիայի զարգացման գործում։ Ադրբեջանի ԽՍՀ կինեմատոգրաֆիստների միության անդամ[3]։ ԽՄԿԿ անդամ 1958 թվականից։

Ռաուֆ Հաջիև
Բնօրինակ անունRauf Hacıyev
Ծնվել է1922 մայիսի 15
Բաքու
Երկիր Ադրբեջան և  ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 19, 1995(1995-09-19) (տարիքը 73)
Բաքու
ԳերեզմանՊատվո հուղարկավորության պուրակ
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, քաղաքական գործիչ և դաշնակահար
Գործիքներդաշնամուր և ֆորտեպիանո
ԿրթությունԲաքվի երաժշտական ակադեմիա (1953)
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ և Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
 Rauf Hajiyev Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Ռաուֆ Հաջիևի խորաքանդակը Սամեդ Վուրղուն փողոցում

Ռաուֆ Սոլթան օղլի Հաջիևը ծնվել է 1922 թվականի մայիսի 15-ին Բաքվում[4]։ 18 տարեկանում նա գրել է իր առաջին օպերետը `«Ուսանողների հնարքները»։ 1948-1949 թվականներին սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում։ 1953 թվականին ավարտել է Ադրբեջանի կոնսերվատորիան `կոմպոզիտորական դասարանում (ուսուցիչ Կարա Կարաևի դասարան)[5]։ 1955-ին նա կազմակերպել է Ադրբեջանի պետական էստրադական նվագախումբը։ Մինչև 1964 թվականը եղել է նրա գեղարվեստական ղեկավարն[6]։ 1964 թվականին նա դարձել է Բաքվի ֆիլհարմոնիայի տնօրեն, իսկ մեկ տարի անց դարձել է Ադրբեջանի ԽՍՀ մշակույթի նախարար, մինչ այդ աշխատել է մինչև 1971 թվականը։ Նա մահացել է 1995 թվականի սեպտեմբերի 18-ին։

Ստեղծագործություններ խմբագրել

Երաժշտական կոմեդիներ, օպերետներ խմբագրել

  • Romeo mənim qonşumdur (Ռոմեոն իմ հարևանն է)-1960
  • Gülüşünü gizlətmə (Մի թաքցրեք ծիծաղդ)-1969
  • Mənim məhəbbətim – (Kuba Իմ սերը՛ Կուբա)-1963
  • Ana, mən evlənirəm (Մայրս, ես ամուսնանում եմ)-1976

բալետներ խմբագրել

  • "Yallı" (Յալլը)-1969
  • "Azərbaycan suitası" (Ադրբեջանական սյուիտ)
  • "Üç inqilab" (Երեք հեղափոխությունները)-1973
  • "Alov" (Կրակ)-1976
  • "Uriya" (Ուրիյա)-1978

Սիմֆոնիկ պոեմներ խմբագրել

  • "Şeyx Sənan" (Շեյխ Սենան)-1982
  • "Səbuhi" (Սաբուհի)-1983
  • "Həzi Aslanov" (Հազի Ասլանով)-1984

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Гаджиев Рауф Солтан оглы // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 4. Большой Кавказ — Великий канал. — М.: Большая Российская энциклопедия, 2006. — 751 с.: ил.: карт.
  3. «Ռաուֆ Հաջիև». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 28-ին.
  4. Ռաուֆ Հաջիև
  5. bse.sci-lib. Гаджиев Рауф Солтан оглы
  6. «Гаджиев, Рауф Солтан оглы». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.